|
|
Գրանցված է ԼՂՀ արդարադատության նախարարությունում
«12» օգոստոսի 2004թ.
Պետական գրանցման թիվ 288
ԼՂՀ արդարադատության նախարար
Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«09» օգոստոսի 2004թ. |
թիվ 47/Ղ |
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 58 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 60 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի, օրենքի 65 հոդվածով նախատեսված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը հաստատելու մասին
Ի կատարումն «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 58, 60 և 65 հոդվածների
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
Հաստատել «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 58 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 60 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի, օրենքի 65 հոդվածով նախատեսված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակը:
|
Հարկային պետական
ծառայության պետ
հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական |
Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
|
|
Հաստատված է
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի
«09» 08 2004 թ.
թիվ 47/Ղ հրամանով |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն Ն Ա Մ Ա Կ
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 58 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 60 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի, օրենքի 65 հոդվածով նախատեսված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի վերաբերյալ»
Հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 58, 60 և 65 հոդվածները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը հայտնում է.
1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հարկային մարմին է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից մշակված և հաստատված տարեկան եկամուտների մասին հայտարարագիր (հայտարարագրի ձևը և լրացման կարգը կցվում են), ինչպես նաև հաշվետվություն իր գործունեության մասին: Հայտարարագրի մեջ ներառվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները:
2. Հայտարարագիրը ներկայացվելուց 10 օրվա ընթացքում հարկատուին տրվում է հարկային մարմնի կողմից հաստատված ձևով վճարման ծանուցագիր` հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վերաբերյալ (ծանուցագրի ձևը և լրացման կարգը կցվում են):
3. Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հարկային մարմինը տալիս է համապատասխան տեղեկանք` «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին (տեղեկանքի ձևը և լրացման կարգը կցվում են):
Նշված տեղեկանքում շահութահարկի գումարի մեջ մտցվում են նաև այն գումարը, որը պետք է վճարված լիներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, սակայն չի վճարվել «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու հետևանքով:
|
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ
ոչ ռեզիդենտների տարեկան եկամուտների մասին |
Փաստաթղթի համարը
________________________________
(լրացվում է հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանման կողմից) |
|
1. Ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը |
2. Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը |
|
3. Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում |
4. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում |
|
5. ՀՎՀՀ
7. Հաշվետու տարի
|
6. Հեռախոսի համարը |
|
8. Ներկայացման ամսաթիվը |
|
Ցուցանիշները |
Տողը |
Գումարը |
|
1. Ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները |
|
|
|
1.1. Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները |
|
|
|
ա) ապրանքների իրացումից ստացված եկամուտները |
0101 |
|
|
բ) արտադրանքի իրացումից ստացված եկամուտները |
0102 |
|
|
գ) ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները |
0103 |
|
|
դ) միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները |
0104 |
|
|
ե) կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից
ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում |
0105 |
|
|
զ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող 3 տարիներում
պակաս (ավել) ցույց տրված եկամուտները (նվազեցումները) |
0106 |
|
|
- այդ թվում`
ստուգմամբ հայտնաբերված |
0106Ա |
|
|
է) ԼՂՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ
(վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները |
0107 |
|
|
ը) ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները |
0108 |
|
|
Ընդամենը ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները (0101-ից 0108 տողերի (բացառությամբ 0106Ա տողի) հանրագումարը) |
0110 |
|
|
1.2. Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները |
|
|
|
ա) պասիվ եկամուտները |
|
|
|
- շահաբաժինները |
0111 |
|
|
- տոկոսները |
0112 |
|
|
- ռոյալթիները |
0113 |
|
|
- ԼՂՀ-ում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները (վարձավճարները) |
0114 |
|
|
- ԼՂՀ-ում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի
արժեքի և այլ ակտիվների հավելաճը |
0115 |
|
|
- այլ պասիվ եկամուտները |
0116 |
|
|
Ընդամենը պասիվ եկամուտները
(0111-ից 0116 տողերի հանրագումարը) |
0120 |
|
|
բ) այլ եկամուտները |
|
|
|
- կառավարման ծառայությունների դիմաց ստացված եկամուտները |
0121 |
|
|
- ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները |
0122 |
|
|
- բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները |
0123 |
|
|
- ապահովագրական հատուցումները |
0124 |
|
|
- ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները |
0125 |
|
|
- վերաապահովագրական վճարները |
0126 |
|
|
- միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և ԼՂՀ-ում իրացնելու դիմաց ստացված եկամուտները |
0127 |
|
|
- Ղարաբաղյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները |
0128 |
|
|
Ընդամենը այլ եկամուտները
(0121-ից 0128 տողերի հանրագումարը) |
0130 |
|
|
գ) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները |
|
|
|
Ընդամենը արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները |
0140 |
|
|
Ընդամենը Ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները` եկամուտների հանրագումարը (տող 0110 + տող 0120 + տող 0130 + տող 0140) |
0100 |
|
|
- այդ թվում`
հաստատագրված վճարով (առևտրի հարկով) հարկվող գործունեության մասով |
0100Ա |
|
|
2. Համախառն եկամտից նվազեցումները |
|
|
|
2.1. Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը |
|
|
|
ա) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0201 |
( ) |
|
բ) իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0202 |
( ) |
|
գ) մատուցված ծառայությունների (այդ թվում` միջնորդական գործունեության) հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0203 |
( ) |
|
դ) այլ ուղղակի ծախսեր |
0204 |
( ) |
|
Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ուղղակի ծախսերը (0201-ից 0204 տողերի հանրագումարը) |
0205 |
( ) |
|
ա) գործունեության հետ կապված վարչական ծախսերը |
0206 |
( ) |
|
բ) ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը |
0207 |
( ) |
|
գ) ոչ արտադրական այլ ծախսերը |
0208 |
( ) |
|
դ) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը |
0209 |
( ) |
|
Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ժամանակաշրջանի ծախսերը (0206-ից 0209 տողերի հանրագումարը) |
0210 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման ծախսերը
(տող 0205 + տող 0210) |
0220 |
( ) |
|
2.2. Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները |
|
|
|
ա) պատահական կորուստները |
0221 |
( ) |
|
բ) բնական կորուստները |
0222 |
( ) |
|
գ) փաստացի այլ կորուստները |
0223 |
( ) |
|
դ) բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող կորուստները («Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենք, 21-րդ հոդված, 2-րդ մաս) |
0224 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման կորուստները (0221-ից 0224 տողերի հանրագումարը) |
0225 |
( ) |
|
2.3. Ստորաբաժանման այլ նվազեցումները |
|
|
|
ա) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող 3 տարիներում ավել (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը) |
0226 |
( ) |
|
- այդ թվում`
ստուգմամբ հայտնաբերված |
0226Ա |
( ) |
|
բ) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենք, 23-րդ հոդված, «ա» կետ) |
0227 |
( ) |
|
գ) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը |
0228 |
( ) |
|
դ) այլ նվազեցումները |
0229 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից ստորաբաժանման այլ նվազեցումները (0226-ից 0229 տողերի հանրագումարը) |
0230 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման նվազեցումները (տող 0220 + տող 0225 + տող 0230) |
0240 |
( ) |
|
2.4. Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար` |
|
|
|
ա) կատարված ծախսերը (բաշխված ծախսեր) |
0241 |
( ) |
|
բ) կրած կորուստները (բաշխված կորուստներ) |
0242 |
( ) |
|
Ընդամենը ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը և կորուստները (տող 0241 + տող 0242) |
0245 |
( ) |
|
Ընդամենը ոչ ռեզիդենտի ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտներից նվազեցումները (տող0240+տող0245) |
0200 |
( ) |
|
- այդ թվում
հաստատագրված վճարով (առևտրի հարկով) հարկվող գործունեության մասով |
0200Ա |
( ) |
|
3. Հարկվող շահույթը (հարկային վնասը) |
|
|
|
ա) առանց ստուգման արդյունքների
((տող0100-տող 0100Ա-տող0106Ա)+(տող0200-տող0200Ա-տող0226Ա)) |
0301 |
|
|
բ) ստուգման արդյունքները (տող0106Ա+տող0226Ա) |
0302 |
|
|
գ) ներառյալ ստուգման արդյունքները (տող0301+տող0302) |
0300 |
|
|
4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները |
|
|
|
ա) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները |
0401 |
( ) |
|
բ) հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունները |
0402 |
( ) |
|
Ընդամենը հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները (տող0401+տող0402) |
0400 |
( ) |
|
5. Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները (տող0300+տող0400) |
0500 |
|
____________________________________________________________________________
ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ, ՈՐ ՍՈՒՅՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԲՈԼՈՐ
ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ
ՃՇԳՐԻՏ ԵՆ
Կ.Տ. __________________
(ստորագրություն)
«____» ________________ 200_ թ.
