Համարը 
ՀՕ-67-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.12.30/37(109)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
17.12.2008
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.12.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2016

Ծանուցում
Սույն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի

դեկտեմբերի 17-ին

 

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (28 մարտի 2002 թվականի, ՀՕ-200, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասում «ֆոնդային բորսաների» բառերը փոխարինել «ներդրումային ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորների, Կենտրոնական դեպոզիտարիայի, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունից, 5-րդ մասի երկրորդ պարբերությունից, 24-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից և 2-րդ մասի «բ» կետից հանել «և սոցիալական ապահովագրության» բառերը:

 

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 14-րդ հոդվածի 31-րդ մասը և 24-րդ հոդվածի 1-ին մասի «գ1» կետը:

 

Հոդված 4. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով`

«ե) սույն օրենքի 231-րդ հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածում ամրագրված տեղեկությունները:»:

 

Հոդված 5.Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով՝

«ե) սույն օրենքի 231-րդ հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածում ամրագրված տեղեկությունները:»:

 

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետը «(փաստաթղթեր)» բառից հետո լրացնել «, ինչպես նաև սույն օրենքի 231-րդ հոդվածով սահմանված դեպքերում նշված հոդվածում ամրագրված տեղեկություններ» բառերով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 231-րդ հոդվածով`

 

«Հոդված 231.

Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակներով հավաքագրված տեղեկատվությունը

 

1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի նպատակներից ելնելով՝ առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) 75 տոկոսը գերազանցող բաժնի (մասնակցության, փայի և այլն) օտարման (ձեռքբերման), կամ 20 միլիոն դրամը գերազանցող կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի, բաժնային ֆոնդի և այլն) ձևավորման կամ փոփոխության դեպքում առևտրային կազմակերպության հիմնադիրը (մասնակիցը, անդամը, գործընկերը, բաժնետերը) պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում է ներկայացնում հետևյալ տեղեկությունները՝

1) կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում, բաժնային ֆոնդում և այլն) ներդրում կատարող հիմնադրի (մասնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ), լիազորված անձի, իրական շահառուի տվյալները, ներառյալ՝

ա. ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հիմնադրի (մասնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ), լիազորված անձի, իրական շահառուի համար` անունը, ազգանունը, բնակության վայրը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը և տրամադրման տարին, ամիսը, ամսաթիվը, պետական գրանցման վկայականի համարը (անհատ ձեռնարկատիրոջ համար), հարկ վճարողի հաշվառման համարը (անհատ ձեռնարկատիրոջ համար),

բ. իրավաբանական անձ հանդիսացող հիմնադրի (մասնակցի, անդամի, գործընկերոջ, բաժնետիրոջ), լիազորված անձի, իրական շահառուի համար՝ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման վկայականի համարը, հարկ վճարողի հաշվառման համարը.

2) ներդրման չափը.

3) ներդրման արդյունքում կանոնադրական կապիտալի չափը.

4) ներդրումը կատարելու ամսաթիվը.

5) կասկածելի ներդրումների դեպքում՝ կասկածելի համարելու հիմքը, չափանիշը և դրանց նկարագրությունը:

2. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումները պարտավոր են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկությունները «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրել այդ օրենքով սահմանված լիազորված մարմնին:

3. Իրավաբանական անձը պարտավոր է պետական գրանցման, կանոնադրական կապիտալը (բաժնեհավաք կապիտալը, բաժնային ֆոնդը և այլն) կամ մասնակիցների, անդամների, գործընկերների, բաժնետերերի կազմը փոփոխելու դեպքում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պետական ռեգիստրի մարմին ներկայացնել իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն: Հայտարարության մեկ օրինակը տրամադրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ իր պահանջի հիման վրա: Իրական շահառուի վերաբերյալ հայտարարության կեղծ կամ թերի ներկայացման դեպքում պետական ռեգիստրի մարմինն այդ մասին հաղորդում է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի 1-ին և 3-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

30 դեկտեմբերի 2008թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ-67-Ն