| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«18» հունվարի 2008թ.
Գրանցման համարը 807 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«09» հունվարի 2008թ. |
թիվ 03-Կ |
ք.Ստեփանակերտ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի պահանջներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկ»-ը համաձայն հավելվածի:
2. Սահմանված կարգով վճարների ցանկը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն` համաձայնեցման:
3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, հաշվապահական հաշվառման և անշարժ գույքի գրանցման բաժինների պետերի վրա:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:
6. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2008 թվականի փետրվարի 1-ից:
|
Համաձայնեցված է
ԼՂՀ ֆինանսների նախարար
Ս.Թևոսյան
«09» հունվարի 2008թ. |
|
Հաստատված է
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ
Վ.Ալեքսանյան
«09» հունվարի 2008թ |
| |
Հավելված
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
«14» հունվարի 2008թ.
թիվ 03-Կ հրամանի |
ՑԱՆԿ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների, պետական, համայնքային, ոչ պետական հիմնարկների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող կամ օգտագործման իրավունքով տրամադրված, գրավադրված, սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հաշվառում, գնահատում:
1. ՉԱՓԱԳՐՈՒՄ
|
ա) Բնակելի նպատակային նշանակության շենքերի և շինությունների չափագրում` 1 քմ |
15 դրամ |
|
բ) Հասարակական, արտադրական նպատակային նշանակության շենքերի և շինությունների չափագրում` 1 քմ |
25 դրամ |
|
գ) Հողամասերի (բացառությամբ գյուղ. նշանակության, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի) չափագրում` յուրաքանչյուր 100 քմ |
300 դրամ |
|
դ) Հողամասերի (բացառությամբ գյուղ. նշանակության, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի) 10 հեկտարից ավելի հողերի չափագրում հանութագրման եղանակով` յուրաքանչյուր հաջորդ 10000 քմ |
6000 դրամ |
|
ե) Գյուղատնտեսական նշանակության, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի չափագրում` յուրաքանչյուր 1000 քմ |
100 դրամ |
|
զ) Գյուղատնտեսական նշանակության, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի 10 հեկտարից ավելի հողերի չափագրում հանութագրման եղանակով` յուրաքանչյուր հաջորդ 10000 քմ |
2000 դրամ |
|
է) Գծային կառույցների (ցանկապատեր, պարիսպներ, հենապատեր և այլն) չափագրում, յուրաքանչյուր 1 գծամետրը |
3 դրամ: |
ՏԵՂԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ
Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների յուրաքանչյուր միավորի համար`
|
ա) 130-ից մինչև 500 քմ մակերեսով |
2500 դրամ |
|
բ) 500-ից մինչև 1000 քմ մակերեսով |
5000 դրամ |
|
գ) 1000-ից մինչև 5000 քմ մակերեսով |
15000 դրամ |
|
դ) 5000-ից մինչև 10000 քմ մակերեսով |
30000 դրամ |
|
ե) 10000 քմ-ից ավել մակերեսով |
60000 դրամ |
Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում նոր առաջացած և քարտեզագրված տվյալների մուտքագրման և թվայնացման համար չափագրման (տեղազննության) աշխատանքների համար գանձվող վճարներին գումարվում է մուտքագրման և թվայնացման համար վճարը` յուրաքանչյուր միավորի համար 530 դրամ:
2. ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
ա) Անշարժ գույքի սահմանված մասշտաբով (A3, A4 ֆորմատի) հատակագծի կազմում (բացառությամբ գյուղ. նշանակության, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի) 1 թերթը |
1000 դրամ |
|
բ) A3, A4 ֆորմատի յուրաքանչյուր լրացուցիչ ներդիրի (հատակագիծ) համար |
600 դրամ |
|
գ) Գյուղատնտեսական նշանակության հողերի, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի սահմանված մասշտաբով (A3, A4 ֆորմատի) հատակագծի կազմում` 1 թերթը |
500 դրամ: |
3. ԳՆԱՀԱՏՈՒՄ
|
ա) Շենքերի և շինությունների յուրաքանչյուր միավորի գնահատում |
350 դրամ |
|
բ) Հողամասերի յուրաքանչյուր միավորի գնահատում |
350 դրամ: |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
|
1 |
Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և
սահմանափակումների վերաբերյալ միասնական
տեղեկատվության տրամադրում (բացառությամբ գյուղատնտեսական
նշանակության հողերի) |
6000 դրամ |
|
2 |
Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված առանձին
իրավունքների և սահմանափակումների (որոշում, վճիռ,
դատավճիռ և այլն) վերաբերյալ տեղեկատվության տրամադրում |
500 դրամ |
| 2.1. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կադաստրային
քարտեզագրման աշխատանքներն ավարտված համայքներին իրենց
համայնքների կադաստրային քարտեզներն առաջին անգամ տրամադրելիս
գանձվում են միայն թեմատիկ շերտերում արտահայտված տեղեկատվության և քարտեզների տպագրության գումարները: |
|
|
3 |
Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի
նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների
վերաբերյալ միասնական
տեղեկատվության տրամադրում |
500 դրամ |
|
4 |
Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի
նկատմամբ գրանցված առանձին իրավունքների և սահմանափակումների
վերաբերյալ
տեղեկատվության տրամադրում |
200 դրամ |
|
5 |
Սերվիտուտի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
6 |
Գրավի, հիփոթեքի առկայության վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
7 |
Անշարժ գույքի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
8 |
Կադաստրային արժեքի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
9 |
Ընդհանուր սեփականության դեպքում, սեփականատերերի թվի,
բաժնեմասի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
10 |
Անավարտ (կիսակառույց) շինությունների և մելիորատիվ
նախապատրաստվող հողերի, համապատասխանաբար, ըստ
ավարտվածության չափանիշերի վերաբերյալ տրվող տեղեկանք |
500 դրամ |
|
11 |
Շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ
տեղեկատվության տրամադրում |
500 դրամ |
|
12 |
Անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում |
1000 դրամ |
|
13 |
Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող
փաստաթղթերի քսերոպատճենի յուրաքանչյուր էջի համար |
50 դրամ |
|
14 |
Կադաստրային քարտեզներում արտահայտված տեղեկատվության
տրամադրում
Բազային շերտերում (1) արտահայտված տեղեկատվություն (1 հա)
ա) Ստեփանակերտ քաղաք
բ) Քաղաքային համայնքների (Ստեփանակերտ քաղաքի տարածքից
բացի) կառուցապատված հատվածներ
գ) Գյուղական համայնքների կառուցապատված հատվածներ
դ) Քաղաքային (Ստեփանակերտ քաղաքի տարածքից բացի) և գյուղական
համայնքների չկառուցապատված հատվածներ և այլ տարածքներ |
3500 դրամ
3000 դրամ
1200 դրամ
100 դրամ |
|
15 |
Թեմատիկ շերտերում (2) արտահայտված տեղեկատվություն (1 շերտ)
ա) յուրաքանչյուր համայնք |
500 դրամ |
|
16 |
Կադաստրային քարտեզների պատճենների ստացում (տպագրություն)
Յուրաքանչյուր օրինակի արժեքը, գունավոր
ա) A0 (1.2 x 0.9 մ) ֆորմատ
բ) A1 ֆորմատ
գ) A2 ֆորմատ
դ) A3 ֆորմատ
ե) A4 ֆորմատ |
5000 դրամ
2500 դրամ
250 դրամ
625 դրամ
300 դրամ |
|
17 |
Կադաստրային քարտեզների պատճենավորում էլեկտրոնային կրիչների
վրա
Յուրաքանչյուր պատճենի արժեքը
ա) ճկուն սկավառակի վրա
բ) կոմպակտ սկավառակի վրա |
500 դրամ
1000 դրամ |
|
18 |
Կադաստրային քարտեզների քսերոպատճենների յուրաքանչյուր թերթի
համար
ա) A0 (1.2 x 0.9 մ) ֆորմատ
բ) A1 ֆորմատ
գ) A2 ֆորմատ
դ) A3 ֆորմատ
ե) A4 ֆորմատ |
600 դրամ
300 դրամ
150 դրամ
75 դրամ
30 դրամ |
|
19 |
1:10 000-1:1000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների
յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը
(գունավոր) |
6000 դրամ |
|
20 |
1:500-1:10000 մասշտաբների տեղագրական հատակագծերի
յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը
(սև-սպիտակ) |
2000 դրամ |
|
21 |
1:10 000-1:1000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների և
1:500-1:10 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի
անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի յուրաքանչյուր
քսերոպատճենի համար |
1000 դրամ |
|
22 |
Յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատների (աբսցիս, օրդինատ,
բարձրություն) համար |
1000 դրամ |
|
23 |
Անշարժ գույքի միավորի (հողամաս, շենք, շինություն) յուրաքանչյուր
շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատի (աբսցիս, օրդինատ)
համար |
100 դրամ |
|
24 |
1:500-1:1000 000 մասշտաբի տեղագրական հատակագծերի և
քարտեզների յուրաքանչյուր անվանակարգային /նոմենկլատուրային/
թերթը
ա) ռաստերային ֆորմատով
բ) վեկտորային ֆորմատով |
4000 դրամ
80000դրամ |
|
25 |
Օդալուսանկար (18x18 կամ 23x23սմ) ցանկացած մասշտաբի,
ռաստերային ֆորմատով |
1500 դրամ |
|
26 |
Տիեզերական նկար 1մ և ավելի պակաս թույլատրելիություն ունեցող,
ռաստերային ֆորմատով, 1կմ2 |
12000դրամ |
|
27 |
Տիեզերական նկար 1մ-ից ավելի թույլատրելիություն ունեցող, ռաստերային
ֆորմատով, 1կմ2 |
3000 դրամ |
(փոփ. 26.01.2009 թիվ 06-Կ/Ն, լրաց. 29.06.2009 թիվ 59-Կ/Ն)
1. Կադաստրային քարտեզներում բազային է հանդիսանում անշարժ գույքը պատկերող շերտը, որը բաղկացած է երկու ենթաշերտերից (հողամասեր, շենքեր և շինություններ):
2. Կադաստրային քարտեզներում թեմատիկ են հանդիսանում անշարժ գույքի որակական բնութագրությունները պատկերող շերտերը: Թեմատիկ շերտերն են` հողերի նպատակային նշանակության, շենքերի և շինությունների նպատակային նշանակության, անշարժ գույքի սեփականության սուբյեկտների, կոմունիկացիաների և այլն: Յուրաքանչյուր թեմատիկ շերտ բաղկացած է երկու և ավելի ենթաշերտերից:
3. Մեկ գույնով տպագրության դեպքում 16 ա) - ե) կետերում բերված վճարների համար կիրառվում է 0.4 գործակից:
4. «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23 կետերով նախատեսված տեղեկատվության տրամադրումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:
Պատվիրատուի պահանջով այն կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 1-ին և 2-րդ աշխատանքային օրը` համապատասխանաբար կիրառելով 3 և 2 գործակիցներ:
Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քսերոպատճենների տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմումի ներկայացման օրը:
Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և հատակագծի տրամադրում
Անշարժ գույքի վերաբերյալ միավորման, բաժանման և այլ բնույթի մասնագիտական եզրակացությունը և հատակագիծը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, որի համար գանձվում է 5000 դրամ:
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐՄԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐ
|
1 |
Անշարժ գույքի` հողամասի (բացառությամբ բնակելի նպատակային նշանակության
շենքերի, շինությունների և դրանց շինարարության ու սպասարկման համար
հատկացված հողամասերի (այդ թվում` տնամերձ հողամասերի), գյուղատնտեսական նշանակության հողերի, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային
հողերի) և դրանց վրա ամրակայված շենքերի և շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար`
ա) օտարում (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ
գործարքներ),
բ) կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն, առանձին իրավունքների գրանցում
գ) վարձակալություն (ենթավարձակալություն),
դ) անհատույց օգտագործում,
ե) գրավ, հիփոթեք,
զ) ֆինանսական վարձակալություն (լիզինգ),
է) սերվիտուտներ,
ը) այլ գույքային իրավունքներ |
13000դրամ |
|
2 |
Բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների և դրանց
սպասարկման համար հատկացված հողամասերի (այդ թվում` տնամերձ հողամասերի) նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար`
ա) օտարում (առուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ գործարքներ),
բ) կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն, առանձին իրավունքների գրանցում
գ) վարձակալություն (ենթավարձակալություն),
դ) անհատույց օգտագործում,
ե) գրավ, հիփոթեք,
զ) ֆինանսական վարձակալություն (լիզինգ),
է) սերվիտուտներ,
ը) այլ գույքային իրավունքներ |
7000 դրամ |
|
2.1 |
Միջազգային կազմակերպությունների վարկերի և դրամաշնորհների, պետական բյուջեի
միջոցների հաշվին կառուցված, պետության կամ համայնքի անվամբ գրանցված և
քաղաքացիներին փոխանցված բազմաբնակարան շենքերի բնակարանների,
անհատական բնակելի տների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար |
1000 դրամ |
|
3 |
Գյուղատնտեսական նշանակության հողերի, հատուկ պահպանվող տարածքների
հողերի, անտառային հողերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար`
ա) օտարում (առքուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ գործարքներ),
բ) կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն, առանձին իրավունքների գրանցում
գ) վարձակալություն (ենթավարձակալություն),
դ) անհատույց օգտագործում,
ե) գրավ, հիփոթեք,
զ) ֆինանսական վարձակալություն (լիզինգ),
է) սերվիտուտներ,
ը) այլ գույքային իրավունքներ |
1000 դրամ |
|
4 |
Անշարժ գույքի` հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության
հողամասերի) և դրանց վրա ամրակայված շենքերի և շինությունների նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար |
1000 դրամ |
|
5 |
Գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների
սահմանափակումների պետական գրանցման համար |
500 դրամ |
|
6 |
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների կամ
նախկինում գույքագրման մարմինների կողմից տրված սեփականության իրավունքը
հաստատող փաստաթղթերի կրկնօրինակ տալու համար`
ա) սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական,
բ) վարձակալության իրավունքի գրանցման վկայական,
գ) գրավի, հիփոթեքի գրանցման վկայական,
դ) գույքային թերթ,
ե) սեփականության վկայագիր,
զ) սեփականության վկայական,
է) տեխնիկական անձնագիր |
5000 դրամ
4000 դրամ
4000 դրամ
3000 դրամ
3000 դրամ
3000 դրամ
3000 դրամ |
|
7 |
Շարժական գույքի գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի
գրանցում կատարելու համար |
1000 դրամ |
|
8 |
Անշարժ գույքի հասցեների գրանցում կատարելու և գրանցված հասցեների
փոփոխություն կատարելու համար |
1000 դրամ |
|
9 |
Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում միավոր անշարժ գույքի
հաշվառման /գույքագրում, չափագրում/, գնահատման և իրավունքների առաջին
պետական գրանցման համար |
2000 դրամ |
Պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են 12-րդ աշխատանքային օրը, առանց գործակից կիրառելու:
Պատվիրատուի պահանջով անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցումը կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 8-րդ և 5-րդ աշխատանքային օրը, գրանցման նպատակով իրականացված չափագրման (տեղազննության), գնահատման և կամերալ աշխատանքների համար սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 2 և 3 գործակիցներ:
Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին առաջին պետական գրանցման հավաստագրի տրման օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, որից հետո այն իրականացվում է վճարովի, սեփականատիրոջ, օգտագործողի միջոցների հաշվին:
Ուժը կորցրած համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 23.10.2002 թվականի «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» թիվ 54-01/01 հրամանը: