Համարը 
N 56/Ղ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
27.09.2004
Ստորագրող մարմինը 
Հարկային պետական ծառայության պետ հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվը 
27.09.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.10.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի «ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ 58 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՏԱՐԵԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԻ ԵՎ ՆՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ, ՕՐԵՆՔԻ 60 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ՁԵՎԻ, ՕՐԵՆՔԻ 65 ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ԼՂՀ-ՈՒՄ ՎՃԱՐԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԹԻՎ 47/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության

նախարարությունում «06» հոկտեմբերի 2004թ.

Պետական գրանցման թիվ 297

ԼՂՀ արդարադատության նախարար

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«27» 09 2004թ.

թիվ 56/Ղ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2004 թվականի օգոստոսի 9-ի «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 58 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 60 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի, օրենքի 65 հոդվածով նախատեսված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի վերաբերյալ» թիվ 47/Ղ հրամանում փոփոխություն կատարելու մասին

 

«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 58 հոդվածով նախատեսված` տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ձևի և նրա լրացման կարգի, օրենքի 60 հոդվածով նախատեսված` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի վերջնական գումարի վճարման ծանուցագրի ձևի, օրենքի 65 հոդվածով նախատեսված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարած շահութահարկի մասին տեղեկանքի ձևի վերաբերյալ» հրահանգչական նամակի 1-ին կետով հաստատված հայտարարագրի ձևը և լրացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ (հավելված 1).

 

 

Հարկային պետական

ծառայության պետ

հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ 

 

 

 

հավելված 1 

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

ոչ ռեզիդենտների տարեկան եկամուտների մասին

Փաստաթղթի համարը

________________________________

(լրացվում է հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանման կողմից)

1. Ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը

2. Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը

3. Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում

4. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում

               

5. ՀՎՀՀ

7. Հաշվետու տարի   

       

6. Հեռախոսի համարը

8. Ներկայացման ամսաթիվը

(հազ.դրամ) 

Ցուցանիշները

Տողը

Գումարը

1. Ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները

   

1.1. Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները

   

ա) ապրանքների իրացումից ստացված եկամուտները

0101

 

բ) արտադրանքի իրացումից ստացված եկամուտները

0102

 

գ) ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները

0103

 

դ) միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները

0104

 

ե) կառավարման, ‎‎ֆինանսական և ապահովագրական ծառայություններից

ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում

0105

 

զ) հաշվետու տարում հայտնաբերված` դրան նախորդող 3 տարիներում

պակաս (ավել) ցույց տրված եկամուտները (նվազեցումները)

0106

 

- այդ թվում`

         ստուգմամբ հայտնաբերված

0106Ա

 

է) ԼՂՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ

(վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները

0107

 

ը) ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները

0108

  

Ընդամենը ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները (0101-ից 0108 տողերի (բացառությամբ 0106Ա տողի) հանրագումարը)

0110

  

1.2. Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները

   

ա) պասիվ եկամուտները

   

- շահաբաժինները

0111

 

- տոկոսները

0112

 

- ռոյալթիները

0113

  

- ԼՂՀ-ում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտները (վարձավճարները)

0114

 

- ԼՂՀ-ում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի

արժեքի և այլ ակտիվների հավելաճը

0115

 

- այլ պասիվ եկամուտները

0116

 

Ընդամենը պասիվ եկամուտները

(0111-ից 0116 տողերի հանրագումարը)

0120

 

բ) այլ եկամուտները

 

- կառավարման ծառայությունների դիմաց ստացված եկամուտները

0121

 

- ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները

0122

 

- բեռների փոխադրման (‎‎ֆրախտի) դիմաց ստացված եկամուտները

0123

 

- ապահովագրական հատուցումները

0124

 

- ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները

0125

 

- վերաապահովագրական վճարները

0126

 

- միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և ԼՂՀ-ում իրացնելու դիմաց ստացված եկամուտները

0127

 

- Ղարաբաղյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները

0128

 

Ընդամենը այլ եկամուտները

(0121-ից 0128 տողերի հանրագումարը)

0130

 

գ) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները

   

Ընդամենը արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները

0140

 

Ընդամենը Ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները` եկամուտների հանրագումարը (տող 0110 + տող 0120 + տող 0130 + տող 0140)

0100

  

- այդ թվում`

հաստատագրված վճարով (առևտրի հարկով) հարկվող գործունեության մասով

0100Ա

   

2. Համախառն եկամտից նվազեցումները

   

2.1. Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը

   

ա) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը

0201

(     )

բ) իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը

0202

(      )

գ) մատուցված ծառայությունների (այդ թվում` միջնորդական գործունեության) հետ անմիջականորեն կապված ծախսերը

0203

(     )

դ) այլ ուղղակի ծախսեր

0204

(     )

Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ուղղակի ծախսերը (0201-ից 0204 տողերի հանրագումարը)

0205

(     )

ա) գործունեության հետ կապված վարչական ծախսերը

0206

(     )

բ) ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը

0207

(     )

գ) ոչ արտադրական այլ ծախսերը

0208

(     )

դ) ‎ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը

0209

(     )

Ընդամենը ստորաբաժանման միջոցով կատարված ժամանակաշրջանի ծախսերը (0206-ից 0209 տողերի հանրագումարը)

0210

(     )

Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման ծախսերը

(տող 0205 + տող 0210)

0220

(      )

2.2. Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները

   

ա) պատահական կորուստները

0221

(     )

բ) բնական կորուստները

0222

(     )

գ) փաստացի այլ կորուստները

0223

(    )

դ) բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող կորուստները («Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենք, 21-րդ հոդված, 2-րդ մաս)

0224

(    )

Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման կորուստները (0221-ից 0224 տողերի հանրագումարը)

0225

(    )

2.3. Ստորաբաժանման այլ նվազեցումները

   

ա) հաշվետու տարում հայտնաբերված` ‎դրան նախորդող 3 տարիներում ավել (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը)

0226

(    )

- այդ թվում`

         ստուգմամբ հայտնաբերված

0226Ա

(    )

բ) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենք, 23-րդ հոդված, «ա» կետ)

0227

(   )

գ) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150%-ը

0228

(    )

դ‎) այլ նվազեցումները

0229

(    )

Ընդամենը համախառն եկամտից ստորաբաժանման այլ նվազեցումները (0226-ից 0229 տողերի հանրագումարը)

0230

(   )

Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ստորաբաժանման նվազեցումները (տող 0220 + տող 0225 + տող 0230)

0240

(   )

2.4. Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար`

    

ա) կատարված ծախսերը (բաշխված ծախսեր)

0241

(   )

բ) կրած կորուստները (բաշխված կորուստներ)

0242

(   )

Ընդամենը ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը և կորուստները (տող 0241 + տող 0242)

0245

(   )

Ընդամենը ոչ ռեզիդենտի ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտներից նվազեցումները (տող0240+տող0245)

0200

(   )

- այդ թվում

հաստատագրված վճարով (առևտրի հարկով) հարկվող գործունեության մասով

0200Ա

(   )

3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)

   

ա) առանց ստուգման արդյունքների

((տող0100-տող 0100Ա-տող0106Ա)+(տող0200-տող0200Ա-տող0226Ա))

0301

  

բ) ստուգման արդյունքները (տող0106Ա+տող0226Ա)

0302

 

գ) ներառյալ ստուգման արդյունքները (տող0301+տող0302)

0300

 

4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները

   

ա) արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները

0401

(    )

բ) հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունները

0402

(    )

Ընդամենը հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները (տող0401+տող0402)

0400

(    )

5. Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները (տող0300+տող0400)

0500

    

____________________________________________________________________________

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ,                                    ՈՐ ՍՈՒՅՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՆՇՎԱԾ ԲՈԼՈՐ

                                                                 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՒ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

                                                                ՃՇԳՐԻՏ ԵՆ

                                                                                                       Կ.Տ.                       __________________

                                                                                                                                          (ստորագրություն)

«____» ________________ 200_ թ.

____________________________________________________________________________

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐԸ ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

                                                                                                        Կ.Տ.                    ____________________

                                                                                                                                         (ստորագրություն)

«____» ________________ 200_ թ.

 

ԼՐԱՑՎՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՊԱՍԱՐԿՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ԿՈՂՄԻՑ

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

ԿՈԴ

ԳՈՒՄԱՐ

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ

0610

 

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՄ ՄԱՍՆԱԿԻ ԱԶԱՏՈՒՄ)

0620

 

ՀԱՇՎԱՐԿՎԱԾ Է ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

0630

 

ՍՏՈՒԳՄԱՄԲ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ

0640

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐ

0650

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՂԲՅՈՒՐԻ ՄՈՏ ՊԱՀՎՈՂ (ԳԱՆՁՎՈՂ) ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐ

0660

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ՎՃԱՐՄԱՆ, ԵԹԵ (ՏՈՂ 0610-ՏՈՂ0620-ՏՈՂ0640-(ՏՈՂ0630-ՏՈՂ0660)>0

0600Ա

 

ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՆԹԱԿԱ Է ՊԱԿԱՍԵՑՄԱՆ ԿԱՄ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ, ԵԹԵ (ՏՈՂ0610-ՏՈՂ0620-ՏՈՂ0640-(ՏՈՂ0630-ՏՈՂ0650)-ՏՈՂ0660)<0

0600Բ

 

Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր

 

Տարեկան եկամուտների մասին հայտարարագրի լրացման (հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով, իսկ հաշարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ)

 

Տարեկան եկամուտների մասին հայտարարագրում (այսուհետ` Հայտարարագիր) նշվում են.

- «Փաստաթղթի համարը» մասում` հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանումում հարկ վճարողի (ոչ ռեզիդենտ կազմակերպության) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը,

- «Ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը» մասում` ղարաբաղյան աղբյուրներից եկամուտ ստացող ոչ ռեզիդենտի լրիվ անվանումը,

- «Ոչ ռեզիդենտի գրանցման (ինկորպորացիայի) երկիրը» մասում` այն պետությունը, որի օրենսդրությամբ ոչ ռեզիդենտը ստեղծվել է, գրանցվել է (ինկորպորացվել),

- «Ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում» մասում` ոչ ռեզիդենտի հասցեն գրանցման (ինկորպորացիայի) երկրում,

- «Ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հասցեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում,

- «ՀՎՀՀ» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման հարկ վճարողի հաշվառման համարը,

- «Հեռախոսի համարը» մասում` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի հեռախոսի համարը,

- «Հաշվետու տարի» մասում` այն տարին, որի համար լրացվում է Հայտարարությունը,

- «Ներկայացման ամսաթիվը» մասում` ոչ ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հայտարարագիր ներկայացնելու ամսաթիվը:

Հայտարարագրի վերջին էջի համապատասխան մասը ստորագրվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ղեկավարի (կամ ոչ ռեզիդենտի լիազորված անձի) կողմից և կնքվում է ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կնիքով:

1. Հայտարարագրի 1-ին բաժնում («Ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտները») ցույց են տրվում հաշվետու ժամանակաշրջանում ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացված եկամուտները` «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ, 24-րդ, 41-րդ, 42-րդ և 51-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը:

1.1. Հայտարարագրի 1.1. ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում ղարաբաղյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտները:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0101 տող` ապրանքների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):

0102 տող` արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):

0103 տող` ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը):

0104 տող` օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված միջնորդական գործունեությունից ստացված եկամուտները (իրացումից հասույթը):

0105 տող` կառավարման, ‎ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, որոնք ներառվում են ստորաբաժանման ծախսերում:

0106 տող` հաշվետու տարում հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ)` դրան նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավել ցույց տված նվազեցումները:

0106Ա տող` ստուգմամբ հայտնաբերված` հաշվետու տարվան նախորդող 3 տարիներում պակաս ցույց տված եկամուտները կամ ավել ցույց տված նվազեցումները (անկախ այդ եկամուտների և նվազեցումների տեսակից կամ հաշվապահական հաշվառմանը համապատասխան դրանց որպես եկամուտ կամ ծախս ճանաչումից):

0107 տող` ԼՂՀ տարածքում ամբողջությամբ կամ մասնակիորեն արտադրված կամ (վերա)մշակված ապրանքներից (արտադրանքից) ստացված եկամուտները:

0108 տող` ստորաբաժանման միջոցով ստացված այլ եկամուտները:

0110 տող` ստորաբաժանման միջոցով ղարաբաղյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները` որպես 0101-ից 0108 տողերի (բացառությամբ` 0106Ա տողի) հանրագումար:

1.2. Հայտարարագրի 1.2 ենթաբաժնում («Ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները») ցույց են տրվում ղարաբաղյան աղբյուրներից անմիջականորեն ոչ ռեզիդենտի կողմից ստացված եկամուտները (պասիվ եկամուտներ, այլ եկամուտներ, արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներ):

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0111 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված շահաբաժինները:

0112 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված տոկոսները:

0113 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված ռոյալթիները:

0114 տող ոչ ստորաբաժանման միջոցով ստացված վարձավճարները:

0115 տող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ոչ ստորաբաժանման միջոցով ստացված գույքի արժեքի և այլ ակտիվների հավելաճը:

0116 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ստացված այլ պասիվ եկամուտները:

0120 տող ոչ ստորաբաժանման միջոցով ստացված բոլոր պասիվ եկամուտները` որպես 0111-ից 0116 տողերի հանրագումար:

0121 տող` կառավարման ծառայությունների դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:

0122 տող` ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված ծառայությունների դիմաց ստացված եկամուտները:

0123 տող` բեռների փոխադրման (‎ֆրախտի) դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:

0124 տող` ապահովագրական հատուցումները:

0125 տող` ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարները:

0126 տող վերաապահովագրական վճարները:

0127 տող` միջնորդության պայմաններով ապրանքները օտարերկրյա պետություններից ներկրելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրացնելու դիմաց ոչ ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտները:

0128 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ղարաբաղյան աղբյուրներից ստացված այլ եկամուտները:

0130 տող` ոչ ստորաբաժանման միջոցով ղարաբաղյան աղբյուրներից ստացված այլ եկամուտների ընդհանուր գումարը` որպես 0121-ից 0128 տողերի հանրագումար:

0140 տող` ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտները:

0100 տող` ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած բոլոր եկամուտները` որպես 0110, 0120, 0130 և 0140 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների մասով և «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով հաշվետու տարում ստացվող եկամուտները:

0100Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների մասով և «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքով սահմանված կարգով ղարաբաղյան աղբյուրներից ստացվող եկամուտները:

2. Հայտարարագրի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումեները») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ղարաբաղյան աղբյուրներից ստացած եկամուտներից կատարված` Օրենքի 9-րդ և 54-րդ հոդվածներում թվարկված նվազեցումները (ծախսեր (այդ թվում` բաշխված ծախսեր), կորուստներ (այդ թվում` բաշխված կորուստներ), այլ նվազեցումներ):

2.1. Հայտարարագրի 2.1 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կատարված ծախսերը») ցույց են տրվում հաշվետու տարում ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված ղարաբաղյան աղբյուրներից ստորաբաժանման միջոցով անմիջականորեն ստացված եկամուտներից նվազեցվող ծախսերը` Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 31-րդ, 41-րդ և 54-րդ հոդվածներին համապատասխան: Այս ենթաբաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0201 տող` իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը (ապրանքների իրացմանը համապատասխան):

0202 տող` իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը (արտադրանքի իրացման համապատասխան):

0203 տող` մատուցված ծառայություններից, միջնորդական գործունեությունից ստացված եկամուտների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության իրացմանը համապատասխան):

0204 տող` այլ ուղղակի ծախսեր:

0205 տող` իրացված ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, միջնորդական գործունեության հետ անմիջականորեն կապված ծախսերը ուղղակի ծախսերը)` որպես 0201-ից 0204 տողերի հանրագումար:

0206 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գործունեության հետ կապված վարչական ծախսերը:

0207 տող` ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, միջնորդության իրացման հետ կապված ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ծախսերը:

0208 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը:

0209 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման ‎ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը:

0210 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ‎ֆինանսկան գործունեության հետ կապված ծախսերի (ժամանակաշրջանի ծախսերը)` որպես 0206-ից 0209 տողերի հանրագումար:

0220 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը` որպես 0205 և 0210 տողերի հանրագումար:

2.2. Հայտարարագրի 2.2 ենթաբաժնում («Ստորաբաժանման միջոցով կրած կորուստները») ցույց են տրվում հաշվետու տարում ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից ստացված եկամուտներից նվազեցվող (փաստաթղթերով հիմնավորված) փաստացի կորուստները` Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0221 տող` գույքի պատահական կորուստները:

0222 տող` գույքի բնական կորուստները:

0223 տող` գույքի փաստացի այլ կորուստները (փաստացի այլ կորուստների չափերը սահմանում է ԼՂՀ կառավարությունը):

0224 տող` գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափերը սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին կառուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում):

0225 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանման գույքի փաստացի կորուստները` որպես 0221-ից 0224 տողերի հանրագումար:

2.3. Հայտարարագրի 2.3 ենթաբաժնում («Ստորաբաժանման այլ նվազեցումները») ցույց են տրվում ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումենրը` Օրենքի 18-րդ, 20-րդ, 23-րդ, 27-րդ-28-րդ և 31-րդ հոդվածներին համապատասխան:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0226 տող` հայտնաբերված (այդ թվում` ստուգմամբ) հաշվետու տարվան նախորդող 3 տարիներում ավել ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները:

0226Ա տող` ստուգմամբ հայտնաբերված` հաշվետու տարվան նախորդող 3 տարիներում ավել ցույց տված եկամուտները կամ պակաս ցույց տված նվազեցումները (անկախ այդ եկամուտների և նվազեցումների տեսակից կամ հաշվապահական հաշվառմանը համապատասխան դրանց որպես ծախս կամ եկամուտ ճանաչումից):

0227 տող` ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտների 0.25%-ի սահմաններում):

0228 տող` ոչ ռեզիդենտի ստորաբաժանումում վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարների 150%-ը` Օրենքի 37-րդ հոդվածի համաձայն:

0229 տող` ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումները:

0230 տող` ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից նվազեցվող այլ նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0226-ից 0229 տողերի (բացառությամբ 0226Ա տողի) հանրագումար:

0240 տող` ղարաբաղյան աղբյուրներից ստացված եկամուտներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման կողմից անմիջականորեն կատարված նվազեցումները` որպես 0220, 0225 և 0230 տողերի հանրագումար:

2.4. Հայտարագրի 2.4 ենթաբաժնում («Ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար») ցույց են տրվում ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը և կորուստները` Օրենքի 54-րդ հոդվածին համապատասխան:

0241 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերը:

0242 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված կորուստները:

0245 տող` ոչ ռեզիդենտի կողմից ստորաբաժանման նպատակների համար բաշխված ծախսերի և կորուստների ընդհանուր գումարը` որպես 0241 և 0242 տողերի հանրագումար:

0200 տող` ղարաբաղյան աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստորաբաժանման միջոցով ստացված եկամուտներից կատարված նվազեցումների ընդհանուր գումարը` որպես 0240 և 0245 տողերի հանրագումար: Այդ տողում ներառվում են «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքով սահմանված` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների և «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները:

0200Ա տող` «Հաստատագրված վճարների մասին» և «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքներով սահմանված` հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների և առևտրի հարկի մասով կատարված նվազեցումները:

3. Հայտարարագրի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») ցույց է տրվում ոչ ռեզիդենտի հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը):

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0301 տող` շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը կամ հարկային վնասը (առանց ստուգման արդյունքների)` որպես 0100 և (0100Ա, 0106Ա) տողերի տարբերության ու 0200 և (0200Ա, 0226Ա) տողերի տարբերության հանրագումար:

0302 տող` ստուգման արդյունքները` որպես 0106Ա և 0226Ա տողերի հանրագումար:

0300 տող` շահութահարկով հարկվող գործունեությունից ստացված հարկվող շահույթը կամ հարկային վնասը (ներառյալ` ստուգման արդյունքները)` որպես 0301 և 0302 տողերի հանրագումար:

4. Հայտարարագրի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») ցույց են տրվում «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:

Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.

0401 տող` արտաքին տնտեսական գործունեությունից ստացված եկամուտների գումարը` Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:

0402 տող` հարկվող շահույթի նվազեցման այլ արտոնությունների գումարը.

0400 տող` հարկվող շահույթի նվազեցման արտոնությունների գումարը` որպես 0401 և 0402 տողերի հանրագումար:

5. Հայտարարագրի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց է տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300 և 0400 տողերի հանրագումար, կամ հարկային վնասը` 0300 տողում նշված գումարի չափով:

6. Հարկային մարմնի սպասարկող ստորաբաժանման կողմից հայտարարագրում լրացվում են.

0610 տող հաշվետու տարվա շահութահարկի գումարը (այդ թվում` շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնության կիրառման արդյունքում առաջացած շահութահարկի գումարները):

0620 տող` հաշվետու տարվա շահութահարկի նվազեցման արտոնությունների գումարները:

0630 տող` հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների կիսամյակային գումարների հանրագումարը:

0640 տող` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված շահութահարկի գումարը:

0650 տող` հաշվետու տարում շահութահարկի կանխավճարների վճարված գումարների հանրագումարը:

0660 տող` հաշվետու տարում հարկային գործակալների կողմից եկամտի վճարման աղբյուրի մոտ պահվող (գանձվող) շահութահարկի գումարների հանրագումարը:

0600Ա տող` հաշվետու տարվա արդյունքներով ոչ ռեզիդենտի կողմից ԼՂՀ պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկի գումարը` որպես 0610 տողի և 0620 տողի, 0640 տողի (0630 և 0650 տողերի տարբերության), 0660 տողի հանրագումարի դրական տարբերություն:

0600Բ տող` հաշվետու տարվա արդյունքներով ոչ ռեզիդենտի կողմից ԼՂՀ պետական բյուջեից հաշվանցման կամ վերադարձման ենթակա շահութահարկի գումարը` որպես 0610 տողի և 0620 տողի, 0640 տողի (0630 և 0650 տողերի տարբերության), 0660 տողի հանրագումարի բացասական տարբերություն: