| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«03» մարտի 2010թ.
պետական գրանցման համարը 2011029 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«19» փետրվարի 2010թ. |
թիվ 16-Կ/Ն |
ք.Ստեփանակերտ
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ
ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ
ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 45-րդ, 49-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածների պահանջներով`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Հաստատել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարների կիրառման հրահանգը»` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2008 թվականի հունվարի 16-ի «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ 04-Կ հրամանը:
3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, հաշվապահական հաշվառման և անշարժ գույքի գրանցման բաժինների պետերի վրա:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
| |
Հավելված
Հաստատված է
ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի նախագահի
2010 թվականի փետրվարի 19-ի
թիվ 16-Կ/Ն հրամանով |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ
ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ կադաստրի պետական կոմիտե) աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներ) կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվող վճարների կիրառման կարգը։
2. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նախատեսված վճարները հաշվարկվում և գանձվում են (բացառությամբ անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման դեպքերի) հիմնականում պետական գրանցում կատարելու մասին դիմումն ընդունելու 3-5-րդ օրը, կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 4-րդ բաժնի 1-8-րդ կետերում նշված տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարները գանձվում են դիմումն ընդունելուց հետո` տեղազննության արդյունքներով, իսկ 4-րդ բաժնի 8-35-րդ կետերում նշված և անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի գրանցման դեպքերում` դիմումի հետ միասին:
II. ՉԱՓԱԳՐՈՒՄ
3. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ գանձվում են կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնով սահմանված վճարները, երբ՝
1) անշարժ գույքի միավորի նկատմամբ գրանցված չէ սեփականության կամ օգտագործման իրավունքը՝ մինչև հանրապետությունում իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրումը՝ 1999 թվականի հունիսի 1-ից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգ) իրականացման մասին» թիվ 63 որոշման համաձայն.
2) պետական գրանցում ստացած անշարժ գույքի միավորը ենթարկվել է փոփոխությունների, ընդ որում չափագրման համար գանձվող վճարի չափը հաշվարկվում է միայն փոփոխված մակերեսի(ների) համար, բացառությամբ սույն հրահանգի II բաժնի 3-րդ կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերի.
3) բաժանվում է իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի միավորը, որի ժամանակ չափագրման համար սահմանված վճարները գանձվում են միայն առանձնացվող միավորի(ների) մակերեսի(ների) համար: Պետական գրանցում ստացած մեկ կամ մի քանի միավոր անշարժ գույքի միավորների միավորման դեպքերում չափագրման վճարներ չեն գանձվում.
4) սեփականատիրոջ, օգտագործողի դիմումի հիման վրա, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:
Եթե չափագրումը չի իրականացվում պետական գրանցման համար, ապա տրամադրվում է անշարժ գույքի միավորի համար սահմանված հատակագիծը, որի համար գանձվում են կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնով և «2. Կամերալ աշխատանքներ» բաժնի 1-ին կետով սահմանված համապատասխան վճարները:
4. Անհատական բնակելի տների, ամառանոցների, բնակելի նշանակության այլ շինությունների, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար չափագրման մակերեսը հաշվարկվում և չափագրման համար կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնով սահմանված վճարները հաշվարկվում են շենքերի ու շինությունների արտաքին մակերեսներով:
5. Բազմաբնակարան շենքերի բնակարանների, ինչպես նաև շենքերի և շինությունների ծավալներում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության տարածքների մակերեսների չափագրման դիմաց գանձվող վճարի չափը հաշվարկվում է նրանց ներքին մակերեսներով:
6. Կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնի 4-րդ կետով սահմանված չափից ավելի մակերեսի առկայության դեպքում չափագրման վճարը հաշվարկվում է շենք-շինությունների և հողամասերի ամբողջ մակերեսի համար՝ կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնի 4-րդ կետում սահմանված վճարով` ամբողջ մակերեսը բազմապատկվում է համապատասխանաբար կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնի 4-րդ կետում սահմանված 1 քմ մակերեսի արժեքով:
7. Եթե պետական գրանցման նպատակով դիմումն ընդունելուց հետո կատարվել է անշարժ գույքի միավորի չափագրում, սակայն անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքները չեն ստացել պետական գրանցում, ապա գանձվում են միայն կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնով սահմանված համապատասխան վճարները: Դիմումատուի պահանջով տրամադրվում է անշարժ գույքի միավորի համար սահմանված հատակագիծ, որի համար գանձվում է կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «2. Կամերալ աշխատանքներ» բաժնի 1-ին կետով սահմանված վճարը: Իրավունքների պետական գրանցման համար նոր դիմում ներկայացնելիս անշարժ գույքի չափագրման համար վճարներ չեն գանձվում:
8. Իրավունքների պետական գրանցում ստացած անշարժ գույքի միավորի նկատմամբ սեփականության իրավունքի փոփոխման, դադարման կամ այլ իրավունքների պետական գրանցում իրականացնելիս չափագրման վճարներ չեն գանձվում:
9. Հողամասը կարող է չափագրվել (հանութագրվել) լիցենզավորված կազմակերպությունների կողմից` անկախ հողամասի մակերեսից: Այդ դեպքերում աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներ ներկայացվող դիմումների հետ միասին ներկայացվում է հողամասի համար սահմանված նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան իրականացված հանույթը և լիցենզավորված կազմակերպության լիցենզիայի պատճենը: Սույն կետով նշված դեպքերում հողամասի չափագրման համար կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «1. Չափագրում» բաժնի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված վճարները չեն գանձվում, իսկ շենք-շինությունների չափագրման համար սահմանված վճարները գանձվում են ընդհանուր կարգով:
10. Կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2003 թվականի հունիսի 12-ի «Անշարժ գույքի օբյեկտի կազմում կամ ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորի նկատմամբ վարձակալության (ենթավարձակալության), գրավի, օտարման և այլ գործառույթների իրականացման և իրավունքների պետական գրանցման հրահանգը հաստատելու մասին» թիվ 117-Կ հրամանով հաստատված հրահանգով սահմանված կարգով արդեն իսկ գրանցված ստորաբաժանված շենքի ծավալում գտնվող միավորների նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ չափագրման համար սահմանված վճարներ չեն գանձվում:
III. ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
11. Կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «2. Կամերալ աշխատանքներ» բաժնի 1-ին և 2-րդ կետերով սահմանված վճարները գանձվում են սեփականության (օգտագործման), վարձակալության, գրավի իրավունքների պետական գրանցման վկայականները լրացնելու և առանձին հատակագիծ կազմելու համար: Կամերալ աշխատանքների համար նախատեսված վճարները գանձվում են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման բոլոր դեպքերի համար, երբ տրամադրվում է իրավունքի գրանցման նոր վկայական:
12. Կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «2. Կամերալ աշխատանքներ» բաժնի 3-րդ կետով (A3, A4 ֆորմատի յուրաքանչյուր լրացուցիչ ներդիրի (հատակագիծ) համար) սահմանված վճարները գանձվում են այն դեպքերում, երբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման), վարձակալության և գրավի իրավունքների գրանցման վկայականներ կազմելու (պետական գրանցման) համար պահանջվում են լրացուցիչ թերթեր:
13. Կադաստրային (արխիվային) գործում պահվող անշարժ գույքի միավորի սեփականության (օգտագործման), վարձակալության և գրավի իրավունքների գրանցման վկայականների օրինակների և դրանց լրացուցիչ ներդիրների համար գումարներ չեն գանձվում:
IV. ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ
14. Անշարժ գույքի միավորի գնահատման աշխատանքների դիմաց սահմանված վճար գանձվում է սեփականատիրոջ կամ օգտագործողի փոփոխության դեպքում` նոր սեփականատիրոջ կամ օգտագործողի տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցելիս, առաջին անգամ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս, ինչպես նաև երբ սեփականատերը կամ օգտագործողն ինքն է դիմում գույքը գնահատելու խնդրանքով:
15. Կառուցապատված հողամասերի գնահատման դեպքում վճարը հաշվարկվում է հողի և շենք-շինությունների համար առանձին` որպես կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «3. Կադաստրային գնահատում» բաժնի 1-ին և 2-րդ կետերի հանրագումար:
V. ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
16. Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամանակ գանձվում են միայն կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնով սահմանված վճարները:
1) Տեղեկատվության տրամադրման համար վճարի չափը հաշվարկվում է հիմք ընդունելով պետական գրանցման համապատասխան վկայականում նշված շենքերի, շինությունների մակերեսների հանրագումարը, իսկ չկառուցապատված հողամասերի և գյուղատնտեսական նշանակության հողամասերի համար` հողամասերի մակերեսների հանրագումարը:
2) Կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված մակերեսների միջակայքի սկզբի թվերը մտնում են տվյալ միջակայքի մեջ, իսկ միջակայքի վերջին թիվը չի մտնում տվյալ միջակայքի մեջ, օրինակ 5-րդ կետի «դ» ենթակետի միջակայքի մեջ մտնում է 500 քմ ներառյալ մակերեսով շինությունը մինչև 1000 քմ-ը չհասնող չափով:
17. Անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է գույքի միավորի համար` բացառությամբ կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 18-33-րդ կետերով սահմանված տեղեկատվության տրամադրման դեպքերի:
18. Կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնով սահմանված մեկից ավելի տեսակի տեղեկատվություն տրամադրելիս գանձվում է տրամադրված համապատասխան տեղեկատվությունների վճարների հանրագումարը:
19. Անշարժ գույքի պետական միասնական տեղեկատվական բանկի շտեմարանից անձին անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 8-14-րդ, 16-րդ և 18-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաև կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Տեղեկատվական կենտրոն ստորաբաժանման կողմից:
20. Կադաստրային քարտեզներում բազային (կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 19-րդ կետ) է հանդիսանում անշարժ գույքը պատկերող շերտը, որը բաղկացած է երկու ենթաշերտերից (հողամասեր, շենքեր և շինություններ): Կադաստրային քարտեզներում թեմատիկ կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «4. Անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 20-րդ կետ են հանդիսանում անշարժ գույքի որակական բնութագրերը պատկերող շերտերը: Թեմատիկ շերտերն են՝ հողերի նպատակային նշանակության, շենքերի և շինությունների նպատային նշանակության, անշարժ գույքի սեփականության սուբյեկտների, կոմունիկացիաների և այլն: Յուրաքանչյուր թեմատիկ շերտ բաղկացած է երկու և ավելի ենթաշերտերից: Մեկ գույնով տպագրության դեպքում կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 4-րդ բաժնի 21-րդ կետում բերված վճարների համար կիրառվում է 0.4 գործակից:
VI. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ
21. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ գանձվում են պետական գրանցման վճար, կամերալ աշխատանքների վճար, գնահատման աշխատանքների վճար` սույն հրահանգի 4-րդ բաժնով սահմանված դեպքերում, և չափագրման վճար` սույն հրահանգի 2-րդ բաժնով սահմանված դեպքերում:
Իրավունքի դադարման պետական գրանցման համար վճար չի գանձվում:
22. Կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «5. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում» բաժնի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով սահմանված մակերեսների միջակայքի սկզբի թվերը մտնում են տվյալ միջակայքի մեջ, իսկ միջակայքի վերջին թիվը չի մտնում տվյալ միջակայքի մեջ, օրինակ՝ կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «5. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում» բաժնի 5-րդ կետի «դ» ենթակետի միջակայքի մեջ մտնում է 500 քմ ներառյալ մակերեսով շինությունը մինչև 1000 քմ-ը չհասնող չափով:
23. Անշարժ գույքի նկատմամբ միաժամանակ սեփականության և այլ գույքային իրավունք գրանցելու դեպքում` եթե գրանցման արդյունքում կազմվում և տրամադրվում է գրանցման իրավունքի մեկ վկայական, ապա գանձվում է մեկ առավել մեծ չափ ունեցող գրանցման վճար կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանի համաձայն:
24. Անշարժ գույքի միավորի նկատմամբ մեկից ավելի իրավունք միաժամանակ գրանցելու դեպքում` եթե գրանցման արդյունքում կազմվում և տրամադրվում են մեկից ավելի իրավունքի գրանցման վկայականներ, ապա գանձվում են համապատասխան քանակներով և չափերով գրանցման վճարներ կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանի համաձայն:
25. Շարժական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ գանձվում է միայն պետական գրանցման վճար կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի «5. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցում» բաժնի 12-րդ կետով սահմանված վճարը։
VII. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
26. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների կամ նախկինում գույքագրման մարմինների կողմից տրված սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի կրկնօրինակ տալու աշխատանքները կարող են կատարվել տեղեկատվության տրամադրման ժամանակ կիրառվող ժամկետներում` կրկնօրինակ տալու համար գանձվող վճարը հաշվարկելով առանց գործակիցների:
27. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման և գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով, ընդ որում՝ իրավունքների պետական գրանցման դեպքում (բացառությամբ գրավի իրավունքի պետական գրանցման) հաշվարկը սկսվում է դիմումն ընդունելու օրվանից, իսկ գրավի իրավունքի պետական գրանցման, գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման և մյուս դեպքերում` դիմումն ընդունելու օրվանը հաջորդող օրվանից: Ծառայությունները մատուցվում են կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 12-ի թիվ 01-Կ/Ն հրամանով հաստատված վճարների ցանկի 6-րդ բաժնում սահմանված ժամկետներում և պատվիրատուին են տրամադրվում ժամկետի ավարտի օրը: Եթե ծառայության մատուցման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ծառայությունները մատուցվում են հաջորդ աշխատանքային օրը:
28. Պատվիրատուի պահանջով իրականացվող չափագրության և կամերալ աշխատանքները կատարվում են պետական գրանցման համար սահմանված ժամկետներում, իսկ կադաստրային գնահատման աշխատանքները` տեղեկատվության տրամադրման համար սահմանված ժամկետներում: