ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
14 սեպտեմբերի 2017թ. |
N 662-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 14-ի «Պետական ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վարձակալական հիմունքներով բնակվող փախստականի հաշվառման վկայական ստացած ընտանիքներին ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 381-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) որոշման վերնագրում, որոշման 1-ին կետում, որոշմամբ հաստատված կարգի վերնագրում, որոշմամբ հաստատված կարգի 1-ին կետում «վկայական» բառից հետո լրացնել «կամ լիազոր մարմնի կողմից տրված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի հաշվառման վկայական չստացած փաստացի փախստական ընտանիքներին տրվող տեղեկանքը» բառերը.
2) որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի 3-րդ ենթակետում «պատճենը» բառից հետո լրացնել «կամ լիազոր մարմնի կողմից տրված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փախստականի հաշվառման վկայական չստացած փաստացի փախստական ընտանիքներին տրվող տեղեկանքը» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |