Համարը 
թիվ 33/Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.02.15/03(25)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
29.12.2009
Ստորագրող մարմինը 
Պետ, հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվը 
29.12.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.02.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.07.2022

Ծանուցում
1-ին կետի 6-րդ ենթակետով նախատեսված փոփոխությունը հնարավոր չէ կատարել, քանի որ այն արդեն պարունակում է ակտում:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 30/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«28» հունվարի 2010 թվականի

պետական գրանցման համարը 2051012

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«29» դեկտեմբերի 2009թ.

թիվ 33/Ն

ք. Ստեփանակերտ

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 30/Ղ

ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ

 

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2002 թվականի հուլիսի 15-ի «Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» թիվ 30/Ղ հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումը` համաձայն հավելվածի:

 

 

ՊԵՏ,

Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ա. ԲԱԼԱՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն

առընթեր հարկային պետական ծառայության պետի

«29» դեկտեմբերի 2009թ. թիվ 33/Ն հրամանի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2002

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի «ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ»

ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 30/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2002 թվականի հուլիսի 15-ի թիվ 30/Ղ հրամանով հաստատված «Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում`

1) 1.7.1-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կետում նշված դեպքերում առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին` սահմանված փաստը տեղի ունենալու պահից:».

2) 3.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի` առևտրի հարկի հաշվարկի ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը:

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20 1-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի համար առևտրի հարկի հաշվարկի ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում կիսամյակը:».

3) 5.1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.1.«Առևտրի հարկ վճարողները, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված առևտրի հարկ վճարողների, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 2-ով սահմանված ձևով առևտրի հարկի ամսական հաշվարկ` մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20 1-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողները իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 2ա-ով սահմանված ձևով առևտրի հարկի կիսամյակային (ամսական կտրվածքով) հաշվարկ` մինչև այդ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:».

4) 5.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.4. Առևտրի հարկ վճարողները հարկի գումարը յուրաքանչյուր ամսվա համար պետական բյուջե են վճարում մինչև հաջորդ ամսվա 20 -ը ներառյալ:».

5) 5.6-րդ կետում «ֆինանսական հաշվետվություններ» բառերը փոխարինել «հաշվապահական հաշվեկշիռ և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն» բառերով.

6) 6.1-րդ կետի երկրորդ պարբերությունից հանել «ավտոճանապարհային մասհանումները,» բառերը.

7) 6.2-րդ կետի`

ա. երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հրահանգով կարգավորվող հարաբերությունների մասով բացառապես առևտրի հարկ վճարողները ազատվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):».

բ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն հրահանգով կարգավորվող հարաբերությունների մասով բացառապես անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողների վրա չեն տարածվում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):».

գ. օրինակ 11-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրինակ 11. 2009 թվականի հուլիսի 7-ին պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերը, հարկերը հաշվարկել է բացառապես առևտրի հարկով հարկման համակարգով: 2009 թվականին ապրանքների մատուցումից ստացել է համախառն եկամուտ 12000.0 հազ. դրամ: Հայաստանի Հանրապետությունից կատարել է եկամուտների ստացման համար անհրաժեշտ առանց փաստաթղթերի հիմնավորման ձեռքբերումներ 8000.0 հազ. դրամի չափով, որի մասով առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը: Անհատ ձեռնարկատերը կատարել է նաև փաստաթղթերով հիմնավորված 2500.0 հազ. դրամի ծախսեր (աշխատավարձ և չփոխհատուցվող հարկեր, վճարներ): Իրացված ապրանքի արժեքը կազմում է 6000.0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում 2009 թվականի ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում է հետևյալ ձևով.

ա) համախառն եկամուտ

12000.0 հազ. դրամ.

բ) համախառն եկամտից նվազեցվող ծախսեր՝ այդ թվում՝

8500.0 հազ. դրամ,

- վաճառված ապրանքների ձեռքբերման արժեքը`

6000.0 հազ.դրամ,

- փաստաթղթերով հիմնավորված ծախսեր 

2500.0 հազ. դրամ,

գ) պարտադիր սոցիալական ապահովության վճար (350.0 >30.0)՝

350.0 հազ. դրամ.».

8) 7.3-րդ կետի «(մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ)» բառերը փոխարինել «(մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ)» բառերով:

2. Հրահանգը լրացնել նոր` 2ա հավելվածով և դրա լրացման կարգով` համաձայն ենթահավելվածի:

 

 

 

Ենթահավելված

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

«29» դեկտեմբերի 2009թ. թիվ 33/Ն հրամանի

 

 

«Հավելված 2ա

«Առևտրի հարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

 

Առևտրի հարկի հաշվարկ

(կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ համար)

Փաստաթղթի հերթական համարը N ____

 

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Հաշվետու ժամանակաշրջան` 20___թ. _____ կիսամյակ

ճշտված

 

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)                        [1]    

   

                                   

Անհատ ձեռնարկատիրոջ անունը,ազգանունը                       [2]

 

Բնակության վայրը                                                              [3]      

  

Հեռախոսահամարը                                                              [4]      

  

 

Չափի միավոր

Հազար դրամ

 

Առևտրական օբյեկտների [5]

տեսակները (խանութ, կրպակ (տաղավար), պահեստ)

հասցեն

   
   
   

 

Հաշվետու կիսամյակի ամիսները                                                                                      [6]   

           

Մատակարարներից ստացված հարկային հաշիվներում

(ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում)

առանձնացված ԱԱՀ-ի գումարը                                                                                 [7]

 X

 X

 X

 X

 X

 X

ամսվա սկզբում ստացված                                                                                       [7.1]  

           

ամսվա ընթացքում ստացված                                                                                  [7.2]

           

Իրացման ընդհանուր շրջանառությունը                                                                     [8]

           

Առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային

հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը                                                                                 [9]

X

X

X

X

X

X

մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում`

մաքսային հայտարարագրի) հիման վրա                                                                   [9.1]

           

առանց մատակարարներից ստացված հարկային հաշվի

(ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի)                                                [9.2]   

           

Առևտրի հարկով հարկվող շրջանառություն (տող [8] - տող [9.2])                             [10]

           

Առևտրի հարկի դրույքաչափը                                                                                   [11]

2.5%

Վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (տող [10] x տող [11])                          [12]

           

Վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (տող [9.2] -ի գումարը)                                     [13]   

           

Կատարված ծախսերը                                                                                              [14]   

           

 

Տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ԼՂՀ

ներմուծված մաքսատուրքի զրոյական

դրույքաչափով հարկվող ապրանքների ծավալը                                                          [15]

                

 

Անհատ ձեռնարկատեր

 

_____________________ (ստորագրություն)

 

_______________________ (անուն,ազգանուն)

 

________________________________

(հաշվարկի ներկայացման ամսաթիվը)   

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է անհատ ձեռնարկատիրոջը:

 

 

ԿԱՐԳ

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ)

 

[1] - Լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)

[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

[3] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ բնակության հասցեն

[4] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հեռախոսահամարը

[5] - Լրացվում է առևտրական գործունեության իրականացման առևտրական օբյեկտների տեսակները և հասցեները

[6] - Լրացվում է հաշվետու կիսամյակի ամիսները` ըստ հաջորդականության

[7.1] - Լրացվում է տվյալ կիսամյակի յուրաքանչյուր ամսվա սկզբին ապրանքային մնացորդի մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ավելացված արժեքի հարկի (այսուհետ` ԱԱՀ) գումարը

[7.2] - Լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) ձեռք բերված ապրանքների մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը

[8] - Լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման ընդհանուր շրջանառությունը՝ ներառյալ [9.1] և [9.2] տողերի հանրագումարը

[9.1] - Լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները

[9.2] - Լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները

[10] - Լրացվում է [8] և [9.2] տողերի տարբերությունը

[12] - Լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) հաշվարկված և վճարման ենթակա առևտրի հարկի գումարը տող [10] x տող [11]

[13] - Լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) հաշվարկված և վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը

[14] - Լրացվում են տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկ վճարողի կողմից կատարված՝ ծախսերը

[15] - Լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) առևտրի հարկ վճարողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին:»: