ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 3-րդ կետով՝ ո ր ո շ ու մ եմ.
1. Սահմանել Արցախի Հանրապետության կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) պետական նախարար.
2) աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն.
3) առողջապահության նախարարություն.
4) արդարադատության նախարարություն.
5) արտաքին գործերի նախարարություն.
6) գյուղատնտեսության նախարարություն.
7) էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.
8) կրթության, գիտության և մշակույթի նախարարություն.
9) պաշտպանության նախարարություն.
10) ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն.
11) տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.
12) քաղաքաշինության նախարարություն.
13) ֆինանսների նախարարություն:
2. Սահմանել Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների հետևյալ կառուցվածքը.
1) ազգային անվտանգության ծառայություն.
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
3) բնապահպանության կոմիտե.
4) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.
5) Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե.
6) ոստիկանություն.
7) պետական եկամուտների կոմիտե.
8) պետական վերահսկողական ծառայություն:
3. Արցախի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող որոշումներ:
4. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՆՀ-103-Ն հրամանագիրը։
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։
|
|
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2020թ. մայիսի 26
Ստեփանակերտ
ՆՀ-3-Ն |
|