| «Համաձայնեցված է»
ԼՂՀ քաղաքաշինության նախարար
Բ. Ալավերդյան
,,5,, փետրվարի 2005թ. |
«Գրանցված է»
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
,,07,, 02 2005թ.
Գրանցման N 326
ԼՂՀ արդարադատության
նախարար Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
,,27,, հունվարի 2005թ. |
թիվ 08-Կ |
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի հունիսի 13-ի թիվ 31-01/01 և 2003 թվականի մարտի 17-ի թիվ 58-Կ հրամաններում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին
Հիմք ընդունելով «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
1. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի հունիսի 13-ի թիվ 31-01/01 հրամանով հաստատված «ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման հրահանգ»-ի մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
հրահանգի 13-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ.
«- ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ իրավունքների ճանաչման նպատակով դիմումների հաշվառման մատյան /ձև 4/»:
2. ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003 թվականի մարտի 17-ի թիվ 58-Կ հրամանով հաստատված «Ինքնակամ կառույց շենքների, շինությունների, ինքնակամ հողամասերի դասակարգման կարգ»-ի 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1. կետով.
«4.1. Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի հաշվառման մատյանի «Ծանոթություն» սյունակում լրացվում է տվյալ անշարժ գույքի օրինականացման կամ օրինականացումը մերժելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշման համարը, թվագրումը»:
2. Հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի աշխատակազմի ղեկավար Բ. Հարությունյանի վրա:
|
Պետական կոմիտեի նախագահ |
Վ.Ալեքսանյան |
Մ Ա Տ Յ Ա Ն
Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների, ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ իրավունքների ճանաչման նպատակով դիմումների հաշվառման
|
հ/հ |
Դիմումի ընդունման թվագրումը |
Դիմողի տվյալ-ները |
Անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցեն, կառուցման տարին |
Անշարժ գույքի առարկան |
Դիմումում ներկայացված պահանջը |
Գանձվող գումարի չափը
/դրամ/ |
Դիմումը հանձնողի ստորագրությունը |
Դիմումն ընդունողի ստորագրությունը |
Հատակագծի տրամադրման թվագրումը, գրության ելից համարը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը գանձվող գումարի չափը էջում