| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2010 թվականի մայիսի 31-ին
Պետական գրանցման համարը 2011065 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«29» մարտի 2010թ. |
թիվ 20-Կ/Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2004
ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի ԹԻՎ 41-Կ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում շենքերի, շինությունների կադաստրային գնահատման աշխատանքները հստակեցնելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2004 թվականի օգոստոսի 2-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու մասին» թիվ 41-Կ հրամանով հաստատված հավելված N 1-ում կատարել հետևյալ լրացումն ու փոփոխությունը.
1) «Ընդհանուր դրույթներ» բաժնի 1-ին կետի «1.6» ենթակետում «ոչ բնակելի տարածքները» բառերից հետո լրացնել «(նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ, մանսարդ և այլն)» բառերը.
2) «Ընդհանուր դրույթներ» բաժնի 2-րդ կետի «2.1» ենթակետը ուժը կորցրած ճանաչել:
2. Uույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն` համաձայնեցման:
3. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից:
|
Համաձայնեցված է
ԼՂՀ փոխվարչապետ,
ֆինանսների նախարար
____________Ս. Թևոսյան
«___» __________2010թ. |
Համաձայնեցված է
ԼՂՀ ԿԱ հարկային
պետական ծառայության
պետ _______________ Ա.Բալայան
«____» ______________ 2010թ. |
Հաստատված է
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի
կադաստրի պետական
կոմիտեի նախագահ
_____________Ա.Խաչատրյան |