| |
Գրանցված է
ԼՂՀ արդարադատության
նախարարության կողմից
«04» փետրվարի 2008թ.
Պետգրանցման համարը 824 |
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«23» հունվարի 2008թ. |
N 10 Ա |
ք. Ստեփանակերտ
Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը հաստատելու մասին
«Քաղաքաշինության մասին» ԼՂՀ օրենքի 101 հոդվածի «գ» կետի և ԼՂՀ կառավարության 2005թ. նոյեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը քաղաքաշինության բնագավառում կառավարման պետական լիազորված մարմնի իրավասություն վերապահելու մասին» թիվ 499 որոշման համաձայն
Հ ր ա մ ա յ ու մ ե մ
1. Հաստատել Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել ԼՂՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը դնել աշխատակազմի շինարարության քաղաքականության և ծրագրերի բաժնի վրա:
4. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ քաղաքաշինության նախարարի 2005թ. օգոստոսի 26-ի թիվ 65-Ա հրամանով հաստատված «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը»:
| |
Հավելված
ԼՂՀ քաղաքաշինության նախարարի
«23» հունվարի 2008թ.
թիվ 10 Ա հրամանի |
Կ Ա Ր Գ
ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
1. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
1. Սույն Կարգը մշակված է պետական բյուջեի (այդ թվում վարկային) միջոցների հաշվին իրականացվող շինարարության, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, ընդլայնման, արդիականացման, հիմնանորոգման (հետագայում՝ շինարարության) նախահաշվային արժեքների որոշման համար:
2. Ոչ պետական ծրագրերով իրականացվող շինարարության, վերակառուցման, վերականգնման, ընդլայնման, արդիականացման, հիմնանորոգման աշխատանքների արժեքների որոշման համար Կարգը կրում է երաշխավորական և /կամ/ խորհրդատվական բնույթ:
3. Սույն Կարգը չի ներառում մասնագիտական և փորձաքննության արդյունքում տրվող եզրակացությունների ձեռք բերման ծախսերը:
2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
1. Սույն Կարգում կիրառված են հետևյալ տերմինները` համապատասխան սահմանումներով:
Ամսական միջին աշխատավարձ` նախահաշվային փաստաթղթերում կիրառվող աշխատավարձի հաշվարկային չափ:
Ինֆորմացիոն տեղեկագիր` ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից պարբերաբար հրատարակվող տեղեկատու-ձեռնարկ:
3. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն Կարգը սահմանում է առանձին շենքերի և շինությունների շինարարության արժեքի ձևավորման հիմնական դրույթները, կառուցվածքն ու ծախսերի հաշվարկը:
2. Շինարարական աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ՝
Ա` արժեքն է
Ծ` ծախսերն են
Շ` շահույթն է
Հ` հարկերն են
3. Շինարարական աշխատանքների արժեքում ծախսերի կառուցվածքը` ելնելով շինարարական նորմերից, բաղկացած է.
որտեղ`
Ծ ` շինարարական աշխատանքների արժեքում հաշվի առնված ծախսերն են.
Ծու` ուղղակի ծախսեր
Ծվ ` վերադիր ծախսեր
Ծայլ` այլ ծախսեր
ա. Ուղղակի ծախսերին (Ծու) վերաբերում են այն ծախսերը, որոնք ուղղակիորեն կապված են արտադրության հետ` այն է.
