|
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության նախարարության
կողմից «29» օգոստոսի 2008թ.
պետական գրանցման համարը 942 |
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«22»օգոստոսի 2008թ. |
թիվ 98 Ա-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 10-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101-րդ հոդվածի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 499 որոշման համաձայն
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2008 թվականի հունվարի 23-ի «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին» թիվ 10-Ա հրամանով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հանել 4-րդ գլխի 2-րդ և 3-րդ կետերը:
2) Հանել 4-րդ գլխի 4-րդ և 5-րդ կետի «մնացած 50 տոկոսի չափով» բառերը:
3) 4-րդ գլխի 4-րդ կետի «նորմատիվի» բառը փոխարինել «նորմատիվը» բառով:
4) 5-րդ գլխի 1-ին կետի «20000, 15000, 1.333, 71053.32 և 94714.08» թվերը փոխարինել համապատասխանաբար «25000, 20000, 1.25, 98000 և 122500» թվերով:
5) 5-րդ գլխի 1-ին կետի «գործակցի միջոցով:» բառերից հետո լրացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.
«Ամսական միջին հատուկ աշխատավարձը /Ամիջ հատուկ/ հաշվարկված է ամսական միջին աշխատավարձի /Ամիջ/ և /1.25/ գործակցի միջոցով:»:
6) 5-րդ գլխի 1-ին կետի «դրամ (4)» բառից հետո լրացնել նոր պարբերություն` հետևյալ խմբագրությամբ.
«Հատուկ նշանակության օբյեկտների (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքերը և շինությունները) միջին ամսական աշխատավարձի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով`
Ա միջ հատուկ= Ամիջ x 1,25 = 153125,0 դրամ»:
7) 7-րդ գլխից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 71 գլուխը`
«71 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Անկախ տարվա փաստացի ժամանակից` շինարարության նախահաշվային արժեքի որոշման համար կիրառել կլիմայական պայմանների ազդեցությունները հաշվի առնող 1,012 գործակից:
8) 4-րդ գլխի «Աղյուսակ 1»-ից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետը`
«Վերանորոգման և վերակառուցվող օբյեկտների համար նախատեսել 6% չնախատեսված ծախսեր»:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունն իրականացնում եմ անձամբ:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: