Համարը 
թիվ 30/Ղ
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հարկային պետական վարչություն
Ընդունման ամսաթիվը 
15.07.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ հարկային պետական վարչության պետ, հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական
Ստորագրման ամսաթիվը 
15.07.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.07.2022


ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«15» հուլիսի 2002թ.

թիվ 30/Ղ

 

«Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի

մասին» հրահանգը հաստատելու մասին

 

Հիմք ընդունելով «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 16-րդ հոդվածը և նպատակ ունենալով պարզաբանել առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առևտրի հարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. Հաստատել «Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը:

 

 

Հարկային պետական

վարչության պետ

հ/ծ 3-րդ դասի պետական խորհրդական

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ հարկային պետական վարչության պետի

«15» հուլիսի 2002թ. թիվ 30/Ղ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին

 

Սույն հրահանգը մշակված է ի կատարումն «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 16-րդ հոդվածի և նպատակ ունի պարզաբանել «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի դրույթները` կապված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԼՂՀ-ում առևտրի հարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերի հետ:

1.1. Առևտրի հարկը օրենքով սահմանված չափով և ժամկետներում ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար պետական բյուջե վճարվող` ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) և (կամ) շահութահարկին (եկամտահարկին) փոխարինող հարկ է:

Առևտրի հարկի ընդհանուր գումարի մեջ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը ընդունվում է 60%:

1.1.1. Առևտրային կազմակերպությունների համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին:

1.1.2. Անհատ ձեռնարկատերերի համար առևտրի հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) եկամտահարկին:

1.2. Առևտրի հարկ վճարողների համար առևտրի հարկով հարկվող գործունեության մասով կասեցվում են ԱԱՀ-ի և շահութահարկի (եկամտահարկի) գծով հարկային օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:

1.3. Առևտրի հարկ վճարողների առևտրի հարկով հարկվող օբյեկտը որոշելիս հաշվի չեն առնվում.

ա/ առևտրային կազմակերպություն լինելու դեպքում` շահութահարկի գծով համախառն եկամտից նվազեցումները (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ).

բ/ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում` եկամտահարկի գծով համախառն եկամտից նվազեցումները (նվազեցվող եկամուտներ, անձնական նվազեցումներ, ծախսեր).

(1.3. կետը փոփ. 14.01.2008 թիվ 4/Ն)

1.4. Առևտրի հարկի հասկացությունը և առևտրի հարկ վճարողները.

ԼՂՀ-ում առևտրի հարկ վճարող են համարվում խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով վաճառք իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ` սույն հրահանգի 1.5. կետում նշվածներից:

Առևտրի հարկ վճարող համարվելու անհրաժեշտ պայմաններն են`

ա/ խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով վաճառք իրականացնելու դեպքում առանձին շինության (մշտական կամ ոչ մշտական) առկայությունը, այդ թվում տեխնիկական հեղուկների վաճառքի մասով.

բ/ (ենթակետը հանվել է 18.01.2006 թիվ 6/Ղ)

Սույնը չի տարածվում`

- դեղատների վրա` դեղանյութերի, դեղամիջոցների և բժշկական պարագաների վաճառքի մասով.

- (տողը հանվել է 18.01.2006 թիվ 6/Ղ)

- (տողը հանվել է 18.01.2006 թիվ 6/Ղ)

- լցավորման կետերի միջոցով տեխնիկական հեղուկների վաճառքի մասով.

- պահեստների, խանութների, կրպակների (տաղավարների) վրա` սեփական արտադրանքի, ինչպես նաև ընդհանուր հարկման համակարգով հարկվող գործունեության մասով մուտքագրված հիմնական միջոցների, արագամաշ առարկաների, հումքի և նյութերի իրացման մասով:

(1.4. կետը փոփ., լրաց. 18.01.2006 թիվ 6/Ղ, լրաց. 14.01.2008 թիվ 4/Ն)

1.5. Առևտրի հարկ վճարողներ չեն կարող համարվել.

ա) «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք` գործունեության այդ մասով,

բ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում, գերազանցում է մեկ միլիոն դրամը,

գ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք` մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ,

դ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները` իրենց սեփական արտադրության արտադրանքի` խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով ինքնուրույնաբար իրացման մասով:

ե) «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն արտոնագրային վճար վճարող անձինք:

Սույն կետի «ա» և «դ» ենթակետերում նշված գործունեություն իրականացնող անձինք կարող են առևտրի հարկ վճարող դառնալ այլ գործունեության մասով, իսկ սույն կետի «բ» և «ե» ենթակետերում նշված անձինք առևտրի հարկ վճարող դառնալ չեն կարող (այդ թվում` այլ գործունեության մասով):

(1.5-րդ կետը խմբ., լրաց., փոփ. 31.01.13 N 3-Ն)

1.6. Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 1-ում բերված ձևի հայտարարագիր:

(1.6. կետը խմբ. 18.01.2006 թիվ 6/Ղ)

1.6.1. Հաշվետու տարվա համար հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացվում հունվարի 1-ից մինչև 20-ը ներառյալ:

Նոր ստեղծված (պետական գրանցում (հաշվառում) ստացած) առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հայտարարագիրը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև պետական գրանցման (հաշվառման) ամսվան հաջորդող ամսվա 1-ը:

Անկախ հայտարարագրի ներկայացման հանգամանքի առևտրի հարկ վճարող են համարվում նաև այն հարկ վճարողները, որոնք բավարարում են «Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքի պահանջները:

(1.6.1. կետը խմբ. 18.01.2006 թիվ 6/Ղ, փոփ. 14.01.2008 թիվ 4/Ն, 31.01.13 N 3-Ն)

1.6.2. 2002 թ. 2-րդ կիսամյակից առևտրի հարկ վճարող համարվելու համար հայտարարագիր ներկայացրած անձինք 2002թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը համարվում են այդպիսիք, եթե հայտարարագիրն իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացրել 2002թ. հուլիսի 1-ից 25-ը (ներառյալ):

1.7. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին սույն հրահանգի 1.7.1. կետի «ա» ենթակետում նշված դեպքում` այդ գործունեության մասով, իսկ 1.7.1 կետի «բ» ենթակետում նշված դեպքում` գործունեության բոլոր տեսակների մասով:

Եթե հարկ վճարողը սույն կետի համաձայն առևտրի հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքում շարունակում է համարել իրեն առևտրի հարկ վճարող և կատարված գործողությունները ձևակերպել սույն հրահանգի դրույթների համապատասխան, ապա այդ փաստը ստուգմամբ հայտնաբերելու դեպքում սույն հրահանգի 1.7.1 կետով սահմանված ժամկետներից սկսած հարկերը հաշվարկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով: Այդ դեպքում հարկ վճարողի կողմից` հաշվարկված առևտրի հարկի գումարները հաշվանցվում են ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված շահութահարկից (եկամտահարկից) և ԱԱՀ-ից սույն հրահանգի 1.1. կետի նշված համամասնությամբ:

(1.7. կետը խմբ., փոփ. 18.01.2006 թիվ 6/Ղ)

1.7.1. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե.

ա/ իրականացնում է սույն հրահանգի 1.5 կետի «դ» ենթակետով նախատեսված գործունեություն.

բ/ եռամսյակի ընթացքում նրա կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնց ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում, գերազանցում է 250.0 հազար դրամը:

Սույն կետում նշված դեպքերում առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին` սահմանված փաստը տեղի ունենալու պահից:

(1.7.1. կետը խմբ., փոփ., լրաց. 18.01.2006 թիվ 6/Ղ, խմբ. 29.12.09 թիվ 33/Ն, 31.01.13 N 3-Ն)

1.7.2. (կետը հանվել է 18.01.2006 թիվ 6/Ղ)

 

2. Առևտրի հարկով հարկվող օբյեկտը

 

2.1. Առևտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը` ներառյալ սույն հրահանգի 7.2. կետով սահմանված կարգով իրենց կողմից դուրս գրված հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

Սույն հրահանգի իմաստով`

- ապրանքների մատակարարում է համարվում` գործարք, որն իրականացվում է ապրանքների և այլ գույքի սեփականության իրավունքը այլ անձի փոխանցելու միջոցով,

- ծառայությունների մատուցում է համարվում` գործարք, որն անմիջականորեն կապված է իրացնողի կողմից վաճառվող ապրանքների տեղափոխման հետ:

2.2. Ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքում իրացման շրջանառությունը որոշվում է այդ գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքից ելնելով:

Ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), առևտրի հարկով հարկվող օբյեկտ է համարվում գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում այդպիսի կամ նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի արժեքը), իսկ դրա բացակայության դեպքում` համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես առևտրի հարկով հարկվող օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի արժեքի) 80 տոկոսը:

(2.2. կետը լրաց. 18.01.2006 թիվ 6/Ղ, լրաց. 14.01.2008 թիվ 4/Ն, խմբ. 31.01.13 N 3-Ն)

 

3. Առևտրի հարկի դրույքաչափը և հաշվարկումը

 

3.1. Բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի` առևտրի հարկի հաշվարկի ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում ամիսը:

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի համար առևտրի հարկի հաշվարկի ներկայացման հաշվետու ժամանակաշրջան է համարվում կիսամյակը:

(3.1-ին կետը խմբ. 29.12.09 թիվ 33/Ն)

3.2. Առևտրի հարկ վճարողները յուրաքանչյուր ամսվա համար առևտրի հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ 3 տոկոս դրույքաչափով:

Օրինակ 1. Առևտրային կազմակերպությունը 2013 թվականին հանդիսանում է առևտրի հարկ վճարող: Փետրվար ամսվա բնական հյութերի վաճառքի մասով իրացման շրջանառությունը կազմել է 20.0 միլիոն դրամ:

2013թ. փետրվար ամսվա համար առևտրի հարկի գումարը կկազմի 0.6 միլիոն դրամ (20.0 x 3%):

(3.2. կետը փոփ., լրաց. 18.01.2006 թիվ 6/Ղ, խմբ. 14.01.2008 թիվ 4/Ն, 31.01.13 N 3-Ն)

3.21. Առևտրի հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված առևտրի հարկի գումարից ձեռքբերումների (ծախսեր) մասով նվազեցումներ չեն կատարում:

(3.21. կետը լրաց. 14.01.2008 թիվ 4/Ն)

3.3. (կետը հանվել է 18.01.2006 թիվ 6/Ղ)

 

4. Եկամուտների (իրացման շրջանառության) և ծախսերի հաշվառումը

 

4.1. Առևտրի հարկ վճարողները եկամուտների (իրացման շրջանառության) և ծախսերի հաշվառումն իրականացնում են հաշվեգրման եղանակով:

Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում առևտրի հարկ վճարողը այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում եկամուտների (իրացման շրջանառության) և ծախսերի հաշվառումն իրականացնում է համապատասխանաբար ելնելով իր կողմից եկամուտների ստացման «իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից` անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:

4.2. Հաշվեգրման եղանակով եկամուտները (իրացման շրջանառությունը) հաշվառելիս առևտրի հարկ վճարողը հաշվի է առնում հետևյալ առանձնահատկությունները.

ա/ եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է առևտրի հարկ վճարողին անվերապահ վճարման (հատուցման) կամ հարկատուն կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս.