____________________________________________________________________________
ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է
Կ.Տ. ____________________
(ստորագրություն)
«____» ________________ 200_ թ.
|
ԼՐԱՑՎՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՊԱՍԱՐԿՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ |
|
ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ |
ԿՈԴ |
ԳՈՒՄԱՐ |
|
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ |
|
|
|
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱԶԱՏՈՒՄ) |
|
|
|
ՀԱՇՎԱՐԿՎԱԾ Է ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ |
|
|
|
ՍՏՈՒԳՄԱՄԲ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ |
|
|
|
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ |
|
|
|
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ ՊԱՀՎՈՂ (ԳԱՆՁՎՈՂ) ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ |
|
|
|
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՄԱՆ, ԵԹԵ (ՏՈՂ 0610-ՏՈՂ0620-ՏՈՂ0640-(ՏՈՂ0630-ՏՈՂ0660)>0 |
|
|
|
ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ՊԱԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ, ԵԹԵ (ՏՈՂ0610-ՏՈՂ0620-ՏՈՂ0640-(ՏՈՂ0630-ՏՈՂ0650)-ՏՈՂ0660)<0 |
|
|
Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի լրացման (հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով, իսկ հաշարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ)
Տարեկան եկամուտների մասին հայտարարագրում (այսուհետ` Հայտարարագիր) նշվում են.
- «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանումում հարկ վճարողի (ոչ ռեզիդենտ կազմակերպության) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը,
- «Ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը» մասում` ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը,
- «Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը» մասում` այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել է (ինկորպորացվել),
- «Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում» մասում` ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում,
- «Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում,
- «ՀՎՀՀ» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հարկ վճարողի հաշվառման համարը,
- «Հեռախոսի համարը» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի հեռախոսի համարը,
- «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հայտարարությունը,
- «Ներկայացման ամսաթիվը» մասում` ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հայտարարագիր ներկայացնելու ամսաթիվը:
Հայտարարագրի վերջին էջի համապատասխան մասը ստորագրվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի (կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի) կողմից և կնքվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կնիքով:
1. Հայտարարագրի 1-ին բաժնում («Ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները») ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացված եկամուտները` «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ, 24-րդ, 41-րդ, 42-րդ և 51-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը:
1.1. Հայտարարագրի 1.1. ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում ղարաբաղյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտները:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0101 տող` ապրանքների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):
0102 տող` արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):
0103 տող` ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):
0104 տող` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները (իրացումից հասույթը):
0105 տող` կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում:
0106 տող` հաշվետու տարում հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավել ցույց տված նվազեցումները:
0106Ա տող` ստուգմամբ հայտնաբերված` հաշվետու տարվան նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավել ցույց տված նվազեցումները (անկախ այդ եկամուտների և նվազեցումների տեսակից կամ հաշվապահական հաշվառմանը համապատասխան դրանց որպես եկամուտ կամ ծախս ճանաչումից):
0107 տող` ԼՂՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ (վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները:
0108 տող` ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները:
0110 տող` ստորաբաժանման միջոցով ղարաբաղյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները` որպես 0101-ից 0108 տողերի (բացառությամբ` 0106Ա տողի) հանրագումար:
1.2. Հայտարարագրի 1.2 ենթաբաժնում («Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում ղարաբաղյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի կողմից ստացված եկամուտները (պասիվ եկամուտներ, այլ եկամուտներ, արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ):
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0111 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված շահաբաժինները:
0112 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված տոկոսները:
0113 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված ռոյալթիները:
0114 տող ոչ ստորաբաժանման միջոցով ստացված վարձավճարները:
0115 տող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ոչ ստորաբաժանման միջոցով ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը:
0116 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված այլ պասիվ եկամուտները:
0120 տող ոչ ստորաբաժանման միջոցով ստացված բոլոր պասիվ եկամուտները` որպես 0111-ից 0116 տողերի հանրագումար:
0121 տող` կառավարման ծառայությունների դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:
0122 տող` ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները:
0123 տող` բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:
0124 տող` ապահովագրական հատուցումները:
0125 տող` ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները:
0126 տող վերաապահովագրական վճարները:
0127 տող` միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրացնելու դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:
0128 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ղարաբաղյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները:
0130 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ղարաբաղյան աղբյուրներից ստացված այլ եկամուտների ընդհանուր գումարը` որպես 0121-ից 0128 տողերի հանրագումար:
0140 տող` ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները:
0100 տող` ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած բոլոր եկամուտները` որպես 0110, 0120, 0130 և 0140 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների մասով և «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով հաշվետու տարում ստացվող եկամուտները:
0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների մասով և «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով ղարաբաղյան աղբյուրներից ստացվող եկամուտները:
2. Հայտարարագրի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումեները») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ղարաբաղյան աղբյուրներից ստացած եկամուտներից կատարված` Օրենքի 9-րդ և 54-րդ հոդվածներում թվարկված նվազեցումները (ծախսեր (այդ թվում` բաշխված ծախսեր), կորուստներ (այդ թվում` բաշխված կորուստներ), այլ նվազեցումներ):
2.1. Հայտարարագրի 2.1 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված ղարաբաղյան աղբյուրներից ստորաբաժանման միջոցով անմիջականորեն ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը` Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 31-րդ, 41-րդ և 54-րդ հոդվածներին համապատասխան: Այս ենթաբաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0201 տող` իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը (ապրանքների իրացմանը համապատասխան):
0202 տող` իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը (արտադրանքի իրացման համապատասխան):
0203 տող` մատուցված ծառայություններից, միջնորդական գործունեությունից ստացված եկամուտների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության իրացմանը համապատասխան):
0204 տող` այլ ուղղակի ծախսեր:
0205 տող` իրացված ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, միջնորդական գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը ուղղակի ծախսերը)` որպես 0201-ից 0204 տողերի հանրագումար:
0206 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության հետ կապված վարչական ծախսերը:
0207 տող` ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, միջնորդության իրացման հետ կապված ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ծախսերը:
0208 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը:
0209 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը:
0210 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսկան գործունեության հետ կապված ծախսերի (ժամանակաշրջանի ծախսերը)` որպես 0206-ից 0209 տողերի հանրագումար:
0220 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը` որպես 0205 և 0210 տողերի հանրագումար:
2.2. Հայտարարագրի 2.2 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները») ցույց են տրվում հաշվետու տարում ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտներից նվազեցվող (փաստաթղթերով հիմնավորված) փաստացի կորուստները` Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0221 տող` գույքի պատահական կորուստները:
0222 տող` գույքի բնական կորուստները:
0223 տող` գույքի փաստացի այլ կորուստները (փաստացի այլ կորուստների չափերը սահմանում է ԼՂՀ կառավարությունը):
0224 տող` գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափերը սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին կառուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում):
0225 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գույքի փաստացի կորուստները` որպես 0221-ից 0224 տողերի հանրագումար:
2.3. Հայտարարագրի 2.3 ենթաբաժնում («Ստորաբաժանման այլ նվազեցումները») ցույց են տրվում ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումենրը` Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 27-րդ-28-րդ և 31-րդ հոդվածներին համապատասխան:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0226 տող` հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ) հաշվետու տարվան նախորդող 3 տարիներում ավել ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները:
0226Ա տող` ստուգմամբ հայտնաբերված` հաշվետու տարվան նախորդող 3 տարիներում ավել ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները (անկախ այդ եկամուտների և նվազեցումների տեսակից կամ հաշվապահական հաշվառմանը համապատասխան դրանց որպես ծախս կամ եկամուտ ճանաչումից):
0227 տող` ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտների 0.25%-ի սահմաններում):
0228 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանումում վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների 150%-ը` Օրենքի 37-րդ հոդվածի համաձայն:
0229 տող` ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները:
0230 տող` ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0226-ից 0229 տողերի (բացառությամբ 0226Ա տողի) հանրագումար:
0240 տող` ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված նվազեցումները` որպես 0220, 0225 և 0230 տողերի հանրագումար:
2.4. Հայտարագրի 2.4 ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար») ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը և կորուստները` Օրենքի 54-րդ հոդվածին համապատասխան:
0241 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը:
0242 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված կորուստները:
0245 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերի և կորուստների ընդհանուր գումարը` որպես 0241 և 0242 տողերի հանրագումար:
0200 տող` ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից կատարված նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0240 և 0245 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների և «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները:
0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների և առևտրի հարկի մասով կատարված նվազեցումները:
3. Հայտարարագրի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») ցույց է տրվում ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը):
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0301 տող` շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը կամ հարկային վնասը (առանց ստուգման արդյունքների)` որպես 0100 և (0100Ա, 0106Ա) տողերի տարբերության ու 0200 և (0200Ա, 0226Ա) տողերի տարբերության հանրագումար:
0302 տող` ստուգման արդյունքները` որպես 0106Ա և 0226Ա տողերի հանրագումար:
0300 տող` շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը կամ հարկային վնասը (ներառյալ` ստուգման արդյունքները)` որպես 0301 և 0302 տողերի հանրագումար:
4. Հայտարարագրի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») ցույց են տրվում «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:
Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0401 տող` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտների գումարը` Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:
0402 տող` հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունների գումարը.
0400 տող` հարկվող շահույթի նվազեցման արտոնությունների գումարը` որպես 0401 և 0402 տողերի հանրագումար:
5. Հայտարարագրի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց է տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:
6. Հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանման կողմից հայտարարագրում լրացվում են.
0610 տող հաշվետու տարվա շահութահարկի գումարը (այդ թվում` շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության կիրառման արդյունքում առաջացած շահութահարկի գումարները):
0620 տող` հաշվետու տարվա շահութահարկի նվազեցման արտոնությունների գումարները:
0630 տող` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարների հանրագումարը:
0640 տող` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարը:
0650 տող` հաշվետու տարում շահութահարկի կանխավճարների վճարված գումարների հանրագումարը:
0660 տող` հաշվետու տարում հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահվող (գանձվող) շահութահարկի գումարների հանրագումարը:
0600Ա տող` հաշվետու տարվա արդյունքներով ոչ ռեզիդենտի կողմից ԼՂՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես 0610 տողի և 0620 տողի, 0640 տողի (0630 և 0650 տողերի տարբերության), 0660 տողի հանրագումարի դրական տարբերություն:
0600Բ տող` հաշվետու տարվա արդյունքներով ոչ ռեզիդենտի կողմից ԼՂՀ պետական բյուջեից հաշվանցման կամ վերադարձման ենթակա շահութահարկի գումարը` որպես 0610 տողի և 0620 տողի, 0640 տողի (0630 և 0650 տողերի տարբերության), 0660 տողի հանրագումարի բացասական տարբերություն:
(հավելված 1-ը խմբ. 27.09.2004 N 56/Ղ)
Ց ՈՒ Ց Ո Ւ Մ Ն Ե Ր
«Հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վերաբերյալ վճարման ծանուցագրի» լրացման կարգի վերաբերյալ
Վճարման ծանուցագրի առաջին մասը (կտրման գծից վերև գտնվող) նախատեսված է հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանման համար, իսկ երկրորդ մասը (կտրման գծից ներքև գտնվող) տրվում է հարկատուին (ոչ ռեզիդենտին):
Վճարման ծանուցագիրը լրացվում է հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանման կողմից:
Վճարման ծանուցագիրը ոչ ռեզիդենտին է ներկայացվում հայտարարագիրը ներկայացնելուց 10 օրվա ընթացքում:
Վճարման ծանուցագրի առաջին մաս
Վճարման ծանուցագրի վերևի վանդակում լրացվում է հարկային մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որում ոչ ռեզիդենտը հաշվառման է կանգնված և որին հայտարարագիրը ներկայացվել էր:
Վճարման ծանուցագրի վերնագրում լրացվում են փաստաթղթի հերթական համարը և այն տարեթիվը, որի համար հաշվարկված է շահութահարկի վերջնական գումարը:
Վճարման ծանուցագրի վերնագրի տակ գտնվող 3 վանդակներում համապատասխանաբար լրացվում են հետևյալ տեղեկությունները`
- ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը,
- հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
- այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել (ինկորպորացվել):
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ
Համապատասխանորեն լրացվում են.
1-ին վանդակում` շահութահարկի գումարը հաշվետու տարվա համար:
2-րդ վանդակում` հաշվետու տարվա արդյունքներով բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարը (2-րդ վանդակի լրացման դեպքում 3-րդ վանդակը չի լրացվում):
3-րդ վանդակում` հաշվետու տարվա արդյունքներով պակասեցման կամ բյուջեից հետ վերադարձման ենթակա գումարը (3-րդ վանդակի դեպքում 2-րդ վանդակը չի լրացվում):
Վճարման ծանուցագրի վերևի մասը ամրագրվում է համապատասխան հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանման պետի ստորագրությամբ` նշելով լրացման ամսաթիվը և կնիքով: Ընդ որում կնիքը պետք է դրված լինի այնպես, որպեսզի կնիքի մի մասը լինի նաև վճարման ծանուցագրի ներքևի` հարկատուին տրվող մասի վրա:
Վճարման ծանուցագրի երկրորդ մաս
Վճարման ծանուցագրի երկրորդ մասում լրացվում են նույն տեղեկությունները, ինչ որ վճարման ծանուցագրի առաջին մասում: Վճարման ծանուցագրի երկրորդ մասում նշվում է նաև բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարի վճարման ամսաթիվը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
|
|
| Հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանում | |
ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N
200 թ. համար հաշվարկված շահութահարկի
վերջնական գումարի վերաբերյալ
| Ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող
ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը
|
| Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
Գրանցման (ինկորպորացիայի) երկիրը |
|
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ |
|
Շահութահարկի գումարը 200 թ. համար
|
|
Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է
լրացուցիչ վճարման
|
| Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է
պակասեցման կամ հետ վերադարձման
|
| | |
հազ.դրամ
|
Հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանման պետ` ______________________
անուն, ազգանուն
«____» ____________200 թ.
Կ.Տ.
.................................................................................................................................
ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ N_____
200 թ. շահութահարկի համար
| Ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի
լրիվ անվանումը
|
Հարկ վճարողի հաշվառման համարը
|
| Գրանցման (ինկորպորացիայի) երկիրը |
| |
|
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿ
|
|
Շահութահարկի գումարը 200 թ. համար
|
|
Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է լրացուցիչ
վճարման
|
| Հաշվետու տարվա արդյունքներով ենթակա է պակասեցման
կամ հետ վերադարձման | |
|
Ենթակա է վճարման մինչև «_____» __________________200 թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
|
|
| Հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանում | |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԼԵռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի մասին
| |
|
Փաստաթղթի հերթական համար
N | |
l Տեղեկանքը տրվում է
|
Ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը
|
|
Հարկ վճարողի հաշվառման համարը
|
|
Գրանցման (ինկորպորացիայի) երկիրը
|
ll Հաստատվում է, որ 200 թ. համար
|
Շահութահարկի գումարը կազմել է
|
|
Արտոնություններից օգտվելու հետևանքով չի վճարվել
որից |
|
ա Գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված
եկամուտ
|
| բ Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգում
(Շահութահարկի մասին ԼՂՀ օրենքի 39-1,40 հոդվածներում
նշված գործարքների, ծառայությունների գծով)
|
|
գ Առանձին օրենքով սահմանված հարկային արտոնություն
|
|
lll Ոչ ռեզիդենտի կողմից ԼՂՀ պետական բյուջե վճարվել է
| |
|
Հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանման պետ` __________________
անուն, ազգանուն
___________________
ստորագրություն
«__» ___________200 թ.
Կ.Տ