Համարը 
ՆՀ-103-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրամանագիր
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.09.25/17(331)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվը 
25.09.2017
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.09.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.09.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.05.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ.

1. Սահմանել Արցախի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.

1) պետական նախարար.

2) առողջապահության նախարարություն.

3) արդարադատության նախարարություն.

4) արտաքին գործերի նախարարություն.

5) աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարություն.

6) բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն.

7) գյուղատնտեսության նախարարություն.

8) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.

9) կրթության, գիտության և սպորտի նախարարություն.

10) մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն.

11) պաշտպանության նախարարություն.

12) քաղաքաշինության նախարարություն.

13) ֆինանսների նախարարություն:

2. Սահմանել Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների հետևյալ կառուցվածքը.

1) ազգային անվտանգության ծառայություն.

2) ոստիկանություն.

3) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:

 

 

Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

2017թ. սեպտեմբերի 25

Ստեփանակերտ

ՆՀ-103-Ն