Համարը 
N 3-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.02.21/04(82)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվը 
31.01.2013
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
31.01.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.03.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.07.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 30/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«8» փետրվարի 2013թ.

պետական գրանցման համարը 2051325

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«31» հունվարի 2013 թվականի

N 3-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 30/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության 2002 թվականի հուլիսի 15-ի ««Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» թիվ 30/Ղ հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումը` համաձայն հավելվածի:

 

 

Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ա. ԲԱԼԱՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն

առընթեր հարկային պետական ծառայության պետի

«31» հունվարի 2013թ. N 3-Ն հրամանի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ««ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 30/Ղ

ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Հրամանով հաստատված «Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգի`

1. 1.5-րդ կետում՝

1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում, գերազանցում է մեկ միլիոն դրամը,».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետ.

«ե) «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն արտոնագրային վճար վճարող անձինք:».

3) վերջին պարբերությունում ««բ» ենթակետում նշված» բառերը փոխարինել ««բ» և «ե» ենթակետերում նշված» բառերով.

2. 1.6.1-րդ կետի երկրորդ պարբերությունում «(պետական գրանցում ստացած)» բառերը փոխարինել «(պետական գրանցում (հաշվառում) ստացած)» բառերով, իսկ «պետական գրանցման» բառերը՝ «պետական գրանցման (հաշվառման)» բառերով.

3. 1.7.1-րդ կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) եռամսյակի ընթացքում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում, գերազանցում է 250.0 հազար դրամը:».

4. 2.2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), առևտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում այդպիսի կամ նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի արժեքը), իսկ դրա բացակայության դեպքում` համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես առևտրի հարկով հարկվող օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի արժեքի) 80 տոկոսը:».

5. 3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.2. Առևտրի հարկ վճարողները յուրաքանչյուր ամսվա համար առևտրի հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ 3 տոկոս դրույքաչափով:

Օրինակ 1. Առևտրային կազմակերպությունը 2013 թվականին հանդիսանում է առևտրի հարկ վճարող: Փետրվար ամսվա բնական հյութերի վաճառքի մասով իրացման շրջանառությունը կազմել է 20.0 միլիոն դրամ:

2013թ. փետրվար ամսվա համար առևտրի հարկի գումարը կկազմի 0.6 միլիոն դրամ (20.0 x 3%):».

6. 4.5-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

7. 5.6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.6. Միայն առևտրի հարկով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողները հարկային մարմիններին շահութահարկի հաշվարկ չեն ներկայացնում:».

8. 5.7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

9. 7.3-րդ կետի 2-րդ, 21-րդ և 22-րդ օրինակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրինակ 2. Առևտրի հարկ վճարող հանդիսացող առևտրային կազմակերպությունը 2013թ. հունվար ամսում մատակարարներից ստացված հարկային հաշիվներով ձեռք է բերել 900.0 հազար դրամ արժողությամբ ցեմենտ, որում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կազմել է 150.0 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում 1080.0 հազար դրամ ընդհանուր գումարով ցեմենտը երկու հարկային հաշիվներով իրացրել է ԱԱՀ վճարող շինարարական կազմակերպության` համապատասխանաբար` 600.0 հազար դրամ, ԱԱՀ` 120.0 հազար դրամ և 300.0 հազար դրամ` ԱԱՀ` 60.0 հազար դրամ, որոնց դիմաց կատարվել է բանկային վճարում:

Տվյալ ամսվա համար առևտրի հարկ վճարողի կողմից բյուջե վճարման ենթակա առևտրի հարկի գումարը կկազմի 30.6 հազար դրամ (1020.0 x 3%), իսկ ԱԱՀ-ի գումարը 60.0 հազար դրամ:

Ընդ որում ցեմենտը ձեռք բերած ԱԱՀ վճարող կազմակերպության մոտ 60.0 հազար դրամ ԱԱՀ-ի գումարը ենթակա չէ հաշվանցման (հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրա հաշվանցման անթույլատրելիությունը):

Օրինակ 21. Առևտրի հարկ վճարող հանդիսացող առևտրային կազմակերպությունը 2013թ. մարտ ամսում մատակարարներից հարկային հաշիվներով ձեռք է բերել 850.0 հազար դրամ ընդհանուր արժեքով յուղաներկ, որում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կազմել է 141.7 հազար դրամ: Նույն հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկ վճարողը ձեռք բերված յուղաներկը 1035.0 հազար դրամ գումարով` մեկ հարկային հաշվով, ամբողջությամբ իրացրել է ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությանը, որում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կազմել է 172.5 հազար դրամ:

Տվյալ ամսվա համար առևտրի հարկ վճարողի կողմից բյուջե վճարման ենթակա առևտրի հարկի գումարը կկազմի 25.9 հազար դրամ ((1035.0-172.5) x 3%)), ԱԱՀ-ի գումարը` 172.5 հազար դրամ:

Ընդ որում, յուղաներկը ձեռք բերած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության մոտ 172.5 հազար դրամ ԱԱՀ-ի գումարը ենթակա չէ հաշվանցման (հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրա հաշվանցման անթույլատրելիությունը):

Օրինակ 22. Առևտրի հարկ վճարողը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ներմուծել է էլեկտրատեխնիկական ապրանքներ 3000.0 հազար դրամ մաքսային արժեքով, սահմանին վճարելով 660.0 հազար դրամ ԱԱՀ (մաքսային հայտարարագիրն առկա է): Փետրվար ամսում ձեռք բերված ապրանքները լրիվությամբ իրացվել են երեք հարկային հաշիվներով 4140.0 հազար դրամ ընդհանուր գումարով: Ընդ որում, հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կազմել են համապատասխանաբար 600.0 հազար դրամ, 60.0 հազար դրամ և 30.0 հազար դրամ:

Կազմակերպությունը մինչև մարտի 20-ը ներառյալ պարտավոր է բյուջե վճարել 123.3 հազար դրամ առևտրի հարկ ((4140-30)x3% )) և 30.0 հազար դրամ ԱԱՀ:».

10. 10.2-րդ կետի «մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ներմուծված և չիրացված ապրանքների վերաբերյալ» բառերը փոխարինել «ներմուծված և չիրացված ապրանքների վերաբերյալ» բառերով.

11. Հավելված 1-ում «նախորդ տարում ներմուծված և սույն հայտարարագրի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ չիրացված մաքսատուրքի զրոյական դրույքաչափով հարկվող ապրանքների մնացորդը չի գերազանցում 1.0 մլն. դրամը» բառերը փոխարինել «նախորդ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և սույն հայտարարագրի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում, չի գերազանցում մեկ միլիոն դրամը.» բառերով.

12. Հավելվածներ 2-ը և 2ա-ն շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 և N 2 ենթահավելվածների:

 

 

 

Ենթահավելված N 1

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

«31» հունվարի 2013թ. N 3-Ն հրամանի

 

 

«Հավելված 2

«Առևտրի հարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

 

Առևտրի հարկի հաշվարկ

      Փաստաթղթի հերթական համարը _______________________________ (լրացվում է հարկային մարմնի կողմից)

 

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

                       

2. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

  

3. Գտնվելու վայրը

  

4. Հեռախոսահամարը

  

5. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

  

Չափի միավորը

Հազար դրամ

 

Հաշվետու ժամանակաշրջանը՝ 20___ թ. ________ ամիս

 

6. Առևտրական օբյեկտների

տեսակները (խանութ, կրպակ

 (տաղավար) պահեստ)

հասցեն

       
      
     
      
   

   

 

7. Մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը

X

7.1. հաշվետու ժամանակաշրջանի սկզբում

 

7.2. հաշվետու ժամանակաշրջանում ստացված

 

8. Իրացման ընդհանուր շրջանառությունը

 

9. Առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը

X

9.1. մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի) հիման վրա

 

9.2. առանց մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի)

 

10. Առևտրի հարկով հարկվող շրջանառություն (տող [8] - տող [9.2])

 

11. Առևտրի հարկի դրույքաչափը

3 %

12. Վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (տող [10] x տող [11])

 

13. Վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (տող [9.2] -ի գումարը)

 

14. Հաշվետու ժամանակաշրջանում կատարված ծախսերը

 

15. Եռամսյակի ընթացքում ԼՂՀ ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում

  

 

Առևտրի հարկ վճարողների կողմից առևտրական գործունեության (վաճառքի)

նպատակներով ձեռք բերված ապրանքների դիմաց մատակարարներից ստացված

հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ

 

 

Աղյուսակ 

հ/հ

Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Հաշվարկային փաստաթղթի համարը

Հաշվարկային փաստաթղթի ամսաթիվը

Գումարը

Նշումներ

1

2

3

4

5

6

7

                         
                       
                        
                       
                      
                       
                      
                     
                     
                      
                      
                       
                       
                        
                      
                     
                     
                      
                     
                       
                      
                    
                    
                            

Ընդամենը

       

 

Տնօրեն(անհատ ձեռնարկատեր)

 

________________________

(ստորագրություն)

 

_______________________

(անունը, ազգանունը)

Կ. Տ.

Հաշվապահ

_______________________

(ստորագրություն)

_______________________

(անունը, ազգանունը)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Առևտրի հարկի հաշվարկը (այսուհետ` հաշվարկ) լրացվում է հազար դրամներով:

2. Հաշվարկի 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

3. Հաշվարկի 2-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:

4. Հաշվարկի 3-րդ տողում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:

5. Հաշվարկի 4-րդ տողում լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրի) հեռախոսահամարը:

6. Հաշվարկի 5-րդ տողում լրացվում է հաշվարկի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Փոստով հաշվարկը ներկայացնելու դեպքում, անկախ հաշվարկում նշված ամսաթվից, հաշվարկի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Հաշվարկը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում հաշվարկը հարկային մարմին հանձնելու օրը:

7. Հաշվարկի 6-րդ տողում լրացվում են առևտրական գործունեության իրականացման օբյեկտների տեսակները և հասցեները:

8. Հաշվարկի 7.1-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի սկզբին ապրանքային մնացորդի մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

9. Հաշվարկի 7.2-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

10. Հաշվարկի 8-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման ընդհանուր շրջանառությունը՝ ներառյալ 9.1-րդ և 9.2-րդ տողերի հանրագումարը:

11. Հաշվարկի 9.1-րդ տողում լրացվում է «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները:

12. Հաշվարկի 9.2-րդ տողում լրացվում է «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները:

13. Հաշվարկի 10-րդ տողում լրացվում է 8-րդ և 9.2-րդ տողերի տարբերությունը:

14. Հաշվարկի 11-րդ տողում լրացվում է առևտրի հարկի դրույքաչափը:

15. Հաշվարկի 12-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված և վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (տող [10] x տող [11]):

16. Հաշվարկի 13-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված և վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը:

17. Հաշվարկի 14-րդ տողում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկ վճարողի կողմից կատարված՝ ծախսերը:

18. Հաշվարկի 15-րդ տողում լրացվում է առևտրի հարկ վճարողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում: Տողը լրացվում է եռամսյակային կտրվածքով:

19. Աղյուսակում լրացվում են առևտրի հարկ վճարողի կողմից առևտրական գործունեության (վաճառքի) նպատակներով ձեռք բերված ապրանքների դիմաց հաշվետու ժամանակաշրջանում մատակարարներից ստացված հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները: Աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է տվյալ հաշվարկային փաստաթղթով հատուցման ենթակա ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ):»:

 

 

 

Ենթահավելված N 2

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

«31» հունվարի 2013թ. N 3-Ն հրամանի

 

 

«Հավելված 2ա

«Առևտրի հարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

 

Առևտրի հարկի հաշվարկ (կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ համար)

Փաստաթղթի հերթական համարը

________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

                         

2. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

  

3. Բնակության վայրը

  

4. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

   

Չափի միավորը

Հազար դրամ

 

Հաշվետու ժամանակաշրջանը՝ 20____թ. ________ կիսամյակ

 

5. Առևտրական օբյեկտների

տեսակները (խանութ, կրպակ

(տաղավար) պահեստ)

հասցեն

       
       
         

 

6. Հաշվետու կիսամյակի ամիսները

           

7.Մատակարարներից ստացված հարկային հաշիվներում

 (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում)

առանձնացված ԱԱՀ-ի գումարը

X

X

X

X

X

X

7.1. ամսվա սկզբում ստացված

           

7.2. ամսվա ընթացքում ստացված

            

8. Իրացման ընդհանուր շրջանառությունը

           

9. Առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային

հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը

X

X

X

X

X

X

9.1. մատակարարներից ստացված հարկային հաշվի

(ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի)

հիման վրա

           

9.2. առանց մատակարարներից ստացված հարկային

հաշվի (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի)

           

10. Առևտրի հարկով հարկվող շրջանառություն (տող [8] -

տող [9.2])

           

11. Առեւտրի հարկի դրույքաչափը

3 %

12. Վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (տող [10] x տող [11])

           

13. Վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (տող [9.2] -ի գումարը)

           

14. Կատարված ծախսերը

           
                 

15. Տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) ԼՂՀ

ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը,

որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը

սահմանված է 0 տոկոս, ենթակա չեն ակցիզային հարկով

հարկման և որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային

 մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում

  

    

 

Առևտրի հարկ վճարողների կողմից առևտրական գործունեության (վաճառքի) նպատակներով

ձեռք բերված ապրանքների դիմաց մատակարարներից ստացված հաշվարկային

փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ

 

 

Աղյուսակ 

հ/հ

Իրավաբանական անձի անվանումը

կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Հաշվարկային փաստաթղթի համարը

Հաշվարկային փաստաթղթի ամսաթիվը

Գումարը

Նշումներ

1

2

3

4

5

6

7

                          
                   
                  
                   
                   
                   
                  
                   
                  
                  
                  
                  
                  
                  
                  
                  
                  
                  
                  
                  
                  
                  
                  
                   
                     
                  
                  
                    
                      

Ընդամենը

     

 

Անհատ ձեռնարկատեր

 

_____________________

(ստորագրություն)

 

______________________

(անունը, ազգանունը)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է անհատ ձեռնարկատիրոջը:

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ)

 

1. Առևտրի հարկի հաշվարկը (այսուհետ` հաշվարկ) լրացվում է հազար դրամներով:

2. Հաշվարկի 1-ին տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

3. Հաշվարկի 2-րդ տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:

4. Հաշվարկի 3-րդ տողում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ բնակության հասցեն:

5. Հաշվարկի 4-րդ տողում լրացվում է հաշվարկի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Փոստով հաշվարկը ներկայացնելու դեպքում, անկախ հաշվարկում նշված ամսաթվից, հաշվարկի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Հաշվարկը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում հաշվարկը հարկային մարմին հանձնելու օրը:

6. Հաշվարկի 5-րդ տողում լրացվում են առևտրական գործունեության իրականացման օբյեկտների տեսակները և հասցեները:

7. Հաշվարկի 6-րդ տողում լրացվում են հաշվետու կիսամյակի ամիսները՝ ըստ հաջորդականութան:

8. Հաշվարկի 7.1-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակի յուրաքանչյուր ամսվա սկզբին ապրանքային մնացորդի մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

9. Հաշվարկի 7.2-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) ձեռք բերված ապրանքների մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

10. Հաշվարկի 8-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման ընդհանուր շրջանառությունը՝ ներառյալ 9.1-րդ և 9.2-րդ տողերի հանրագումարը:

11. Հաշվարկի 9.1-րդ տողում լրացվում է «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները:

12. Հաշվարկի 9.2-րդ տողում լրացվում է «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները:

13. Հաշվարկի 10-րդ տողում լրացվում է 8-րդ և 9.2-րդ տողերի տարբերությունը:

14. Հաշվարկի 11-րդ տողում լրացվում է առևտրի հարկի դրույքաչափը:

15. Հաշվարկի 12-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) հաշվարկված և վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (տող [10] x տող [11]):

16. Հաշվարկի 13-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) հաշվարկված և վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը:

17. Հաշվարկի 14-րդ տողում լրացվում են տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկ վճարողի կողմից կատարված ծախսերը:

18. Հաշվարկի 15-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) առևտրի հարկ վճարողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում:

19. Աղյուսակում լրացվում են առևտրի հարկ վճարողի կողմից առևտրական գործունեության (վաճառքի) նպատակներով ձեռք բերված ապրանքների դիմաց հաշվետու ժամանակաշրջանում մատակարարներից ստացված հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկությունները: Աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է տվյալ հաշվարկային փաստաթղթով հատուցման ենթակա ընդհանուր գումարը (ներառյալ` ԱԱՀ):»: