Համարը 
N 63-01/01
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվը 
25.12.2002
Ստորագրող մարմինը 
Պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.12.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
08.02.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀՐԱՄԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ

ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

ГОСУДАРСТВЕННЫЙ

КОМИТЕТ КАДАСТРА

НЕДВИЖИМОСТИ НКР

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

,,25,,12 2002թ.

N 63-01/01

ք. Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ,,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ԼՂՀ օրենքի 44-րդ հոդվածի պահանջներով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ,,Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների կիրառման հրահանգը" /կցվում է/։

2. Սահմանված կարգով հրահանգը ներկայացնել ԼՂՀ արդարադատության պետական վարչություն՝ գրանցման։

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի գրանցման բաժնի պետ Բ. Հարությունյանի վրա։

 

 

Պետական կոմիտեի նախագահ

Վ. Ալեքսանյան 

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության պետական

վարչության կողմից

2002թ. ,,28,, դեկտեմբերի

Գրանցման N 172

ԼՂՀ արդարադատության

պետվարչության պետ

_______________ Ռ. Հայրապետյան

Հաստատված է

ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի

2002թ. դեկտեմբերի 25-ի

թիվ 63-01/01 հրամանով

____________ Վ. Ալեքսանյան

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների կիրառման

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Սույն հրահանգը կանոնակարգում է ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումների /մարմնի/ կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվող վճարների կիրառման կարգը։

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը կարգավորվում է ,,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ԼՂՀ օրենքի 24-րդ հոդվածով։

Գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ընթացակարգը սահմանված է ,,Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին" ԼՂՀ օրենքի 44-րդ հոդվածով։

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար նախատեսված վճարները հաշվարկվում և գանձվում են պետական գրանցում կատարելու մասին դիմումն ընդունելու 4-5-րդ օրը, իսկ տեղեկատվության տրամադրման համար վճարների ցանկով սահմանված վճարները գանձվում են դիմումների հետ միասին։

 

2. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄ

 

ՉԱՓԱԳՐՈՒՄ

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման նպատակով գույքը չափագրվում է և գանձվում են չափագրման համար վճարների ցանկով սահմանված վճարներ, երբ՝

ա/ անշարժ գույքի /հողամասեր, շենքեր և շինություններ/ նկատմամբ գրանցված չէ սեփականության կամ օգտագործման իրավունքը՝ մինչև հանրապետությունում իրավունքների պետական գրանցման համակարգի ներդրումը՝ 1999 թ. հունիսի 1-ից՝ համաձայն ԼՂՀ կառավարության 1999 թ. մարտի 30-ի ,,Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման կարգի և անշարժ գույքի համակարգված դիտարկումների /մոնիտորինգի/ իրականացման մասին" թիվ 63 որոշման։

Իրավունքների առաջին պետական գրանցումն սկսած /կադաստրային քարտեզագրումն ավարտված/ համայնքներում /տարածքներում/ ԼՂՀ քաղաքացիների համար գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցումն իրականացվում է անվճար հավաստագրի տրամադրման օրվանից սկսած 6 ամսվա ընթացքում, որից հետո այն իրականացվում է վճարովի՝ սույն հրահանգով սահմանված կարգով։

բ/ կատարված տեղազննության արդյունքում պարզվել է, որ անշարժ գույքը սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից ենթարկվել է փոփոխությունների, որի դեպքում չափագրվում է միայն փոփոխված մակերեսը և գանձվող վճարի չափը հաշվարկվում չափագրված մակերեսին համապատասխան։

գ/ բաժանվում է իրավունքների պետական գրանցում ստացած գույքը՝ ընդ որում, չափագրվում և չափագրման համար սահմանված վճարները գանձվում են միայն առանձնացվող մակերեսների համար։ Իրավունքների պետական գրանցում ստացած մեկ կամ մի քանի միավոր անշարժ գույքի միավորման դեպքերում չափագրում չի կատարվում և չափագրման վճարներ չեն գանձվում։

դ/ առանձին դեպքերում՝ սեփականատիրոջ, օգտագործողի դիմումի հիման վրա, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում։

Անհատական բնակելի տների, ամառանոցների, բնակելի նշանակության այլ շինությունների ծավալում գտնվող հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար չափագրման մակերեսը հաշվարկվում և գանձվում են չափագրման համար վճարների ցանկով սահմանված վճարները շենքերի ու շինությունների արտաքին չափերին համապատասխան:

Բազմաբնակարան շենքերի բնակարանների, ինչպես նաև շենքերի և շինությունների ծավալներում գտնվող հասարակական ու արտադրական նշանակության տարածքների մակերեսների չափագրման դիմաց գանձվող վճարի չափը հաշվարկվում է նրանց ներքին մակերեսով։

Իրավունքների պնտական գրանցում ստացած գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրումից հետո, երբ կատարվում է նոր սեփականատիրոջ կամ օգտագործողի իրավունքի գրանցում, չափագրման /տեղազննության/ համար սահմանված վճարները ներառվում են իրավունքների ծագման, փոփոխման և դադարման պետական գրանցման համար վճարների ցանկով սահմանված վճարների մեջ։

Եթե իրավունքների պնտական գրանցման նպատակով դիմումն ընդունելուց հետո կատարվում է չափագրում, սակայն գույքի նկատմամբ իրավունքները չեն ստանում պետական գրանցում, ապա սեփականատիրոջը կամ օգտագործողին տրամադրվում է անշարժ գույքի հատակագիծը։ Այս դեպքերում, եթե սեփականատերը կամ օգտագործողը օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունքների պետական գրանցման խոչընդոտները կարգավորում է, ապա նոր դիմում ներկայացնելիս անշարժ գույքի չափագրման համար վճարներ չեն գանձվում։

 

Կամերալ աշխատանքներ

ա/ Վճարների ցանկի 2-րդ ,,Կամերալ աշխատանքներ" բաժնի ա/ կետով /անշարժ գույքի սահմանված մասշտաբով հատակագծի /A3, A4 ֆորմատի/ կազմում /բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի// և գ/ կետով /գյուղատնտեսական նշանակության հողերի սահմանված մասշտաբի /A3, A4 ֆորմատի/ հատակագծի կազմում/ նախատեսված աշխատանքներն իրականացվում և դրանց համար վճարները գանձվում են սեփականության /օգտագործման/, վարձակալության, գրավի իրավունքների պետական գրանցման վկայականներում հատակագիծ կազմելու համար։

Կամերալ աշխատանքների համար նախատեսված վճարները գանձվում են իրավունքների պետական գրանցման բոլոր դեպքերի համար։

բ/ Վճարների ցանկի 2-րդ ,,Կամերալ աշխատանքներ" բաժնի բ/ կետով /A3, A4 ֆորմատի յուրաքանչյուր լրացուցիչ ներդիրի /հատակագիծ/ համար/ աշխատանքներն իրականացվում են և դրանց համար վճարներ են գանձվում այն դեպքերում, երբ անշարժ գույքի սեփականության /օգտագործման/, վարձակալության և գրավի իրավունքների գրանցման վկայականներ կազմելու /պետական գրանցման/ համար պահանջվում են լրացուցիչ գծագրեր։

Կադաստրային /արխիվային/ գործում պահվող անշարժ գույքի սեփականության /օգտագործման/, վարձակալության և գրավի իրավունքների գրանցման վկայականների օրինակներում գծագրերի համար գումարներ չեն գանձվում։

 

Գնահատում

Անշարժ գույքի գնահատումը կատարվում է ,,Հողի հարկի մասին" և ,,Գույքահարկի մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով և դեպքերում։

Անշարժ գույքի գնահատման աշխատանքների դիմաց սահմանված վճարը գանձվում է միայն սեփականատիրոջ կամ օգտագործողի փոփոխության դեպքում՝ նոր սեփականատիրոջ կամ օգտագործողի տվյալ անշարժ գույքի նկատմամբ իրավունքը գրանցելիս և երբ սեփականատերը կամ օգտագործողն ինքն է դիմում գույքը գնահատելու խնդրանքով։

 

3. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ, ՓՈՓՈԽՄԱՆ, ՓՈԽԱՆՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՆԵՐ

 

Պետական գրանցման վճարների ցանկը բաժանվում է երկու հիմնական խմբի՝ 1-ին խմբում ընդգրկվել են անշարժ գույքի՝ հողամասի /բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի/ և նրանց ամրակայված շենքերի և շինությունների նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման վճարները, իսկ 2-րդ խմբում` գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման պետական գրանցման վճարները։

Անշարժ գույքի նկատմամբ սեփականության /օգտագործման/ իրավունքի, վարձակալության իրավունքի և գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականների կրկնօրինակ տալու աշխատանքները կարող են կատարվել տեղեկատվության տրամադրման ժամանակ կիրառվող ժամկետներում` կրկնօրինակ տալու համար գանձվող վճարը հաշվարկելով առանց գործակիցների:

Եթե գույքի նկատմամբ միաժամանակ գրանցվում է մի քանի իրավունք, ապա գանձվում է մեկ առավել մեծ գումարի չափ ունեցող պետական գրանցման վճարը: Պետական գրանցման վճարների վրա արագացման գործակիցներ չեն կիրառվում:

 

4. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

 

Գույքի նկատմամբ գործարքների իրականացման ժամանակ մինչև 130 ք.մ. մակերես ունեցող հասարակական, արտադրական նշանակության շենքերի և շինությունների և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ /բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի/ տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 6000 դրամ:

130 ք.մ.-ից ավելի մակերես ունեցող բնակելի հասարակական, արտադրական նշանակության շենքերի և շինությունների միավորի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կատարվում է տեղազննություն և գանձվում են սահմանված վճարներ: Տեղազննության վճարները հաշվարկվում են միայն շենքերի, շինությունների արտաքին մակերեսների հանրագումարից: Անկախ մակերեսից անշարժ գույքի միավոր հանդիսացող` շենքերով և շինություններով ծանրաբեռնված հողամասերի համար գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս հողի չափագրության առանձին վճարներ չեն գանձվում և չափագրման վճարները ներառվում են շենքերի և շինությունների տեղազննության /մինչև 130 ք.մ. մակերես ունեցողները տեղեկատվության տրամադրման/ համար սահմանված վճարներում:

Շենքերով և շինություններով չծանրաբեռնված ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամանակ հողերի չափագրման /տեղազննության/ համար գումարներ չեն գանձվում և չափագրման /տեղազննության/ համար վճարները ներառվում են տեղեկատվության տրամադրման համար սահմանված վճարների մեջ:

130 ք.մ.-ից ավելի մակերես ունեցող բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի և շինությունների միավորի և դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման օրվանը հաջորդող 15 օրվա ընթացքում գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կատարվում է տեղազննություն, որի համար վճար չի գանձվում:

Անշարժ գույքի վերաբերյալ միավորման, բաժանման և այլ բնույթի մասնագիտական եզրակացության և հատակագծի տրամադրման համար գանձվում է 5000 դրամ:

Անկախ գույքի չափերից վճարների ցանկի անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում բաժնի 4-10 կետերով սահմանված տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 500 դրամ:

Գյուղատնտեսական նշանակության յուրաքանչյուր միավորի /բացառությամբ տնամերձերի/ նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գանձվում է 500 դրամ:

Կադաստրային քարտեզներում արտահայտված տեղեկատվության տրամադրման համար գանձվում են վճարների ցանկի անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում բաժնի 12-21 կետերով սահմանված վճարներ

 

5. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են գրանցման դիմումը ներկայացնելու օրվանից 15-րդ օրն առանց գործակից կիրառելու:

Պատվիրատուի պահանջով չափագրության, տեղազննության, կամերալ և գնահատման աշխատանքները կարող են կատարվել սահմանված ժամկետներից արագ, որի համար վճարների ցանկով նախատեսված են արագացման գործակիցներ:

ա/ Պատվիրատուի պահանջով անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցումը կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 5-րդ աշխատանքային օրը, 8-րդ օրը և 12-րդ օրը, գրանցման նպատակով իրականացված չափագրման կամ տեղազննության, կամերալ աշխատանքների համար սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 3, 2 և 1,5 գործակիցներ:

բ) ,,Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկի", ,,Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում" բաժնում նախատեսված տեղեկատվության տրամադրումն իրականցվում է պատվիատուի կողմից դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 5-րդ օրը` առանց արագացման գործակիցների կիրառման: Պատվիրատուի պահանջով այն կարող է իրականացվել նաև դիմումը ներկայացնելու օրվանը հաջորդող 2-րդ օրը, 3-րդ օրը, 4-րդ օրը` համապատասխանաբար կիրառելով 3, 2 և 1,5 գործակիցներ:

Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քսերոպատճենների տրամադրումն իրականացվում է պատվիրատուի կողմից դիմումի ներկայացման նույն օրը:

Աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման ժամկետները հաշվարկվում են աշխատանքային օրերով: