| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
նախարարությունում «27» հունվարի 2006թ.
Պետական գրանցման թիվ 510 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
|
«18» հունվարի 2006թ. |
թիվ 6/Ղ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2002 թվականի հուլիսի 15-ի թիվ 30/Ղ հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ի կատարումն «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝
Հաստատել «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը` համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ ԿԱ հարկային պետական
ծառայության պետ
հ/ծ 1-ին դասի պետական խորհրդական |
Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԱ հարկային պետական
ծառայության պետի
«18» հունվարի 2006թ.
թիվ 6/Ղ հրամանի |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Հրահանգում`
1.1.4 կետում`
- առաջին մասից հանել «իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին սահմանված ժամկետներով և կարգով հայտարարագիր ներկայացրած» և «, բենզալցման (դիզելային վառելիքի լցման) կետերի, ինչպես նաև դրանցում միաժամանակ շարժիչի յուղերի և քսայուղերի» բառերը.
- «ա» ենթակետում «առկայությունը» բառից հետո ավելացնել «, այդ թվում տեխնիկական հեղուկների վաճառքի մասով» բառերը.
- հանել «բ» ենթակետը.
- երրորդ մասից հանել «-գազի վաճառքի կետերում՝ առևտրական գործունեության մասով.», «-տարաների միջոցով բենզինի և (կամ) դիզելային վառելիքի վաճառքի մասով.» տողերը և ավելացնել նոր տող հետևյալ խմբագրությամբ.
«-լցավորման կետերի միջոցով տեխնիկական հեղուկների վաճառքի մասով.».
2.1. 6-րդ և 1.6.1-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.6. Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 1-ում բերված ձևի հայտարարագիր:
1.6.1. Հաշվետու տարվա համար հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացվում հունվարի 1-ից մինչև 25-ը ներառյալ:
Նոր ստեղծված (պետական գրանցում ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև պետական գրանցման ամսվան հաջորդող ամսվա 1-ը:
Անկախ հայտարարագրի ներկայացման հանգամանքի առևտրի հարկ վճարող են համարվում նաև այն հարկ վճարողները, որոնք բավարարում են «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի պահանջները:».
3. 1.7. կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.7. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին սույն հրահանգի 1.7.1. կետի «ա» ենթակետում նշված դեպքում` այդ գործունեության մասով, իսկ 1.7.1 կետի «բ» ենթակետում նշված դեպքում` գործունեության բոլոր տեսակների մասով:».
-երկրորդ պարբերությունում «1. 7.1 և 1.7.2 կետերով» բառերը փոխարինել «1.7.1 կետով» բառերով.
4.1.7.1 կետում`
- նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե.»
- «բ» ենթակետում «հաշվետու ժամանակաշրջանի» բառերը փոխարինել «եռամսյակի» բառով.
- ավելացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ`
«Ընդ որում «ա» ենթակետում նշված դեպքում առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին` նշված փաստը տեղի ունենալու պահից, իսկ «բ» ենթակետում նշված դեպքում` փաստը տեղի ունենալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:».
5. հանել 1.7.2 կետը.
6. 2.2 կետում «մատակարարման» բառից հետո ավելացնել «և ծառայությունների մատուցման» բառերը.
7. 3.2 կետում.
«2» թիվը փոխարինել «2.5» թվով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ օրինակ 1.
«Օրինակ 1.
Առևտրային կազմակերպությունը 2005 թվականին հանդիսանում է առևտրի հարկ վճարող: Սեպտեմբեր ամսվա բնական հյութերի վաճառքի մասով իրացման շրջանառությունը կազմել է 20.0 մլն. դրամ:
2005 թվականի սեպտեմբեր ամսվա համար առևտրի հարկը հաշվարկվում է 20.0x2.5%=0.5 մլն. դրամ:»:
8. հանել 3.3 կետը.
9. 5.2-րդ կետում.
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.2 Առևտրի հարկ վճարողները մինչև հարկային մարմինների կողմից ստուգումներ սկսելը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված առևտրի հարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են հարկային մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:».
հանել երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերությունները.
10. հանել 5.3 կետը.
11. 5.6 կետից հանել «և անհատ ձեռնարկատերերի» ու «(հաշվապահական») բառերը.
12. 6.1 կետից հանել «ավտոճանապարհային մասհանումները,» բառերը.
13. 6.2 կետում ավելացնել նոր նախադասություն հետևյալ բովանդակությամբ`
«Առևտրի հարկ վճարողները ազատվում են «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների (հատկացումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտավորությունների կատարումից:».
14. 7.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«7.2 Առևտրի հարկ վճարողներն մատակարարներից հարկային հաշիվներով ձեռք բերված ապրանքների իրացման մասով կարող են դուրս գրել հարկային հաշիվներ: Ընդ որում, դուրս գրվող հարկային հաշիվներում նշված ԱԱՀ-ի գումարը չի կարող գերազանցել մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:».
15. «7.3-րդ կետում`
«8.2» թիվը փոխարինել «7.2» թվով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ օրինակ 2.
Օրինակ 2.
«Առևտրի հարկ վճարող հանդիսացող առևտրային կազմակերպությունը 2005թ. օգոստոսին մատակարարներից ստացված հարկային հաշիվներով ձեռք է բերել 760.0 հազ. դրամ արժողությամբ ցեմենտ, որում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կազմել է 126.7 հազ. դրամ և 740.0 հազ. դրամի ցեմենտ՝ առանց հարկային հաշիվների: Նույն ժամանակահատվածում 1100.0 հազ. դրամ ընդհանուր գումարով ցեմենտը իրացրել է ԱԱՀ վճարող մեկ շինարարական կազմակերպության, որից առանց հարկային հաշիվների իրացված բաժինը կազմել է 100.0 հազ. դրամ, իսկ հարկային հաշիվներովը` 1000.0 հազ. դրամ: Իրացված ցեմենտի հավելագինը կազմել է 145.0 հազ. դրամ:
Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրի հարկ վճարողի կողմից բյուջե վճարման ենթակա առևտրի հարկի գումարը կկազմի 26.5 հազ. դրամ ( (100.0+960.0) x 2.5%)), իսկ ԱԱՀ-ի գումարը 40.0 հազ. դրամ (166.7-126.7):
Ցեմենտը ձեռք բերած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված ԱԱՀ-ի գումարից կարող է հաշվանցվել 126.7 հազ. դրամ ԱԱՀ-ի գումարը, իսկ 40.0 հազ. դրամ ԱԱՀ-ի գումարը պետք է ձևակերպվի ծախսերով: Ընդ որում մնացորդ ցեմենտը հետագայում իրացնելիս առևտրի հարկ վճարողի կողմից հարկային հաշիվներ դուրս գրվելու դեպքում, դրանցում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կհամարվեն «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտումով դուրս գրված:».
16. հավելված 1-ը և 2-ը շարադրել նոր խմբագրությամբ.
17. ուժը կորցրած ճանաչել հավելված «1 ա-ն»:
| |
Հավելված 1
«Առևտրի հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի |
|
Հայտարարագիր
(առևտրի հարկ վճարող համարվելու համար) |
Փաստաթղթի հերթական համարը
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
2. Առևտրային կազմակերպության անվանումը |
3. Անհատ ձեռնարկատերի անուն, ազգանունը |
|
4. Հասցե |
5. Հեռախոսի համարը |
|
6. Առևտրական օբյեկտների |
|
տեսակները (խանութ, կրպակ
(տաղավար) պահեստ) |
հասցեն |
| |
|
| |
|
| |
|
| |
|
| |
|
|
Սույնով հայտարարում եմ, որ.
ա/ նախորդ տարում ներմուծված և սույն հայտարարագրի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ չիրացված մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների մնացորդը չի գերազանցում 1.0 մլն. դրամը
բ/ չեմ իրացնում սեփական արտադրության ենթաակցիզային արտադրանք
Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը |
|
Հարկ վճարողի
(պատասխանատու անձի)
ստորագրություն |
Հարկ վճարողի կնիքը |
Սպասարկող ստորաբաժանման
պետ`
Տեսուչ`
|
Հայտարարագրի ներկայացման ժամկետը
«____» ______________ 200__թ.
Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի սպասարկող ստորաբաժանում: Սպասարկող ստորաբաժանման կողմից գրանցվելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
Հայտարարագրի լրացման կարգը
[1] - Լրացվում է ԼՂՀ հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
[2] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը
[3] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը
[4] - Լրացվում է հարկ վճարողի հասցեն (անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության հասցեն)
[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրի) հեռախոսահամարը
[6] - Նշվում է առևտրական գործունեության իրականացման առևտրական օբյեկտների տեսակները և հասցեները
| |
Հավելված 2
«Առևտրի հարկի հաշվարկման և
վճարման կարգի մասին» հրահանգի |
|
Առեւտրի հարկի հաշվարկ |
Փաստաթղթի հերթական համարը N ___
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
1. Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
2. Առևտրային կազմակերպության անվանումը |
3. Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը |
|
4. Հասցե |
5. Հեռախոսի համարը |
Հաշվետու ժամանակաշրջան` 200 թ. ___ ամիս
|
6. Առևտրական օբյեկտների |
|
տեսակները (խանութ, կրպակ (տաղավար)
պահեստ) |
հասցեն |
| |
|
| |
|
| |
|
| |
|
| |
|
|
7. Մատակարարներից ստացված հարկային հաշիվներում առանձնացված
ԱԱՀ-ի գումարը
7.1. հաշվետու ժամանակաշրջանի սկզբում
7.2. հաշվետու ժամանակաշրջանում ստացված |
X |
| |
| |
|
8. Իրացման շրջանառությունը |
|
|
9. Առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված
ԱԱՀ-ի գումարը
9.1. մատակարարներից ստացված հարկային հաշվի հիման վրա
9.2. առանց մատակարարներից ստացված հարկային հաշվի |
X
|
| |
| |
|
10. Իրացման ընդհանուր շրջանառությունը (տող [8] + տող [9.1]) |
|
|
11. Առևտրի հարկի դրույքաչափը |
2.5% |
|
12. Վճարման ենթակա առեւտրի հարկի գումարը (տող [10] x տող [11]) |
|
|
13. Վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (տող [9.2] -ի գումարը) |
|
|
14. Հաշվետու ժամանակաշրջանում կատարված փաստաթղթերով
հիմնավորված ծախսերը |
|
|
15. Եռամսյակի ընթացքում ԼՂՀ ներմուծված մաքսատուրքի զրոյական
դրույքաչափով հարկվող ապրանքների ծավալը |
|
|
Հարկ վճարողի
(պատասխանատու անձի)
ստորագրությունը |
Հարկ վճարողի կնիքը |
Սպասարկող ստորաբաժանման
պետ`
Տեսուչ`
|
Հաշվարկի ներկայացման ժամկետը
«_____» ____________ 200 թ.
Հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի սպասարկող ստորաբաժանում: Սպասարկող ստորաբաժանման կողմից գրանցվելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:
Հ Ա Շ Վ Ա Ր Կ Ի Լ Ր Ա Ց Մ Ա Ն Կ Ա Ր Գ Ը
[1] - Լրացվում է ԼՂՀ հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
[2] - Լրացվում է առևտրային կազմակերպության անձի լրիվ անվանումը
[3] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը
[4] - Լրացվում է հարկ վճարողի հասցեն (անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության հասցեն)
[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրի) հեռախոսահամարը
[6] - Նշվում է առևտրական գործունեության իրականացման առևտրական օբյեկտների տեսակները և հասցեները
[7.1] - Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբին ապրանքային մնացորդի մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը
[7.2] - Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարը
[8] - Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը՝ առանց «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարի
[9] - Լրացվում է՝
[9.1] - «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները
[9.2] - «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները
[10] - Լրացվում է տող [8]-ի և [9.1]-ի գումարը
[11] - Լրացվում է առևտրի հարկի դրույքաչափը
[12] - Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված և վճարման ենթակա առևտրի հարկի գումարը
[13] - Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված և վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը
[14] - Լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկ վճարողի կողմից կատարված՝ փաստաթղթերով հիմնավորված ծախսերը
[15] - Լրացվում է իր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց համար նախատեսված չէ ավելացված արժեքի հարկի գանձում ներմուծման պահին: Տող [15]-ը լրացվում է եռամսյակային կտրվածքով: