| |
Պետական գրանցման է ենթարկված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» հունվարի 2009թ.
Գրանցման համարը 2010910 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«26» հունվարի 2009թ. |
թիվ 06-Կ/Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 09.01.2008 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 03-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի համաձայն`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008 թվականի հունվարի 9-ի «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» թիվ 03-Կ հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
հրամանով հաստատված ցանկի «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 14-րդ կետի «գ» ենթակետում «1500» թիվը փոխարինել «1200» թվով, իսկ «դ» ենթակետում «500» թիվը` «100» թվով:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, հաշվապահական հաշվառման և անշարժ գույքի գրանցման բաժինների պետերի վրա:
4. Սույն հրամանով հաստատված սակագները գործում են 2009 թվականի փետրվարի 1-ից:
|
Համաձայնեցված է
ԼՂՀ փոխվարչապետ
ֆինանսների նախարար
Ս. Թևոսյան
«26» հունվարի 2009թ. |
Հաստատված է
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահ
Ա. Խաչատրյան
«26» հունվարի 2009թ. |