որտեղ`
Աշ` արտադրական գործընթացում զբաղված աշխատողների /համապատասխան որակավորում ունեցող բանվորների և մեխանիզատորների/ աշխատավարձն է, այդ թվում «Պարտադիր սոցիալական ապահովագրական վճարների մասին» ԼՂՀ օրենքով նախատեսված պարտադիր վճարները:
Ան` նյութերի, պատրաստվածքների, կիսապատրաստուկների և կոնստրուկցիաների արժեքը, տեղակայման ենթակա սարքավորումների, պահեստամասերի, վառելիքի և այլ նյութերի արժեքը, արտադրական գործընթացին անհրաժեշտ բնական ռեսուրսների ձեռք բերման և օգտագործման ծախսերը, ինչպես նաև բնապահպանական վճարները:
Ամեք` անմիջապես շինարարությանը մասնակցող մեքենաների, փոխադրամիջոցների և այլ մեխանիզմների սպասարկման և շահագործման հետ կապված ծախսերն են /արժեքը/:
բ. Վերադիր ծախսերին (Ծվ) վերաբերում են աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը` /կառավարման ապարատի և գծային անձնակազմի /աշխղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն/ վարձատրում, փոքրարժեք գույքի մաշվածություն, շենքերի և կառուցվածքների /ժամանակավոր և մշտական/ ամորտիզացիոն ծախսեր, վարձավճարներ, պահպանման ծախսեր /ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն/, օժանդակ /հիմնական կազմի մեջ չմտած/ բանվորների աշխատավարձ, սոցապահովման հատկացումներ և այլ ծախսեր, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ/:
գ. Այլ ծախսերը (Ծայլ) հաշվի են առնում աշխատանքների վրա ազդող հատուկ (շինարարական հրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման ծախսերը, շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության առանձնահատկությունները) պայմանները:
4. ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
1) Ամփոփ նախահաշվում առանձին տողով ներկայացվող` շինարարության ընթացքում բացահայտված և պարտադիր կատարման ենթակա աշխատանքների համար պահանջվող չնախատեսված ծախսերն անհրաժեշտ է հաշվարկել շինարարության ամբողջ նախահաշվային արժեքից:
Չնախատեսված աշխատանքների ծախսերի համար նախատեսվող հատկացումների սահմանային չափերը ընդունվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից` ըստ թիվ 1 աղյուսակի:
| |
Կառույցի տեսակը |
Չնախատեսված աշխատանքների ծախսերի տոկոսային /%/ չափաբաժինը` օբյեկտի նախահաշվային արժեքից հաշվարկվող (նորակառույց/ վերակա-ռուցվող, հիմնանորոգվող, ամրացվող) |
|
I. |
Երկփուլ նախագծով` «Նախագիծ» և «Աշխատանքային փաստաթղթեր» փուլերով նախագծվող օբյեկտներ |
|
|
Հատուկ նախագծերով իրականացվող |
|
|
ա. |
- լեռնահարստացման կոմբինատներ, գունավոր մետալուրգիայի և քիմիական արտադրության ձեռնարկություններ, հիդրոէլեկտրակայաններ, ատոմային էլեկտրակայաններ, մետրոպոլիտեն, թունելներ, խոշոր կամուրջներ, ինչպես նաև կամուրջներ ե/բետոնյա թռիչքային շինվածքներով ավելի քան 80մ երկար. և մետաղական թռիչքային շինվածքներով ավելի քան 1ooմ երկար., արտառոց` տեխնիկապես բարդ լուծումներով շենքեր և շինություններ |
10/12 |
|
բ. |
- մետալուրգիայի և քիմիական գործարաններ, նավթարտադրության, գազարտադրության գործարաններ, մանրեաբանական արտադրության կազմակերպություններ, հարստացման ֆաբրիկաներ, մելիորատիվ շինարարության օբյեկտներ, ծովային հիդրոտեխնիկական կառույցներ |
7/8 |
|
գ. |
- մնացած ձեռնարկությունների շենքերն ու շինությունները արտադրական և գյուղատնտեսական բնույթի, տրանսպորտի և կապի, հասարակական շենքերն ու շինությունները /բացի բնակելի շենքերից/ |
5/6 |
|
դ. |
- բնակելի շենքեր |
3/4 |
| |
Տիպային և կրկնակի կիրառման /հատուկ/ նախագծերով իրականացվող շինարարության օբյեկտներ |
|
|
ե. |
- հասարակական շենքեր և շինություններ, բնակելի շենքեր |
2/3 |
|
զ. |
- արտադրական նշանակության օբյեկտներ |
3/4 |
|
II. |
Մեկ` «Աշխատանքային նախագիծ» փուլով նախագծվող օբյեկտներ |
|
| |
Տիպային և կրկնակի կիրառման նախագծերով իրականացվող |
|
|
ա. |
- արտադրական շենքեր և շինություններ, ինչպես նաև նոր /հատուկ/ նախագծերով իրականացվող բնակելի շենքեր |
3/4 |
| |
Հատուկ նախագծերով իրականացվող |
|
|
բ. |
- հասարակական շենքեր և շինություններ |
5/6 |
| |
Տիպային և կրկնվող նախագծերով իրականացվող |
|
|
գ. |
- հասարակական շենքեր և շինություններ, բնակելի շենքեր |
2/3 |
|
դ. |
- արտադրական այն օբյեկտների համար, որոնք չեն նախատեսվել սույն աղյուսակի I-ին կետի ա/ ենթակետի 10/12 %-ին կիրառվում է 0.5 գործակիցը /բայց ոչ պակաս քան 3% շինարարության կամ հիմնանորոգման նախահաշվային արժեքից/ |
3-5 / 3-6 |
|
III. |
Հատուկ նշանակության օբյեկտներ |
6/7 |
| |
- ԼՂՀ նախագահի, Ազգային Ժողովի, կառավարության աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքեր, շինություններ |
5/6 |
11. Վերանորոգման և վերակառուցվող օբյեկտների համար նախատեսել 6% չնախատեսված ծախսեր:
(11-ին կետը լրաց. 22.08.2008 թիվ 98 Ա-Ն)
2. (կետը հանվել է 22.08.2008 թիվ 98 Ա-Ն)
3. (կետը հանվել է 22.08.2008 թիվ 98 Ա-Ն)
4. Թիվ 1 աղյուսակով սահմանված նորմատիվը` որպես չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար Պատվիրատուի կողմից Կապալառուին տրամադրվող պահուստային միջոցները ենթակա են վճարման` վերջինիս կողմից հիմնավորող փաստաթղթերի /կատարողական ակտերի, հեղինակային և տեխնիկական հսկողություն իրականացնող անձանց եզրակացությունների առկայության/ ներկայացման դեպքում:
(4-րդ կետը փոփ. 22.08.2008 թիվ 98 Ա-Ն)
5. Չնախատեսված աշխատանքների և ծախսերի պահուստային միջոցները կարող են տրամադրվել աշխատանքային փաստաթղթերում ծավալահատակագծային, կոնստրուկտիվ, տեխնոլոգիական լուծումների փոփոխման /արդիականացման/, նախահաշվային արժեքի ճշգրտման, նախագծանախահաշվային փաստաթղթերում տեղ գտած սխալների ուղղման, լրացուցիչ ծախսերի փոխհատուցման, որոնք պայմանավորված են նոր նյութերի և պատրաստվածքների ներդրմամբ և առաքմամբ, սարքավորումների ձեռք բերման և մոնտաժման արժեքների փոփոխման հետ կապված ծախսերի անհրաժեշտությամբ:
(5-րդ կետը փոփ. 22.08.2008 թիվ 98 Ա-Ն)
6. Սույն կարգով սահմանված դեպքերում` Կապալառուի կողմից չնախատեսված աշխատանքների և ծախսերի համար նախատեսվող չօգտագործված գումարները (այդ թվում պահուստային միջոցները) ենթակա են վերաբաշխման մինչև ընթացիկ տարվա ավարտը և /կամ/ վերադարձման պետական բյուջե:
5. ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՇՎԱՐԿ
1. Միջին ամսական աշխատավարձի չափը ընդունվում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարի հրամանով /14.01.2008թ. թիվ 03-Ա հրաման/:
Միջին ամսական աշխատավարձը /Ամիջ/ հաշվարկված է նախկինում գործող նվազագույն ամսական աշխատավարձերի /25000 և 20000 դրամ/ հարաբերակցությամբ ստացված /1.25/ գործակցի միջոցով:
Ամսական միջին հատուկ աշխատավարձը /Ամիջ հատուկ/ հաշվարկված է ամսական միջին աշխատավարձի /Ամիջ/ և /1.25/ գործակցի միջոցով:
Ամիջ կայուն ցուցանիշ չէ և միտում ունի պարբերաբար փոփոխվելու` սահմանվող նվազագույն և վիճակագրական տվյալներում գրանցվող /այդ թվում մեկ ամսվա կտրվածքով/ աշխատավարձերի ցուցանիշների տատանումների հետ մեկտեղ:
Միջին ամսական աշխատավարձի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով`
| Ամիջ=(Ա նվազ 2:Ա նվազ 1)xԱ07միջ=(25 000:20 000)x98000=1.25x71053.32 = 122500 դրամ |
(4) |
Հատուկ նշանակության օբյեկտների (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմերի հաշվեկշիռներում գտնվող շենքերը և շինությունները) միջին ամսական աշխատավարձի հաշվարկը կկատարվի հետևյալ բանաձևով`
Ա միջ հատուկ= Ամիջ x 1,25 = 153125,0 դրամ
որտեղ`
Միջին ամսական աշխատավարձի չափը չի ներառում ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված հավելավճարներ և արձակուրդի /կամ վերջնահաշվարկի/ համար նախատեսվող ծախսեր:
Միջին ամսական աշխատավարձի չափը հետագայում նախատեսվում է հաշվարկել ԼՂՀ վիճակագրական ծառայության կողմից արձանագրվող սպառողական գների ինդեքսի միջոցով:
(1-ին կետը փոփ., լրաց. 22.08.2008 թիվ 98 Ա-Ն)
2. Արձակուրդի համար նախատեսվող գումարը հաշվարկվում է ամբողջ աշխատավարձի 8%-ի չափով, կամ էլ վերջինիս նկատմամբ կիրառվում է 1.08 գործակիցը:
6. ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ
1) Նյութերի արժեքը հաշվարկվում է,
| Ան = (Ն1xԳն1+Ն2xԳն2+......+ՆոxԳնո) x 1.05 x 1.05 x Գտրանսպ x 1.02 |
(5) |
որտեղ`
Ա ն` նյութերի արժեքն է
Ն1, Ն2, Նո ` նյութերի ծախսն է նախահաշվային գործող նորմերով
Գն1, Գն2, Գնո` նյութերի, պատրաստվածքների և կոնստրուկցիաների արժեքները ընդունվում են նախահաշվային հաշվարկների կազմման ժամանակ` գործող գներով: Գործող գների հիմք է ծառայում ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագիրը, իսկ տվյալների բացակայության դեպքում, շուկայի ուսումնասիրության արդյունքում արձանագրված տվյալները և գները հիմնավորող փաստաթղթերը,
1.05 - այլ նյութերի քանակը հաշվի առնող գործակից
1.05 - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է` Ստեփանակերտ քաղաքի համար
1.02 - փաթեթավորման - պահեստավորման ծախսեր:
2) Շրջկենտրոնների և գյուղական բնակավայրերի համար տրանսպորտային ծախսերի գործակիցը Գտրանսպ հաշվարկվում է նախահաշիվներ կազմող` նախագծային կազմակերպության կողմից` վերը նշված ծախսերն ավելացնելով յուրաքանչյուր 1 կմ դիմաց (Ստեփանակերտ քաղաքից սկսած) նյութերի արժեքի 0.21 %-ի չափով:
7. ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿ
1) Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է.
| Ամեք=(Ժ1xԱ1+Ժ2xԱ2.....ԺոԱո)x1.03 |
(6) |
որտեղ`
Ամեք, Ժո ` մեքենաների աշխատանքի ժամանակն է
Ա1` մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է
Ժ1,Ժ2, Ա2, Աո` 1 մեքենա/ժամի արժեքն է (ընդունվում է շահագործող կազմակերպության հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպության հաշվարկային գներով)
1.03 - այլ մեքենաների շահագործման արժեքը հաշվի առնող գործակից
2) Մեքենաների ու մեխանիզմների շահագործման ծախսերի (1984թ. գների նկատմամբ) անցման գործակիցը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
| Kմեք.շահ = |
(0.208 x Գահ + 0.144 x ԳՊԲ +0.286 xԳԱՇ + 0.321x Գէն
_____________________________________________ |
(7) |
| |
0.959 |
|
որտեղ`
Գահ` ամորտիզացիոն հատկացումների վերահաշվարկման գործակից, ընդունվում է ԼՂՀ Կառավարության կողմից լիազորված պետական մարմնի որոշմամբ /ներկայումս ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն/
ԳՊԲ` պահեստամասերի արժեքի փոփոխման գործակից, ընդունվում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից հրատարակվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված տվյալների կամ նախահաշիվներ կազմող` նախագծային կազմակերպության կողմից կատարված հաշվարկների հիման վրա
Գէն` էներգիայի տեսակների արժեքի փոփոխման գործակիցն է
| Գէն = 0.8 Գդիզ.վառ + 0.2 Գէլ.էներգ |
(8) |
որի 80%-ը կազմում է դիզ.վառելիքի արժեքի փոփոխությունը և որոշվում է
|
Գդիզ.վառ = |
Ավ x1.18
__________ |
(9) |
| |
0.08 |
|
Ավ` 1 կգ վառելիքի արժեքն է գործող գներով
0.08` 1 կգ վառելիքի արժեքն է 1984թ. գների մակարդակով
1.18` 1 լիտրից 1կգ-ի անցման գործակիցը
20%-ը կազմում է էլեկտրաէներգիայի արժեքի փոփոխությունը և որոշվում է
|
Գէլ.էներգ = |
Աէներգ
_________ |
(10) |
| |
0.0325 |
|
Աէներգ` 1 կվտ ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է` գործող գներով
0.0325` 1 կվտ ժամ էլեկտրաէներգիայի արժեքն է 1984թ գների մակարդակով
ԳԱՇ` աշխատավարձի անցման գործակիցն է /1984 թվի դրությամբ/:
Վերոհիշյալ գործակիցների հաշվարկային արժեքները բերված են ստորև թիվ 2 աղյուսակում:
|
հ/հ |
Համապատասխան հատկացումներ |
Շահագործման ծախսերից
կազմող բաժնեմասի չափը |
|
1 |
ամորտիզացիա |
0.208 |
|
2 |
պահեստամասեր |
0.144 |
|
3 |
աշխատավարձ |
0.286 |
|
4 |
վառելանյութ, էլեկտրաէներգիա, քսայուղեր |
0.321 |
| |
ԸՆԴԱՄԵՆԸ` բաժնեմասերի գումարը |
0.959 |
71 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎՐԱ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
Անկախ տարվա փաստացի ժամանակից` շինարարության նախահաշվային արժեքի որոշման համար կիրառել կլիմայական պայմանների ազդեցությունները հաշվի առնող 1,012 գործակից:
(71-ին գլուխը լրաց. 22.08.2008 թիվ 98 Ա-Ն)
8. ՎԵՐԱԴԻՐ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ
1) Վերադիր ծախսերը (ԾՎ) հաշվարկվում են ուղղակի ծախսերի արժեքից`
| Ծվ = |
Ծու x 5.3%
------------------ |
(11) |
| |
100% |
|
Ծու` Ուղղակի ծախսեր
5.3%` ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատված ուղղակի ծախսերից մասհանվող տոկոսաչափն է:
9. ՇԱՀՈՒՅԹԻ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿ
Շահույթը (Շ) հաշվարկվում է ուղղակի և վերադիր ծախսերի արժեքից`
| Շ = |
(Ծու + Ծվ)x11%
------------------ |
(12) |
| |
100% |
|
Ծու` ուղղակի ծախսեր
Ծվ` վերադիր ծախսեր
Շինարարության համար սահմանված 10% շահութաբերությունն ապահովելու պարագայում` շահույթը կկազմի ուղղակի և վերադիր ծախսերի գումարի 11 %-ը (111% :11%=10%):
10. ԱՅԼ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿ
Այլ ծախսերը հաշվարկվում են հետևյալ բանաձևով:
որտեղ`
Ծայլ` այլ ծախսեր
Ծժկ` ժամանակավոր պահեստային և կենցաղային շենքերի շինարարության /շարժական կամ հավաքովի - քանդովի շենքերի օգտագործման/, ժամանակավոր ինժեներական ցանցերի մոտեցման /էլեկտրաէներգիա, ջուր, օբյեկտի մոտեցնող ճանապարհներ, հրապարակներ և այլն/ ծախսերն ընդունվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության նորմերով /14.01.2008թ. թիվ 02-Ա հրաման/
Ծա` ԼՂՀ Կառավարության (ԼՂՀ կառավարման մարմնի) կողմից սահմանված արտոնությունները և այլ ծախսերը հաշվարկվում են ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
11. ՀԱՐԿԵՐ
ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
12. ՆԵՂՎԱԾՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐ
1) Գործող /շահագործվող/ օբյեկտներում` նեղվածքի պայմաններում շինմոնտաժային աշխատաքների իրականացման համար նախատեսվող ծախսերը հաշվարկվում են EPEP-85 ժողովածուի մեջ ներառված համապատասխան գործակցի միջոցով:
2) Քաղաքի խիտ կառուցապատված մասում նեղվածքի պայմաններում իրականացվող շինարարությունը առանձնանում է.
ա. գոյություն ունեցող ճյուղավորված ստորգետնյա կոմունիկացիոն ցանցերի տեղափոխման և /կամ/ փոխարինման,
բ. նեղվածքի պայմաններում կամ անմիջապես շինհրապարակում նյութերի /կոնստրուկցիաների/ պահեստավորման,
գ. անվտանգության տեխնիկայի կանոնների պահանջներին համապատասխան շինարարության կազմակերպման նախագծով /ՇԿՆ/ նախատեսված վերամբարձ կռունկի /սլաքի պտույտի/ սահմանափակ գործողությունների համար լրացուցիչ աշխատանքների կատարման անհրաժեշտությամբ:
13. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ /ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ/ ԱՐԺԵՔՆԵՐ
1. Պետական պատվիրատվությամբ իրականացվող օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի պարտադիր փորձաքննության համար անհրաժեշտ ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` ըստ 3 աղյուսակի:
| |
Օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքը /մլն. դրամ/ |
Մասհանվող տոկոսաչափը /մատուցվող ծառայության ծախսերը %/ |
|
1 |
0.1-ից մինչև 0.5 ներառյալ |
12 |
|
2 |
0.5-ից ավել մինչև 1.0 ներառյալ |
11 |
|
3 |
1.0-ից ավել մինչև 5.0 ներառյալ |
10 |
|
4 |
5.0-ից ավել մինչև 10.0 ներառյալ |
9 |
|
5 |
10.0-ից ավել մինչև 15.0 ներառյալ |
8 |
|
6 |
15.0-ից ավել մինչև 20.0 ներառյալ |
7 |
|
7 |
20.0-ից ավել մինչև 30.0 ներառյալ |
6 |
|
8 |
30.0-ից ավել մինչև 50.0 ներառյալ |
5 |
|
9 |
50.0-ից ավել մինչև 100.0 ներառյալ |
3.5 |
|
10 |
100.0-ից ավել |
պայմանագրային |
|
11 |
Վերոհիշյալ /կողմնորոշիչ/ նորմերը սահմանված են նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական ծավալի համար: Նախագծանախահաշվային փաստաթղթերի կրկնակի փորձաքննության անհրաժեշտությամբ թելադրված ծառայության ծախսերը /արժեքը/ հաշվարկում են օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքից` K=0.2 գործակցի կիրառմամբ:
Նկուղային հարկերի վերազինման, ինչպես նաև ցոկոլային և այլ տարածքների նախագծերի փորձաքննության արժեքը պայմանագրային է: |
|
14. ՓՈՔՐ ԾԱՎԱԼԻ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐ
| |
Կատարվող աշխատանքների ծավալը |
Նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափ /%/ |
|
1 |
1-ից մինչև 25 մլն. դրամ ներառյալ |
2 |
|
2 |
25-ից ավել մինչև 50 մլն.դրամ ներառյալ |
1,5 |
|
3 |
50-ից ավել մինչև100 մլն.դրամ ներառյալ |
1 |
15. ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՏԱՐԱԾՔԻ ՄԱՔՐՄԱՆ
ԵՎ ԳՈՅԱՑԱԾ /ՈՉ ԸՆԹԱՑԻԿ/ ԱՂԲԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ
|
Աշխատանքների անվանումը |
Նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափը /%/ |
|
Շինմոնտաժային աշխատանքների ավարտից
հետո գոյացած աղբի տեղափոխում |
0,15 |
16. ՕԲՅԵԿՏԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
Պետական պատվիրատվությամբ իրականացվող շինարարության ամբողջ ընթացքում մասնագիտական որակավորում ունեցող անձի կողմից` պայմանագրային հիմունքներով տեխնիկական ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերը սահմանվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից /ԼՂՀ քաղ.նախ. 14.01.2008թ. թիվ 03-Ա հրաման/:
17. ՕԲՅԵԿՏԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ
1) Հեղինակային հսկողության ծառայությունն իրականացվում է շինարարության ամբողջ ընթացքում` կատարվող աշխատանքների հաստատված ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերին համապատասխանությունն ապահովելու նպատակով:
2) Մատուցվող ծառայության ծախսերը հաշվարկվում են օբյեկտի նախահաշվային արժեքից` ըստ 6 աղյուսակում տրված տոկոսաչափի:
|
Շինարարության տեսակը |
Նախահաշվային արժեքից մասհանվող տոկոսաչափ /%/ |
|
Արտադրական նշանակության օբյեկտներ |
0.4 |
|
Բնակարանային և քաղաքացիական նշանակության օբյեկտներ |
0.6 |
18. ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԾԱԽՍԵՐ
Նախագծային աշխատանքների արժեքի որոշումն իրականացվում է համաձայն ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանված նորմերի: