Համարը 
թիվ 61-Ն-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.08.19/11(33)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
22.07.2010
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
22.07.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«02» օգոստոսի 2010թ.

պետական գրանցման համարը 1101071

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«22» հուլիսի 2010թ.

թիվ 61-Ն-Ա

ք. Ստեփանակերտ

 

ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 499 որոշման և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի համաձայն

 

Հ ր ա մ ա յ ու մ  ե մ`

 

1. Հաստատել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման» կարգը` համաձայն հավելվածի:

2.Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 23-ի` «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 10-Ա հրամանով հաստատված կարգը:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունն իրականացնում եմ անձամբ:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

Կ. ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ  

 

 

 

Հավելված

ԼՂՀ քաղաքաշինության նախարարի

«22» հուլիսի 2010թ. թիվ 61-Ն-Ա հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն Կարգով կարգավորվում է պետական բյուջեի (այդ թվում վարկային) միջոցների հաշվին իրականացվող շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, ընդլայնման, արդիականացման, հիմնանորոգման (հետագայում՝ շինարարության) աշխատանքների արժեքների որոշումը:

2. Ոչ պետական ծրագրերով իրականացվող շինարարության, վերակառուցման, վերականգնման, ընդլայնման, արդիականացման, հիմնանորոգման աշխատանքների արժեքների որոշման համար Կարգը կրում է երաշխավորական և (կամ) խորհրդատվական բնույթ:

3. Սույն Կարգը չի ներառում մասնագիտական և փորձաքննության արդյունքում տրվող եզրակացությունների ձեռք բերման ծախսերը:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

4. Սույն Կարգում կիրառված են հետևյալ տերմինները` համապատասխան սահմանումներով.

Ամսական միջին աշխատավարձ` նախահաշվային փաստաթղթերում կիրառվող աշխատավարձի հաշվարկային չափ:

Ինֆորմացիոն տեղեկագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից պարբերաբար հրատարակվող տեղեկատու- ձեռնարկ:

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5. Սույն Կարգը սահմանում է առանձին շենքերի և շինությունների շինարարության արժեքի ձևավորման հիմնական դրույթները, կառուցվածքն ու ծախսերի հաշվարկը:

6. Շինարարական աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով՝

 

                                            Ա = Ծ + Շ + Հ

(1)

որտեղ՝

 

Ա` արժեքն է

Ծ` ծախսերն են

Շ` շահույթն է

Հ` հարկերն են

7. Շինարարական աշխատանքների արժեքում ծախսերի կառուցվածքը` ելնելով շինարարական նորմերից, բաղկացած է.

 

                                        Ծ=Ծու+ Ծվ+ Ծայլ

(2)

որտեղ`

Ծ` շինարարական աշխատանքների արժեքում հաշվի առնված ծախսերն են.

Ծու` ուղղակի ծախսեր

Ծվ ` վերադիր ծախսեր

Ծայլ` այլ ծախսեր

1) Ուղղակի ծախսերին (Ծու) են վերաբերվում այն ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են արտադրության հետ` այն է.

 

                                      Ծու = Աշնմեք

(3)

որտեղ`

Աշ` արտադրական գործընթացում զբաղված աշխատողների (համապատասխան որակավորում ունեցող բանվորների և մեխանիզատորների) աշխատավարձն է, այդ թվում «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարների մասին» ԼՂՀ օրենքով նախատեսված պարտադիր վճարները:

Ան` նյութերի, պատրաստվածքների, կիսապատրաստուկների և կոնստրուկցիաների արժեքը, տեղակայման ենթակա սարքավորումների, պահեստամասերի, վառելիքի և այլ նյութերի արժեքը, արտադրական գործընթացին անհրաժեշտ բնական ռեսուրսների ձեռք բերման և օգտագործման ծախսերը, ինչպես նաև բնապահպանական վճարները:

Ամեք` անմիջապես շինարարությանը մասնակցող մեքենաների, փոխադրամիջոցների և այլ մեխանիզմների սպասարկման և շահագործման հետ կապված ծախսերն են (արժեքը):

2) Վերադիր ծախսերին (Ծվ) են վերաբերվում աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը` (կառավարման ապարատի և գծային անձնակազմի) աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) վարձատրում, փոքրարժեք գույքի մաշվածություն, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիոն ծախսեր, վարձավճարներ, պահպանման ծախսեր (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձ, սոցապահովման հատկացումներ և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):

3) Այլ ծախսերը (Ծայլ) հաշվի են առնում աշխատանքների վրա ազդող հատուկ (շինարարական հրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման ծախսերը, շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության առանձնահատկությունները) պայմանները:

 

4. ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

 

8. Ամփոփ նախահաշվում առանձին տողով ներկայացվող` շինարարության ընթացքում բացահայտված և պարտադիր կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերն անհրաժեշտ է հաշվարկել շինարարության ամբողջ նախահաշվային արժեքից` 2.5%-ի չափով, հատուկ նշանակության օբյեկտներում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքեր, շինություններ)` 5.5%-ի չափով և վերանորոգվող, վերակառուցվող և վերականգվող օբյեկտների համար` 6 %-ի չափով:

 

9. Չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար Պատվիրատուի կողմից Կապալառուին տրամադրվող պահուստային միջոցները ենթակա են վճարման` վերջինիս կողմից հիմնավորող փաստաթղթերի (կատարողական ակտերի, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց եզրակացությունների առկայության) ներկայացման դեպքում:

 

10. Չնախատեսված աշխատանքների և ծախսերի պահուստային միջոցները կարող են տրամադրվել աշխատանքային փաստաթղթերում ծավալահատակագծային, կոնստրուկտիվ, տեխնոլոգիական լուծումների փոփոխման (արդիականացման), նախահաշվային արժեքի ճշգրտման, նախագծա-նախահաշվային փաստաթղթերում տեղ գտած սխալների ուղղման, լրացուցիչ ծախսերի փոխհատուցման, որոնք պայմանավորված են նոր նյութերի և պատրաստվածքների ներդրմամբ և առաքմամբ, սարքավորումների ձեռք բերման և մոնտաժման արժեքների փոփոխման հետ կապված ծախսերի անհրաժեշտությամբ:

 

11. Սույն կարգով սահմանված դեպքերում` Կապալառուի կողմից չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար նախատեսվող չօգտագործված գումարները (այդ թվում պահուստային միջոցները) ենթակա են վերաբաշխման մինչև ընթացիկ տարվա ավարտը և (կամ) վերադարձման պետական բյուջե:

 

5. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՐԺԵՔԻ

ՀԱՇՎԱՐԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿ

 

12. Միջին ամսական աշխատավարձի չափն ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով (22.08.2008թ. թիվ 98-Ա հրաման):

Միջին ամսական աշխատավարձը (Ամիջ) հաշվարկված է նախկինում գործող նվազագույն ամսական աշխատավարձերի (25000 և 20000 դրամ) հարաբերակցությամբ ստացված (1.25) գործակցի միջոցով:

Ամիջ  կայուն ցուցանիշ չէ և պարբերաբար փոփոխվելու միտում ունի` սահմանվող նվազագույն և վիճակագրական տվյալներում գրանցվող (այդ թվում մեկ ամսվա կտրվածքով) աշխատավարձերի ցուցանիշների տատանումների հետ մեկտեղ:

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկը ներկայացվում է հետևյալ բանաձևով`

 

Ամիջ = (Անվազ 2  : Անվազ 1  ) x Ա07միջ = (25 000 : 20 000) x 98000.0 = 1.25 x 98000.0 = 122500.0 դրամ

(4)

որտեղ`

Միջին ամսական աշխատավարձի չափը չի ներառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հավելավճարներ և արձակուրդի (կամ վերջնահաշվարկի) համար նախատեսվող ծախսեր:

Միջին ամսական աշխատավարձի չափը հետագայում նախատեսվում է հաշվարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրական ծառայության կողմից արձանագրվող սպառողական գների ինդեքսի միջոցով:

Հատուկ նշանակության օբյեկտներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքերի, շինությունների միջին շինարարարական աշխատավարձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդունել `

 

Ամիջ x (Անվազ2 : Անվազ1) = 122500.0 x 1,25 = 153125,0 դրամ

(5)

 

13. Անհրաժեշտության դեպքում հաշվարկներում կարող են կիրառվել շուկայական աշխատավարձերը` պատվիրատուի համաձայնությամբ:

 

6. ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

 

14. Նյութերի արժեքը հաշվարկվում է`

 

Ան = (Ն1 x Գն1 + Ն2 x Գն2 +......+ Նո x Գնո) x 5% + (Ն1 x Գն1 + Ն2 x Գն2 +......

+ Նո x Գնո) x1% + 1 x Գն1 + Ն2 x Գն2 +......+ Նո x Գնո) x 2% +

1 x Գն1 + Ն2 x Գն2 +......+ Նո x Գնո) x Գտրանսպ

(6)

 

որտեղ`

Ան` նյութերի արժեքն է

Ն1, Ն2, Նո ` նյութերի ծախսն է նախահաշվային գործող նորմերով

Գն1, Գն2, Գնո` նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արժեքներն ընդունվում են նախահաշվային հաշվարկների կազմման ժամանակ` գործող գներով: Գործող գների հիմք է ծառայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագիրը, իսկ տվյալների բացակայության դեպքում, շուկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալները և գները հիմնավորող փաստաթղթերը,

1% - այլ նյութերի (այն նյութերն են, որոնք ընդգրկված չեն նախահաշվում և չեն համարվում հիմնական շինարարական նյութեր, բայց օգտագործվում են շինարարության պրոցեսում) քանակը հաշվի առնող տոկոսաչափը, որը հաշվարկվում է նյութերի արժեքից:

2% - փաթեթավորման – պահեստավորման ծախսերի հաշվի առնող տոկոսաչափ, որը հաշվարկվում է նյութերի արժեքից:

5% - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող տոկոսաչափ, որը հաշվարկվում է նյութերի արժեքից:

15. Բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի` շրջկենտրոնների և գյուղական բնակավայրերի համար տրանսպորտային ծախսերի գործակիցը Գտրանսպ հաշվարկվում է նախահաշիվներ կազմող` նախագծային կազմակերպության կողմից` նյութերի սկզբնական արժեքին նոր օբյեկտների համար ավելացնելով յուրաքանչյուր 1 կմ դիմաց (Ստեփանակերտ քաղաքից սկսած) նյութերի արժեքի 0.18%-ի չափով և վերանորոգվող, ինչպես նաև ճանապարհաշինության օբյեկտների համար 0.1%-ի չափով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի համար, վերոհիշյալ տրանսպորտային ծախսերի տոկոսաչափերը հաշվարկվում են Բերձոր քաղաքից:

 

7. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

 

16. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է.

 

Ամեք=(Ժ1 x Ա1 + Ժ2 x Ա2.....Ժո Աո) x 1.03

(7)

որտեղ`

Ամեք` մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է

Ժ12, Ժո ` մեքենաների աշխատանքի ժամանակն է

Ա1,Ա2,Աո` 1 մեքենա/ժամի արժեքն է (ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագրից):

17. Մեքենաների ու մեխանիզմների շահագործման ծախսերի (1984թ. գների նկատմամբ) անցման գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Ներմուծեք նկարագրությունը_1613

(8)

որտեղ`

Գահ` ամորտիզացիոն հատկացումների վերահաշվարկման գործակից, ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի որոշմամբ (ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաքաշինության նախարարություն)

ԳՊԲ` պահեստամասերի արժեքի փոփոխման գործակից, ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված տվյալների կամ նախահաշիվներ կազմող` նախագծային կազմակերպության կողմից կատարված հաշվարկների հիման վրա

Գէն` էներգիայի տեսակների արժեքի փոփոխման գործակիցն է

 

Գէն = 0.8 Գ դիզ.վառ + 0.2 Գ էլ.էներգ

(9)

 

որի 80%-ը կազմում է դիզ.վառելիքի արժեքի փոփոխությունը և որոշվում է

Ներմուծեք նկարագրությունը_1618

(10)

Ավ ` 1 կգ վառելիքի արժեքն է գործող գներով

0.08 ` 1 կգ վառելիքի արժեքն է 1984 թվականի գների մակարդակով

1.18 ` 1 լիտրից 1կգ-ի անցման գործակիցը

20%-ը կազմում է էլեկտրաէներգիայի արժեքի փոփոխությունը և որոշվում է

Ներմուծեք նկարագրությունը_1619

(11)

Աէներգ` 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է` գործող գներով

0.0325` 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է` 1984 թվականի գների մակարդակով

ԳԱՇ ` աշխատավարձի անցման գործակիցն է (1984 թվականի դրությամբ)

Վերոհիշյալ գործակիցների հաշվարկային արժեքները բերված են ստորև` 1 աղյուսակում.

 

Աղյուսակ 1

 

Հ/հ

Համապատասխան հատկացումներ

Շահագործման ծախսերից կազմող

բաժնեմասերի գումարի չափը

1

ամորտիզացիա

0.208

2

պահեստամասեր

0.144

3

աշխատավարձ

0.286

4

վառելանյութ, էլեկտրաէներգիա, քսայուղեր

0.321

ԸՆԴԱՄԵՆԸ

0.959

 

8. ՎԵՐԱԴԻՐ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

18. Վերադիր ծախսերը վ) հաշվարկվում են ուղղակի ծախսերի արժեքից`

Ներմուծեք նկարագրությունը_1616

(12)

Ծու ` ուղղակի ծախսեր

8.5%` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված ուղղակի ծախսերից մասհանվող տոկոսաչափն է:

 

9.ՇԱՀՈՒՅԹԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Շահույթը (Շ) հաշվարկվում է ուղղակի և վերադիր ծախսերի արժեքից`

Ներմուծեք նկարագրությունը_1617

(13)

Ծու` ուղղակի ծախսեր

Ծվ ` վերադիր ծախսեր

Շինարարության համար սահմանված է 10% շահութաբերություն:

 

10. ՀԱՐԿԵՐ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են շինարարական աշխատանքների արժեքից սահմանված կարգով:

 

11. ՆԵՂՎԱԾՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐ

 

19. Գործող (շահագործվող) օբյեկտներում` նեղվածքի պայմաններում շինմոնտաժային աշխատաքների իրականացման համար նախատեսվող ծախսերը հաշվարկվում են EPEP-85 (ԵՐԵՐ-85) ժողովածուի մեջ ներառված համապատասխան գործակցի միջոցով:

20. Քաղաքի խիտ կառուցապատված մասում նեղվածքի պայմաններում իրականացվող շինարարությունը առանձնանում է.

1) գոյություն ունեցող ճյուղավորված ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի տեղափոխման և (կամ) փոխարինման,

2) նեղվածքի պայմաններում կամ անմիջապես շինհրապարակում նյութերի (կոնստրուկցիաների) պահեստավորման,

3) անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին համապատասխան շինարարության կազմակերպման նախագծով (ՇԿՆ) նախատեսված վերամբարձ կռունկի (սլաքի պտույտի) սահմանափակ գործողությունների համար լրացուցիչ աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ:

 

12. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ

ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ (ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ) ԱՐԺԵՔՆԵՐ

 

21. Պետական պատվերով իրականացվող օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության համար անհրաժեշտ ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` ըստ 2 աղյուսակի.

 

Աղյուսակ 2

 

Հ/հ

Օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի

մշակման աշխատանքների արժեքը (մլն.դրամ)

 

Մասհանվող տոկոսաչափը (մատուցվող ծառայության

ծախսերը %)

1

0.1-ից մինչև 0.5 ներառյալ

12

2

0.5-ից ավել մինչև 1.0 ներառյալ

11

3

1.0-ից ավել մինչև 5.0 ներառյալ

10

4

5.0-ից ավել մինչև 10.0 ներառյալ

9

5

10.0-ից ավել մինչև 15.0 ներառյալ

8

6

15.0-ից ավել մինչև 20.0 ներառյալ

7

7

20.0-ից ավել մինչև 30.0 ներառյալ

6

8

30.0-ից ավել մինչև 50.0 ներառյալ

5

9

50.0-ից ավել մինչև 100.0 ներառյալ

3.5

10

100.0 -ից ավել

պայմանագրային

11

Վերոհիշյալ (կողմնորոշիչ) նորմերը սահմանված են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ամբողջական ծավալի համար:

Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության անհրաժեշտությամբ թելադրված ծառայության ծախսերը (արժեքը) հաշվարկում են օբյեկտի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` K=0.2 գործակցի կիրառմամբ:

 Նկուղային հարկերի վերազինման, ինչպես նաև ցոկոլային և այլ տարածքների նախագծերի փորձաքննության արժեքը պայմանագրային է:

     

 

13. ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ  ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

Շինարարական օբյեկտների տեխնիկական հսկողության ծառայության ծախսերը սահմանել պայմանագրային արժեքի 1%-ի չափով:

 

14. ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

22. Հեղինակային հսկողության ծառայությունն իրականացվում է շինարարության ամբողջ ընթացքում` կատարվող աշխատանքների հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանությունն ապահովելու նպատակով:

23. Մատուցվող ծառայության ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախահաշվային արժեքից` 0.6 % -ի չափով:

 

15. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐ

 

24.Շինարարության նախահաշվային արժեքի մեջ կլիմայական պայմանների ազդեցությունները հաշվի առնող տոկոսաչափը ամբողջ տարվա համար կազմում է 0,7% :

25. Ժամանակավոր շենքերի և շինությունների ծախսերն ընդունվում են 1% չափով:

 

16. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ

ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐ

 

Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն: