| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«08» հոկտեմբերի 2010թ.
պետական գրանցման համարը 1101085 |
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«01» հոկտեմբերի 2010թ. |
N 153-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի ԹԻՎ 61-Ն-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 499 որոշման համաձայն
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2010 թվականի հուլիսի 22-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 61-Ն-Ա հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունը` 14-րդ կետում տոկոս արտահայտող «5» թիվը փոխարինել «2»-ով:
2. Սույն հրամանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունն իրականացնում եմ անձամբ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: