Համարը 
թիվ 4/Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.29/05(77)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն
Ընդունման ամսաթիվը 
14.01.2008
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
14.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.07.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 30/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«18» հունվարի 2008թ.

Գրանցման թիվ 808

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«14» հունվարի 2008թ.

թիվ 4/Ն

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության

պետի 2002 թվականի հուլիսի 15-ի թիվ 30/Ղ հրամանում փոփոխություններ

և լրացումներ կատարելու մասին

 

Ի կատարումն «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի՝

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝

 

Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2002 թվականի հուլիսի 15-ի «Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» թիվ 30/Ղ հրամանում կատարվող փոփոխությունները և լրացումները` համաձայն հավելվածի:

 

 

Պետ

Ա. Բալայան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի

«14» հունվարի 2008թ.

թիվ 4/Ն հրամանի 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության

պետի 2002 թվականի հուլիսի 15-ի «Առևտրի հարկի հաշվարկման և վճարման

կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» թիվ 30/Ղ հրամանում

կատարվող փոփոխությունները և լրացումները

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2002 թվականի հուլիսի 15-ի թիվ 30/Ղ հրամանով հաստատված «Առևտրի հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգում`

1. 1.3 կետի «բ» ենթակետից հանել «և լրացուցիչ» բառերը.

2. 1.4 կետի երրորդ մասում ավելացնել նոր տող հետևյալ բովանդակությամբ.

«- պահեստների, խանութների, կրպակների (տաղավարների) վրա` սեփական արտադրանքի, ինչպես նաև ընդհանուր հարկման համակարգով հարկվող գործունեության մասով մուտքագրված հիմնական միջոցների, արագամաշ առարկաների, հումքի և նյութերի իրացման մասով:».

3. 1.6.1 կետում «25-ը» բառը փոխարինել «20-ը» բառով.

4. 2.2 կետում «Անհատույց (մասնակի հատուցմամբ)» բառերից հետո լրացնել «կամ փոխանակման» բառերը.

5. 3.2 կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.2. Առևտրի հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրի հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ 2.5% դրույքաչափով:».

6. 3.2-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 3.21-րդ կետ.

«3.21. Առևտրի հարկ վճարողները հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված առևտրի հարկի գումարից ձեռքբերումների (ծախսեր) մասով նվազեցումներ չեն կատարում:».

7. 4.3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4.3. Առևտրի հարկով և ընդհանուր հարկման համակարգով և (կամ) հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը ընդհանուր արտադրական և ընդհանուր տնտեսական ծախսերը (օրինակ, կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովության վճարներ, կառավարման տեխնիկական միջոցների և ոչ արտադրական (ընդհանուր տնտեսական) նշանակության հիմնական միջոցների նորոգում, պահպանում և շահագործում, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, գրասենյակային, փոստային, հեռախոսային, հեռագրային և նմանատիպ այլ ծախսեր), որոնք ըստ հարկման համակարգերի հնարավոր չէ առանձնացնել, բաշխում են ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ հարկման տարբեր համակարգերի գծով ստացված համախառն եկամուտների տեսակարար կշիռներից:».

8. 4.4 կետում`

«ճանաչվում են» բառը փոխարինել «հաշվառվում են» բառով.

ավելացնել նոր մասեր` հետևյալ բովանդակությամբ.

«Եթե ծախսերը հիմնավորող փաստաթղթերը ստացվել են առևտրի հարկի հաշվարկը հարկային մարմին ներկայացնելուց հետո, ապա ծախսերը (մասնավորապես, էլեկտրաէներգիայի, կապի) հաշվառվում են այդ փաստաթղթերը ստացվելու հաշվետու ժամանակաշրջանում:

Առևտրի հարկ վճարողները այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում, մինչև առևտրի հարկ վճարող համարվելը ԼՂՀ տարածքում ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված և չհաշվանցված հետաձգված ԱԱՀ-ի այն գումարները, որոնք վճարվել են առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակահատվածում, հաշվառվում են որպես ծախս վճարման հաշվետու ժամանակաշրջանում, իսկ փաստաթղթերով չհիմնավորված այլ ծախսերը հաշվառվում են ամբողջ ծավալով:».

9. 5.1 կետում`

առաջին պարբերությունում «25-ը» բառը փոխարինել «20-ը ներառյալ» բառերով.

հանել երկրորդ պարբերությունը.

10. 5.2-րդ կետում «հարկային պարտավորությունների վերահաշվարկ» բառերից հետո լրացնել «, եթե դրանք չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններին».

11. 5.4 կետում

առաջին պարբերությունում «25-ը» բառը փոխարինել «20-ը ներառյալ» բառերով.

հանել երկրորդ պարբերությունը.

12. 6.1-րդ կետում «բնօգտագործման վճարներ» բառերը փոխարինել «բնապահպանական և բնօգտագործման վճարներ, պետական տուրքեր, տեղական տուրքեր և վճարներ» բառերով.

13. 6.2 կետում`

առաջին պարբերությունում «գծով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հաշվարկում և վճարում են ԱԱՀ` «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքում».

երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունում «Առևտրի հարկ վճարողները» բառերից հետո լրացնել «առևտրի հարկով հարկվող գործունեության մասով» բառերով.

ավելացնել նոր մաս` հետևյալ բովանդակությամբ

«Սույն հրահանգով կարգավորվող հարաբերությունների մասով անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողների վրա չի տարածվում «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված եկամտի ստացման հետ կապված ձեռք բերված ապրանքների համար կատարած ծախսերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները: Սույնը չի տարածվում անհատ ձեռնարկատեր առևտրի հարկ վճարողների կողմից աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռք բերման գործարքների վրա, որոնց մասով փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները պահպանվում է:

Օրինակ 11. 2007 թվականի հուլիսի 7-ին պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերը հարկերը հաշվարկել է առևտրի հարկով հարկման համակարգով: 2007թ. ապրանքների մատուցումից ստացել է համախառն եկամուտ 12000.0 հազ. դրամ, կատարել եկամուտների ստացման համար անհրաժեշտ 10500.0 հազ. դրամ ծախսեր, որից փաստաթղթերով հիմնավորված 2500.0 հազ. դրամ (աշխատավարձ և չփոխհատուցվող հարկեր, վճարներ): Իրացված ապրանքի արժեքը կազմում է 6000.0 հազ. դրամ:

Տվյալ դեպքում 2007թ. ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկվում է հետևյալ ձևով.

ա) համախառն եկամուտ

12000.0 հազ. դրամ.

բ) համախառն եկամտից նվազեցվող ծախսեր՝

8500.0 հազ. դրամ,

այդ թվում՝

- վաճառված ապրանքների ձեռքբերման արժեքը `

6000.0 հազ.դրամ,

- փաստաթղթերով հիմնավորված ծախսեր

2500.0 հազ. դրամ,

գ) պարտադիր սոցիալական ապահովության վճար (350.0 >30.0)՝

350.0 հազ. դրամ.

 

 

 

 

 

 

 

 

14. 7.2 կետի`

առաջին նախադասությունում «ձեռք բերված» բառերից հետո լրացնել «կամ մաքսային հայտարարագրերով ներմուծված» բառերով.

երկրորդ նախադասությունում «մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում» բառերից հետո լրացնել «(ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում)» բառերը.

15. 7.2.1 կետում հանել «գումարը և» բառերը.

16. 7.3 կետում`

«25-ը» բառը փոխարինել «20-ը ներառյալ» բառերով.

օրինակ 2-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 և 22 օրինակներ.

«Օրինակ 21.

Առևտրի հարկ վճարող հանդիսացող առևտրային կազմակերպությունը 2007թ. հունվար ամսում մատակարարներից հարկային հաշիվներով ձեռք է բերել 850.0 հազ. դրամ ընդհանուր արժեքով յուղաներկ, որոնցում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կազմել է 141.7 հազ. դրամ: Նույն հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկ վճարողը ձեռք բերված յուղաներկը 1035.0 հազ. դրամ գումարով` մեկ հարկային հաշվով, ամբողջությամբ իրացրել է ԱԱՀ վճարող համարվող կազմակերպությանը, որում առանձնացված ԱԱՀ-ի գումարը կազմել է 172.5 հազ. դրամ:

Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրի հարկ վճարողի կողմից բյուջե վճարման ենթակա առևտրի հարկի գումարը կկազմի 21.6 հազ. դրամ ((1035.0-172.5)x 2.5%)), ԱԱՀ-ի գումարը` 172.5 հազ. դրամ:

Ընդ որում յուղաներկը ձեռք բերած ԱԱՀ վճարող կազմակերպության մոտ 172.5 հազ. դրամ ԱԱՀ-ի գումարը ենթակա չէ հաշվանցման (հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրա հաշվանցման անթույլատրելիությունը):

Օրինակ 22.

Առևտրի հարկ վճարողը ՀՀ մաքսային սահմանով ներմուծել է էլեկտրատեխնիկական ապրանքներ 3000.0 հազ. դրամ մաքսային արժեքով, սահմանին վճարելով 660.0 հազ. դրամ ԱԱՀ (մաքսային հայտարարագիրն առկա է): Փետրվար ամսում ձեռք բերված ապրանքները լրիվությամբ իրացվել են երեք հարկային հաշիվներով 4140.0 հազ. դրամ ընդհանուր գումարով: Ընդ որում հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները կազմել են համապատասխանաբար 600.0 հազ. դրամ, 60.0 հազ. դրամ և 30.0 հազ. դրամ:

Կազմակերպությունը մինչև մարտի 20-ը ներառյալ պարտավոր է բյուջե վճարել 102.7 հազ. դրամ առևտրի հարկ ((4140-30)x2.5%)) և 30.0 հազ. դրամ ԱԱՀ :».

17. 8.1-րդ և 8.2.-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«8.1. Առևտրի հարկ վճարող դարձած և միաժամանակ ընդհանուր հարկման համակարգով և (կամ) հաստատագրված վճարով հարկվող գործունեություն չիրականացնող անձինք առևտրի հարկ վճարող դառնալուն նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, ինչպես նաև մաքսային մարմիններում վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարների մնացորդը միացնում են ծախսերին (առևտրի հարկ վճարող համարվելու առաջին հաշվետու ժամանակաշրջանում):

8.2. Առևտրի հարկ վճարող դարձած և միաժամանակ ընդհանուր հարկման համակարգով և (կամ) հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող անձինք որպես այդպիսիք դառնալու պահին նախորդող ժամանակահատվածներում իրացման շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները գերազանցող` մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված, ինչպես նաև մաքսային մարմիններում վճարված (վճարման ենթակա) ԱԱՀ-ի գումարների մնացորդը, որը վերաբերվում է առևտրի հարկով հարկվող գործունեության մեջ օգտագործվող ձեռքբերումների (մասնավորապես` ապրանքային) մնացորդներին, միացնում են ծախսերին (առևտրի հարկ վճարող համարվելու առաջին հաշվետու ժամանակաշրջանում):».

18. 8.3-րդ կետը հանել.

19. 9.2 կետում` «հարկային հաշիվներում առանձնացված» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մաքսային հայտարարագրերում վճարված (վճարման ենթակա)» բառերը.

20. 9.3-րդ կետում օրինակ 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Օրինակ 3.

Առևտրի հարկ վճարող համարվող կազմակերպության 2006թ. հաշվարկված առևտրի հարկի գումարը կազմել է 700.0 հազ. դրամ: 2007թ. ապրիլի 1-ից դադարել է համարվել այդպիսին և անցել հարկման ընդհանուր կարգի:

Տվյալ դեպքում կազմակերպությունը յուրաքանչյուր ամիս` սկսած ապրիլ ամսից պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ 17.5 հազ. դրամի չափով (700.0 x 40% x 1/16):

21. 9.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9.4. Առևտրի հարկով հարկման կարգից հարկման ընդհանուր կարգին անցնելիս ստացվող եկամուտներից չեն նվազեցվում առևտրի հարկ վճարող համարվելու ժամանակաշրջանին վերաբերող ծախսերը: Առևտրի հարկ վճարողի կողմից կանխավճարային ձևով կատարված ծախսերը ենթակա են հարկման ընդհանուր կարգին անցնելու ժամանակաշրջանին վերաբերող մասով նվազեցման:

Օրինակ 5.

Առևտրի հարկ վճարող համարվող «Ա» կազմակերպությունը 2007թ. հունվարին «Բ» կազմակերպության հետ կնքել է տարածքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն պարտավորվել է «Բ» կազմակերպությանը յուրաքանչյուր եռամսյակ, մինչև եռամսյակի առաջին ամսվա 5-ը վճարել 100.0 հազ. դրամ` առաջին եռամսյակի համար վճարումը կատարելով հունվարի 3-ին: 2007թ. մարտի 1-ից դադարելով համարվել առևտրի հարկ վճարող «Ա» կազմակերպությունը անցել է հարկման ընդհանուր կարգի:

Տվյալ դեպքում «Ա» կազմակերպությունը մարտ ամսվա համար կանխավճարային ձևով կատարած 33.3 հազ. դրամ վարձակալական վճարը (100.0/3) որպես ծախս ճանաչում է ընդհանուր կարգով հարկման ժամանակատավածում:».

22. 9.6-րդ կետը հանել.

23. 10.2-րդ կետից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ 10.3 կետ.

«10.3. Առևտրի հարկով հարկվող շրջանառությունը թաքցնելու կամ պակաս ցույց տալու հետևանքով բյուջե վճարման ենթակա առևտրի հարկի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու համար վճարողներից գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված առևտրի հարկի գումարը, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի չափով:

Հարկվող օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը հարկային մարմին ներկայացված առևտրի հարկի հաշվարկում հարկվող օբյեկտը ցույց չտալը, պակաս ցույց տալը, կամ էլ գործունեություն չիրականացնելու մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:».

24. Հավելված 2-ի`

7-րդ տողում «հարկային հաշիվներում» բառերից հետո լրացնել «(ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում)» բառերը.

8-րդ տողում «իրացման» բառից հետո լրացնել «ընդհանուր» բառը.

9.1-րդ և 9.2-րդ տողերում «հարկային հաշվի» բառերից հետո լրացնել «(ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրի)» բառերը.

10-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Առևտրի հարկով հարկվող շրջանառություն (տող [8] - տող [9.2]) ».

14-րդ տողից հանել «փաստաթղթերով հիմնավորված» բառերը.

25. «Հաշվարկի լրացման կարգ» -ի`

[2]-րդ տողի լրացման կարգից հանել «անձի» բառը.

[7.1]-րդ և [7.2]-րդ տողերի լրացման կարգում «հարկային հաշիվներում» բառերից հետո լրացնել «(ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում)» բառերը.

[8]-րդ տողի լրացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«[8]-Լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում առևտրի հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման ընդհանուր շրջանառությունը՝ ներառյալ [9.1] և [9.2] տողերի հանրագումարը».

[10] -րդ տողի լրացման կարգը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«[10] - Լրացվում է [8] և [9.2] տողերի տարբերությունը».

[14]-րդ տողի լրացման կարգից հանել «փաստաթղթերով հիմնավորված» բառերը: