| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«17» փետրվարի 2015 թվականին
Պետական գրանցման համարը 1051573 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «30» հունվարի 2015թ. |
N 9-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 139-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի համապատասխան՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 139-Ն հրամանի վերնագրի և 1-ին կետի «Պետական ուսումնական հաստատություն» բառերը փոխարինել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» բառերով:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 139-Ն հրամանով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության և գիտության վարչությանը՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման նպատակով:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2015 թվականի հունվարի 30-ի N 9-Ն հրամանի |
| |
«Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կրթության և գիտության նախարարի
2010 թվականի հոկտեմբերի 29-ի N 139-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ Հանրապետության «պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձԵՎավորման
Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման հետ կապված հարաբերությունները։
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` հաստատություն) հիմնվելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարը (այսուհետ՝ նախարար), շրջանի վարչակազմը և Ստեփանակերտի քաղաքապետարանը (այսուհետ՝ լիազորված մարմին) հաստատության հիմնադրման կամ հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում երեսնօրյա ժամկետում, սույն կարգի համաձայն, ըստ ենթակայության` կազմակերպում և ապահովում են կոլեգիալ կառավարման մարմնի (այսուհետ` խորհուրդ) անդամների ընտրության գործընթացը:
2. Հաստատություններում խորհուրդը կազմվում է ութ անդամից:
3. Խորհրդի անդամներին առաջադրում են՝
1) նախարարը.
2) լիազորված մարմինը.
3) մանկավարժական խորհուրդը.
4) ծնողական խորհուրդը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության հաստատություններում նախարարը առաջադրում է խորհրդի մեկ անդամ:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ՝ նախարարություն) ենթակայության հաստատություններում նախարարը առաջադրում է խորհրդի երեք անդամ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում և Ստեփանակերտ քաղաքում` լիազորված մարմինը մեկական անդամ:
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանի վարչակազմի ենթակայության հաստատություններում լիազորված մարմինը առաջադրում է խորհրդի երեք անդամ, որոնց մեկին ներկայացնում է տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը:
7. Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների խորհուրդներում լիազորված մարմինը առաջադրում է երեք անդամ:
8. Հաստատության մանկավարժական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ տվյալ Հաստատությունում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ ունեցող անդամներից ընտրում է խորհրդի երկու անդամ:
9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված ստաժի պայմանը չի գործում երեք տարուց պակաս գործող հաստատության խորհրդի անդամ ընտրելիս:
10. Հաստատության ծնողական խորհուրդը իր կազմից փակ քվեարկությամբ ընտրում է հաստատության խորհրդի երկու անդամ:
11. Հաստատության խորհրդի կազմում չի կարող առաջադրվել այն ծնողը, ով միաժամանակ հանդիսանում է տվյալ հաստատության մանկավարժ:
12. Խորհրդի անդամի լիազորությունները, լիազորությունների դադարեցման հիմքերը, պարտավորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
13. Հաստատության ենթակայության փոփոխության դեպքում լիազորված մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամների ընդգրկվածության համամասնությունը համապատասխանեցվում է սույն կարգի 4-րդ, 5-րդ, 6-րդ կամ 7-րդ կետերի պահանջներին:
14. Օրենքով սահմանված դեպքերում` խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման դեպքում նրան առաջադրող մարմինը քսանօրյա ժամկետում առաջադրում է նոր թեկնածու` համաձայն սույն կարգի:
15. Հաստատության տնօրենը չի կարող լինել տվյալ հաստատության խորհրդի կազմում:
16. Լիազորված մարմինը հիմք ընդունելով հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշումները, տասնօրյա ժամկետում, ըստ ենթակայության` հաստատում է խորհրդի անվանական կազմը կամ սույն կարգի պահանջների խախտման դեպքում` մերժում է խորհրդի անվանական կազմում առաջարկված անձի կամ անձանց թեկնածությունը:
17. Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ խորհրդի անդամը:
18. Խորհուրդը փակ քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Ընտրությունը չկայանալու դեպքում եռօրյա ժամկետում անցկացվում է կրկնակի քվեարկություն: Կրկնակի քվեարկությամբ ընտրությունը չկայանալու դեպքում` ընտրված է համարվում առավել ձայն ստացած թեկնածուն:
Այս պայմանի անհնարինության դեպքում վիճակահանությամբ որոշվում է խորհրդի նախագահը: Վիճակահանությանը մասնակցում են առավել ձայն ստացած թեկնածուները:
19. Խորհրդի նիստերը գումարվում են հաստատության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում և դեպքերում` ըստ հաստատված ժամանակացույցի, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից` սեփական նախաձեռնությամբ, լիազորված մարմնի, հաստատության տնօրենի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի նախաձեռնությամբ:»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Է. ԳՐԻԳՈՐՅԱՆ |