բ/ առևտրի հարկ վճարողի կողմից ծառայություններ մատուցելու դեպքում նշված իրավունքը համարվում է ձեռք բերված գործարքից բխող ծառայությունների մատուցումն ավարտելու պահից:

4.3. Առևտրի հարկով և ընդհանուր հարկման համակարգով և (կամ) հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը ընդհանուր արտադրական և ընդհանուր տնտեսական ծախսերը (օրինակ, կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովության վճարներ, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների նորոգում, պահպանում և շահագործում, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծախսեր), որոնք ըստ հարկման համակարգերի հնարավոր չէ առանձնացնել, բաշխում են ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ հարկման տարբեր համակարգերի գծով ստացված համախառն եկամուտների տեսակարար կշիռներից:

(4.3. կետը խմբ. 14.01.2008 թիվ 4/Ն)

4.4. Առևտրի հարկ վճարողի գործունեության հետ կապված փաստաթղթերով հիմնավորված ծախսերը հաշվառվում են այն հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, որում դրանք կատարվել են:

Եթե ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ստացվել են առևտրի հարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց հետո, ապա ծախսերը (մասնավորապես, էլեկտրաէներգիայի, կապի) հաշվառվում են այդ փաստաթղթերը ստացվելու հաշվետու ժամանակաշրջանում:

Առևտրի հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում, մինչև առևտրի հարկ վճարող համարվելը ԼՂՀ տարածքում ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված և չհաշվանցված հետաձգված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք վճարվել են առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում, հաշվառվում են որպես ծախս վճարման հաշվետու ժամանակաշրջանում, իսկ փաստաթղթերով չհիմնավորված այլ ծախսերը հաշվառվում են ամբողջ ծավալով:

(4.4. կետը փոփ., լրաց. 14.01.2008 թիվ 4/Ն)

4.5. Առևտրի հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկով հարկվող գործունեության մասով վարում են եկամուտների և ծախսերի հաշվառում, ինչպես նաև հարկային օրենսդրությանն առնչվող գրանցումներ` ԼՂՀ կառավարության սահմանած կարգով:

(պարբերությունն ուժը կորցրել է  31.01.13 N 3-Ն)

(4.5-րդ կետը փոփ. 31.01.13 N 3-Ն)

 

5. Առևտրի հարկի հաշվարկների ներկայացման և առևտրի հարկի վճարման կարգը և ժամկետները

 

5.1. Առևտրի հարկ վճարողները, բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված առևտրի հարկ վճարողների, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 2-ով սահմանված ձևով առևտրի հարկի ամսական հաշվարկ` մինչև այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողները իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում սույն հրահանգի հավելված 2ա-ով սահմանված ձևով առևտրի հարկի կիսամյակային (ամսական կտրվածքով) հաշվարկ` մինչև այդ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

(5.1. կետը փոփ. 14.01.2008 թիվ 4/Ն, խմբ. 29.12.09 թիվ 33/Ն)

5.2. Առևտրի հարկ վճարողները մինչև հարկային մարմինների կողմից ստուգումներ սկսելը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված առևտրի հարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են հարկային մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկներ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ, եթե դրանք չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններին:

(երկրորդ պարբերությունը հանվել է 18.01.2006 թիվ 6/Ղ)

(երրորդ պարբերությունը հանվել է 18.01.2006 թիվ 6/Ղ)

(չորրորդ պարբերությունը հանվել է 18.01.2006 թիվ 6/Ղ)

(5.2 կետը խմբ., փոփ.18.01.2006 թիվ 6/Ղ, լրաց. 14.01.2008 թիվ 4/Ն)

5.3. (կետը հանվել է 18.01.2006 թիվ 6/Ղ)

5.4. Առևտրի հարկ վճարողները հարկի գումարը յուրաքանչյուր ամսվա համար պետական բյուջե են վճարում մինչև հաջորդ ամսվա 20 -ը ներառյալ:

(5.4. կետը փոփ. 14.01.2008 թիվ 4/Ն, խմբ. 29.12.09 թիվ 33/Ն)

5.5. Առևտրի հարկ վճարողներն այսպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում այդ գործունեության մասով շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարներ չեն կատարում:

5.6. Միայն առևտրի հարկով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողները հարկային մարմիններին շահութահարկի հաշվարկ չեն ներկայացնում:

(5.6 կետը փոփ. 18.01.2006 թիվ 6/Ղ, 29.12.09 թիվ 33/Ն, խմբ. 31.01.13 N 3-Ն)

5.7. (կետն ուժը կորցրել է 31.01.13 N 3-Ն)

6. Առևտրի հարկ վճարողների կողմից այլ հարկերի վճարումը

 

6.1. Առևտրի հարկ վճարողների համար այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում պահպանվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում գույքահարկի, հողի հարկի, մաքսային սահմանին գանձվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ պարտադիր վճարների (այդ թվում բնապահպանական և բնօգտագործման վճարներ, պետական տուրքեր, տեղական տուրքեր և վճարներ) հաշվարկման և վճարման կարգը:

Առևտրի հարկ վճարողների համար իրենց կողմից վճարած կամ վճարման ենթակա գույքահարկը, հողի հարկը, օրենսդրությամբ սահմանված դեպքերում` նաև այլ պարտադիր վճարները (այդ թվում` բնապահպանական և բնօգտագործման վճարներ, պետական տուրքեր, տեղական տուրքեր և վճարներ) ներառվում են ծախսերի մեջ:

(6.1 կետը փոփ. 18.01.2006 թիվ 6/Ղ, փոփ. 14.01.2008 թիվ 4/Ն)

6.2. Առևտրի հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում օրենսդրությամբ սահմանված դեպքերում հանդիսանում են նաև հարկային գործակալ` շահութահարկի և եկամտահարկի գծով, ինչպես նաև հաշվարկում և վճարում են ԱԱՀ` «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքում:

Սույն հրահանգով կարգավորվող հարաբերությունների մասով բացառապես առևտրի հարկ վճարողները ազատվում են «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը): Առևտրի հարկ վճարողները առևտրի հարկով հարկվող գործունեության մասով ազատվում են «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների (հատկացումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պարտավորությունների կատարումից:

Սույն հրահանգով կարգավորվող հարաբերությունների մասով բացառապես անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողների վրա չեն տարածվում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները, եթե առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը (ներմուծման հայտարարագրերը):

Օրինակ 11. 2009 թվականի հուլիսի 7-ին պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերը, հարկերը հաշվարկել է բացառապես առևտրի հարկով հարկման համակարգով: 2009 թվականին ապրանքների մատուցումից ստացել է համախառն եկամուտ 12000.0 հազ. դրամ: Հայաստանի Հանրապետությունից կատարել է եկամուտների ստացման համար անհրաժեշտ առանց փաստաթղթերի հիմնավորման ձեռքբերումներ 8000.0 հազ. դրամի չափով, որի մասով առկա են Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման փաստը հաստատող փաստաթղթերը: Անհատ ձեռնարկատերը կատարել է նաև փաստաթղթերով հիմնավորված 2500.0 հազ. դրամի ծախսեր (աշխատավարձ և չփոխհատուցվող հարկեր, վճարներ): Իրացված ապրանքի արժեքը կազմում է 6000.0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում 2009 թվականի ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում է հետևյալ ձևով.

ա) համախառն եկամուտ

12000.0 հազ. դրամ.

բ) համախառն եկամտից նվազեցվող ծախսեր՝ այդ թվում՝

8500.0 հազ. դրամ,

- վաճառված ապրանքների ձեռքբերման արժեքը`

6000.0 հազ.դրամ,

- փաստաթղթերով հիմնավորված ծախսեր 

2500.0 հազ. դրամ,

գ) պարտադիր սոցիալական ապահովության վճար (350.0 >30.0)՝

350.0 հազ. դրամ.

 

(6.2 կետը լրաց. 18.01.2006 թիվ 6/Ղ, լրաց. 14.01.2008 թիվ 4/Ն, խմբ. 29.12.09 թիվ 33/Ն)

6.3. Առևտրի հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում ապրանքների և ծառայությունների դիմաց մատակարարներին վճարած, վճարման ենթակա (ինչպես նաև ապրանքների ներմուծման ժամանակ մաքսային մարմիններում վճարած կամ վճարման ենթակա) անուղղակի հարկերի գումարները միացնում են այդ ապրանքների և ծառայությունների ձեռք բերման արժեքին:

 

7. Առևտրի հարկ վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը

 

7.1. Առևտրի հարկ վճարողներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում գործունեության այդ մասով իրենց կողմից վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր` օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.2. Առևտրի հարկ վճարողներն մատակարարներից հարկային հաշիվներով ձեռք բերված կամ մաքսային հայտարարագրերով ներմուծված ապրանքների իրացման մասով կարող են դուրս գրել հարկային հաշիվներ: Ընդ որում, դուրս գրվող հարկային հաշիվներում նշված ԱԱՀ-ի գումարը չի կարող գերազանցել մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

(7.2 կետը խմբ. 18.01.2006 թիվ 6/Ղ, լրաց. 14.01.2008 թիվ 4/Ն)

7.2.1. Սույն հրահանգի 7.2. կետով նախատեսված դեպքում հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը ներառվում է առևտրի հարկով հարկվող իրացման շրջանառության մեջ:

(7.2.1. կետը փոփ. 14.01.2008 թիվ 4/Ն)

7.3. Առևտրի հարկ վճարողներն այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում (ինչպես նաև հայտարարագրի ներկայացման համար սույն հրահանգի 1.6. կետով սահմանված ժամանակահատվածում) գործունեության այդ մասով իրենց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում սույն հրահանգի 7.2 կետի պահանջների խախտումով ԱԱՀ-ի դրույքաչափի և գումարի վերաբերյալ նշում կատարելու դեպքում պարտավոր են առանձնացված հարկի գումարը վճարել պետական բյուջե առևտրի հարկի վճարման ժամկետում (մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ):

 Օրինակ 2. Առևտրի հարկ վճարող հանդիսացող առևտրային կազմակերպությունը 2013թ. հունվար ամսում մատակարարներից ստացված հարկային հաշիվներով ձեռք է բերել 900.0 հազար դրամ արժողությամբ ցեմենտ, որում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կազմել է 150.0 հազար դրամ: Նույն ժամանակահատվածում 1080.0 հազար դրամ ընդհանուր գումարով ցեմենտը երկու հարկային հաշիվներով իրացրել է ԱԱՀ վճարող շինարարական կազմակերպության` համապատասխանաբար` 600.0 հազար դրամ, ԱԱՀ` 120.0 հազար դրամ և 300.0 հազար դրամ` ԱԱՀ` 60.0 հազար դրամ, որոնց դիմաց կատարվել է բանկային վճարում:

Տվյալ ամսվա համար առևտրի հարկ վճարողի կողմից բյուջե վճարման ենթակա առևտրի հարկի գումարը կկազմի 30.6 հազար դրամ (1020.0 x 3%), իսկ ԱԱՀ-ի գումարը 60.0 հազար դրամ:

Ընդ որում ցեմենտը ձեռք բերած ԱԱՀ վճարող կազմակերպության մոտ 60.0 հազար դրամ ԱԱՀ-ի գումարը ենթակա չէ հաշվանցման (հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրա հաշվանցման անթույլատրելիությունը):

Օրինակ 21. Առևտրի հարկ վճարող հանդիսացող առևտրային կազմակերպությունը 2013թ. մարտ ամսում մատակարարներից հարկային հաշիվներով ձեռք է բերել 850.0 հազար դրամ ընդհանուր արժեքով յուղաներկ, որում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կազմել է 141.7 հազար դրամ: Նույն հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկ վճարողը ձեռք բերված յուղաներկը 1035.0 հազար դրամ գումարով` մեկ հարկային հաշվով, ամբողջությամբ իրացրել է ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությանը, որում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կազմել է 172.5 հազար դրամ:

Տվյալ ամսվա համար առևտրի հարկ վճարողի կողմից բյուջե վճարման ենթակա առևտրի հարկի գումարը կկազմի 25.9 հազար դրամ ((1035.0-172.5) x 3%)), ԱԱՀ-ի գումարը` 172.5 հազար դրամ:

Ընդ որում, յուղաներկը ձեռք բերած ԱԱՀ վճարող համարվող կազմակերպության մոտ 172.5 հազար դրամ ԱԱՀ-ի գումարը ենթակա չէ հաշվանցման (հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրա հաշվանցման անթույլատրելիությունը):

Օրինակ 22. Առևտրի հարկ վճարողը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ներմուծել է էլեկտրատեխնիկական ապրանքներ 3000.0 հազար դրամ մաքսային արժեքով, սահմանին վճարելով 660.0 հազար դրամ ԱԱՀ (մաքսային հայտարարագիրն առկա է): Փետրվար ամսում ձեռք բերված ապրանքները լրիվությամբ իրացվել են երեք հարկային հաշիվներով 4140.0 հազար դրամ ընդհանուր գումարով: Ընդ որում, հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կազմել են համապատասխանաբար 600.0 հազար դրամ, 60.0 հազար դրամ և 30.0 հազար դրամ:

Կազմակերպությունը մինչև մարտի 20-ը ներառյալ պարտավոր է բյուջե վճարել 123.3 հազար դրամ առևտրի հարկ ((4140-30)x3% )) և 30.0 հազար դրամ ԱԱՀ:

(7.3. կետը փոփ., լրաց. 18.01.2006 թիվ 6/Ղ, փոփ., լրաց. 14.01.2008 թիվ 4/Ն, փոփ. 29.12.09 թիվ 33/Ն, խմբ. 31.01.13 N 3-Ն)

7.3.1. Սույն հրահանգի 7.3. կետով նախատեսված դեպքում հարկային հաշվում նշված գումարը ներառվում է առևտրի հարկով հարկվող իրացման շրջանառության մեջ` առանց պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի:

 

8. Հարկման ընդհանուր կարգից առևտրի հարկին անցնելը

 

8.1. Առևտրի հարկ վճարող դարձած և միաժամանակ ընդհանուր հարկման համակարգով և (կամ) հաստատագրված վճարով հարկվող գործունեություն չիրականացնող անձինք առևտրի հարկ վճարող դառնալուն նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, ինչպես նաև մաքսային մարմիններում վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարների մնացորդը միացնում են ծախսերին (առևտրի հարկ վճարող համարվելու առաջին հաշվետու ժամանակաշրջանում):

(8.1. կետը խմբ. 14.01.2008 թիվ 4/Ն)

8.2. Առևտրի հարկ վճարող դարձած և միաժամանակ ընդհանուր հարկման համակարգով և (կամ) հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող անձինք որպես այդպիսիք դառնալու պահին նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, ինչպես նաև մաքսային մարմիններում վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարների մնացորդը, որը վերաբերվում է առևտրի հարկով հարկվող գործունեության մեջ օգտագործվող ձեռքբերումների (մասնավորապես` ապրանքային) մնացորդներին, միացնում են ծախսերին (առևտրի հարկ վճարող համարվելու առաջին հաշվետու ժամանակաշրջանում):

(8.2. կետը խմբ. 14.01.2008 թիվ 4/Ն)

8.3. (կետը հանվել է 14.01.2008 թիվ 4/Ն)

 

9. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելը

 

9.1. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից տվյալ տարվա մնացած ժամանակահատվածում հարկ վճարողները շահութահարկը (եկամտահարկը), այդ թվում` կանխավճարները, և ԱԱՀ-ը հաշվարկում և վճարում են օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

9.2. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելու պահից իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից չեն հաշվանցվում առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում մատակարարների հարկային հաշիվներում, ինչպես նաև մաքսային հայտարարագրերում վճարված (վճարման ենթակա) առաձնացված ԱԱՀ-ի գումարները:

(9.2. կետը լրաց. 14.01.2008 թիվ 4/Ն)

9.3. Ընթացիկ տարում առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս հարկ վճարողները շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկում են նախորդ տարվա շահութահարկի (եկամտահարկի) և (կամ) առևտրի հարկի գումարում ներառված սույն հրահանգի 1.1. կետով սահմանված համամասնությամբ որոշվող շահութահարկի (եկամտահարկի) գումարի հիման վրա` օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Այդ դեպքում շահութահարկի (եկամտահարկի) կանխավճարները հաշվարկվում և վճարվում են առևտրի հարկ վճարող լինելու դադարեցման պահից «Շահութահարկի մասին», («Եկամտահարկի մասին») Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով կանխավճարների համար սահմանված առաջիկա ժամկետում և չափերով:

 

Օրինակ 3.

Առևտրի հարկ վճարող համարվող կազմակերպության 2006թ. հաշվարկված առևտրի հարկի գումարը կազմել է 700.0 հազ. դրամ: 2007թ. ապրիլի 1-ից դադարել է համարվել այդպիսին և անցել հարկման ընդհանուր կարգի:

Տվյալ դեպքում կազմակերպությունը յուրաքանչյուր ամիս` սկսած ապրիլ ամսից պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ 17.5 հազ. դրամի չափով (700.0 x 40% x 1/16):

Օրինակ 4.

Առևտրային կազմակերպությունը 2003թ. 1-ին և 2-րդ եռամսյակների ընթացքում հանդիսացել է առևտրի հարկ վճարող և հաշվարկել առևտրի հարկ` 1 մլն. դրամ, 3-րդ եռամսյակից դադարելով լինել այդպիսին (անցել է հարկման ընդհանուր կարգին) և հաշվարկել շահութահարկ` 300.0 հազ. դրամ: 2004թ. հունվարի 1-ից նույնպես հարկերը հաշվարկում է ընդհանուր սահմանված կարգով:

2004թ. շահութահարկի կանխավճարներ հաշվարկելու համար հիմք է ընդունվում.

նախորդ տարվա 1-ին կիսամյակում հաշվարկված առևտրի հարկի գումարում առանձնացված շահութահարկի գումարը, որը կազմում է 0.4 մլն. դրամ (1.0 մլն х 40%) և 2-րդ կիսամյակում հաշվարկված 0.3 մլն. դրամ շահութահարկի հանրագումարը (0.4 + 0.3 = 0.7 մլն. դրամ): 2004թ. համար հարկ վճարողը պետք է կատարի շահութահարկի կանխավճարներ` 0.7 մլն. դրամի 75 %-ի չափով:

(9.3. կետը խմբ. 14.01.2008 թիվ 4/Ն)

9.4. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս ստացվող եկամուտներից չեն նվազեցվում առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ծախսերը: Առևտրի հարկ վճարողի կողմից կանխավճարային ձևով կատարված ծախսերը ենթակա են հարկման ընդհանուր կարգին անցնելու ժամանակաշրջանին վերաբերող մասով նվազեցման:

Օրինակ 5.

Առևտրի հարկ վճարող համարվող «Ա» կազմակերպությունը 2007թ. հունվարին «Բ» կազմակերպության հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն պարտավորվել է «Բ» կազմակերպությանը յուրաքանչյուր եռամսյակ, մինչև եռամսյակի առաջին ամսվա 5-ը վճարել 100.0 հազ. դրամ` առաջին եռամսյակի համար վճարումը կատարելով հունվարի 3-ին: 2007թ. մարտի 1-ից դադարելով համարվել առևտրի հարկ վճարող «Ա» կազմակերպությունը անցել է հարկման ընդհանուր կարգի:

Տվյալ դեպքում «Ա» կազմակերպությունը մարտ ամսվա համար կանխավճարային ձևով կատարած 33.3 հազ. դրամ վարձակալական վճարը (100.0/3) որպես ծախս ճանաչում է ընդհանուր կարգով հարկման ժամանակատավածում:

(9.4. կետը խմբ. 14.01.2008 թիվ 4/Ն)

9.5. Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նախորդ տարիների ընթացքում ստացած վնասը չեն կարող նվազեցնել առևտրի հարկով հարկման դադարեցման պահից (հարկման ընդհանուր կարգին անցնելուց) հետո գործունեությունից ստացված համախառն եկամտից: Առևտրի հարկով հարկման ժամանակաշրջանում ստացած վնասը նույնպես ենթակա չէ նվազեցման:

9.6. (կետը հանվել է 14.01.2008 թիվ 4/Ն)

 

10. Պատասխանատվություն հարկային օրենսդրությունը խախտելու համար

 

10.1. Հարկային օրենսդրությունը խախտելու համար հարկ վճարողները պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:

10.2. Հարկ վճարողները սույն հրահանգի 1.6 կետով նախատեսվող հայտարարագրի մեջ սույն հրահանգի.

ա/ 1.5 կետի «բ» ենթակետով նախատեսված` ներմուծված և չիրացված ապրանքների վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` սահմանաչափի նկատմամբ ապրանքների մնացորդը գերազանցող մասի 50 %-ի չափով:

բ/ 1.5 կետի «դ» ենթակետով նախատեսվող գործունեություն չիրականացնելու վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններ ներառելու դեպքում վճարում են տուգանք` 100.0 հազար դրամի չափով:

(10.2-րդ կետը փոփ. 31.01.13 N 3-Ն)

10.3. Առևտրի հարկով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու հետևանքով բյուջե վճարման ենթակա առևտրի հարկի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված առևտրի հարկի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի չափով:

Հարկվող օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը հարկային մարմին ներկայացված առևտրի հարկի հաշվարկում հարկվող օբյեկտը ցույց չտալը, պակաս ցույց տալը, կամ էլ գործունեություն չիրականացնելու մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:

(10.2. կետը լրաց. 14.01.2008 թիվ 4/Ն)

(հրահանգը փոփ., լրաց., խմբ. 18.01.2006 թիվ 6/Ղ, փոփ., լրաց., խմբ. 14.01.2008 թիվ 4/Ն, խմբ., փոփ. 29.12.09 թիվ 33/Ն, խմբ., լրաց., փոփ. 31.01.13 N 3-Ն )

 

 

 

Հավելված 1

«Առևտրի հարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

Հայտարարագիր

(առևտրի հարկ վճարող համարվելու համար)

Փաստաթղթի հերթական համարը

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Առևտրային կազմակերպության անվանումը

3. Անհատ ձեռնարկատերի անուն, ազգանունը

4. Հասցե

5. Հեռախոսի համարը

 

6. Առևտրական օբյեկտների

տեսակները (խանութ, կրպակ

(տաղավար) պահեստ)

հասցեն

   
   
   
   
   

 

(բառերը հանել 15.03.21 N  41-Ն)

ա/ (կետն ուժը կորցրել է 15.03.21 N  41-Ն)

բ/ (կետն ուժը կորցրել է 15.03.21 N  41-Ն)

 

Տեղյակ եմ սույն հայտարարագրի մեջ տրվող ոչ ճիշտ տեղեկությունների համար ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվությանը

 

Հարկ վճարողի

(պատասխանատու անձի)

ստորագրություն

Հարկ վճարողի կնիքը

Սպասարկող ստորաբաժանման

պետ`

 

Տեսուչ`

 

 

 

Հայտարարագրի ներկայացման ժամկետը

 

«____» ______________ 200__թ.

 

Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկ վճարողի հաշվառման (գրանցման) վայրի սպասարկող ստորաբաժանում: Սպասարկող ստորաբաժանման կողմից գրանցվելուց հետո 1 օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

Հայտարարագրի լրացման կարգը

 

[1] - Լրացվում է ԼՂՀ հարկային մարմնի կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

[2] - Լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը

[3] - Լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը

[4] - Լրացվում է հարկ վճարողի հասցեն (անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության հասցեն)

[5] - Լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ համար՝ բնակության վայրի) հեռախոսահամարը

[6] - Նշվում է առևտրական գործունեության իրականացման առևտրական օբյեկտների տեսակները և հասցեները

(Հավելված 1-ը խմբ.18.01.2006 թիվ 6/Ղ, փոփ. 31.01.13 N 3-Ն, խմբ. 19.01.16 N 16-Ն, փոփ.15.03.21 N  41-Ն)

 

 

 

Հավելված 1ա

«Առևտրի հարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

(Հավելված 1ա-ն ուժը կորցրել է 18.01.2006 թիվ 6/Ղ)

 

Հավելված  2 

«Առևտրի հարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

 

 

Ձև

 

Առևտրի հարկի հաշվարկ

Փաստաթղթի հերթական համարը ________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

               

2. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Գտնվելու (բնակության) վայրը

 

4. Հեռախոսահամարը

 

5. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

 
 

Չափի միավորը

Հազար ՀՀ դրամ

 

Հաշվետու ժամանակաշրջանը` 20___ թ. ______________ ամիս

 

6. Առևտրական օբյեկտների

տեսակները (խանութ, կրպակ (տաղավար), պահեստ)

հասցեն

   
   
   
   
   

 

7. Մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը

  X 

7.1. հաշվետու ամսվա սկզբում

 

7.2. հաշվետու ամսում ստացված

 

8. Հաշվետու ամսում իրացման ընդհանուր շրջանառությունը

 

9. Առևտրի հարկ վճարողի կողմից հաշվետու ամսում դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը

X

9.1. մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի) հիման վրա

 

9.2. առանց մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի)

 

10. Հաշվետու ամսում առևտրի հարկով հարկվող շրջանառությունը (8 - 9.2), այդ թվում`

 

10.1. ազատված շրջանառություն

 

11. Առևտրի հարկի դրույքաչափը

 

12. Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվետու ամսում հաշվարկված առևտրի հարկի գումարը

 

13. Հաշվետու ամսում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարը

 

14. Առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափը

 

15. Հաշվետու ամսում առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը

 

16. Նախորդ ամիսներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցված և հաշվետու ամիս փոխանցված գումարը

 

17. Ընդամենը հաշվետու ամսում առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը

 

18. Հաշվետու ամսում առևտրի հարկի նվազագույն գումարը (1%)

 

19. Հաշվետու ամսում հաշվարկված առևտրի հարկի գումարը

 

20. Ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ ամիսներ փոխանցվող գումարը

 

21. Հաշվետու ամսում նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը

 

22. Հաշվետու ամսում վճարման ենթակա առևտրի հարկի գումարը

 

23. Հաշվետու ամսում վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (9.2-րդ կետի գումարը)

 

24. Հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսներին առևտրի հարկով հարկվող շրջանառությունը` աճողական

  

 

Առևտրի հարկ վճարողների կողմից առևտրական գործունեության (վաճառքի)

նպատակներով ձեռք բերված ապրանքների դիմաց մատակարարներից ստացված

հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ

 

Աղյուսակ

հ/հ

Իրավաբանական անձի անվանումը

կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Հաշվարկային փաստաթղթի համարը

Հաշվարկային փաստաթղթի ամսաթիվը

Գումարը

Նշումներ

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)

      

___________________

(ստորագրություն)

      

______________________

(անուն, ազգանուն)

Կ.Տ.

       

Հաշվապահ

 

___________________

(ստորագրություն)

 

______________________

(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

Կ Ա Ր Գ

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Առևտրի հարկի հաշվարկը (այսուհետ` հաշվարկ) լրացվում է հազար դրամներով՝ ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:

2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:

4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը:

5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է հարկ վճարողի աշխատանքային (անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության վայրի) հեռախոսահամարը:

6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է հաշվարկի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Փոստով հաշվարկը ներկայացնելու դեպքում, անկախ հաշվարկում նշված ամսաթվից, հաշվարկի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Հաշվարկը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում հաշվարկը հարկային մարմին հանձնելու օրը:

7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում են առևտրական գործունեության իրականացման օբյեկտների տեսակները և հասցեները:

8. Հաշվարկի 7.1-ին կետում լրացվում է հաշվետու ամսվա սկզբին ապրանքային մնացորդի մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

9. Հաշվարկի 7.2-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում ձեռք բերված ապրանքների մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

10. Հաշվարկի 8-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման ընդհանուր շրջանառությունը` ներառյալ 9.1-ին և 9.2-րդ կետերի հանրագումարը:

11. Հաշվարկի 9.1-ին կետում լրացվում է հաշվետու ամսում «Առևտրի հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները:

12. Հաշվարկի 9.2-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում «Առևտրի հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները:

13. Հաշվարկի 10-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկով հարկվող շրջանառությունը՝ 8-րդ և 9.2-րդ կետերի տարբերությունը:

14. Հաշվարկի 10.1-ին կետում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի հիման վրա հաշվետու ամսում ազատված շրջանառությունը:

15. Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է առևտրի հարկի դրույքաչափը (2021 թվականի համար` 2 տոկոս, 2022 թվականից սկսած՝ 3 տոկոս):

16. Հաշվարկի 12-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված առևտրի հարկի գումարը (12 = 10 x 11):

17. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարը:

18. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափը (2021 թվականի համար` 1 տոկոս, 2022 թվականից սկսած՝ 2 տոկոս):

19. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը (15 = 13 x 14):

20. Հաշվարկի 16-րդ կետում լրացվում է նախորդ ամիսներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցված և հաշվետու ամիս փոխանցված գումարը:

21. Հաշվարկի 17-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը (17 = 15 + 16):

22. Հաշվարկի 18-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում առևտրի հարկի նվազագույն գումարը (10 x1%):

23. Հաշվարկի 19-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում հաշվարկված առևտրի հարկի գումարը (եթե (12-17) < 18, ապա 19=18, եթե (12-17)≥ 18, ապա 19=(12-17):

24. Հաշվարկի 20-րդ կետում լրացվում է ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ ամիսներ փոխանցվող գումարը (եթե (12-17)<18, ապա 20=[17-(12-18)], եթե (12-17) ≥ 18 ապա 20=0):

25. Հաշվարկի 21-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը (10.1/10 x100 x19/100):

26. Հաշվարկի 22-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (19-21):

27. Հաշվարկի 23-րդ կետում լրացվում է հաշվետու ամսում վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը:

28. Հաշվարկի 24-րդ կետում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսներին առևտրի հարկով հարկվող շրջանառությունը` աճողական:

(Հավելված 2-ը խմբ. 18.01.2006 թիվ 6/Ղ, լրաց., խմբ., փոփ.14.01.2008 թիվ 4/Ն, խմբ. 31.01.13 N 3-Ն, լրաց., փոփ., խմբ.19.01.16 N16-Ն, խմբ.15.03.21 N 41-Ն)

 

 

Հավելված  2ա 

«Առևտրի հարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

 

 

Ձև

 

Առևտրի հարկի հաշվարկ (կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ համար)

Փաստաթղթի հերթական համարը ________________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

                 

2. Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Բնակության վայրը

 

4. Ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

  
  

Չափի միավորը

Հազար ՀՀ դրամ

 

Հաշվետու ժամանակաշրջանը` 20___ թ. ________________ կիսամյակ

 

5. Առևտրական օբյեկտների

տեսակները (խանութ, կրպակ (տաղավար), պահեստ)

հասցեն

   
   
    
   
   

 

6. Հաշվետու կիսամյակի ամիսները

                                         

7. Մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը

X

X

X

X

X

X

7.1. ամսվա սկզբում

           

7.2. ամսում ստացված

           

8. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) իրացման ընդհանուր շրջանառությունը

           

9. Առևտրի հարկ վճարողի կողմից հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարը

X

X

X

X

X

X

9.1. մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրի) հիման վրա

           

9.2. առանց մատակարարներից ստացված հարկային հաշվի (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի)

            

10. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկով հարկվող շրջանառությունը (8 - 9.2), այդ թվում`

           

10.1. ազատված շրջանառություն

           

11. Առևտրի հարկի դրույքաչափը

  

12. Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) հաշվարկված առևտրի հարկի գումարը

           

13. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարը

           

14. Առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափը

 

15. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը

           

16. Նախորդ ամիսներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցված և հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) փոխանցված գումարը

           

17. Ընդամենը հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը

           

18. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկի նվազագույն գումարը (1%)

              

19. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) հաշվարկված առևտրի հարկի գումարը

            

20. Ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ ամիսներ փոխանցվող գումարը

                

21. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը

             

22. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) վճարման ենթակա առևտրի հարկի գումարը

                  

23. Հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը (9.2-րդ կետի գումարը)

           

24. Հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսներին առևտրի հարկով հարկվող շրջանառությունը` աճողական

           

 

Առևտրի հարկ վճարողների կողմից առևտրական գործունեության (վաճառքի)

նպատակներով ձեռք բերված ապրանքների դիմաց մատակարարներից ստացված

հաշվարկային փաստաթղթերի վերաբերյալ տեղեկություններ

 

Աղյուսակ

հ/հ

Իրավաբանական անձի անվանումը

կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

Հաշվարկային փաստաթղթի համարը

Հաշվարկային փաստաթղթի ամսաթիվը

Գումարը

Նշումներ

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

 

Անհատ ձեռնարկատեր

      

____________________

(ստորագրություն)

     

_______________________

(անուն, ազգանուն)

 

Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է անհատ ձեռնարկատիրոջը:

 

Կ Ա Ր Գ

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ (ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ-

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՄԱՐ)

 

1. Առևտրի հարկի հաշվարկը (կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկայացնող անհատ ձեռնարկատիրոջ համար) (այսուհետ` հաշվարկ) լրացվում է հազար դրամներով՝ ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:

2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն):

3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը:

4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի հասցեն:

5. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է հաշվարկի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը: Փոստով հաշվարկը ներկայացնելու դեպքում, անկախ հաշվարկում նշված ամսաթվից, հաշվարկի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Հաշվարկը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում հաշվարկը հարկային մարմին հանձնելու օրը:

6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում են առևտրական գործունեության իրականացման օբյեկտների տեսակները և հասցեները:

7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում են հաշվետու կիսամյակի ամիսները՝ ըստ հաջորդականության:

8. Հաշվարկի 7.1-ին կետում լրացվում է հաշվետու կիսամյակի յուրաքանչյուր ամսվա սկզբին ապրանքային մնացորդի մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

9. Հաշվարկի 7.2-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) ձեռք բերված ապրանքների մասով մատակարարներից ստացված հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

10. Հաշվարկի 8-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման ընդհանուր շրջանառությունը` ներառյալ 9.1-ին և 9.2-րդ կետերի հանրագումարը:

11. Հաշվարկի 9.1-ին կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) «Առևտրի հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները:

12. Հաշվարկի 9.2-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) «Առևտրի հարկի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների խախտմամբ առևտրի հարկ վճարողի կողմից դուրս գրված հարկային հաշվում նշված ԱԱՀ-ի գումարները:

13. Հաշվարկի 10-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) հարկվող շրջանառությունը՝ 8-րդ և 9.2-րդ կետերի տարբերությունը:

14. Հաշվարկի 10.1-ին կետում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի հիման վրա հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) ազատված շրջանառությունը:

15. Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է առևտրի հարկի դրույքաչափը (2021 թվականի համար` 2 տոկոս, 2022 թվականից սկսած՝ 3 տոկոս):

16. Հաշվարկի 12-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված առևտրի հարկի գումարը (12 = 10 x 11):

17. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարը:

18. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափը (2021 թվականի համար` 1 տոկոս, 2022 թվականից սկսած՝ 2 տոկոս):

19. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը (15 = 13 x 14):

20. Հաշվարկի 16-րդ կետում լրացվում է նախորդ ամիսներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցված և հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) փոխանցված գումարը:

21. Հաշվարկի 17-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարը (17 = 15 + 16):

22. Հաշվարկի 18-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) առևտրի հարկի նվազագույն գումարը (10 x1%):

23. Հաշվարկի 19-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) հաշվարկված առևտրի հարկի գումարը (եթե (12-17) < 18, ապա 19=18, եթե (12-17)≥ 18, ապա 19=(12-17):

24. Հաշվարկի 20-րդ կետում լրացվում է ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով առևտրի հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ ամիսներ փոխանցվող գումարը (եթե (12-17)<18, ապա 20=[17-(12-18)], եթե (12-17) ≥ 18 ապա 20=0):

25. Հաշվարկի 21-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը (10.1/10 x100 x19/100):

26. Հաշվարկի 22-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (19-21):

27. Հաշվարկի 23-րդ կետում լրացվում է հաշվետու կիսամյակում (ըստ ամիսների) վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը:

28. Հաշվարկի 24-րդ կետում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսներին առևտրի հարկով հարկվող շրջանառությունը` աճողական:

 (Հավելված 2ա-ն լրաց. 29.12.09 թիվ 33/Ն, խմբ 31.01.13 N 3-Ն, լրաց., փոփ., խմբ.19.01.16 N 16-Ն, խմբ.15.03.21 N 41-Ն)

 

  Գրանցված է ԼՂՀ արդարադատության պետական վարչությունում «22» հուլիսի 2002թ.պետական գրանցման թիվ 162    ԼՂՀ արդարադատության պետական վարչության պետ

 

 

 

 

Ռ. Հայրապետյան