| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«22» ապրիլի 2010 թվականի
պետական գրանցման համարը 1051051 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«15» ապրիլի 2010թ. |
թիվ 52/Մ-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 68/Մ-Ն
ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրական և ամփոփիչ ստուգման կազմակերպման կարգը»՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի ապրիլի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրման, ավարտման և քննությունների կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 68/Մ-Ն հրամանը:
3. Ընդհանուր բաժնին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Ս. Ասրյանին:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
«15» ապրիլի 2010թ. N 52/Մ-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՓՈԽԱԴՐԱԿԱՆ ԵՎ ԱՄՓՈՓԻՉ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԳԼՈՒԽ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների փոխադրական և ամփոփիչ ստուգման կազմակերպման, ինչպես նաև մեդալի հավակնորդ շրջանավարտներին մեդալով պարգևատրելու գործընթացի կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
ԳԼՈՒԽ II
ՍՈՎՈՐՈՂԻ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԴԱՍԱՐԱՆԻՑ ԴԱՍԱՐԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼԸ
2.1-ին դասարանում բոլոր սովորողները, որպես կանոն, փոխադրվում են հաջորդ դասարան` գիտելիքների անհրաժեշտ նվազագույնի յուրացման պայմանով: Առանձին դեպքերում սովորողը կարող է կրկնել տվյալ ուսումնական տարվա դասընթացը` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ և ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ:
3. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների ուսումնական բոլոր առարկաներից տարեկան դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:
4. 4-րդ դասարանի (տարրական ուսումնական հաստատության ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և գիտելիքների ստուգումից դրական գնահատականներ ունեցող սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան:
5. 9-րդ դասարանի (հիմնական ուսումնական հաստատության ավարտական դասարան) բոլոր ուսումնական առարկաներից տարեկան և ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող սովորողները ստանում են հիմնական կրթության ավարտական վկայական:
6.11-րդ դասարանի (միջնակարգ ուսումնական հաստատության ավարտական դասարան) ուսումնական բոլոր առարկաներից տարեկան, պետական ավարտական քննություններից դրական գնահատականներ ունեցող շրջանավարտները ստանում են միջնակարգ կրթության ատեստատ: Հանրակրթական ուսումնական հաստատությունում որևէ առարկա չդասավանդվելու պատճառով տվյալ առարկայից գնահատական չունեցող շրջանավարտն իր ցանկությամբ այդ առարկայից կարող է քննություն հանձնել էքստեռն կարգով: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում տարեկան, իսկ քննական առարկաների դեպքում` տարեկան և քննական գնահատականներ նշանակելու համար:
7.2-10-րդ դասարաններում մեկ կամ երկու առարկայից տարեկան կամ գիտելիքների ստուգումից անբավարար գնահատական ունեցող սովորողների փոխադրման կամ ավարտման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում նրանց հանձնած վերաքննությունների արդյունքներով:
8.Ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից անբավարար գնահատական ունեցող 2-10-րդ դասարանների սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը: Սովորողին ամառային առաջադրանք տալու կամ նույն դասարանում մնալու ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշումների մասին սովորողի ծնողին տեղյակ է պահում դասղեկը, մանկխորհրդի նիստից հետո երեք օրվա ընթացքում` գրավոր ծանուցմամբ:
9.11-րդ դասարանի այն սովորողները, որոնց տարեկան կամ քննական (միասնականի ավարտական կամ ավարտական) անբավարար գնահատականների ընդհանուր թիվը չի գերազանցում երկուսը, վերաքննություններ են հանձնում.
1) «Հայոց լեզու և հայ գրականություն», «Օտար լեզու» «Մաթեմատիկա», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաներից` հուլիսի 4-14-ը` համապատասխանաբար Ստեփանակերտ քաղաքի և շրջանների տարածքային քննական կենտրոններում,
2) մնացած առարկաներից` վերջին քննությունից հետո` հնգօրյա ժամկետում, իրենց դպրոցում:
10.11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր որպես միասնական քննություն ընտրել են բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբի առարկաներից երկուսը, «Ա» մակարդակից դրական գնահատականներ ստանալու դեպքում նրանց ատեստատում դրվում է առավելագույն գնահատականը կամ շրջանավարտի ցանկությամբ մյուս առարկայի դրական գնահատականը, իսկ որևէ առարկայի (ների) քննություն (ներ)-ից անբավարար գնահատական ստանալու դեպքում ատեստատում գնահատական է դրվում տվյալ առարկայից (ներից) վերաքննություն հանձնելուց հետո. եթե որպես միասնական քննություն ընտրվել է բնագիտական կամ օտար լեզուների առարկայախմբի առարկա, ապա նույն առարկայախմբից որևէ այլ առարկա չի կարող ընտրվել որպես ավարտական քննություն:
11. 9-րդ և 11-րդ դասարանների` քննական առարկաներից տարեկան անբավարար գնահատական ունեցող սովորողների հանձնած վերաքննությունների արդյունքները հիմք են հանդիսանում միջնակարգ կրթության ատեստատում տարեկան և քննական գնահատական նշանակելու համար:
12. 2-րդ, 3-րդ, 5-8-րդ և 10-րդ դասարանների այն սովորողները, ովքեր ուսումնական երեք և ավելի առարկաներից ստացել են տարեկան անբավարար գնահատականներ, կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը.
1) 4-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողներին գիտելիքների ստուգման, փոխադրական կամ ավարտական քննություններին մասնակցել չի թույլատրվում.
2) 4-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը.
3) 16 տարին չլրացած 9-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը (տարեկան և քննական միասին) երեք և ավելի է, ինչպես նաև ամառային առաջադրանքները հանձնելուց հետո թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, կրկնում են տվյալ ուսումնական տարվա դասընթացը.
4)16 տարին լրացած, մինչև 18 տարեկան 9-րդ դասարանի երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը (տարեկան և քննական միասին) երեք և ավելի է, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական` ծնողի (որդեգրողների կամ հոգաբարձուի) դիմումի հիման վրա կարող են թողնել հանրակրթական ուսումնական հաստատությունը.
5)18 տարին լրացած երեք և ավելի ուսումնական առարկաներից տարեկան անբավարար գնահատականներ ունեցող սովորողները, ում չի թույլատրվում մասնակցել ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը (տարեկան և քննական միասին) երեք և ավելի է, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:
13.11-րդ դասարանի այն սովորողները, որոնց չի թույլատրվում մասնակցել պետական ավարտական քննություններին կամ քննությունների ընթացքում անբավարար գնահատականների թիվը (տարեկան և քննական միասին) դարձել է երեք և ավելի, ինչպես նաև ամառային առաջադրանքների ստուգման արդյունքում թեկուզ մեկ առարկայից ստացել են անբավարար գնահատական, դուրս են մնում հանրակրթական ուսումնական հաստատությունից:
14. Ինչպես տարեկան, այնպես էլ քննական առարկաներից անբավարար գնահատական ունենալու պատճառով հանրակրթական ուսումնական հաստատությունից դուրս մնացած 9-րդ և 11-րդ դասարանի սովորողներին իրավունք է վերապահվում միայն հաջորդ տարի նույն հաստատությունում հանձնել քննություններ այդ առարկաներից: Նոր բնակավայր տեղափոխվելու դեպքում նրան իրավունք է վերապահվում քննություններ հանձնել նոր բնակավայրի հանրակրթական հաստատություններից մեկում:
15. Քննաշրջանի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված սովորողներին իրավունք է վերապահվում զորացրվելուց անմիջապես հետո քննություններ հանձնել նույն ուսումնական հաստատությունում մինչև քննաշրջանի ավարտը:
16.14 և 15-րդ կետերով սահմանված կարգով վերաքննություն չհանձնած սովորողներին հետագայում իրավունք է վերապահվում ընդհանուր հիմունքներով հանձնելու էքստեռն ավարտական քննություններ և ստանալու հիմնական կամ միջնակարգ հանրակրթական ուսումնական հաստատության ավարտական վկայական:
17. 1-8-րդ և 10-րդ դասարաններում տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող սովորողները պարգևատրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) գովասանագրով, 9-րդ դասարանը տարեկան և քննական գերազանց գնահատականներով ավարտած սովորողները ստանում են «Գերազանցության» նշումով հիմնական կրթության վկայական, իսկ 11-րդ դասարանը տարեկանում գերազանց գնահատականներով ավարտող շրջանավարտները ուսումնական հաստատության կողմից ներկայացվում են որպես գերազանցության մեդալի հավակնորդ` ըստ սույն կարգի 39 և 40 կետերի պահանջների:
18. Ուսումնական առարկաներից տարեկան գնահատականներ նշանակում են դասավանդող ուսուցիչներն ուսումնական տարվա վերջին շաբաթվա ընթացքում` հաշվի առնելով սովորողի կիսամյակային գնահատականները: Աշխատանքի ուսուցում, ֆիզկուլտուրա, նախնական զինվորական պատրաստություն առարկաների պարապմունքներից առողջական վիճակի պատճառով սովորողի ազատված լինելը, ինչպես նաև չդասավանդելու պատճառով որևէ առարկայից տարեկան գնահատական չունենալը չի ազդում նրա հաջորդ դասարան փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու վրա:
19. Ուսումնական տարվա ընթացքում, մինչև մայիսի 1-ը, 20-30 օր կամ 120-160 ժամ դասերից բացակայած սովորողը հանձնում է քննություններ ուսումնական պլանով նախատեսված 5 առարկաներից` ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ: Քննություններից անբավարար գնահատական ստացած կամ 160 ժամից ավելի անհարգելի, 40 օր կամ 240 ժամից ավել բացակայած սովորողը կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) կրթության բաժինների (այսուհետ` կրթության բաժիններ) թույլտվությամբ, բացառության կարգով, 30-40 օր կամ 160-240 ժամ դասերից հարգելի պատճառով բացակայած սովորողները հանձնում են քննություններ 5 առարկաներից.
1) քննական առարկաների ցանկը քննարկվում և հաստատվում է ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի նիստում.
2) քննություններն անց են կացվում մայիսի 17-ից մայիսի 28-ը ընկած ժամանակամիջոցում` գրավոր կամ բանավոր.
3) քննական առաջադրանքները կազմում են առարկայական մեթոդմիավորումները, հաստատում է տնօրենը. քննություններն ընդունում են տվյալ առարկայի ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը.
4) քննությունների արդյունքների հիման վրա նշանակվում են կիսամյակային և տարեկան գնահատականներ. տարեկանում տվյալ առարկայից դրական գնահատվել չեն կարող այն սովորողները, ովքեր տվյալ առարկայի քննությունից ստացել են անբավարար գնահատական:
ԳԼՈՒԽ III
ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
20. 4-րդ դասարանում սովորողների գիտելիքների ստուգումը անց է կացվում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից (գրավոր), ուսումնական հաստատության տնօրենի սահմանած աշխատակարգով, նախարարության սահմանած միասնական օրերին` հունիսի 1-5-ը ժամանակահատվածում. ռուսերենով ուսուցմամբ դասարաններում քննություններ անց են կացվում նաև ռուսաց լեզվից.
1) քննությունները ընդունում են դասավանդող ուսուցիչը և տնօրենի կողմից նշանակված ներկայացուցիչը.
2) 4-րդ դասարանի համար հայոց լեզվի և մաթեմատիկայի գիտելիքների ստուգման առաջադրանքները (գնահատումը 10 բալանոց համակարգով) կազմում են ուսումնական հաստատությունների մեթոդմիավորումները` ըստ գնահատման և թեստավորման կենտրոնի (այսուհետ` ԳԹԿ) կողմից հաստատված նմուշների:
21. 9-րդ դասարանում քննություններն անց են կացվում հետևյալ առարկաներից` «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), «Մաթեմատիկա» (գրավոր), «Հայոց պատմություն» (գրավոր), «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` սովորողի ընտրությամբ` գրավոր), «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն` սովորողի ընտրությամբ` գրավոր), «ֆիզկուլտուրա»:
Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում քննություններն անց են կացվում հետևյալ առարկաներից` «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), «Ռուսաց լեզու» (գրավոր), «Մաթեմատիկա» (գրավոր), «Հայոց պատմություն» (գրավոր), «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` սովորողի ընտրությամբ` գրավոր), «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն` սովորողի ընտրությամբ` գրավոր), «ֆիզկուլտուրա»:
22.9-րդ դասարանի «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և հայ գրականություն», առարկաներից ավարտական քննությունները կազմակերպվում են նախարարության կողմից հաստատված քննական կենտրոններում` ԳԹԿ կազմած թեստերով: Քննական աշխատանքը ստուգվում է ԳԹԿ տնօրենի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 11.00-ին ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե ԳԹԿ տնօրենն է: Ստուգող հանձնաժողովի անդամների 50%-ը տվյալ առարկայի մասնագետներ են:
23. 9-րդ դասարանի «Հայոց պատմություն» (գրավոր), «Օտար լեզու» (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն` սովորողի ընտրությամբ` գրավոր), «Բնագիտություն» (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն` սովորողի ընտրությամբ` գրավոր), «Ֆիզկուլտուրա» առարկաների ավարտական քննությունները կազմակերպվում են ուսումնական հաստատություններում` ԳԹԿ կազմած թեստերով (բացառությամբ ֆիզկուլտուրայի): Քննական աշխատանքը ստուգվում է քննական կենտրոնի ղեկավարի (տնօրենի) հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 11.00-ին ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե կենտրոնի տնօրենն է: Ստուգող հանձնաժողովի անդամների 50%-ը տվյալ առարկայի մասնագետներ են:
24. 11-րդ դասարանում սահմանված են 6 պետական ավարտական քննություններ`
1) «Հայոց լեզու և հայ գրականություն» - գրավոր,
2) «Մաթեմատիկա» - գրավոր,
3) «Հայոց պատմություն» - գրավոր,
4) «Օտար լեզու» - գրավոր (ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն`սովորողի ընտրությամբ),
5) «Բնագիտություն»-գրավոր (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն` սովորողի ընտրությամբ)
6) «Ֆիզկուլտուրա»:
Ռուսերենով ուսուցմամբ դասարաններում սահմանվում է ևս մեկ ավարտական քննություն` «Ռուս գրականություն» (բանավոր), որն անց է կացվում դպրոցի սահմանած օրը` հունիսի 1-20-ը ժամանակահատվածում:
25. Բոլոր պետական ավարտական քննություններն անցկացվում են նախարարության սահմանած միասնական օրերին:
26. «ֆիզկուլտուրա» առարկայի պետական ավարտական քննությունները ընդունվում են հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից` հանձնաժողովի նախագահ, դասավանդող ուսուցիչ և հանձնաժողովի երկու անդամներ (անդամներից առնվազն մեկը` տվյալ առարկայի մասնագետ):
27. «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Օտար լեզու», «Բնագիտություն» և «Հայոց պատմություն» առարկաների պետական ավարտական քննությունները կազմակերպվում և անցկացվում են նախարարի կողմից հաստատված քննական կենտրոններում. քննությունների ընթացքը կազմակերպում են ԳԹԿ տնօրենի կողմից նշանակված կազմակերպիչները, ովքեր չեն կարող լինել տվյալ քննական առարկայի մասնագետներ:
28.11-րդ դասարանի համար քննական առարկաների առաջադրանքները (գնահատումը 20 բալային համակարգով (բացառությամբ ֆիզկուլտուրայի) կազմվում են ԳԹԿ-ի կողմից: Քննական առաջադրանքների ծրարները թույլատրվում են բացել քննության օրը` քննասենյակում:
29. Սովորողներին չի թույլատրվում իրենց հետ քննասենյակ բերել տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց ձեռնարկներ:
30. Սահմանված ժամանակամիջոցում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում:
31. 11-րդ դասարանում քննական աշխատանքները ստուգվում են ԳԹԿ տնօրենի հրամանով ստեղծված ստուգող հանձնաժողովի կողմից, քննության հաջորդ օրը ժամը 11.00-ին, ԳԹԿ համակարգչային կայքում տեղադրված թեստերի ճիշտ պատասխանների հիման վրա: Ստուգող հանձնաժողովի նախագահը ի պաշտոնե ԳԹԿ տնօրենն է: Հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական գրավոր աշխատանքները, մինչև դրանց ստուգման ավարտը, պահվում են ԳԹԿ տնօրենի մոտ:
32. Սովորողի գրավոր աշխատանքը գնահատելիս քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ.
1) հավասար ձայների դեպքում` 4-րդ դասարանում նշանակվում է դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը, 9-րդ դասարանում` հանձնաժողովի նախագահի առաջարկած գնահատականը.
2) նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամը (ները) արձանագրության մեջ կարող է (են) կատարել հատուկ նշում:
33. 9-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» կամ «Երկրաչափություն» առարկաներից, կամ երկուսից միաժամանակ ունեն տարեկան անբավարար գնահատական, չեն մասնակցում «Մաթեմատիկայի» ավարտական քննությանը և վերաքննություն են հանձնում «Մաթեմատիկա» առարկայից` 11-րդ դասարանի սովորողները` հուլիսի 4-14-ը, իսկ 9-րդ դասարանի սովորողները` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում «Երկրաչափություն» և «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր» (հանրահաշիվ) առարկաների տարեկան և «Մաթեմատիկա»-ից քննական գնահատական նշանակելու համար: Տարեկան գնահատականները նշանակվում է 10 բալային, իսկ քննականը` 20 բալային համակարգով:
34. 9-րդ և 11-րդ դասարանների այն սովորողները, ովքեր «Հայոց լեզու» կամ «Հայ գրականություն» առարկաներից կամ երկուսից միաժամանակ ունեն տարեկան անբավարար գնահատականներ, չեն մասնակցում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի ավարտական քննությանը և վերաքննություն են հանձնում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից` 11-րդ դասարանի սովորողները` հուլիսի 4-14-ը, իսկ 9-րդ դասարանի սովորողները` օգոստոսի 20-30-ը ընկած ժամանակահատվածում: Այդ քննության արդյունքը հիմք է հանդիսանում հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» առարկաներից տարեկան և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից քննական գնահատական նշանակելու համար: Տարեկան գնահատականները նշանակվում են` 10 բալային, իսկ քննականը` 20 բալային համակարգով:
35. Գնահատման 20 միավորանոց համակարգում մինչև 7 միավորը ներառյալ և 10 միավորանոց համակարգում մինչև 3 միավորը ներառյալ համարվում են անբավարար գնահատական:
36. Եթե 11-րդ դասարանի շրջանավարտը «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» ուսումնասիրել է միայն 10-րդ և 11-րդ դասարաններում, իսկ 9-րդ դասարանի շրջանավարտը` միայն 8-րդ և 9-րդ դասարաններում, ապա ատեստատում (վկայականում) այդ առարկաների համապատասխան տողում գրվում է` «չի ուսումնասիրել»: Նա իր ցանկությամբ կարող է ազատվել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի պետական ավարտական քննությունից և ատեստատի համապատասխան տողում գրվում է` «ազատված է»: 9-րդ դասարանում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունից ազատված լինելը հիմք չի հանդիսանում հետագայում` 11-րդ դասարանում, այդ քննությունից ազատված լինելուն:
37. Հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական ավարտական քննությունները կազմակերպելու և վերահսկելու նպատակով նախարարի հրամանով ստեղծվում է հանրապետական հանձնաժողով:
38. Հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները առաջնորդվում են սույն կարգով:
ԳԼՈՒԽ IV
ՄԵԴԱԼԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
39. Մեդալի հավակնորդ են ներկայացվում այն շրջանավարտները, ովքեր 9-րդ դասարանը ավարտել են գերազանցությամբ (ստացել են գերազանցության վկայական), 10-րդ և 11-րդ դասարաններում գնահատվել են «9» կամ «10»:
40. Ուսումնական պլանով նախատեսված որևէ առարկայից (բացի առողջության պատճառով «Աշխատանքի ուսուցում», «Ֆիզիկական կուլտուրա», «Նախնական զինվորական պատրաստություն» առարկաներից ազատված լինելու և օտար լեզու չուսումնասիրելու դեպքերը) չգնահատված շրջանավարտները, անկախ չգնահատման պատճառներից, որպես մեդալի հավակնորդ չեն ներկայացվում:
41. Մեդալի հավակնորդ շրջանավարտների նախնական ցուցակները մինչև ապրիլի 24-ը ուսումնական հաստատությունները ներկայացնում են կրթության բաժին.
1) մինչև մայիսի 1-ը համապատասխան բաժինները ուսումնական հաստատություններում ստուգում են ներկայացումների օրինականությունն ու հիմնավորվածությունը և ճշգրտված ցուցակները ներկայացնում նախարարություն մայիս ամսվա ընթացքում, ըստ անհրաժեշտության, նախարարությունը ուսումնասիրում է մեդալի հավակնորդների ներկայացման հավաստիությունը.
2) նախարարությունը մինչև մայիսի 25-ը կրթության բաժիններ է ներկայացնում մեդալի հավակնորդների վերջնական ցուցակները:
42. Մեդալի հավակնորդ շրջանավարտների կենտրոնացված քննություններն անց են կացվում համապատասխան քննական կենտրոններում, իսկ «Ֆիզկուլտուրա» առարկայի քննությունը` իրենց ուսումնական հաստատությունում, նույն կարգով, ինչ կարգով` մյուս շրջանավարտները:
43. Մեդալի հավակնորդ շրջանավարտների պետական ավարտական քննությունների անցկացումը վերահսկվում է նախարարության լիազոր ներկայացուցչի կողմից:
44. Մեդալի հավակնորդ շրջանավարտների, ինչպես և հանրակրթական ուսումնական հաստատությունների մյուս բոլոր շրջանավարտների համար քննական առաջադրանքները բովանդակությամբ ու կառուցվածքով նույնական են:
45. Մինչև հունիսի 25-ը հանրակրթական ուսումնական հաստատությունները կրթության բաժիններ են ներկայացնում սահմանված ձևի տեղեկանք` մեդալի հավակնորդ շրջանավարտների հանձնած պետական քննությունների արդյունքների մասին: Ստացված արդյունքները ընդհանրացվում են կրթության բաժնում և մինչև հունիսի 28-ը ներկայացվում են նախարարության կրթության և գիտության վարչություն:
ԳԼՈՒԽ V
ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄԸ
46. Մեդալի հավակնորդ այն շրջանավարտները, ովքեր բոլոր ավարտական քննություններից ստացել են 19-20 միավոր (20 միավորային համակարգում) կամ «9»կամ «10» միավոր (10 միավորային համակարգում)` պարգևատրվում են մեդալով: Մնացած դեպքերում մեդալի հավակնորդ շրջանավարտները մեդալով չեն պարգևատրվում: