| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«03» հուլիսի 2009 թվականի
պետական գրանցման համարը 2010989 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«29» հունիսի 2009թ. |
թիվ 59-Կ/Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-ի ԹԻՎ 03-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի պահանջներով`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008 թվականի հունվարի 9-ի «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» թիվ 03-Կ հրամանով հաստատված ցանկի «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1. կետով.
«2.1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կադաստրային քարտեզագրման աշխատանքներն ավարտված համայքներին իրենց համայնքների կադաստրային քարտեզներն առաջին անգամ տրամադրելիս գանձվում են միայն թեմատիկ շերտերում արտահայտված տեղեկատվության և քարտեզների տպագրության գումարները:»:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաuտրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մ. Ալեքսանյանի վրա:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|
Համաձայնեցված է
ԼՂՀ փոխվարչապետ,
ֆինանսների նախարար
Ս. Թևոսյան
«30» հունիսի 2009թ. |
|
Հաստատված է
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ
Ա. Խաչատրյան
«29» հունիսի 2009թ. |