Համարը 
N 661-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2017.09.26/18(332)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
14.09.2017
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվը 
14.09.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.10.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
21.02.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ
23-Ի N 889-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2017թ.

 N 661-Ն

 

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 889-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 889-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումները.

1) որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) փախստական՝ 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական բնակություն հաստատած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որպես փախստական հաշվառված անձ, այդ թվում՝ վերջինիս փախստականի վկայականում կամ տեղեկանքում (համաձայն N 3 ձևի) նշված ընտանիքի անդամ.».

2) որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետի 1-ին ենթակետում «պատճենը» բառից հետո լրացնել «կամ պետական լիազոր մարմնի կողմից տրված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի հաշվառման վկայական չստացած փաստացի փախստական ընտանիքներին տրվող տեղեկանքը» բառերը.

3) որոշմամբ հաստատված կարգում լրացնել N 3 ձև` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 14-ի N 661-Ն որոշման

 

«Ձև N 3

 

ՏԵՂԵԿԱՆՔ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՉՍՏԱՑԱԾ ՓԱՍՏԱՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ

 

Ներմուծեք նկարագրությունը_961

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