Համարը 
N 420-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2012.09.07/16(73)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվը 
13.08.2012
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
13.08.2012
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.09.2012
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 61-Ն-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«23» օգոստոսի 2012թ.

պետական գրանցման համարը 11012128

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«13» օգոստոսի 2012թ.

N 420-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 61-Ն-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2010 թվականի հուլիսի 22-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 61-Ն-Ա հրամանով հաստատված կարգի.

1) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«13. Շինմոնտաժային աշխատանքների համար նոմիմալ աշխատավարձի կիրառումը , այսուհետ /շուկայական աշխատավարձ/, պայմանավորվում է շուկայական հարաբերություններով: Շինմոնտաժային աշխատանքների այն տեսակները, որոնց նախահաշիվների կազմման հիմքում կիրառվող` 1984 թվականի գները չեն համապատասխանում գործող շուկայական գներին, կիրառվում է շուկայական աշխատավարձ: Շուկայական աշխատավարձով հաշվարկվող շինմոնտաժային աշխատանքների տեսակներն ու դրանց շուկայական աշխատավարձի չափը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից, ընտրական կարգով տվյալ ոլորտում գործող շինարարական կազմակերպություններից հարցումներ կատարելու միջոցով».

2) 13-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«13. ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

Շինարարական օբյեկտների տեխնիկական հսկողության ծառայության ծախսերը սահմանվում և հաշվարկվում են օբյեկտի շինմոնտաժային աշխատանքների նախահաշվային արժեքից` ըստ 3 աղյուսակում նշված տոկոսաչափի:

 

Աղյուսակ 3

ՀՀ

Օբյեկտի նախահաշվային

 

արժեքը /մլն. դրամ/

Ծառայության մատուցման ծախսերի

 

տոկոսաչափ /%/

1

մինչև 50.0 ներառյալ

2

2

50-ից ավել մինչև 100 ներառյալ

1.8

3

100-ից ավել մինչև 300 ներառյալ

1.5

4

300-ից ավել մինչև 500 ներառյալ

1.3

5

500-ից ավել մինչև 800 ներառյալ

1.2

6

800-ից ավել մինչև 1000 ներառյալ

1.1

7

1000-ից ավել

1.0

 

»:

 

3) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«23. Մատուցվող ծառայության ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախահաշվային արժեքից` ըստ 4 աղյուսակում տրված տոկոսաչափի:

 

Աղյուսակ 4

Շինարարության տեսակը

Ծառայության մատուցման ծախսերի

տոկոսաչափ /%/

 

Արտադրական նշանակության օբյեկտներ

0.4

Բնակարանային և քաղաքացիական նշանակության օբյեկտներ

0.6

 

»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

                                                     Կ. ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