| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«02» օգոստոսի 2010թ.
պետական գրանցման համարը 1101071 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«22» հուլիսի 2010թ. |
թիվ 61-Ն-Ա |
ք. Ստեփանակերտ
ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի` «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 499 որոշման և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի համաձայն
Հ ր ա մ ա յ ու մ ե մ`
1. Հաստատել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման» կարգը` համաձայն հավելվածի:
2.Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 23-ի` «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 10-Ա հրամանով հաստատված կարգը:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունն իրականացնում եմ անձամբ:
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
| |
Հավելված
ԼՂՀ քաղաքաշինության նախարարի
«22» հուլիսի 2010թ. թիվ 61-Ն-Ա հրամանի |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն Կարգով կարգավորվում է պետական բյուջեի (այդ թվում վարկային) միջոցների հաշվին իրականացվող շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, ընդլայնման, արդիականացման, հիմնանորոգման (հետագայում՝ շինարարության) աշխատանքների արժեքների որոշումը:
2. Ոչ պետական ծրագրերով իրականացվող շինարարության, վերակառուցման, վերականգնման, ընդլայնման, արդիականացման, հիմնանորոգման աշխատանքների արժեքների որոշման համար Կարգը կրում է երաշխավորական և (կամ) խորհրդատվական բնույթ:
3. Սույն Կարգը չի ներառում մասնագիտական և փորձաքննության արդյունքում տրվող եզրակացությունների ձեռք բերման ծախսերը:
2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
4. Սույն Կարգում կիրառված են հետևյալ տերմինները` համապատասխան սահմանումներով.
Ամսական միջին աշխատավարձ` նախահաշվային փաստաթղթերում կիրառվող աշխատավարձի հաշվարկային չափ:
Ինֆորմացիոն տեղեկագիր` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից պարբերաբար հրատարակվող տեղեկատու- ձեռնարկ:
3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
5. Սույն Կարգը սահմանում է առանձին շենքերի և շինությունների շինարարության արժեքի ձևավորման հիմնական դրույթները, կառուցվածքն ու ծախսերի հաշվարկը:
6. Շինարարական աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
Ա` արժեքն է
Ծ` ծախսերն են
Շ` շահույթն է
Հ` հարկերն են
7. Շինարարական աշխատանքների արժեքում ծախսերի կառուցվածքը` ելնելով շինարարական նորմերից, բաղկացած է.
որտեղ`
Ծ` շինարարական աշխատանքների արժեքում հաշվի առնված ծախսերն են.
Ծու` ուղղակի ծախսեր
Ծվ ` վերադիր ծախսեր
Ծայլ` այլ ծախսեր
1) Ուղղակի ծախսերին (Ծու) են վերաբերվում այն ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են արտադրության հետ` այն է.
որտեղ`
Աշ` արտադրական գործընթացում զբաղված աշխատողների (համապատասխան որակավորում ունեցող բանվորների և մեխանիզատորների) աշխատավարձն է, այդ թվում «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարների մասին» ԼՂՀ օրենքով նախատեսված պարտադիր վճարները:
Ան` նյութերի, պատրաստվածքների, կիսապատրաստուկների և կոնստրուկցիաների արժեքը, տեղակայման ենթակա սարքավորումների, պահեստամասերի, վառելիքի և այլ նյութերի արժեքը, արտադրական գործընթացին անհրաժեշտ բնական ռեսուրսների ձեռք բերման և օգտագործման ծախսերը, ինչպես նաև բնապահպանական վճարները:
Ամեք` անմիջապես շինարարությանը մասնակցող մեքենաների, փոխադրամիջոցների և այլ մեխանիզմների սպասարկման և շահագործման հետ կապված ծախսերն են (արժեքը):
2) Վերադիր ծախսերին (Ծվ) են վերաբերվում աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը` (կառավարման ապարատի և գծային անձնակազմի) աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) վարձատրում, փոքրարժեք գույքի մաշվածություն, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիոն ծախսեր, վարձավճարներ, պահպանման ծախսեր (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձ, սոցապահովման հատկացումներ և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):
3) Այլ ծախսերը (Ծայլ) հաշվի են առնում աշխատանքների վրա ազդող հատուկ (շինարարական հրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման ծախսերը, շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության առանձնահատկությունները) պայմանները:
4. ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
8. Ամփոփ նախահաշվում առանձին տողով ներկայացվող` շինարարության ընթացքում բացահայտված և պարտադիր կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերն անհրաժեշտ է հաշվարկել շինարարության ամբողջ նախահաշվային արժեքից` 2.5%-ի չափով, հատուկ նշանակության օբյեկտներում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքեր, շինություններ)` 5.5%-ի չափով և վերանորոգվող, վերակառուցվող և վերականգվող օբյեկտների համար` 6 %-ի չափով:
9. Չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար Պատվիրատուի կողմից Կապալառուին տրամադրվող պահուստային միջոցները ենթակա են վճարման` վերջինիս կողմից հիմնավորող փաստաթղթերի (կատարողական ակտերի, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց եզրակացությունների առկայության) ներկայացման դեպքում:
10. Չնախատեսված աշխատանքների և ծախսերի պահուստային միջոցները կարող են տրամադրվել աշխատանքային փաստաթղթերում ծավալահատակագծային, կոնստրուկտիվ, տեխնոլոգիական լուծումների փոփոխման (արդիականացման), նախահաշվային արժեքի ճշգրտման, նախագծա-նախահաշվային փաստաթղթերում տեղ գտած սխալների ուղղման, լրացուցիչ ծախսերի փոխհատուցման, որոնք պայմանավորված են նոր նյութերի և պատրաստվածքների ներդրմամբ և առաքմամբ, սարքավորումների ձեռք բերման և մոնտաժման արժեքների փոփոխման հետ կապված ծախսերի անհրաժեշտությամբ:
11. Սույն կարգով սահմանված դեպքերում` Կապալառուի կողմից չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար նախատեսվող չօգտագործված գումարները (այդ թվում պահուստային միջոցները) ենթակա են վերաբաշխման մինչև ընթացիկ տարվա ավարտը և (կամ) վերադարձման պետական բյուջե:
5. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՐԺԵՔԻ
ՀԱՇՎԱՐԿ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿ
12. Միջին ամսական աշխատավարձի չափն ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով (22.08.2008թ. թիվ 98-Ա հրաման):
Միջին ամսական աշխատավարձը (Ամիջ) հաշվարկված է նախկինում գործող նվազագույն ամսական աշխատավարձերի (25000 և 20000 դրամ) հարաբերակցությամբ ստացված (1.25) գործակցի միջոցով:
Ամիջ կայուն ցուցանիշ չէ և պարբերաբար փոփոխվելու միտում ունի` սահմանվող նվազագույն և վիճակագրական տվյալներում գրանցվող (այդ թվում մեկ ամսվա կտրվածքով) աշխատավարձերի ցուցանիշների տատանումների հետ մեկտեղ:
Միջին ամսական աշխատավարձի հաշվարկը ներկայացվում է հետևյալ բանաձևով`
|
Ամիջ = (Անվազ 2 : Անվազ 1 ) x Ա07միջ = (25 000 : 20 000) x 98000.0 = 1.25 x 98000.0 = 122500.0 դրամ |
(4) |
որտեղ`
Միջին ամսական աշխատավարձի չափը չի ներառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հավելավճարներ և արձակուրդի (կամ վերջնահաշվարկի) համար նախատեսվող ծախսեր:
Միջին ամսական աշխատավարձի չափը հետագայում նախատեսվում է հաշվարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրական ծառայության կողմից արձանագրվող սպառողական գների ինդեքսի միջոցով:
Հատուկ նշանակության օբյեկտներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքերի, շինությունների միջին շինարարարական աշխատավարձը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդունել `
|
Ամիջ x (Անվազ2 : Անվազ1) = 122500.0 x 1,25 = 153125,0 դրամ |
(5) |
13. Անհրաժեշտության դեպքում հաշվարկներում կարող են կիրառվել շուկայական աշխատավարձերը` պատվիրատուի համաձայնությամբ:
6. ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ
14. Նյութերի արժեքը հաշվարկվում է`
|
Ան = (Ն1 x Գն1 + Ն2 x Գն2 +......+ Նո x Գնո) x 5% + (Ն1 x Գն1 + Ն2 x Գն2 +......
+ Նո x Գնո) x1% + (Ն1 x Գն1 + Ն2 x Գն2 +......+ Նո x Գնո) x 2% +
(Ն1 x Գն1 + Ն2 x Գն2 +......+ Նո x Գնո) x Գտրանսպ |
(6) |
որտեղ`
Ան` նյութերի արժեքն է
Ն1, Ն2, Նո ` նյութերի ծախսն է նախահաշվային գործող նորմերով
Գն1, Գն2, Գնո` նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արժեքներն ընդունվում են նախահաշվային հաշվարկների կազմման ժամանակ` գործող գներով: Գործող գների հիմք է ծառայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագիրը, իսկ տվյալների բացակայության դեպքում, շուկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալները և գները հիմնավորող փաստաթղթերը,
1% - այլ նյութերի (այն նյութերն են, որոնք ընդգրկված չեն նախահաշվում և չեն համարվում հիմնական շինարարական նյութեր, բայց օգտագործվում են շինարարության պրոցեսում) քանակը հաշվի առնող տոկոսաչափը, որը հաշվարկվում է նյութերի արժեքից:
2% - փաթեթավորման – պահեստավորման ծախսերի հաշվի առնող տոկոսաչափ, որը հաշվարկվում է նյութերի արժեքից:
2% - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող տոկոսաչափ, որը հաշվարկվում է նյութերի արժեքից:
(14-րդ կետը փոփ. 01.10.10 N 153-Ն)
15. Բացի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի` շրջկենտրոնների և գյուղական բնակավայրերի համար տրանսպորտային ծախսերի գործակիցը Գտրանսպ հաշվարկվում է նախահաշիվներ կազմող` նախագծային կազմակերպության կողմից` նյութերի սկզբնական արժեքին նոր օբյեկտների համար ավելացնելով յուրաքանչյուր 1 կմ դիմաց (Ստեփանակերտ քաղաքից սկսած) նյութերի արժեքի 0.18%-ի չափով և վերանորոգվող, ինչպես նաև ճանապարհաշինության օբյեկտների համար 0.1%-ի չափով: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի համար, վերոհիշյալ տրանսպորտային ծախսերի տոկոսաչափերը հաշվարկվում են Բերձոր քաղաքից:
7. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ
16. Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է.
|
Ամեք=(Ժ1 x Ա1 + Ժ2 x Ա2.....Ժո Աո) x 1.03 |
(7) |
որտեղ`
Ամեք` մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է
Ժ1,Ժ2, Ժո ` մեքենաների աշխատանքի ժամանակն է
Ա1,Ա2,Աո` 1 մեքենա/ժամի արժեքն է (ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագրից):
17. Մեքենաների ու մեխանիզմների շահագործման ծախսերի (1984թ. գների նկատմամբ) անցման գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
|

|
(8) |
որտեղ`
Գահ` ամորտիզացիոն հատկացումների վերահաշվարկման գործակից, ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմնի որոշմամբ (ներկայումս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաքաշինության նախարարություն)
ԳՊԲ` պահեստամասերի արժեքի փոփոխման գործակից, ընդունվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված տվյալների կամ նախահաշիվներ կազմող` նախագծային կազմակերպության կողմից կատարված հաշվարկների հիման վրա
Գէն` էներգիայի տեսակների արժեքի փոփոխման գործակիցն է
|
Գէն = 0.8 Գ դիզ.վառ + 0.2 Գ էլ.էներգ |
(9) |
որի 80%-ը կազմում է դիզ.վառելիքի արժեքի փոփոխությունը և որոշվում է
|

|
(10) |
Ավ ` 1 կգ վառելիքի արժեքն է գործող գներով
0.08 ` 1 կգ վառելիքի արժեքն է 1984 թվականի գների մակարդակով
1.18 ` 1 լիտրից 1կգ-ի անցման գործակիցը
20%-ը կազմում է էլեկտրաէներգիայի արժեքի փոփոխությունը և որոշվում է
|

|
(11) |
Աէներգ` 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է` գործող գներով
0.0325` 1 կվտ/ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է` 1984 թվականի գների մակարդակով
ԳԱՇ ` աշխատավարձի անցման գործակիցն է (1984 թվականի դրությամբ)
Վերոհիշյալ գործակիցների հաշվարկային արժեքները բերված են ստորև` 1 աղյուսակում.
Աղյուսակ 1
|
Հ/հ |
Համապատասխան հատկացումներ |
Շահագործման ծախսերից կազմող
բաժնեմասերի գումարի չափը |
|
1 |
ամորտիզացիա |
0.208 |
|
2 |
պահեստամասեր |
0.144 |
|
3 |
աշխատավարձ |
0.286 |
|
4 |
վառելանյութ, էլեկտրաէներգիա, քսայուղեր |
0.321 |
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
0.959 |
8. ՎԵՐԱԴԻՐ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ
18. Վերադիր ծախսերը (Ծվ) հաշվարկվում են ուղղակի ծախսերի արժեքից`
|

|
(12) |
Ծու ` ուղղակի ծախսեր
8.5%` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված ուղղակի ծախսերից մասհանվող տոկոսաչափն է:
9.ՇԱՀՈՒՅԹԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿ
Շահույթը (Շ) հաշվարկվում է ուղղակի և վերադիր ծախսերի արժեքից`
|

|
(13) |
Ծու` ուղղակի ծախսեր
Ծվ ` վերադիր ծախսեր
Շինարարության համար սահմանված է 10% շահութաբերություն:
10. ՀԱՐԿԵՐ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են շինարարական աշխատանքների արժեքից սահմանված կարգով:
11. ՆԵՂՎԱԾՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐ
19. Գործող (շահագործվող) օբյեկտներում` նեղվածքի պայմաններում շինմոնտաժային աշխատաքների իրականացման համար նախատեսվող ծախսերը հաշվարկվում են EPEP-85 (ԵՐԵՐ-85) ժողովածուի մեջ ներառված համապատասխան գործակցի միջոցով:
20. Քաղաքի խիտ կառուցապատված մասում նեղվածքի պայմաններում իրականացվող շինարարությունը առանձնանում է.
1) գոյություն ունեցող ճյուղավորված ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի տեղափոխման և (կամ) փոխարինման,
2) նեղվածքի պայմաններում կամ անմիջապես շինհրապարակում նյութերի (կոնստրուկցիաների) պահեստավորման,
3) անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին համապատասխան շինարարության կազմակերպման նախագծով (ՇԿՆ) նախատեսված վերամբարձ կռունկի (սլաքի պտույտի) սահմանափակ գործողությունների համար լրացուցիչ աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ:
12. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ (ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ) ԱՐԺԵՔՆԵՐ
21. Պետական պատվերով իրականացվող օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության համար անհրաժեշտ ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` ըստ 2 աղյուսակի.
Աղյուսակ 2
|
Հ/հ |
Օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի
մշակման աշխատանքների արժեքը (մլն.դրամ)
|
Մասհանվող տոկոսաչափը (մատուցվող ծառայության
ծախսերը %) |
|
1 |
0.1-ից մինչև 0.5 ներառյալ |
12 |
|
2 |
0.5-ից ավել մինչև 1.0 ներառյալ |
11 |
|
3 |
1.0-ից ավել մինչև 5.0 ներառյալ |
10 |
|
4 |
5.0-ից ավել մինչև 10.0 ներառյալ |
9 |
|
5 |
10.0-ից ավել մինչև 15.0 ներառյալ |
8 |
|
6 |
15.0-ից ավել մինչև 20.0 ներառյալ |
7 |
|
7 |
20.0-ից ավել մինչև 30.0 ներառյալ |
6 |
|
8 |
30.0-ից ավել մինչև 50.0 ներառյալ |
5 |
|
9 |
50.0-ից ավել մինչև 100.0 ներառյալ |
3.5 |
|
10 |
100.0 -ից ավել |
պայմանագրային |
|
11 |
Վերոհիշյալ (կողմնորոշիչ) նորմերը սահմանված են նախագծա-նախահաշվային փաստաթղթերի ամբողջական ծավալի համար:
Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության անհրաժեշտությամբ թելադրված ծառայության ծախսերը (արժեքը) հաշվարկում են օբյեկտի նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` K=0.2 գործակցի կիրառմամբ:
Նկուղային հարկերի վերազինման, ինչպես նաև ցոկոլային և այլ տարածքների նախագծերի փորձաքննության արժեքը պայմանագրային է: |
|
13. ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
Շինարարական օբյեկտների տեխնիկական հսկողության ծառայության ծախսերը սահմանել պայմանագրային արժեքի 1%-ի չափով:
14. ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
22. Հեղինակային հսկողության ծառայությունն իրականացվում է շինարարության ամբողջ ընթացքում` կատարվող աշխատանքների հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանությունն ապահովելու նպատակով:
23. Մատուցվող ծառայության ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախահաշվային արժեքից` 0.6 % -ի չափով:
15. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐ
24.Շինարարության նախահաշվային արժեքի մեջ կլիմայական պայմանների ազդեցությունները հաշվի առնող տոկոսաչափը ամբողջ տարվա համար կազմում է 0,7% :
25. Ժամանակավոր շենքերի և շինությունների ծախսերն ընդունվում են 1% չափով:
16. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ
ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐ
Նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն:
(կարգը փոփ. 01.10.10 N 153-Ն)