| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«15» փետրվարի 2011թ.
պետական գրանցման համարը 1101107 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«14» փետրվարի 2011թ. |
N 18-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 61-Ն-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2010 թվականի հուլիսի 22-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 61-Ն-Ա հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ լրացումները.
1) 14-րդ կետի «1%-ը» բնութագրող պարբերության «արժեքից» բառից հետո ավելացնել «բացառությամբ ինժեներական գծային կառույցների» բառերով.
2) 15-րդ կետի «ճանապարհաշինության օբյեկտների» բառերից հետո ավելացնել «ինժեներական գծային կառույցների» բառերով:
2. Սույն հրամանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունն իրականացնում եմ անձամբ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: