|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵ
|

|
|
ГОСУДАРСТВЕННЫЙ
КОМИТЕТ КАДАСТРА
НЕДВИЖИМОСТИ НКР | |
| |
,,Գրանցված է,,
ԼՂՀ արդարադատության նախարարության
կողմից ,,09,, օգոստոսի 2004թ․ Պետական գրանցման թիվ 286
ԼՂՀ արդարադատության նախարար
Ռ․ Հայրապետյան |
Հ Ր Ա Մ Ա Ն
|
,,02,, օգոստոսի 2004թ․ |
N 41-Կ |
ք. Ստեփանակերտ
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների /ամառանոցների/ և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները հաստատելու մասին
Հիմք ընդունելով ,,Գույքահարկի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004թ. մարտի 16-ի ,,Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին,, թիվ 79 որոշմամբ հաստատված կարգի թիվ 2.3 կետի «դ» ենթակետի պահանջները և նպատակ ունենալով պարզաբանել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց պատկանող, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատման կարգերը
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Հաստատել բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների /ամառանոցների/և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման մեթոդական ցուցումները /հավեյված N 1/։
2. Հաստատել գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների կադաստրային գնահատությունների ամփոփ հաշվարկի ձևատեսքերը՝ հավելված N 2, N 3, N 4, N 5։
3. Սույն հրամանով հաստատված մեթոդական ցուցումները /հավելված N 1/ սահմանված կարգով ներկայանալ ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ու ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն՝ համաձայնեցման։
4. Սույն հրամանը ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
5. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության 1999թ. մայիսի 27-ի թիվ 4-01/01 հրամանով հաստատված «Հարկատուին սեփականության (օգտագործման, տնտեսվարման) իրավունքով պատկանող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարանի, բնակելի տան, այգետնակի ու դրան կից տնտեսական և օժանդակ շինությունների կադաստրային գնահատման կարգի» հրահանգը:
|
Կոմիտեի նախագահ |
Վ․ Ալեքսանյան |
|
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ԼՂՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարար
_________Ս. Թևոսյան
,,____,,_______________2004թ. |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ԼՂՀ կառավարությանն առընթեր
հարկային պետական ծառայության
պետ ______ Հ. Ղահրամանյան
,,____,,_______________2004թ.
|
Հավելված 1
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
,,02,, օգոստոսի 2004թ.
թիվ 41-Կ հրամանով |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ
Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների /ամառանոցների/ և դրանց կից օժանդակ շինությունների, ավտոտնակների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության, առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների կադաստրային գնահատման
Մեթոդական ցուցումները մշակվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից` հիմք ընդունելով ,,Գույքահարկի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-72 օրենքի (2004թ. հուլիսի 15-ի փոփոխությունով հանդերձ) բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերը և նպատակ ունի պարզաբանել կազմակերպություններին և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքների և շինությունների /այսուհետև` շինություններ/ կադաստրային գնահատման աշխատանքների իրականացումը:
ԲԱԺԻՆ 1. Ընդհանուր դրույթներ
1. Սույն մեթոդական ցուցումներով /այսուհետև` ցուցումներ/ պարզաբանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանղ, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում իրավունքի պետական գրանցում ստացած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականություն համարվող, սակայն դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած (գրանցման գործընթացում գտնվող)` ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով բնութագրվող անավարտ /կիսակառույց/ շինությունների կադաստրային գնահատման աշխատանքները, ընդ որում`
1.1 Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները գնահատվում են ,,Գույքահարկի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 1-ին կետով սահմանված կարգով:
1.2 Անհատական բնակելի տները, այգետնակները /ամառանոցները/ և դրանց կից օժանդակ շինությունները գնահատվում են ,,Գույքահարկի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 2-րդ կետով սահմանված կարգով:
Մետաղական շինությունների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը` 1խմ=85000 դրամ:
1.3 Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունները գնահատվում են ,,Գույքահարկի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 3-րդ կետով սահմանված կարգով:
1.4 Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունները գնահատվում են ,,Գույքահարկի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 4-րդ կետով սահմանված կարգով:
1.5 Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունները գնահատվում են ,,Գույքահարկի մասին,, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածի 5-րդ կետով սահմանված կարգով:
1.6 Բազմաբնակարան բնակելի շենքերը, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները (նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեղնահարկ, վերնահարկ, մանսարդ և այլն) գնահատվում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գնահատման կարգով:
1.7 Ավտոտնակները գնահատվում են անհատական բնակելի տներին, այգետնակներին /ամառանոցներին/ կից օժանդակ շինությունների գնահատման կարգով:
Մետաղական ավտոտնակների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը` 1խմ=85000 դրամ:
1.8 Անհատական բնակելի տներին, այգետնակներին /ամառանոցներին/ կից ջերմոցները, ջրավազանները գնահատվում են անհատական բնակելի տներին, այգետնակներին /ամառանոցներին/ կից օժանդակ շինությունների գնահատման կարգով:
Մետաղական կոնստրուկցիաներով ջերմոցների գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների տուֆից շինության արժեքը` 1խմ=85000 դրամ, տանիքի նյութի հետ կապված գործակից է ընդունվում ,,այլ նյութից տանիքի համար,, սահմանված գործակիցը /Գտ=0.85/, ծածկի նյութի հետ կապված գործակիցը չի կիրառվում, արտաքին հարդարման հետ կապված գործակից է ընդունվում ,,արտաքին հարդարում չունեցող շինության համար,, սահմանված գործակիցը /Գահ=1.0/:
1.9 Առանձին կանգնած արտադրական նշանակության հիմնական շինություններին կից անգարները, հովացուցիչները, ջրավազանները, ջերմոցները, ծածկերը և այլ շինությունները գնահատվում են առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների գնահատման կարգով:
1.10 Առանձին կանգնած հասարակական նշանակության հիմնական շինություններին կից անգարները, հովացուցիչները, ջրավազանները, ջերմոցները, ծածկերը և այլ շինությունները գնահատվում են առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների գնահատման կարգով:
1.11 Առանձին կանգնած հասարակական և արտադրական նշանակության շինություններին կից բացօթյա ծածկերի /շվաքարանների/ գնահատման համար որպես ելակետային ցուցանիշ է ընդունվում անհատական բնակելի տների, այգետնակների բաց պատշգամբների մակերեսի համար սահմանված արժեքը /1քմ=5000/ դրամ:
(1-ին կետը լրաց. 29.03.10 թիվ 20-Կ/Ն)
2. Շինությունների տեղադրության /տարածագնահատման գոտիականության/ գործակիցները /Գգ/ սահմանվում են ԼՂՀ կառավարության որոշմամբ:
2.1 (ենթակետն ուժը կորցրել է 29.03.10 թիվ 20-Կ/Ն)
(2-րդ կետը փոփ. 29.03.10 թիվ 20-Կ/Ն)
3. Շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցը /Գվ/ կիրառվում է միայն ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրված տեխնիկական եզրակացության առկայության դեպքում: 4-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող շինությունները չեն գնահատվում:
4. ԼՂՀ կառավարության 2004թ. մարտի 16-ի թիվ 86 որոշմամբ սահմանված կարգով գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող անավարտ /կիսակառույց/ շինությունների ավարտվածության աստիճանների /Գա/ բնութագրման չափանիշները հետևյալն են.
4.1 Մինչև 50 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ` եթե կառուցված են շինության պատերը և միջհարկային ծածկը /ծածկերը/:
4.2 50-80 տոկոս ավարտվածության աստիճան ունեցող շինություններ` եթե կառուցված են շինության հիմնահարկը /հիմնահարկերը/ և տանիքը:
4.3 80 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունեցող շինություններ` եթե լիովին ավարտված չեն շինության հարդարման և հարակից աշխատանքները:
5. Շինության տանիքի նյութի հետ կապված գործակիցը /Գտ/ կիրառվում է շինության վերջին հարկի գնահատման համար բացառությամբ` բազմաբնակարան բնակելի շեների, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների, ինչպես նաև այդ շենքերում տեղակայված հասարակական ու արտադրական նշանակության շինությունների:
6. Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունների և դրանց կից անգարների, հովացուցիչների, ջրավազանների, ջերմոցների և այլ շինությունների գնահատման ժամանակ /բացառությամբ պարիսպների և ծածկերի/ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող գործակից /Գշծ/ ,,Գույքահարկի մասին,, ԼՂՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով: Ընդ որում` նվազեցնող գործակից կիրառվում է առանձին կանգնած յուրաքանչյուր շինության բոլոր հարկերի ներքին ծավալների հանրագումարի նկատմամբ:
7. Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունների և դրանց կից անգարների, հովացուցիչների, ջրավազանների, ջերմոցների և այլ շինությունների գնահատման ժամանակ /բացառությամբ պարիսպների և ծածկերի/ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող գործակից /Գշծ/ ,,Գույքահարկի մասին,, ԼՂՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով: Ընդ որում` նվազեցնող գործակից կիրառվում է բոլոր շինությունների ներքին ծավալների հանրագումարի նկատմամբ:
8. Շինությունները գնահատվում են շինության ներքին չափերով /ներքին բարձրություն, ներքին մակերես, ներքին ծավալ/: Յուրաքանչյուր շինություն և շինության հարկ գնահատվում է առանձին:
9. Շինությունների գույքահարկով հարկման բազան ձևավորվում է ,,Գույքահարկի մասին,, ԼՂՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով և սույն ցուցումներով գնահատված կադաստրային արժեքներից:
10. Գույքահարկով հարկման բազայի ձևավորման նպատակով շինությունների գնահատումը /վերագնահատումը/ կատարվում է երեք տարին մեկ անգամ` գնահատման տարվա հուլիսի 1-ի դրությամբ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառման տվյալների հիման վրա: Գույքահարկով հարկման բազայի գնահատված /վերագնահատված/ կադաստրային արժեքները հիմք են հանդիսանում տվյալ տարվան հաջորդող երեք տարիների գույքահարկի հաշվարկման համար:
11. Շինությունների կադաստրային արժեքի չափման միավորը դրամն է:
ԲԱԺԻՆ 2. Շինությունների կադաստրային գնահատությունը
2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ 2005-2007թթ. գույքահարկով հարկման բազայի ձևավորման նպատակով, ,,Գույքահարկի մասին,, ԼՂՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերով և սույն ցուցումներով գնահատվում /վերագնահատվում/ են ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող, անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնում իրավունքի պետական գրանցում ստացած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականություն համարվող, սակայն դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած (գրանցման գործընթացում գտնվող)` ներառյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով բնութագրվող անավարտ /կիսակառույց/ շինությունները, այդ թվում`
ա/ Բազմաբնակարան բնակելի շենքերը` բացառությամբ կիսակառույց,
բ/ Բազմաբնակարան բնակելի շենքների բնակարանները,
գ/ Բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքները /նկուղ, կիսանկուղ, բացվածք, ձեռնահարկ, վերնահարկ և այլն/,
դ/ Անհատական բնակելի տները, այգետնակները /ամառանոցները/ և դրանց կից օժանդակ շինությունները, այդ թվում` ավտոտնակները,
ե/ Առանձին կանգնած հասարակական նշանակության շինությունները և դրանց կից անգարները, հովացուցիչները, ջրավազանները, ջերմոցները, ծածկերը և այլն,
զ/ Առանձին կանգնած արտադրական նշանակության շինությունները և դրանց կից անգարները, հովացուցիչները, ջրավազանները, ջերմոցները, ծածկերը և այլն,
է/ Բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունները:
ԲԱԺԻՆ 3. Շինությունների գնահատման վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը
1. Ֆիզիկական անձանց և կազմակերպություններին պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շինությունների գնահատությունների արդյունքում ձևավորված գույքահարկով հարկման բազայի ամփոփ ցուցակները մինչև գնահատման /վերագնահատման/ տարվա սեպտեմբերի 1-ը տրամադրվում են համապատասխան հարկային տեսչություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում շինությունների սեփականատերերի փոփոխման վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են համապատասխան հարկային տեսչություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սեփականության իրավունքով գրանցված, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականություն համարվող, սակայն դեռևս իրավունքի պետական գրանցում չստացած (գրանցման գործընթացում գտնվող), ինչպես նաև սեփականության իրավունքը դադարեցված /այդ թվում պետության կամ համայնքների կարիքների համար վերցված ի օգուտ պետության բռնագրավված և այլն/, բաժանված, միավորված, քանդված կամ վերացված շինությունների վերաբերյալ տեղեկությունները տրամադրվում են համապատասխան հարկային տեսչություններին և տեղական ինքնակառավարման մարմիններին` ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը, ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինները, ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքների, շինությունների ընթացիկ հաշվառման վերաբերյալ ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներին ներկայացնում են տեղեկությունները, ընդ որում`
ա/ նախորդ ամսվա ընթացքում ԼՂՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, նոր առաջացած /ավարտվածության աստիճանի, հարկայնության, նպատակային և գործառնական նշանակության փոփոխություններ ունեցող/ շենքերի, շինությունների ընթացիկ հաշվառման վերաբերյալ,
բ/ նախորդ ամսվա ընթացքում սահմանված կարգով քանդված կամ վերացած շենքների, շինությունների հաշվառումից հանելու վերաբերյալ:
Ֆիզիկական անձինք և կազմակերպությունները իրենց պատկանող շինությունները ,,Գույքահարկի մասին,, ԼՂՀ օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված գնահատման կարգերով ինքնուրույն գնահատելու համար անհրաժեշտ ելակետային տվյալները գրավոր դիմումի համաձայն կարող են ստանալ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնից:
(Հավելվածը լրաց., փոփ. 29.03.10 թիվ 20-Կ/Ն)