Համարը 
N 10 Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.02.14/10(82)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
23.01.2008
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
23.01.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.01.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
19.08.2010

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«04» փետրվարի 2008թ.

Պետգրանցման համարը 824

 

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«23» հունվարի 2008թ.

 N 10 Ա

ք. Ստեփանակերտ

 

Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին

 

«Քաղաքաշինության մասին» ԼՂՀ օրենքի 101 հոդվածի «գ» կետի և ԼՂՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 499 որոշման համաձայն

 

Հ ր ա մ ա յ ու մ ե մ

 

1. Հաստատել Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Հրամանի կատարման հսկողությունը դնել աշխատակազմի շինարարության քաղաքականության և ծրագրերի բաժնի վրա:

4. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ քաղաքաշինության նախարարի 2005թ. օգոստոսի 26-ի թիվ 65-Ա հրամանով հաստատված «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը»:

 

 

Նախարար

Ա. Մամունց  

 

 

 

Հավելված

ԼՂՀ քաղաքաշինության նախարարի

«23» հունվարի 2008թ.

թիվ 10 Ա հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն Կարգը մշակված է պետական բյուջեի (այդ թվում վարկային) միջոցների հաշվին իրականացվող շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, ընդլայնման, արդիականացման, հիմնանորոգման (հետագայում՝ շինարարության) նախահաշվային արժեքների որոշման համար:

2. Ոչ պետական ծրագրերով իրականացվող շինարարության, վերակառուցման, վերականգնման, ընդլայնման, արդիականացման, հիմնանորոգման աշխատանքների արժեքների որոշման համար Կարգը կրում է երաշխավորական և /կամ/ խորհրդատվական բնույթ:

3. Սույն Կարգը չի ներառում մասնագիտական և փորձաքննության արդյունքում տրվող եզրակացությունների ձեռք բերման ծախսերը:

 

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

1. Սույն Կարգում կիրառված են հետևյալ տերմինները` համապատասխան սահմանումներով:

Ամսական միջին աշխատավարձ` նախահաշվային փաստաթղթերում կիրառվող աշխատավարձի հաշվարկային չափ:

Ինֆորմացիոն տեղեկագիր` ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից պարբերաբար հրատարակվող տեղեկատու-ձեռնարկ:

 

3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն Կարգը սահմանում է առանձին շենքերի և շինությունների շինարարության արժեքի ձևավորման հիմնական դրույթները, կառուցվածքն ու ծախսերի հաշվարկը:

2. Շինարարական աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով՝

 

Ա = Ծ + Շ + Հ

(1)

 

 

որտեղ՝

Ա` արժեքն է

Ծ` ծախսերն են

Շ` շահույթն է

Հ` հարկերն են

 

3. Շինարարական աշխատանքների արժեքում ծախսերի կառուցվածքը` ելնելով շինարարական նորմերից, բաղկացած է.

 

Ծ=Ծուվայլ

(2)

 

որտեղ`

Ծ ` շինարարական աշխատանքների արժեքում հաշվի առնված ծախսերն են.

Ծու` ուղղակի ծախսեր

Ծվ ` վերադիր ծախսեր

Ծայլ` այլ ծախսեր

ա. Ուղղակի ծախսերին (Ծու) վերաբերում են այն ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են արտադրության հետ` այն է.

 

Ծու = Աշնմեք

(3)

որտեղ`

Աշ` արտադրական գործընթացում զբաղված աշխատողների /համապատասխան որակավորում ունեցող բանվորների և մեխանիզատորների/ աշխատավարձն է, այդ թվում «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարների մասին» ԼՂՀ օրենքով նախատեսված պարտադիր վճարները:

Ան` նյութերի, պատրաստվածքների, կիսապատրաստուկների և կոնստրուկցիաների արժեքը, տեղակայման ենթակա սարքավորումների, պահեստամասերի, վառելիքի և այլ նյութերի արժեքը, արտադրական գործընթացին անհրաժեշտ բնական ռեսուրսների ձեռք բերման և օգտագործման ծախսերը, ինչպես նաև բնապահպանական վճարները:

Ամեք` անմիջապես շինարարությանը մասնակցող մեքենաների, փոխադրամիջոցների և այլ մեխանիզմների սպասարկման և շահագործման հետ կապված ծախսերն են /արժեքը/:

բ. Վերադիր ծախսերինվ) վերաբերում են աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը` /կառավարման ապարատի և գծային անձնակազմի /աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն/ վարձատրում, փոքրարժեք գույքի մաշվածություն, շենքերի և կառուցվածքների /ժամանակավոր և մշտական/ ամորտիզացիոն ծախսեր, վարձավճարներ, պահպանման ծախսեր /ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն/, օժանդակ /հիմնական կազմի մեջ չմտած/ բանվորների աշխատավարձ, սոցապահովման հատկացումներ և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ/:

գ. Այլ ծախսերը (Ծայլ) հաշվի են առնում աշխատանքների վրա ազդող հատուկ (շինարարական հրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման ծախսերը, շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության առանձնահատկությունները) պայմանները:

 

4. ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

 

1) Ամփոփ նախահաշվում առանձին տողով ներկայացվող` շինարարության ընթացքում բացահայտված և պարտադիր կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերն անհրաժեշտ է հաշվարկել շինարարության ամբողջ նախահաշվային արժեքից:

Չնախատեսված աշխատանքների ծախսերի համար նախատեսվող հատկացումների սահմանային չափերը ընդունվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից` ըստ թիվ 1 աղյուսակի:

 

Աղյուսակ 1            

 

Կառույցի տեսակը

Չնախատեսված աշխատանքների ծախսերի տոկոսային /%/ չափաբաժինը` օբյեկտի նախահաշվային արժեքից հաշվարկվող (նորակառույց/ վերակա-ռուցվող, հիմնանորոգվող, ամրացվող)

I.

Երկփուլ նախագծով` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով նախագծվող օբյեկտներ

 

Հատուկ նախագծերով իրականացվող

 

ա.

- լեռնահարստացման կոմբինատներ, գունավոր մետալուրգիայի և քիմիական արտադրության ձեռնարկություններ, հիդրոէլեկտրակայաններ, ատոմային էլեկտրակայաններ, մետրոպոլիտեն, թունելներ, խոշոր կամուրջներ, ինչպես նաև կամուրջներ ե/բետոնյա թռիչքային շինվածքներով ավելի քան 80մ երկար. և մետաղական թռիչքային շինվածքներով ավելի քան 1ooմ երկար., արտառոց` տեխնիկապես բարդ լուծումներով շենքեր և շինություններ

10/12

բ.

- մետալուրգիայի և քիմիական գործարաններ, նավթարտադրության, գազարտադրության գործարաններ, մանրեաբանական արտադրության կազմակերպություններ, հարստացման ֆաբրիկաներ, մելիորատիվ շինարարության օբյեկտներ, ծովային հիդրոտեխնիկական կառույցներ

7/8

գ.

- մնացած ձեռնարկությունների շենքերն ու շինությունները արտադրական և գյուղատնտեսական բնույթի, տրանսպորտի և կապի, հասարակական շենքերն ու շինությունները /բացի բնակելի շենքերից/

5/6

դ.

- բնակելի շենքեր

3/4

 

Տիպային և կրկնակի կիրառման /հատուկ/ նախագծերով իրականացվող շինարարության օբյեկտներ

 

ե.

- հասարակական շենքեր և շինություններ, բնակելի շենքեր

2/3

զ.

- արտադրական նշանակության օբյեկտներ

3/4

II.

Մեկ` «Աշխատանքային նախագիծ» փուլով նախագծվող օբյեկտներ

 
 

Տիպային և կրկնակի կիրառման նախագծերով իրականացվող

 

ա.

- արտադրական շենքեր և շինություններ, ինչպես նաև նոր /հատուկ/ նախագծերով իրականացվող բնակելի շենքեր

3/4

 

Հատուկ նախագծերով իրականացվող

 

բ.

- հասարակական շենքեր և շինություններ

5/6

 

Տիպային և կրկնվող նախագծերով իրականացվող

 

գ.

- հասարակական շենքեր և շինություններ, բնակելի շենքեր

2/3

դ.

- արտադրական այն օբյեկտների համար, որոնք չեն նախատեսվել սույն աղյուսակի I-ին կետի ա/ ենթակետի 10/12 %-ին կիրառվում է 0.5 գործակիցը /բայց ոչ պակաս քան 3% շինարարության կամ հիմնանորոգման նախահաշվային արժեքից/

3-5 / 3-6

III.

Հատուկ նշանակության օբյեկտներ

6/7

 

- ԼՂՀ նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքեր, շինություններ 

5/6

2. Կապալի պայմանագրով նախատեսված և Կապալառուին նախապես տրամադրվող չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար անհրաժեշտ գումարը սահմանվում է թիվ 1 աղյուսակում նշված նորմատիվի 50 տոկոսի չափով:

3. Կապալառուին նախապես տրամադրվող` չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար անհրաժեշտ միջոցներն օգտագործվում են Կապալառուի կողմից, իր իսկ նախաձեռնությամբ շինարարության կազմակերպման ընթացքում աշխատանքների կատարման ձևի /ուղիների/ փոփոխման, մեխանիզմների, աշխատանքային գծագրերում նախատեսված առանձին շինարարական կոնստրուկցիաների և նյութերի այլ կոնստրուկցիաներով և նյութերով փոխարինման անհրաժեշտությունից ելնելով:

4. Թիվ 1 աղյուսակով սահմանված նորմատիվի մնացած 50 տոկոսի չափով` որպես չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար Պատվիրատուի կողմից Կապալառուին տրամադրվող պահուստային միջոցները ենթակա են վճարման` վերջինիս կողմից հիմնավորող փաստաթղթերի /կատարողական ակտերի, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց եզրակացությունների առկայության/ ներկայացման դեպքում:

5. Չնախատեսված աշխատանքների և ծախսերի պահուստային միջոցները մնացած 50 տոկոսի չափով կարող են տրամադրվել աշխատանքային փաստաթղթերում ծավալահատակագծային, կոնստրուկտիվ, տեխնոլոգիական լուծումների փոփոխման /արդիականացման/, նախահաշվային արժեքի ճշգրտման, նախագծանախահաշվային փաստաթղթերում տեղ գտած սխալների ուղղման, լրացուցիչ ծախսերի փոխհատուցման, որոնք պայմանավորված են նոր նյութերի և պատրաստվածքների ներդրմամբ և առաքմամբ, սարքավորումների ձեռք բերման և մոնտաժման արժեքների փոփոխման հետ կապված ծախսերի անհրաժեշտությամբ:

6. Սույն կարգով սահմանված դեպքերում` Կապալառուի կողմից չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար նախատեսվող չօգտագործված գումարները (այդ թվում պահուստային միջոցները) ենթակա են վերաբաշխման մինչև ընթացիկ տարվա ավարտը և /կամ/ վերադարձման պետական բյուջե:

 

5. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1. Միջին ամսական աշխատավարձի չափը ընդունվում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարի հրամանով /14.01.2008թ. թիվ 03-Ա հրաման/:

Միջին ամսական աշխատավարձը /Ամիջ/ հաշվարկված է նախկինում գործող նվազագույն ամսական աշխատավարձերի /20000 և 15000 դրամ/ հարաբերակցությամբ ստացված /1.333/ գործակցի միջոցով:

Ամիջ կայուն ցուցանիշ չէ և միտում ունի պարբերաբար փոփոխվելու` սահմանվող նվազագույն և վիճակագրական տվյալներում գրանցվող /այդ թվում մեկ ամսվա կտրվածքով/ աշխատավարձերի ցուցանիշների տատանումների հետ մեկտեղ:

Միջին ամսական աշխատավարձի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով`

 

Ամիջ=(Ա նվազ 2նվազ 1)xԱ07միջ=(20 000:15 000)x71053.32=1.333x71053.32 = 94714.08 դրամ    (4)

 

որտեղ`

Միջին ամսական աշխատավարձի չափը չի ներառում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված հավելավճարներ և արձակուրդի /կամ վերջնահաշվարկի/ համար նախատեսվող ծախսեր:

Միջին ամսական աշխատավարձի չափը հետագայում նախատեսվում է հաշվարկել ԼՂՀ վիճակագրական ծառայության կողմից արձանագրվող սպառողական գների ինդեքսի միջոցով:

2. Արձակուրդի համար նախատեսվող գումարը հաշվարկվում է ամբողջ աշխատավարձի 8%-ի չափով, կամ էլ վերջինիս նկատմամբ կիրառվում է 1.08 գործակիցը:

 

6. ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

1) Նյութերի արժեքը հաշվարկվում է,

 

Ան = (Ն1ն12ն2+......+Նոնո) x 1.05 x 1.05 x Գտրանսպ x 1.02  

 (5)

 

որտեղ`

Ա ն` նյութերի արժեքն է

Ն1, Ն2, Նո ` նյութերի ծախսն է նախահաշվային գործող նորմերով

Գն1, Գն2, Գնո` նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արժեքները ընդունվում են նախահաշվային հաշվարկների կազմման ժամանակ` գործող գներով: Գործող գների հիմք է ծառայում ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագիրը, իսկ տվյալների բացակայության դեպքում, շուկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալները և գները հիմնավորող փաստաթղթերը,

1.05 - այլ նյութերի քանակը հաշվի առնող գործակից

1.05 - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է` Ստեփանակերտ քաղաքի համար

1.02 - փաթեթավորման - պահեստավորման ծախսեր:

2) Շրջկենտրոնների և գյուղական բնակավայրերի համար տրանսպորտային ծախսերի գործակիցը Գտրանսպ հաշվարկվում է նախահաշիվներ կազմող` նախագծային կազմակերպության կողմից` վերը նշված ծախսերն ավելացնելով յուրաքանչյուր 1 կմ դիմաց (Ստեփանակերտ քաղաքից սկսած) նյութերի արժեքի 0.21 %-ի չափով:

 

7. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1) Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է.

 

Ամեք=(Ժ1122.....ԺոԱո)x1.03 

 (6)

 

որտեղ`

Ամեք, Ժո ` մեքենաների աշխատանքի ժամանակն է

Ա1` մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է

Ժ12, Ա2, Աո` 1 մեքենա/ժամի արժեքն է (ընդունվում է շահագործող կազմակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպության հաշվարկային գներով)

1.03 - այլ մեքենաների շահագործման արժեքը հաշվի առնող գործակից

2) Մեքենաների ու մեխանիզմների շահագործման ծախսերի (1984թ. գների նկատմամբ) անցման գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

Kմեք.շահ   = 

(0.208 x Գահ + 0.144 x ԳՊԲ +0.286 xԳԱՇ + 0.321x Գէն

_____________________________________________

 (7)

 

 0.959

 

  որտեղ`

Գահ` ամորտիզացիոն հատկացումների վերահաշվարկման գործակից, ընդունվում է ԼՂՀ Կառավարության կողմից լիազորված պետական մարմնի որոշմամբ /ներկայումս ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն/

ԳՊԲ` պահեստամասերի արժեքի փոփոխման գործակից, ընդունվում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված տվյալների կամ նախահաշիվներ կազմող` նախագծային կազմակերպության կողմից կատարված հաշվարկների հիման վրա

Գէն` էներգիայի տեսակների արժեքի փոփոխման գործակիցն է

 

Գէն = 0.8 Գդիզ.վառ + 0.2 Գէլ.էներգ  

 (8)

 

որի 80%-ը կազմում է դիզ.վառելիքի արժեքի փոփոխությունը և որոշվում է

 

Գդիզ.վառ     = 

Ավ x1.18

__________

 (9)

 

0.08

 

 

 Ավ` 1 կգ վառելիքի արժեքն է գործող գներով

0.08` 1 կգ վառելիքի արժեքն է 1984թ. գների մակարդակով

1.18` 1 լիտրից 1կգ-ի անցման գործակիցը

20%-ը կազմում է էլեկտրաէներգիայի արժեքի փոփոխությունը և որոշվում է

 

Գէլ.էներգ       =

Աէներգ

_________ 

 (10)
 

0.0325 

 

 

 

Աէներգ` 1 կվտ ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է` գործող գներով

0.0325` 1 կվտ ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է 1984թ գների մակարդակով

ԳԱՇ` աշխատավարձի անցման գործակիցն է /1984 թվի դրությամբ/:

Վերոհիշյալ գործակիցների հաշվարկային արժեքները բերված են ստորև թիվ 2 աղյուսակում:

 

Աղյուսակ 2           

հ/հ

Համապատասխան հատկացումներ

Շահագործման ծախսերից

կազմող բաժնեմասի չափը

1

ամորտիզացիա

0.208

2

պահեստամասեր

0.144

3

աշխատավարձ

0.286

4

վառելանյութ, էլեկտրաէներգիա, քսայուղեր

0.321

 

ԸՆԴԱՄԵՆԸ` բաժնեմասերի գումարը

0.959

8. ՎԵՐԱԴԻՐ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

1) Վերադիր ծախսերը Վ) հաշվարկվում են ուղղակի ծախսերի արժեքից`

 

Ծվ = 

Ծու x 5.3%

------------------

 (11)

 

100%

 

 

 

  Ծու` Ուղղակի ծախսեր

5.3%` ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված ուղղակի ծախսերից մասհանվող տոկոսաչափն է:

 

9. ՇԱՀՈՒՅԹԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Շահույթը (Շ) հաշվարկվում է ուղղակի և վերադիր ծախսերի արժեքից`

 

Շ = 

ու + Ծվ)x11%

------------------

 (12)

 

100%

 

 

Ծու` ուղղակի ծախսեր

Ծվ` վերադիր ծախսեր

Շինարարության համար սահմանված 10% շահութաբերությունն ապահովելու պարագայում` շահույթը կկազմի ուղղակի և վերադիր ծախսերի գումարի 11 %-ը (111% :11%=10%):

 

10. ԱՅԼ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ

 

Այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով:

 

Ծայլ= Ծժկկլx Ծա  

 (13)

 

որտեղ`

Ծայլ` այլ ծախսեր

Ծժկ` ժամանակավոր պահեստային և կենցաղային շենքերի շինարարության /շարժական կամ հավաքովի - քանդովի շենքերի օգտագործման/, ժամանակավոր ինժեներական ցանցերի մոտեցման /էլեկտրաէներգիա, ջուր, օբյեկտի մոտեցնող ճանապարհներ, հրապարակներ և այլն/ ծախսերն ընդունվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության նորմերով /14.01.2008թ. թիվ 02-Ա հրաման/

Ծա` ԼՂՀ Կառավարության (ԼՂՀ կառավարման մարմնի) կողմից սահմանված արտոնությունները և այլ ծախսերը հաշվարկվում են ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

11. ՀԱՐԿԵՐ

 

ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

12. ՆԵՂՎԱԾՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐ

 

1) Գործող /շահագործվող/ օբյեկտներում` նեղվածքի պայմաններում շինմոնտաժային աշխատաքների իրականացման համար նախատեսվող ծախսերը հաշվարկվում են EPEP-85 ժողովածուի մեջ ներառված համապատասխան գործակցի միջոցով:

2) Քաղաքի խիտ կառուցապատված մասում նեղվածքի պայմաններում իրականացվող շինարարությունը առանձնանում է.

ա. գոյություն ունեցող ճյուղավորված ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի տեղափոխման և /կամ/ փոխարինման,

բ. նեղվածքի պայմաններում կամ անմիջապես շինհրապարակում նյութերի /կոնստրուկցիաների/ պահեստավորման,

գ. անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին համապատասխան շինարարության կազմակերպման նախագծով /ՇԿՆ/ նախատեսված վերամբարձ կռունկի /սլաքի պտույտի/ սահմանափակ գործողությունների համար լրացուցիչ աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ:

 

13. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ /ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ/ ԱՐԺԵՔՆԵՐ

 

1. Պետական պատվիրատվությամբ իրականացվող օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության համար անհրաժեշտ ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` ըստ 3 աղյուսակի:

 

Աղյուսակ 3      

 

Օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքը /մլն. դրամ/

Մասհանվող տոկոսաչափը /մատուցվող ծառայության ծախսերը %/

1

0.1-ից մինչև 0.5 ներառյալ

12

2

0.5-ից ավել մինչև 1.0 ներառյալ

11

3

1.0-ից ավել մինչև 5.0 ներառյալ

10

4

5.0-ից ավել մինչև 10.0 ներառյալ

9

5

10.0-ից ավել մինչև 15.0 ներառյալ

8

6

15.0-ից ավել մինչև 20.0 ներառյալ

7

7

20.0-ից ավել մինչև 30.0 ներառյալ

6

8

30.0-ից ավել մինչև 50.0 ներառյալ

5

9

50.0-ից ավել մինչև 100.0 ներառյալ

3.5

10

100.0-ից ավել

պայմանագրային

11

Վերոհիշյալ /կողմնորոշիչ/ նորմերը սահմանված են նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական ծավալի համար: Նախագծանախահաշվային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության անհրաժեշտությամբ թելադրված ծառայության ծախսերը /արժեքը/ հաշվարկում են օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` K=0.2 գործակցի կիրառմամբ:

Նկուղային հարկերի վերազինման, ինչպես նաև ցոկոլային և այլ տարածքների նախագծերի փորձաքննության արժեքը պայմանագրային է:

 

14. ՓՈՔՐ ԾԱՎԱԼԻ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐ

 

Աղյուսակ 4

 

Կատարվող աշխատանքների ծավալը

Նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափ /%/

1

1-ից մինչև 25 մլն. դրամ ներառյալ

2

2

25-ից ավել մինչև 50 մլն.դրամ ներառյալ

1,5

3

50-ից ավել մինչև100 մլն.դրամ ներառյալ

1

 

15. ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՔՐՄԱՆ

ԵՎ ԳՈՅԱՑԱԾ /ՈՉ ԸՆԹԱՑԻԿ/ ԱՂԲԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ

 

Աղյուսակ 5

Աշխատանքների անվանումը

Նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափը /%/

Շինմոնտաժային աշխատանքների ավարտից

հետո գոյացած աղբի տեղափոխում

0,15

16. ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

Պետական պատվիրատվությամբ իրականացվող շինարարության ամբողջ ընթացքում մասնագիտական որակավորում ունեցող անձի կողմից` պայմանագրային հիմունքներով տեխնիկական ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերը սահմանվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից /ԼՂՀ քաղ.նախ. 14.01.2008թ. թիվ 03-Ա հրաման/:

 

17. ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ

 

1) Հեղինակային հսկողության ծառայությունն իրականացվում է շինարարության ամբողջ ընթացքում` կատարվող աշխատանքների հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանությունն ապահովելու նպատակով:

2) Մատուցվող ծառայության ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախահաշվային արժեքից` ըստ 6 աղյուսակում տրված տոկոսաչափի:

 

Աղյուսակ 6

Շինարարության տեսակը

Նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափ /%/

Արտադրական նշանակության օբյեկտներ

0.4

Բնակարանային և քաղաքացիական նշանակության օբյեկտներ

0.6

 

18. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐ

 

Նախագծային աշխատանքների արժեքի որոշումն իրականացվում է համաձայն ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված նորմերի: