ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«15» հուլիսի 2002թ. |
թիվ 30/Ղ |
«Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին
Հիմք ընդունելով «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 16-րդ հոդվածը և նպատակ ունենալով պարզաբանել առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առևտրի հարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Հաստատել «Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը:
|
Հարկային պետական
վարչության պետ
հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական |
Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ հարկային պետական վարչության պետի
«15» հուլիսի 2002թ.
թիվ 30/Ղ հրամանով |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին
Սույն հրահանգը մշակված է ի կատարումն «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 16-րդ հոդվածի և նպատակ ունի պարզաբանել «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի դրույթները` կապված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԼՂՀ-ում առևտրի հարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերի հետ:
1.1. Առևտրի հարկը օրենքով սահմանված չափով և ժամկետներում ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պետական բյուջե վճարվող` ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հարկ է:
Առևտրի հարկի ընդհանուր գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը ընդունվում է 60%:
1.1.1. Առևտրային կազմակերպությունների համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին:
1.1.2. Անհատ ձեռնարկատերերի համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) եկամտահարկին:
1.2. Առևտրի հարկ վճարողների համար առևտրի հարկով հարկվող գործունեության մասով կասեցվում են ԱԱՀ-ի և շահութահարկի (եկամտահարկի) գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:
1.3. Առևտրի հարկ վճարողների առևտրի հարկով հարկվող օբյեկտը որոշելիս հաշվի չեն առնվում.
ա/ առևտրային կազմակերպություն լինելու դեպքում` շահութահարկի գծով համախառն եկամտից նվազեցումները (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ).
բ/ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` եկամտահարկի գծով համախառն եկամտից նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական և լրացուցիչ նվազեցումներ, ծախսեր).
1.4. Առևտրի հարկի հասկացությունը և առևտրի հարկ վճարողները.
ԼՂՀ-ում առևտրի հարկ վճարող են համարվում իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սահմանված ժամկետներով և կարգով հայտարարագիր ներկայացրած խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների, բենզալցման (դիզելային վառելիքի լցման) կետերի, ինչպես նաև դրանցում միաժամանակ շարժիչի յուղերի և քսայուղերի միջոցով վաճառք իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ` սույն հրահանգի 1.5. կետում նշվածներից:
Առևտրի հարկ վճարող համարվելու անհրաժեշտ պայմաններն են`
ա/ խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով վաճառք իրականացնելու դեպքում առանձին շինության (մշտական կամ ոչ մշտական) առկայությունը.
բ/ բենզալցման (դիզելային վառելիքի լցման) կետերի միջոցով վաճառք իրականացնելու դեպքում` բենզալցման (դիզելային վառելիքի լցման) խողովակների առկայությունը:
Սույնը չի տարածվում`
- դեղատների վրա` դեղանյութերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի մասով.
- գազի վաճառքի կետերում առևտրական գործունեության մասով.
- տարաների միջոցով բենզինի և (կամ) դիզելային վառելիքի մասով
1.5. Առևտրի հարկ վճարողներ չեն կարող համարվել.
ա) «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք` գործունեության այդ մասով,
բ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին գերազանցում է մեկ մլն. դրամը,
գ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,
դ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները` իրենց սեփական արտադրության արտադրանքի` խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով ինքնուրույնաբար իրացման մասով:
Սույն կետի «ա» և «դ» ենթակետերում նշված գործունեություն իրականացնող անձինք կարող են առևտրի հարկ վճարող դառնալ այլ գործունեության մասով, իսկ սույն կետի «բ» ենթակետում նշված անձինք առևտրի հարկ վճարող դառնալ չեն կարող (այդ թվում` այլ գործունեության մասով):
1.6. Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը առևտրի հարկ վճարող համարվելու համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 1-ում բերված ձևի հայտարարագիր (2002թ. 2-րդ կիսամյակից առևտրի հարկ վճարող համարվելու համար` սույն հրահանգի հավելված 1ա-ում բերված ձևի հայտարարագիր):
1.6.1. Տվյալ տարում առևտրի հարկ վճարող համարվելու համար հայտարարագիրը հարկային մարմին է ներկայացվում հունվարի 1-ից 25-ը ներառյալ:
Տվյալ տարում առևտրի հարկ վճարող հանդիսացող անձինք հաջորդ տարում ևս այդպիսին համարվելու (որպես առևտրի հարկ վճարող գործունեությունը շարունակելու) համար հայտարարագիրը հարկային մարմին են ներկայացնում հաջորդ տարվա հունվարի 1-ից 25-ը (ներառյալ):
1.6.2. 2002 թ. 2-րդ կիսամյակից առևտրի հարկ վճարող համարվելու համար հայտարարագիր ներկայացրած անձինք 2002թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը համարվում են այդպիսիք, եթե հայտարարագիրն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել 2002թ. հուլիսի 1-ից 25-ը (ներառյալ):
1.7. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին սույն հրահանգի 1.7.1. կետի «բ» ենթակետի դեպքում` գործունեության բոլոր տեսակների մասով, իսկ սույն հրահանգի 1.71.1. կետի «ա» ենթակետի և 1.7.2 կետի դեպքում` դիմումում նշված գործունեության (գործունեությունների) մասով:
Եթե հարկ վճարողը սույն կետի համաձայն առևտրի հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքում շարունակում է համարել իրեն առևտրի հարկ վճարող և կատարված գործողությունները ձևակերպել սույն հրահանգի դրույթների համապատասխան, ապա այդ փաստը ստուգմամբ հայտնաբերելու դեպքում սույն հրահանգի 1.7.1 և 1.7.2 կետերով սահմանված ժամկետներից սկսած հարկերը հաշվարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով: Այդ դեպքում հարկ վճարողի կողմից` հաշվարկված առևտրի հարկի գումարները հաշվանցվում են ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկից (եկամտահարկից) և ԱԱՀ-ից սույն հրահանգի 1.1. կետի նշված համամասնությամբ:
1.7.1. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին հետևյալ փաստերից որևէ մեկի տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե առևտրի հարկ վճարողը
ա/ իրականացնում է սույն հրահանգի 1.5 կետի «դ» ենթակետով նախատեսված գործունեություն.
բ/ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների ներմուծման ծավալը (հաշվարկված մաքսային արժեքով) գերազանցում է 250.0 հազար դրամը (նշված փաստի տեղի ունենալու պահը որոշվում է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրի կնքման ամսաթվով):
1.7.2. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին ընթացիկ տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից, եթե «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրավոր հայտարարություն է ներկայացնում իր հաշվառման վայրի հարկային մարմին` ԱԱՀ վճարող ճանաչվելու վերաբերյալ:
2. Առևտրի հարկով հարկվող օբյեկտը
2.1. Առևտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը` ներառյալ սույն հրահանգի 7.2. կետով սահմանված կարգով իրենց կողմից դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
Սույն հրահանգի իմաստով`
- ապրանքների մատակարարում է համարվում` գործարք, որն իրականացվում է ապրանքների և այլ գույքի սեփականության իրավունքը այլ անձի փոխանցելու միջոցով,
- ծառայությունների մատուցում է համարվում` գործարք, որն անմիջականորեն կապված է իրացնողի կողմից վաճառվող ապրանքների տեղափոխման հետ:
2.2. Ապրանքների մատակարարման դեպքում իրացման շրջանառությունը որոշվում է այդ գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքից ելնելով:
Անհատույց (մասնակի հատուցմամբ) գործարքների դեպքում իրացման շրջանառությունը որոշվում է տվյալ գործարքների համար սովորաբար կիրառվող (իրական) գներից ելնելով:
3. Առևտրի հարկի դրույքաչափը և հաշվարկումը
3.1. Առևտրի հարկ վճարողները առևտրի հարկի գումարների հաշվարկումը կատարում են ինքնուրույն, յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, սույն հրահանգի 3.2. կետով սահմանված դրույքաչափով:
Առևտրի հարկի գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը:
3.2. Առևտրի հարկ վճարողները ընթացիկ տարվա համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ առևտրի հարկը հաշվարկում են իրացման շրջանառության նկատմամբ 2% դրույքաչափով:
3.3. Եթե անձը հանդիսանում է առևտրի հարկ վճարող խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով վաճառքի և բենզալցման կետերի միջոցով վաճառքի մասով, միաժամանակ չունենալով ընդհանուր կարգով հարկվող գործունեություն, ապա ընդհանուր տնտեսական ծախսերը (մասնավորապես, կառավարման ապարատի աշխատավարձ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների նորոգում, պահպանում և շահագործում, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծախսեր), որոնք ըստ գործունեության առանձին տեսակների հնարավոր չէ առանձնացնել յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում, բաշխվում են ելնելով ընդհանուր իրացման շրջանառության մեջ գործունեության առանձին տեսակների խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով վաճառքի և բենզալցման կետերի միջոցով վաճառքի գործունեության գծով ստացված իրացման շրջանառության տեսակարար կշռից կամ հաշվառվում են միայն մեկ գործունեության մասով` հարկատուի հայեցողությամբ:
Օրինակ 1
Առևտրային կազմակերպությունը 2002թ. 2-րդ կիսամյակում սննդամթերքի վաճառքի մասով հանդիսանում է առևտրի հարկ վճարող: Հուլիս ամսվա սննդամթերքի վաճառքի մասով իրացման շրջանառությունը կազմել է 15.0 մլն. դրամ:
Առևտրային կազմակերպության առևտրի հարկը 2002թ. հուլիս ամսվա համար հաշվարկվում է` 15.0 մլն х 2 % = 0.3 մլն. դրամ:
Օրինակ 2
Անհատ ձեռնարկատերը 2002թ. 2-րդ կիսամյակում կոշիկի վաճառքի մասով հանդիսանում է առևտրի հարկ վճարող: Հուլիս ամսվա կոշիկի վաճառքի մասով իրացման շրջանառությունը կազմել է 10.0 մլն. դրամ:
Անհատ ձեռնարկատերը առևտրի հարկը 2002թ. հուլիս ամսվա համար հաշվարկվում է.` 10.0 մլն. x 2% = 0.2 մլն. դրամ:
4. Եկամուտների (իրացման շրջանառության) և ծախսերի հաշվառումը
4.1. Առևտրի հարկ վճարողները եկամուտների (իրացման շրջանառության) և ծախսերի հաշվառումն իրականացնում են հաշվեգրման եղանակով:
Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում առևտրի հարկ վճարողը այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում եկամուտների (իրացման շրջանառության) և ծախսերի հաշվառումն իրականացնում է համապատասխանաբար ելնելով իր կողմից եկամուտների ստացման «իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:
4.2. Հաշվեգրման եղանակով եկամուտները (իրացման շրջանառությունը) հաշվառելիս առևտրի հարկ վճարողը հաշվի է առնում հետևյալ առանձնահատկությունները.
ա/ եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է առևտրի հարկ վճարողին անվերապահ վճարման (հատուցման) կամ հարկատուն կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս.
բ/ առևտրի հարկ վճարողի կողմից ծառայություններ մատուցելու դեպքում նշված իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքից բխող ծառայությունների մատուցումն ավարտելու պահից:
4.3. Այն հարկ վճարողները, որոնք միաժամանակ հանդիսանում են առևտրի հարկ վճարող և շահութահարկ (եկամտահարկ), ԱԱՀ կամ հաստատագրված վճար վճարող, առևտրի հարկով հարկվող գործունեությանը ուղղակիորեն չվերաբերվող գործարքներից (գործառնություններից) ստացված եկամուտները (մասնավորապես, ընդհանուր տնտեսական գույքի օտարումից, տոկոսներից) և կատարված ծախսերը (մասնավորապես, ընդհանուր տնտեսական ծախսերը), ինչպես նաև ԱԱՀ-ով հարկվող գործարքները հաշվառվում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և հաշվի չեն առնում առևտրի հարկը հաշվարկելիս:
4.4. Առևտրի հարկ վճարողի գործունեության հետ կապված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը ճանաչվում են այն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, որում դրանք կատարվել են:
4.5. Առևտրի հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկով հարկվող գործունեության մասով վարում են եկամուտների և ծախսերի հաշվառում, ինչպես նաև հարկային օրենսդրությանն առնչվող գրանցումներ` ԼՂՀ կառավարության սահմանած կարգով:
Առևտրի հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկով հարկվող գործունեության մասով հաշվապահական հաշվառում կարող են չվարել:
5. Առևտրի հարկի հաշվարկների ներկայացման և առևտրի հարկի վճարման կարգը և ժամկետները
5.1. Առևտրի հարկ վճարողները մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը սույն հրահագի հավելված 2-ում բերված ձևով իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում առևտրի հարկի հաշվարկը:
Առևտրի հարկի հաշվարկների ներկայացման ժամկետի մեջ չի ներառվում հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը, սակայն եթե այդ օրվա նախորդող օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ներկայացնելու ժամկետը տեղափոխվում է դրան (24-ը) հաջորդող առաջին աշխատանքային օրը:
5.2. Առևտրի հարկ վճարողները մինչև հարկային մարմինների կողմից ստուգումներ սկսելը նախորդող հաշվետու ժամանակաշրջաններում ավել (պակաս) ցույց տրված եկամուտը (իրացման շրջանառությունը) կամ ծախսերը ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կատարում են համապատասխան ճշտումներ (մասնավորապես, առևտրի հարկի գումարի) սխալը կատարելու հաշվետու ժամանակաշրջանից սկսած մինչև սխալի հայտնաբերման հաշվետու ժամանակաշրջանը:
Այդ դեպքում առևտրի հարկ վճարողները իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացնում են առևտրի հարկի հաշվարկը և կամայական ձևով տեղեկանք, որտեղ արտացոլվում են կատարված ուղղումները` ըստ հաշվետու ժամանակաշրջանների և վերջնական արդյունքները (մասնավորապես, առևտրի հարկի գումարի փոփոխությունները), և առևտրի հարկով հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար նախատեսված տուգանքները չեն կիրառվում:
Եթե կատարված ուղղումների արդյունքում որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրի հարկի գումարը նվազել է, ապա հաշվարկված, սակայն չվճարված առևտրի հարկի գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի վերահաշվարկ չի կատարվում:
Եթե կատարված ուղղումների արդյունքում որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրի հարկի գումարը ավելացվել է, ապա առևտրի հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
5.3. Առևտրի հարկ վճարողների հարկային մարմինների կողմից նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում ավել (պակաս) ցույց տրված եկամուտը (իրացման շրջանառությունը) հայտնաբերելու դեպքում կատարում են համապատասխան ճշտումներ (մասնավորապես, առևտրի հարկի գումարի փոփոխություններ) սխալը կատարելու հաշվետու ժամանակաշրջանից սկսած մինչև սխալի հայտնաբերման հաշվետու ժամանակաշրջանը և արդյունքները հաշվի են առնում սխալի հայտնաբերման հաշվետու ժամանակաշրջանի առևտրի հարկի հաշվարկում (առանձին նշումով):
Եթե կատարված ուղղումները արդյունքում որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրի հարկի գումարը նվազել է, ապա հաշվարկված, սակայն չվճարված առևտրի հարկի գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի վերահաշվարկ չի կատարվում:
Եթե կատարված ուղղումների արդյունքում որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրի հարկի գումարը ավելացվել է, ապա առևտրի հարկի լրացուցիչ գումարների նկատմամբ հաշվարկվում են տույժեր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
5.4. Առևտրի հարկ վճարողները առևտրի հարկի գումարը պետական բյուջե են վճարում մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:
Առևտրի հարկի վճարման ժամկետի մեջ չի ներառվում հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը:
5.5. Առևտրի հարկ վճարողներն այսպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում այդ գործունեության մասով շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարներ չեն կատարում:
5.6. Միայն առևտրի հարկ վճարող հանդիսացող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հարկային մարմիններին ֆինանսական (հաշվապահական) հաշվետվություններ կարող են չներկայացնել:
5.7. Եթե առևտրային կազմակերպությունները տարվա ընթացքում հանդիսացել են և առևտրի հարկ վճարող և ընդհանուր սահմանված կարգով շահութահարկ վճարող, ապա տվյալ տարվա համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացվող հաշվապահական հաշվետվություններում և փաստացի շահութահարկի հաշվարկներում (ոչ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները` հայտարարագրում) չեն ներառում առևտրի հարկ վճարող հանդիսանալու ժամանակաշրջանում առևտրի հարկով հարկվող գործունեության մասով ստացված եկամուտները և կատարված ծախսերը:
Եթե անհատ ձեռնարկատերերը տարվա ընթացքում հանդիսացել են և առևտրի հարկ վճարող և ընդհանուր սահմանված կարգով եկամտահարկ վճարող, ապա տվյալ տարվա համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին ներկայացվող հայտարարագրում չեն ներառում առևտրի հարկ վճարող հանդիսանալու ժամանակաշրջանում առևտրի հարկով հարկվող գործունեության մասով ստացված եկամուտները և կատարված ծախսերը:
6. Առևտրի հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը
6.1. Առևտրի հարկ վճարողների համար այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում պահպանվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում գույքահարկի, հողի հարկի, մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ պարտադիր վճարների (այդ թվում ավտոճանապարհային մասհանումները, բնօգտագործման վճարներ) հաշվարկման և վճարման կարգը:
Առևտրի հարկ վճարողների համար իրենց կողմից վճարած կամ վճարման ենթակա գույքահարկը, հողի հարկը, օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ պարտադիր վճարները (այդ թվում` ավտոճանապարհային մասհանումները, բնօգտագործման վճարներ) ներառվում են ծախսերի մեջ:
6.2. Առևտրի հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում օրենսդրությամբ սահմանված դեպքերում հանդիսանում են նաև հարկային գործակալ` շահութահարկի և եկամտահարկի գծով:
Առևտրի հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում ազատվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:
6.3. Առևտրի հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարած, վճարման ենթակա (ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարած կամ վճարման ենթակա) անուղղակի հարկերի գումարները միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռք բերման արժեքին:
7. Առևտրի հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը
7.1. Առևտրի հարկ վճարողներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում գործունեության այդ մասով իրենց կողմից վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.2. Առևտրի հարկ վճարողներն իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ կարող են նշում կատարել (հարկային հաշիվ դուրս գրել), եթե այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար մատակարարների կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացված են հարկային հաշիվներ:
7.2.1. Սույն հրահանգի 7.2. կետով նախատեսված դեպքում հարկային հաշվում նշված գումարը և ԱԱՀ-ի գումարը ներառվում է առևտրի հարկով հարկվող իրացման շրջանառության մեջ:
7.3. Առևտրի հարկ վճարողներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում (ինչպես նաև հայտարարագրի ներկայացման համար սույն հրահանգի 1.6. կետով սահմանված ժամանակահատվածում) գործունեության այդ մասով իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում սույն հրահանգի 8.2 կետի պահանջների խախտումով ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում կատարելու դեպքում պարտավոր են առանձնացված հարկի գումարը վճարել պետական բյուջե առևտրի հարկի վճարման ժամկետում (մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 25-ը):
7.3.1. Սույն հրահանգի 7.3. կետով նախատեսված դեպքում հարկային հաշվում նշված գումարը ներառվում է առևտրի հարկով հարկվող իրացման շրջանառության մեջ` առանց պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի:
8. Հարկման ընդհանուր կարգից առևտրի հարկին անցնելը
8.1. Առևտրի հարկ վճարող դարձած անձինք որպես այդպիսիք դառնալու պահին նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների մնացորդը միացնում են ծախսերին:
8.2. Եթե առևտրի հարկ վճարող դարձած անհատ ձեռնարկատերերը ստանում են եկամուտներ իրացման շրջանառությունից, որոնք վերաբերվում են առևտրի հարկ վճարող հանդիսանալու նախորդող ժամանակահատվածներին, ապա այդ եկամուտները (առանց ԱԱՀ-ի) հաշվի են առնվում առևտրի հարկի հաշվարկման ժամանակ` այդ եկամուտների փաստացի ստացման հաշվետու ժամանակաշրջանում:
Եթե առևտրի հարկ վճարող դարձած անհատ ձեռնարկատերերը կատարում են ծախսեր, որոնք վերաբերվում են առևտրի հարկ վճարող հանդիսանալու նախորդող ժամանակահատվածներին, ապա այդ ծախսերը (առանց ԱԱՀ-ի) հաշվի են առնվում առևտրի հարկի հաշվարկման ժամանակ` այդ ծախսերի փաստացի կատարման հաշվետու ժամանակաշրջանում:
8.3. Եթե առևտրի հարկ վճարող դարձած անհատ ձեռնարկատերերը առևտրի հարկ վճարող հանդիսանալու նախորդող ժամանակահատվածներում կատարել են ապրանքների կամ ծառայությունների ձեռքբերումներ և (կամ) դրանց գծով վճարումներ, որոնց դիմաց եկամուտները մինչև առևտրի հարկ վճարող դառնալը չեն ստացվել, ապա առևտրի հարկ վճարող հանդիսանալու ժամանակաշրջանում դրանք որպես ծախս չեն ճանաչվում:
9. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելը
9.1. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութահարկը (եկամտահարկը), այդ թվում` կանխավճարները, և ԱԱՀ-ը հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:
9.2. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից չեն հաշվանցվում առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում մատակարարների հարկային հաշիվներում առաձնացված ԱԱՀ-ի գումարները:
9.3. Ընթացիկ տարում առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս հարկ վճարողները շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկում են նախորդ տարվա շահութահարկի (եկամտահարկի) և (կամ) առևտրի հարկի գումարում ներառված սույն հրահանգի 1.1. կետով սահմանված համամասնությամբ որոշվող շահութահարկի (եկամտահարկի) գումարի հիման վրա` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
Այդ դեպքում շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկվում և վճարվում են առևտրի հարկ վճարող լինելու դադարեցման պահից «Շահութահարկի մասին՚, (ՙԵկամտահարկի մասին՚) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով կանխավճարների համար սահմանված առաջիկա ժամկետում և չափերով:
Օրինակ 3.
Առևտրային կազմակերպությունը 2003թ. 1-ին կիսամյակի ընթացքում հանդիսացել է առևտրի հարկ վճարող և հաշվարկել առևտրի հարկ` 1.8 մլն. դրամ, 3-րդ եռամսյակից դադարելով լինել այդպիսին (անցել է հարկման ընդհանուր կարգին):
2003թ. 2-րդ կիսամյակում շահութահարկի կանխավճարներ հաշվարկելու համար 1-ին կիսամյակում հաշվարկված առևտրի հարկի գումարից առանձնացվում է շահութահարկի գումարը, որը կազմում է 0.7 մլն. դրամ (1.8 մլն х 40%): 2-րդ կիսամյակի համար հարկ վճարողը պետք է կատարի շահութահարկի կանխավճարներ` ամսեկան 0.04 մլն. դրամի չափով:
Օրինակ 4.
Առևտրային կազմակերպությունը 2003թ. 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում հանդիսացել է առևտրի հարկ վճարող և հաշվարկել առևտրի հարկ` 1 մլն. դրամ, 3-րդ եռամսյակից դադարելով լինել այդպիսին (անցել է հարկման ընդհանուր կարգին) և հաշվարկել շահութահարկ` 300.0 հազ. դրամ: 2004թ. հունվարի 1-ից նույնպես հարկերը հաշվարկում է ընդհանուր սահմանված կարգով:
2004թ. շահութահարկի կանխավճարներ հաշվարկելու համար հիմք է ընդունվում.
նախորդ տարվա 1-ին կիսամյակում հաշվարկված առևտրի հարկի գումարում առանձնացված շահութահարկի գումարը, որը կազմում է 0.4 մլն. դրամ (1.0 մլն х 40%) և 2-րդ կիսամյակում հաշվարկված 0.3 մլն. դրամ շահութահարկի հանրագումարը (0.4 + 0.3 = 0.7 մլն. դրամ): 2004թ. համար հարկ վճարողը պետք է կատարի շահութահարկի կանխավճարներ` 0.7 մլն. դրամի 75 %-ի չափով:
9.4. Եթե անձը տվյալ տարվա մի մասի ընթացքում համարվել է առևտրի հարկ վճարող` հարկման ընդհանուր կարգին անցնելիս շահութահարկի (եկամտահարկի) գումարը որոշվում է տվյալ տարում առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանում հաշվարկված վճարման ենթակա առևտրի հարկի գումարում ներառված` սույն հրահանգի 1.1 կետով սահմանված համամասնությամբ որոշվող, շահութահարկի (եկամտահարկի) գումարին համապատասխանող հաշվարկային շահույթի (եկամտի)` «Շահութահարկի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով («Եկամտահարկի մասին՚ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով) սահմանված չափով:
9.5. Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նախորդ տարիների ընթացքում ստացած վնասը չեն կարող նվազեցնել առևտրի հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից: Առևտրի հարկով հարկման ժամանակաշրջանում ստացած վնասը նույնպես ենթակա չէ նվազեցման:
9.6. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս ստացվող եկամուտներից նվազեցվում են բացառապես առևտրի հարկ վճարող համարվելու` ժամանակաշրջանում հարկ վճարողների կողմից կատարված նյութական (ձեռք բերված փաստաթղթերով հիմնավորված ապրանքների արժեքի չափով) ծախսերը:
10. Պատասխանատվություն հարկային օրենսդրությունը խախտելու համար
10.1. Հարկային օրենսդրությունը խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:
10.2. Հարկ վճարողները սույն հրահանգի 1.6 կետով նախատեսվող հայտարարագրի մեջ սույն հրահանգի.
ա/ 1.5 կետի «բ» ենթակետով նախատեսված` մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ներմուծված և չիրացված ապրանքների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափի նկատմամբ ապրանքների մնացորդը գերազանցող մասի 50 %-ի չափով:
բ/ 1.5 կետի «դ» ենթակետով նախատեսվող գործունեություն չիրականացնելու վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` 100.0 հազար դրամի չափով.
| |
Հավելված 1
«Առևտրի հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի |
|
Հայտարարագիր
(առևտրի հարկ վճարող համարվելու համար) |
Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
2. Անհատ ձեռնարկատերի անուն, ազգանունը |
3. Իրավաբանական անձի անվանումը |
|
4. Հասցե |
5. Հեռախոսի համարը |
|
Գործունեության տեսակ
|
Նշում (առևտրական
օբյեկտների (բենզալցման (դիզելային վառելիքի)
կետերի) քանակը) |
|
6. Խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական գործունեություն |
|
|
7. Բենզալցման (դիզելային վառելիքի լցման) կետերի միջոցով առևտրական գործունեություն |
|
|
Սույնով հայտարարում եմ, որ.
ա/ նախորդ տարում ներմուծված և սույն հայտարարագրի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ չիրացված մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների մնացորդը չի
գերազանցում 1.0 մլն. դրամը
բ/ չեմ իրացնում սեփական արտադրության ենթակացիզային արտադրանք
Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը |
|
Հարկ վճարողի
(պատասխանատու անձի)
ստորագրություն |
Հարկ վճարողի կնիքը |
Շրջանային (քաղաքային)
հարկային տեսչության պետ`
Տեսուչ`
|
| |
Հայտարարագրի ներկայացման ժամկետը
«______» _______________ 200__թ. |
Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի Շ (Ք) ՀՏ: Շ (Ք)ՀՏ-ի կողմից գրանցվելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
Հայտարարագրի լրացման կարգը
[1] - Լրացվում է ԼՂՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը
[3] - Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը
[4] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրի) հեռախոսահամարը
[6] - Նշվում են գործունության տեսակները, որոնց մասով հարկ վճարողը ցանկանում է դառնալ առևտրի հարկ վճարող
| |
Հավելված 1ա
«Առևտրի հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի |
|
Հայտարարագիր
(առևտրի հարկ վճարող համարվելու համար) |
Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
2. Անհատ ձեռնարկատերի անուն, ազգանունը |
3. Իրավաբանական անձի անվանումը |
|
4. Հասցե |
5. Հեռախոսի համարը |
|
Գործունեության տեսակ |
Նշում (առևտրական
օբյեկտների (բենզալցման
(դիզելային վառելիքի) կետերի) քանակը) |
|
6. Խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրական գործունեություն |
|
|
7. Բենզալցման (դիզելային վառելիքի լցման) կետերի միջոցով առևտրական գործունեություն |
|
|
Սույնով հայտարարում եմ, որ.
ա/ 2002թ. 1-ին կիսամյակում ներմուծված մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների մնացորդը չի գերազանցում 500.0 հազ. դրամը
բ/ չեմ իրացնում սեփական արտադրության ենթակացիզային արտադրանք
Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը |
|
Հարկ վճարողի
(պատասխանատու անձի)
ստորագրություն |
Հարկ վճարողի կնիքը |
Շրջանային (քաղաքային)
հարկային տեսչության պետ`
Տեսուչ`
|
| |
Հայտարարագրի ներկայացման ժամկետը
«______» _________________ 200__թ. |
Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի Շ (Ք) ՀՏ: Շ (Ք)ՀՏ-ի կողմից գրանցվելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
Հայտարարագրի լրացման կարգը
[1] - Լրացվում է ԼՂՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը
[3] - Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը
[4] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրի) հեռախոսահամարը
[6] և [7]- Նշվում են գործունության տեսակները, որոնց մասով հարկ վճարողը ցանկանում է դառնալ առևտրի հարկ վճարող
| |
Հավելված 2
«Առևտրի հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի |
|
Առևտրի հարկի հաշվարկ |
Փաստաթղթի հերթական համարը N___
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
2. Անհատ ձեռնարկատերի անուն, ազգանունը |
3. Իրավաբանական անձի անվանումը |
|
4. Հասցե |
5. Հեռախոսի համարը |
Հաշվետու ժամանակաշրջան` 200__ թ. ____ ամիս
|
Գործունեության տեսակ |
Նշում (առևտրական
օբյեկտների
(բենզալցման
դիզելային վառելիքի) կետերի) քանակը) |
|
6. Խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով առևտրի գործունեություն |
|
|
7. Բենզալցման կետերի միջոցով առևտրի գործունեություն |
|
|
8. Իրացման շրջանառությունը |
|
|
9. Առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված
հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը |
|
|
10. Իրացման ընդհանուր շրջանառությունը |
|
|
11. Առևտրի հարկի դրույքաչափը |
2 % |
|
12. Վճարման ենթակա առևտրի հարկի գումարը ([11] x [12]) |
|
|
13. Վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը |
|
|
14. Հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսերը |
|
|
15. Եռամսյակի ընթացքում ԼՂՀ ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց համար
նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին |
|
|
Հարկ վճարողի
(պատասխանատու անձի)
ստորագրություն |
Հարկ վճարողի կնիքը
|
Շրջանային (քաղաքային)
հարկային տեսչության պետ`
Տեսուչ`
|
| |
Հաշվարկի ներկայացման ժամկետը
«_______» _____________ 200__թ. |
Հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի Շ (Ք)ՀՏ: Շ (Ք)ՀՏ-ի կողմից գրանցվելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
Հաշվարկի լրացման կարգը
[1] - Լրացվում է ԼՂՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
[2] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը
[3] - Լրացվում է իրավաբանական անձի լրիվ անվանումը
[4] - Լրացվում է հարկ վճարողի հասցեն (անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության հասցեն)
[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրի) հեռախոսահամարը
[6] և [7] - Նշվում են գործուենության տեսակները, որոնց մասով հարկ վճարողը ցանկանում է դառնալ առևտրի հարկ վճարող
[8] - Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը` առանց իր կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարի
[9] - Լրացվում է առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը
[10] - Լրացվում է`
ա/ տող [8]-ի և [9]-ի գումարը, եթե առևտրի հարկ վճարողը դուրս է գրել հարկային հաշիվներ «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջների պահպանմամբ (այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար մատակարարների կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացված են հարկային հաշիվներ).
բ/ տող [8]-ի գումարը, եթե առևտրի հարկ վճարողը դուրս է գրել հարկային հաշիվներ «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածի 21-րդ կետի պահանջների խախտմամբ (այդ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման համար մատակարարների կողմից «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայացված չեն հարկային հաշիվներ):
[11] - Լրացվում է առևտրի հարկի դրույքաչափը
[12] - Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված և վճարման ենթակա առևտրի հարկի գումարը
[13] - Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված և վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը
[14] - Լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկ վճարողի կողմից կատարված` փաստաթղթերով հիմնավորված ամբողջ ծախսերը
[15] - Լրացվում է իր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին: Տող [15] - ը լրացվում է եռամսյակային կտրվածքով:
| Գրանցված է ԼՂՀ արդարադատության
պետական վարչությունում «22» հուլիսի 2002թ.
պետական գրանցման թիվ 162
ԼՂՀ արդարադատության պետական
վարչության պետ |
Ռ. Հայրապետյան |