Համարը 
թիվ 04-Կ
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.01.29/05(77)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
16.01.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.02.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
06.03.2010

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«21» հունվարի 2008թ.

Գրանցման համարը 809

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«16» հունվարի 2008թ.

թիվ 04-Կ

ք.Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջներով`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

1. Հաստատել «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների կիրառման հրահանգ»-ը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել պետական կոմիտեի աշխատակազմի ֆինանսական, հաշվապահական հաշվառման և անշարժ գույքի գրանցման բաժինների պետերի վրա:

4. Ուժը կորցրած համարել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 25.12.2002 թվականի «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների կիրառման հրահանգը հաստատելու մասին» թիվ 63-01/01 հրամանը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահի

«16» հունվարի 2008թ.

թիվ 04-Կ հրամանով

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն հրահանգը կանոնակարգում է ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվող վճարների կիրառման կարգը:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը կարգավորվում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով:

Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ընթացակարգը սահմանված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքի 44-րդ հոդվածով:

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նախատեսված վճարները հաշվարկվում և գանձվում են պետական գրանցում կատարելու մասին դիմումն ընդունելու 4-5-րդ օրը, իսկ տեղեկատվության տրամադրման համար վճարների ցանկով սահմանված վճարները գանձվում են դիմումների հետ միասին:

 

2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

Չափագրում

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նպատակով գույքը չափագրվում է և գանձվում են չափագրման համար վճարների ցանկով սահմանված վճարներ, երբ`

ա) անշարժ գույքի (հողամասեր, շենքեր և շինություններ) նկատմամբ գրանցված չէ սեփականության կամ օգտագործման իրավունքը` մինչև հանրապետությունում իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրումը` 1999 թվականի հունիսի 1-ից` համաձայն ԼՂՀ կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների (մոնիտորինգի) իրականացման մասին» թիվ 63 որոշման:

Իրավունքների առաջին պետական գրանցումը սկսած (կադաստրային քարտեզագրումն ավարտված) համայնքներում (տարածքներում) ԼՂՀ քաղաքացիների համար գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցումն իրականացվում է անվճար` հավաստագրի տրամադրման օրվանից սկսած վեց ամսվա ընթացքում, որից հետո այն իրականացվում է վճարովի սույն հրահանգով սահմանված կարգով:

բ) կատարված տեղազննության արդյունքում պարզվել է, որ անշարժ գույքը սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից ենթարկվել է փոփոխությունների, որի դեպքում չափագրվում է փոփոխված մակերեսն ու գանձվող վճարի չափը հաշվարկվում է միայն փոփոխված մակերեսին համապատասխան:

գ) բաժանվում է իրավունքների պետական գրանցում ստացած գույքը` ընդ որում չափագրվում և չափագրման համար սահմանված վճարները գանձվում են միայն առանձնացվող մակերեսների համար: Իրավունքների պետական գրանցում ստացած մեկ կամ մի քանի միավոր անշարժ գույքի միավորման դեպքերում չափագրում չի կատարվում և չափագրման վճարներ չեն գանձվում:

դ) առանձին դեպքերում` սեփականատիրոջ, օգտագործողի դիմումի հիման վրա, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում:

Անհատական բնակելի տների, ամառանոցների, բնակելի նշանակության այլ շինությունների, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար չափագրման մակերեսը հաշվարկվում և գանձվում են չափագրման համար վճարների ցանկով սահմանված վճարները շենքերի ու շինությունների արտաքին չափերին համապատասխան:

Բազմաբնակարան շենքերի բնակարանների, ինչպես նաև շենքերի և շինությունների ծավալներում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության տարածքների մակերեսների չափագրման դիմաց գանձվող վճարի չափը հաշվարկվում է նրանց ներքին մակերեսով:

Իրավունքների պետական գրանցում ստացած գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումից հետո, երբ կատարվում է նոր սեփականատիրոջ կամ օգտագործողի իրավունքի գրանցում, չափագրման (տեղազննության) համար սահմանված վճարները ներառվում են իրավունքների ծագման, փոփոխման պետական գրանցման համար վճարների ցանկով սահմանված վճարների մեջ:

Եթե իրավունքների պետական գրանցման նպատակով դիմումն ընդունելուց հետո կատարվում է չափագրում, սակայն գույքի նկատմամբ իրավունքները չեն ստանում պետական գրանցում, ապա սեփականատիրոջը կամ օգտագործողին տրամադրվում է անշարժ գույքի հատակագիծը: Այս դեպքերում, եթե սեփականատերը կամ օգտագործողը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունքների պետական գրանցման խոչընդոտները կարգավորում է, ապա նոր դիմում ներկայացնելիս անշարժ գույքի չափագրման համար վճարներ չեն գանձվում:

 

Կամերալ աշխատանքներ

 

ա) ՎՃարների ցանկի «2. Կամերալ աշխատանքներ» բաժնի ա) և գ) կետերով (անշարժ գույքի սահմանված մասշտաբով հատակագծի (A3, A4 ֆորմատի) կազմում) նախատեսված աշխատանքներն իրականացվում և դրանց համար վճարներ գանձվում են սեփականության (օգտագործման), վարձակալության, գրավի իրավունքների պետական գրանցման վկայականներում հատակագիծ կազմելու համար:

Կամերալ աշխատանքների համար նախատեսված վճարները գանձվում են իրավունքների պետական գրանցման բոլոր դեպքերի համար:

բ) Վճարների ցանկի «2. Կամերալ աշխատանքներ» բաժնի բ) կետով (A3, A4 ֆորմատի յուրաքանչյուր լրացուցիչ ներդիրի (հատակագիծ) համար) աշխատանքներն իրականացվում և դրանց համար վճարներ գանձվում են այն դեպքերում, երբ անշարժ գույքի սեփականության (օգտագործման), վարձակալության և գրավի իրավունքների գրանցման վկայականներ կազմելու (պետական գրանցման) համար պահանջվում են լրացուցիչ գծագրեր:

Կադաստրային (արխիվային) գործում պահվող անշարժ գույքի սեփականության, (օգտագործման) վարձակալության և գրավի իրավունքների գրանցման վկայականների օրինակներում գծագրերի համար գումարներ չեն գանձվում:

 

Գնահատում

 

Անշարժ գույքի գնահատումը կատարվում է «Հողի հարկի մասին» և «Գույքահարկի մասին» ԼՂՀ օրենքներով սահմանված կարգով և դեպքերում:

Անշարժ գույքի գնահատման աշխատանքների դիմաց սահմանված վճար գանձվում է միայն սեփականատիրոջ կամ օգտագործողի փոփոխության դեպքում` նոր սեփականատիրոջ կամ օգտագործողի տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցելիս և երբ սեփականատերը կամ օգտագործողը ինքն է դիմում գույքը գնահատելու խնդրանքով:

 

3. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐՄԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐ

 

Պետական գրանցման վճարների ցանկը բաժանվում է 3 հիմնական խմբի` 1-ին խմբում ընդգրկվել են անշարժ գույքի` հողամասի (բացառությամբ բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների և դրանց շինարարության ու սպասարկման համար հատկացված հողամասերի (այդ թվում` տնամերձ հողամասերի), գյուղատնտեսական նշանակության հողերի, հատուկ պահպանվող տարածքների հողերի, անտառային հողերի) և նրանց ամրակայված շենքերի և շինությունների, 2-րդ խմբում` բնակելի նպատակային նշանակության շենքերի, շինությունների և դրանց սպասարկման համար հատկացված հողամասերի (այդ թվում` տնամերձ հողամասերի), իսկ 3-րդ խմբում` գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման պետական գրանցման վճարները:

Իրավունքների դադարման համար բացի պետական տուրքից վճար չի գանձվում:

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության (օգտագործման), վարձակալության և գրավի իրավունքի գրանցման վկայականների կրկնօրինակ տալու աշխատանքները կարող են կատարվել տեղեկատվության տրամադրման ժամանակ կիրառվող ժամկետներում` կրկնօրինակ տալու համար գանձվող վճարը հաշվարկելով առանց գործակիցների:

Եթե գույքի նկատմամբ միաժամանակ գրանցվում է մի քանի իրավունք, ապա գանձվում է մեկ առավել մեծ գումարի չափ ունեցող պետական գրանցման վճարը (օրինակ` եթե գրանցվում է բնակելի տան նկատմամբ գրավի իրավունքը և միաժամանակ սահմանափակում, ապա գանձվում է բնակելի տան նկատմամբ գրավի իրավունքի գրանցման համար նախատեսված պետական գրանցման վճարը` 7000 դրամ, առանց գանձելու սահամանափակման համար վճարը` 1000 դրամ):

Պետական գրանցման վճարների վրա արագացման գործակիցներ չեն կիրառվում:

 

4. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

Գույքի նկատմամբ գործարքների իրականացման ժամանակ բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 6000 դրամ (Ձև 1):

130 քմ-ից ավելի մակերես ունեցող բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների միավորի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կատարվում է տեղազննություն և գանձվում են սահմանված վճարներ: Տեղազննության վճարները հաշվարկվում են միայն շենքերի, շինությունների արտաքին մակերեսների հանրագումարից: Անկախ մակերեսից անշարժ գույքի միավոր հանդիսացող` շենքերով, շինություններով ծանրաբեռնված հողամասերի համար գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս հողի չափագրության առանձին վճարներ չեն գանձվում և չափագրման վճարները ներառվում են շենքերի, շինությունների տեղազննության (մինչև 130 քմ մակերես ունեցողները տեղեկատվության տրամադրման) համար սահմանված վճարներում:

Շենքերով, շինություններով չծանրաբեռնված ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամանակ հողերի չափագրման (տեղազննության) համար գումարներ չեն գանձվում և չափագրման (տեղազննության) համար վճարները ներառվում են տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարների մեջ:

130 քմ-ից ավելի մակերես ունեցող բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի և շինությունների միավորի և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման օրվանը հաջորդող 15 աշխատանքային օրվա ընթացքում գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կատարվում է տեղազննություն, որի համար վճար չի գանձվում:

Անկախ գույքի չափերից վճարների ցանկի անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ «4. Տեղեկատվության տրամադրում» բաժնի 3-8 կետերով սահմանված տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 500 դրամ:

Գույքի նկատմամբ գործարքների իրականացման ժամանակ գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 500 դրամ:

Վճարների ցանկի 2-րդ կետով նախատեսված անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված առանձին իրավունքների և սահմանափակումների (որոշում, վճիռ, դատավճիռ և այլն) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 500 դրամ, իսկ ցանկի 4-րդ կետով նախատեսված գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 200 դրամ (Ձև 2):

Շարժական գույքի նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար գանձվում է 500 դրամ:

Անշարժ գույքի հասցեների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար գանձվում է 1000 դրամ:

Կադաստրային քարտեզներում արտահայտված տեղեկատվության տրամադրման համար գանձվում են վճարների ցանկի անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում բաժնի 14-24 կետերով սահմանված վճարներ (Ձև 3):

 

5. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱսՆԱԳԻՏԱԿԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

Անշարժ գույքի վերաբերյալ միավորման, բաժանման և այլ բնույթի մասնագիտական եզրակացությունն ու հատակագիծը տրամադրվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, որի համար գանձվում է 5000 դրամ:

 

6. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են գրանցման դիմումը ներկայացվելու օրվանից 12-րդ աշխատանքային օրն` առանց գործակից կիրառելու:

Պատվիրատուի պահանջով չափագրության (տեղազննության), կամերալ և գնահատման աշխատանքները կարող են կատարվել սահմանված ժամկետներից արագ` դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 8-րդ կամ 5-րդ աշխատանքային օրը, գրանցման նպատակով իրականացված չափագրման (տեղազննության), կամերալ և գնահատման աշխատանքների համար սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 2 և 3 արագացման գործակիցներ:

2. «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկ»-ի «Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում» բաժնի 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23 կետերով նախատեսված տեղեկատվության տրամադրումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 3-րդ աշխատանքային օրը:

Պատվիրատուի պահանջով այն կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 2-րդ և 1-ին աշխատանքային օրը` համապատասխանաբար կիրառելով 2 և 3 արագացման գործակիցներ:

3. Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քսերոպատճենների տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմումի ներկայացման նույն օրը:

4. Աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով:

 

 

ԼՂՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

 կադաստրի պետական կոմիտեի

 _________________տարածքային ստորաբաժանում

 

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ

Ձև N1

տեղեկանք N

 

Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված

իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ

Տեղեկանքը ուժի մեջ է 15 օր

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյան N

   

Թերթիկ N

       

Անշարժ գույքի գտնվելու վայրը, հասցեն

    

Ծածկագիր՝

    

 

Անշարժ գույք

Հողամաս

Շենք, շինություններ

հհ

Սեփականատերերի, օգտագործողների անունը, հայրանունը, ազգանունը /անվանումը/

Իրավունքի տեսակը

Նպատակային նշանակությունը

Մակերեսը /հա/, այդ թվում հողատեսք

Կադաստրային արժեքը /հազ. դրամ/

Իրավունքի տեսակը

Նպատակային նշանակությունը

Օգտագործման նպատակը

/անվանումը/

Մակերեսը

 /քմ/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   

Գույքի նկատմամբ սահմանափակումներ

հհ

Սահմանափակման տեսակը

Սահմանափակման բնույթը

Ում կողմից է կիրառվել

Իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը

Գործողության ժամկետը

Գրանցման ամսաթիվը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   
Լրացուցիչ տեղեկություններ՝ ____________________________________________________

                                ___________________________________________________________________

Տրամադրվում է _______________________ Ղեկավար՝______________ _______________

                             անունը, հայրանունը, ազգանունը,/անվանումը/                  /ստորագրությունը/     /անունը, ազգանունը/

                                                                                                       Կ.Տ.  

Տրամադրման ամսաթիվը՝ «______» ___________ 200 թ.    ժամը, րոպեն՝______________

 

 

 

Ձև N 2

Ուժի մեջ է 15 օր

 

ՏԵ Ղ Ե Կ Ա Ն Ք

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի

____________________ տարածքային ստորաբաժանում

 

Տրամադրվում է ____________________________________________________________

                                         անունը, հայրանունը,, ազգանունը, (անվանումը)

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

Տրամադրման ամսաթիվը           Ղեկավար _____________________________________

                                                                                                            (ստորագրություն) (անուն, ազգանուն)

Կ. Տ.

«_____»_______________________ 200 թ.

Ժամը, րոպեն _____________________

 

 

 

Ձև N 3

Ուժի մեջ է 15 օր

 

ՏԵ Ղ Ե Կ Ա Ն Ք

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր անշարժ գույքի

կադաստրի պետական կոմիտեի

____________________ տարածքային ստորաբաժանում

 

Տրամադրվում է _________________________________________________________ -ին

                                               անունը, հայրանունը,, ազգանունը, (անվանումը)

 

______________________ շրջանի __________________ համայնքի _________________

                                                                                                                                                      (հատվածի անվանումը)

կադաստրային քարտեզը:

 

Տրամադրված թերթերի թիվը ________________

Քարտեզի մասշտաբը ______________________

 

Ղեկավար` ________________

(ստորագրություն)

Կ.Տ. 

 __________________________

(անուն, ազգանուն)

«______» ________________ 200 թ.         Ժամը __________

 

 

Ներմուծեք նկարագրությունը_1006

 

Ներմուծեք նկարագրությունը_1007