| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«04» նոյեմբերի 2010թ.
Պետական գրանցման համարը 10510103 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«29» հոկտեմբերի 2010թ. |
N 139-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ»
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչության պետ Ռ. Մուսայելյանին և իրավաբան Ա. Ապրեսյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ս. Ասրյանին:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2010 թվականի հոկտեմբերի 29-ի N 139-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ` ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման հետ կապված հարաբերությունները:
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` Հաստատություն) հիմնվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը, շրջանի վարչակազմի ղեկավարը և Ստեփանակերտի քաղաքապետը (այսուհետ` լիազորված մարմին) հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության, կազմակերպում և ապահովում են ուսումնական հաստատություն կոլեգիալ կառավարման մարմնի (այսուհետ` Խորհուրդ) անդամների ընտրության գործընթացը:
2. Հաստատություններում` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ենթակայության հաստատությունների Խորհուրդը կազմվում է 8 անդամից:
3. Նախարարության ենթակայության հաստատությունների Խորհրդի կազմը բաղկացած է 7 անդամից:
4. Խորհրդի անդամներին առաջադրում են.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը,
2) լիազորված մարմինը,
3) մանկավարժական խորհուրդը,
4) ծնողական խորհուրդը:
5. Շրջանային և Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ Հաստատություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը առաջադրում է Խորհրդի մեկ անդամ:
6. Նախարարության ենթակայության հաստատություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը առաջադրում է Խորհրդի 3 անդամ:
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային ենթակայությամբ Հաստատություններում վարչակազմի ղեկավարը առաջադրում է Խորհրդի 3 անդամ, որից մեկին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:
8.Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայությամբ Հաստատությունների Խորհուրդներում Ստեփանակերտի քաղաքապետը առաջադրում է 3 անդամ:
9. Հաստատության մանկավարժական խորհուրդն իր կազմից փակ քվեարկությամբ տվյալ Հաստատությունում առնվազն 3 տարվա մանկավարժական գործունեության ստաժ ունեցող անդամներից ընտրում է Խորհրդի 2 անդամ:
10. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված ստաժի պայմանը չի գործում 3 տարուց պակաս գործող Հաստատության Խորհրդի անդամ ընտրելիս:
11. Հաստատության ծնողական խորհուրդն իր կազմից, փակ քվեարկությամբ ընտրում է Հաստատության Խորհրդի 2 անդամ:
12. Մասնագիտացված և հատուկ հանրակրթական հաստատությունների Խորհրդի կազմը ձևավորվում է համաձայն տվյալ տեսակի հաստատության կանոնադրության` Խորհրդում ընդգրկելով լիազորված մարմնի ներկայացուցիչներին:
13. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
14. Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում լիազորված մարմնի կողմից առաջադրված Խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը համապատասխանեցվում է սույն կարգի 5 րդ, 6-րդ, 7-րդ կամ 8-րդ կետերի պահանջներին:
15. Օրենքով սահմանված դեպքերում` Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում, նրան առաջադրող մարմինը 20-օրյա ժամկետում առաջադրում է նոր թեկնածու` համաձայն սույն կարգի:
16. Հաստատության տնօրենը չի կարող լինել տվյալ Հաստատության Խորհրդի կազմում:
17. Լիազորված մարմինը, հիմք ընդունելով Հաստատության մանկավարժական, ծնողական խորհուրդների որոշումները, 10-օրյա ժամկետում, ըստ ենթակայության` հաստատում է Խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման դեպքում` մերժում է Խորհրդի անվանական կազմում առաջարկված անձի կամ անձանց թեկնածությունը:
18. Խորհրդի առաջին նիստը վարում է Խորհրդի տարիքով ավագ անդամը:
19. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի նախագահ` Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
1) ընտրությունը չկայանալու դեպքում եռօրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քվեարկություն,
2) կրկնակի քվեարկությամբ ընտրությունը չկայանալու դեպքում` ընտրված է համարվում առավել ձայն ստացած թեկնածուն: Այս պայմանի անհնարինության դեպքում վիճակահանությամբ որոշվում է Խորհրդի նախագահը: Վիճակահանությանը մասնակցում են առավել ձայն ստացած թեկնածուները:
20. Խորհրդի նիստերը գումարվում են Հաստատության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում` ըստ հաստատված ժամանակացույցի, խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաև լիազորված մարմնի, Հաստատության տնօրենի, կամ Խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ: