| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«24» փետրվարի 2011թ.
պետական գրանցման համարը 1021113 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«23» փետրվարի 2011թ. |
N 08-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 16 ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի փետրվարի 18-ի «Հարկադիր կատարողների ատեստավորման հանձնաժողովի կազմը և հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 16 հրամանի հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան
արդարադատության նախարարի
2011 թվականի փետրվարի 23-ի
թիվ 08-Ն հրամանի |
| |
«Հավելված թիվ 1
ԼՂՀ արդարադատության նախարարի
2005 թվականի փետրվարի 18-ի
թիվ 16 հրամանի |
ԿԱԶՄ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ-հանձնաժողովի նախագահ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար-հանձնաժողովի անդամ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող-հանձնաժողովի անդամ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ (գլխավոր հարկադիր կատարողի հայեցողությամբ)-հանձնաժողովի անդամ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայող (գլխավոր հարկադիր կատարողի հայեցողությամբ)-հանձնաժողովի քարտուղար»: