| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի փետրվարի 4-ին
Պետական գրանցման համար 1111615 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| 19 հունվարի 2016թ. |
N 16-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի
ԹԻՎ 30/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության 2002 թվականի հուլիսի 15-ի ««Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» թիվ 30/Ղ հրամանով հաստատված հրահանգի`
1) N 1 հավելվածի հայտարարագրի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա/ նախորդ տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված և սույն հայտարարագրի ներկայացման ամսվա 1-ի դրությամբ չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից, չի գերազանցում 4 000 000 ՀՀ դրամը.».
2) N 2 հավելվածի` առևտրի հարկի հաշվարկում`
ա. 10-րդ կետում «շրջանառություն (տող [8]-տող [9.2])» բառերից հետո լրացնել «, այդ թվում`» բառերը,
բ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետ.
| « |
|
10.1. ազատված շրջանառություն |
| |
», |
գ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին և 11.2-րդ կետեր.
| « |
|
11.1. Հաշվարկված առևտրի հարկի գումարը (տող [10] x տող [11]) |
|
|
11.2. Նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը (տող [10.1] x տող [11]) |
| |
», |
դ. 12-րդ կետում «տող [10] x տող [11]» բառերը փոխարինել «տող [11.1]-տող [11.2]» բառերով,
ե. 14-րդ և 15-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
14. Հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսներին առևտրի հարկով հարկվող շրջանառությունը` աճողական |
|
|
15.Եռամսյակի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից |
| |
», |
3) N 2 հավելվածի` առևտրի հարկի հաշվարկի լրացման կարգում`
ա. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետ.
«13.1. Հաշվարկի 10.1-ին տողում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի հիման վրա հաշվետու ժամանակաշրջանում ազատված շրջանառությունը:»,
բ. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին և 14.2-րդ կետեր.
«14.1. Հաշվարկի 11.1-ին տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված առևտրի հարկի գումարը (տող [10] x տող [11]):
14.2. Հաշվարկի 11.2-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը (տող [10.1] x տող [11]):»,
գ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշվարկի 12-րդ տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (տող [11.1]-տող [11.2]):»,
դ. 17-րդ և 18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հաշվարկի 14-րդ տողում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսներին առևտրի հարկով հարկվող շրջանառությունը` աճողական:
18. Հաշվարկի 15-րդ տողում լրացվում է առևտրի հարկ վճարողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից: Տողը լրացվում է եռամսյակային կտրվածքով:».
4) N 2 ա հավելվածի` առևտրի հարկի հաշվարկում`
ա. 10-րդ կետում «շրջանառություն (տող [8]- տող [9.2])» բառերից հետո լրացնել «, այդ թվում`» բառերը,
բ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետ.
| « |
|
10.1. ազատված շրջանառություն |
|
|
|
|
|
| |
», |
գ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին և 11.2-րդ կետեր.
| « |
|
11.1 Հաշվարկված առևտրի հարկի գումարը (տող [10] x տող [11]) |
|
|
|
|
|
|
|
11.2. Նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը (տող [10.1] x տող [11]) |
|
|
|
|
|
| |
», |
դ. 12-րդ կետում «տող [10] x տող [11]» բառերը փոխարինել «տող [11.1] - տող [11.2]» բառերով,
ե. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
14. Հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսներին առևտրի հարկով հարկվող շրջանառությունը` աճողական |
|
|
|
|
|
| |
», |
զ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| « |
|
15. Տվյալ կիսամյակում (ըստ եռամսյակների) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից |
|
| |
». |
5) N 2 ա հավելվածի` առևտրի հարկի հաշվարկի լրացման կարգում`
ա. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետ.
«13.1. Հաշվարկի 10.1-ին տողում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի հիման վրա տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) ազատված շրջանառությունը:»,
բ. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին և 14.2-րդ կետեր.
«14.1. Հաշվարկի 11.1-ին տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) հաշվարկված առևտրի հարկի գումարը (տող [10] x տող [11]):
14.2. Հաշվարկի 11.2-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) նվազեցման ենթակա առևտրի հարկի գումարը (տող [10.1] x տող [11]):»,
գ. 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հաշվարկի 12-րդ տողում լրացվում է տվյալ կիսամյակում (ըստ ամիսների) վճարման ենթակա առևտրի հարկի գումարը (տող [11.1] - տող [11.2]):»,
դ. 17-րդ և 18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Հաշվարկի 14-րդ տողում լրացվում է հարկային արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող հավաստագրի գործողության ժամկետում ներառված ամիսներին առևտրի հարկով հարկվող շրջանառությունը` աճողական:
18. Հաշվարկի 15-րդ տողում լրացվում է առևտրի հարկ վճարողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ-ից: Տողը լրացվում է եռամսյակային կտրվածքով:»: