Համարը 
N 58-Կ
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
17.03.2003
Ստորագրող մարմինը 
Պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
17.03.2003
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«17» մարտի 2003թ.

N 58-Կ

ք.Ստեփանակերտ

 

Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի դասակարգման կարգը և հաշվառման մատյանների ձևերը հաստատելու մասին

 

Ի կատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 21.01.03թ. ,,Ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը, տիրազուրկ /լքված/ անշարժ գույքը հաշվառելու մասին,, թիվ 23 որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջների

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

1. Հաստատել՝

ա/ ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի դասակարգման կարգը /կցվում է/.

բ/ ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասերի հաշվառման մատյանների ձևերը՝ համաձայն հավելված 1-ի և 2-ի /կցվում են/:

2. Սահմանված կարգով սույն հրամանով հաստատված կարգը և մատյանների ձևերը ներկայացնել ԼՂՀ արդարադատության պետական վարչություն՝ գրանցման։

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ-հաշվառման բաժնի պետ Ա.Ծատուրյանի վրա։

 

 

 Պետական կոմիտեի նախագահ

Վ.Ալեքսանյան  

 

 

     ,,Համաձայնեցված է,,

ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների զարգացման և քաղաքաշինության

նախարար _____________ Յու.Ղազարյան

               «17» 03 2003 թ.

Հաստատում եմ

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

 պետական կոմիտեի նախագահ

_____________ Վ.Ալեքսանյան

   «____» _____________ 2003թ.

 

ԿԱՐԳ

 

Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի դասակարգման

 

1. Ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը դասակարգվում են ըստ համապատասխան հողամասի, շենքի, շինության նպատակային ու գործառական նշանակության և խախտման բնույթի։

2. Ըստ հողամասի, շենքի, շինության նպատակային ու գործառական նշանակության ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը դասակարգվում են`

2.1. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող

ա/ տնամերձ, բնակելի տան կառուցման ու սպասարկման համար հատկացված, այգեգործական հողամասերի վրա դրանց սեփականատերերի կողմից ինքնակամ կառուցված

- բնակելի /այդ թվում՝ կենցաղային, տնտեսական, օժանդակ/ նշանակության շենքեր, շինություններ

- հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ

բ/ գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա դրանց սեփականատերերի կողմից ինքնակամ կառուցված

- բնակելի /այդ թվում՝ կենցաղային, տնտեսական, օժանդակ/ նշանակության շենքեր, շինություններ

- հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ

գ/ սույն կետի ,,ա,, և ,,բ,, ենթակետերում նշված հողամասերի վրա հողամասի սեփականատեր չհանդիսացող անձանց կողմից ինքնակամ կառուցված շենքեր, շինություններ։

2.2. Պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ կառուցված

ա/ բնակելի նշանակության շենքեր, շինություններ /այդ թվում՝ կենցաղային, տնտեսական, օժանդակ/

բ/ հասարակական նշանակության շենքեր, շինություններ

գ/ արտադրական նշանակության շենքեր, շինություններ

2.3. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման տրամադրված հողամասերում հողօգտագործողների կողմից ինքնակամ կառուցված.

ա/ բնակելի նշանակության շենքեր, շինություններ.

բ/ հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ։

2.4. Քաղաքացիներին և իրավաբանական անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման տրամադրված հողամասերում այլ անձանց կողմից ինքնակամ կառուցված.

ա/ բնակելի նշանակության շենքեր, շինություններ.

բ/ հասարակական կամ արտադրական նշանակության շենքեր, շինություններ։

3. Ինքնակամ կառուցված շենքերը, շինությունները, ինքնակամ զբաղեցված հողամասերը ըստ խախտման բնույթի դասակարգվում են.

3.1. Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասերում ինքնակամ կառուցված շենքեր, շինություններ՝

ա/ շինարարությունն իրականացվել է քաղաքաշինական ծրագրային և հողաշինարարական փաստաթղթերին ոչ համապատասխան

բ/ շինարարությունը իրականացվել է գծային ինժեներական ենթակառուցվածքների պահպանման և սպասարկման համար նախատեսված սահմանափակումների կամ պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, մայթերի, գազոնների վրա, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում։

3.2. Առանց շինարարության թույտվության կառուցված շենքեր, շինություններ։

3.3. Քաղաքաշինական ու շինարարական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված շենքեր, շինություններ՝

ա/ խախտված են կառուցապատման կարմիր գծերը.

բ/ հարկերի թիվն ավել է հաստատված նախագծով սահմանվածից.

գ/ շենքի, շինության չափերը և տեղադրությունը խախտում են այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ են սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը։

4. Ինքնակամ զբաղեցված հողամասերի, ինքնակամ կառուցված շենքերի ու շինությունների մասին տեղեկատվությունն ամփոփվում է հաշվառման մատյաններում՝ ըստ համայնքների /հավելված 1-ը կցվում է/, որտեղ նշվում են անշարժ գույքի գտնվելու վայրը /հասցեն/, հողամասի սեփականատերը, նպատակային ու գործառական նշանակությունը, չափը հեկտարներով, տվյալներ օգտագործողի /կառուցապատողի/ մասին, կառույցի գործառական նշանակությունը, մակերեսը, կառուցման տարեթիվը, ավարտվածության աստիճանը, խախտման բնույթը, գրանցում կատարողի ստորագրությունն ու գրանցման օրը։

4.1. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառման մատյանի «Ծանոթություն» սյունակում լրացվում է տվյալ անշարժ գույքի օրինականացման կամ օրինականացումը մերժելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշման համարը, թվագրումը:

(4.1-ին կետը լրաց. 27.01.2005 N 08-Կ)

5. Բազմաբնակարան շենքերի ինքնակամ կառույցներ են հանդիսանում՝

ա/ բազմաբնակարան շենքերի բնակարաններին կից կառուցված կցակառույցներ պատշգամբներ, նկուղներ, մանսարդ, աստիճանավանդակների լուսավորությունը փակող կցակառույցներ/։

բ/ բազմաբնակարան շենքերի բնակարանների ինքնակամ կառուցված /ձևափոխված/ բնակարանների մուտքերի դռները և այլ նախագծային փոփոխություններով կառուցված շինությունները։

6. Բազմաբնակարանային շենքերի ինքնակամ կառույցների տվյալները լրացվում են առանձին հաշվառման մատյաններում /հավելված 2-ը կցվում է/, որտեղ նշվում են շենքի գտնվելու վայրը /հասցեն/, տվյալներ ինքնակամ կառույցն իրականացրած անձի մասին, խախտման բնույթը։

 

 

 

Գրանցված է,,

ԼՂՀ արդարադատության պետական

վարչության կոդմից

2003թ. 22 մարտի

Գրանցման N 180

ԼՂՀ արդարադատության

պետվարչության պետ

        ______________ Ռ.Հայրապետյան

 

 

 

Հավելված 1

Հաստատված է 

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի

,,17,, մարտի 2003թ.

թիվ 58-Կ հրամանով

 

Հաշվառման մատյան

 

Ինքնակամ կառուցված շենքեր, շինություններ, ինքնակամ զբաղեցված հողամասեր

 

Հ/Հ

Անշարժ

գույքի գտնվելու վայրը

/հասցեն, ծածկա-գիրը/

Հողա-

մասի սեփակա-նատերը

/պետ.

քաղաք Ա.Ա.Հ. իրավ, անձի անվանումը/

Օգտագոր-ծողի

/կառուցա-պատողի/ Ա.Ա.Հ., իրավ.

անձի անվա-նումը

Օգտա-գործման ձևը

Հողա-

մասի նպատա-կային

 /գործառ-նական/ նշանակ-ությունը

Հողա-մասի չափը

/մակե-րեսը,հա/

Կառ-

ույցի

գործառ-

նական նշանակ-ությունը

/անվա-նումը/

Կառ-

ույցի մակե-րեսն արտաքին չափերով

 /ք.մ/

Կառու-ցման տարե-թիվը

Ավարտվա-ծության աստի-ճանը

Խախ-տման բնույթը

Գրանց-

ողի, ազգանունը,

ստորագ-րությունը

Գրան-ցման ամիսը,

ամսաթիվը

Ծանոթու-թյուն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                                     
                                         
                                              
                                               
                                

  

        
                                           
                                       
                                        
                                       
                                         

 

 

 

Հավելված 2

Հաստատված է

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի

«17» մարտի 2003թ.

թիվ 58-Կ հրամանով

 

Հաշվառման մատյան

 

Բազմաբնակարան շենքերի բնակարաններին կից ինքնակամ կառուցված շինություններ

 

Հ/Հ

Բնակարանի գտնվելու վայրը

 /հասցեն/

 

Սեփակա-նատիրոջ

/օգտա-

գործողի/ Ա.Ա.Հ.

իրավա-

բանական

անձի

անվանումը

Հաշվառման ամիս, ամսաթիվ

 

Բնակարանին կից ինքնակամ կառույցի մակերեսը /ք.մ./

Ծանոթու-թյուն

Պատ-

շգամբ

/կցա-կառույց/

Նկուղ

Ման-սարդ

Դուռ

 /սանդղա-հարկի վրա/

Դուռ հիմնա-պատերից բացված/

Անտրեսոլ

 

Չու-լան

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12