| |
Գրանցված է ԼՂՀ արդարադատության
նախարարությունում 15-ին սեպտեմբերի 2005թ.
Պետական գրանցման թիվ 470 |
ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն N 65-Ա
|
ք. Ստեփանակերտ |
26 օգոստոսի 2005թ. |
«Քաղաքաշինության մասին» ԼՂՀ օրենքի 101 հոդվածի «գ» կետի համաձայն
հ ր ա մ ա յ ու մ ե մ`
1. Հաստատել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը»:
2. Անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական բաժնի պետ Ն. Ավանեսյանին`
ապահովել սույն կարգի գրանցումը ԼՂՀ արդարադատության նախարարությունում:
3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ քաղաքաշինության նախարարության 2002թ. փետրվարի 11-ի թիվ 03-Ա հրամանով հաստատված «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը»:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել շինարարության քաղաքականության և ծրագրերի բաժնի պետ` Վ. Թամրազյանի վրա:
5. «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը» ուժի մեջ է մտնում 2006թ. հունվարի 1-ից:
|
Համաձայնեցված է
ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար
____________ Ս. Թևոսյան
,,____,, _____________2005թ. |
|
Հաստատված է
ԼՂՀ քաղաքաշինության
նախարար
__________Բ. Ալավերդյան
,,____,, _____________ 2005թ. |
Կ Ա Ր Գ
գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման
1. Կիրառման բնագավառը
Սույն կարգը մշակված է կիրառելու շինարարության մասնակիցների կողմից, որոնք ընդունված կարգով ունեն իրավունք ԼՂՀ տարածքում իրականացնելու նոր կառույցների շինարարություն, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցում, վերականգնում, ընդլայնում, արդիականացում, վերանորոգում (հետագայում շինարարություն):
2. Ընդհանուր դրույթները
2.1 Սույն կարգը մշակված է շինարարության մասնակիցների նորմատիվային փաստաթղթով ապահովելու նպատակով, որի հիման վրա պետական բյուջեով ֆինանսավորող օբյեկտներում կատարվում է գործող գներով շինարարական (շինմոնտաժային, նորոգման, թողարկման կարգաբերման) աշխատանքների արժեքի հաշվարկը հետևյալ դեպքերում՝
● կապալառու կազմակերպության հետ բանակցությունների հիման վրա պատվերի տեղադրման,
● կատարված աշխատանքների ամենամսյա գործող գներով հաշվարկման պայմանով պատվերի տեղադրման,
● արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների կատարման:
2.2 Կատարվող աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով՝
Ա = Ծ + Շ + Հ
որտեղ՝ Ա - արժեքն է
Ծ - ծախսերն են
Շ - շահույթն է
Հ - հարկերն է
2.3 Շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերը՝ ելնելով շինարարական նորմաներից, խմբավորվում են հետևյալ կառուցվածքով՝
Ծ = ՈՒ + Վ + Ա
որտեղ՝ Ծ - շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերն են,
ՈՒ - ուղղակի ծախսերն են
Ուղղակի ծախսերին են վերաբերվում անմիջապես աշխատանքի կատարման համար ծախսերը, այսինքն՝
ՈՒ = Ա + Ն + Մ
որտեղ՝
Ա - հիմնական բանվորների աշխատավարձն է և հատկացումներն են
աշխատավարձի ֆոնդին սոցիալական ապահովագրության բոլոր տեսակներով,
Ն - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է,
Մ - շին. մեքենաների և մեխանիզմների շահագործման ծախսերն են,
Վ - վերադիր ծախսերն են
Վերադիր ծախսերին են վերաբերվում արտադրության կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային անձնակազմի (աշղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովման հատկացումները և այլ ծախսերը, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):
Ա - այլ ծախսեր են, որոնք հաշվի են առնում շինարարության վրա ազդող յուրահատուկ (շինհրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները, շինարարական կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:
3. Գների հաշվարկումը
3.1 Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն գործող ՇՆ և Կ և արտադրական նորմաների, կատարվում է ծախսերի ընտրանք՝ աշխատաժամանակի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը բնական արտահայտությամբ:
3.2 Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկներն իրականացվում են ընդգրկելով հետևյալ հոդվածները՝
● աշխատավարձ
● նյութերի արժեքը
● մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը
● վերադիր ծախսեր
● շահույթ
● այլ ծախսեր
● ավելացված արժեքի հարկ
3.2.1 Աշխատավարձի հաշվարկը
Աշխատավարձը հաշվարկվում է՝
Ա = S x Դ x Գ
որտեղ՝ Ա - աշխատավարձի չափն է (դրամ),
S - աշխատատարությունն է մարդ. ժամերով /որոշվում է ելնելով կատարված աշխատանքների ծավալից և միավոր աշխատաժամի նորմայից/
Դ - 1 ժամվա դրույքն է /որոշվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 173.1, միջին ամսական աշխատավարձի չափը ընդունվում է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության որոշմամբ/
Գ - սոցապահովության հատկացումների գործակիցն է:
Աշխատատարության նորմաների բացակայության դեպքում աշխատավարձի չափը որոշվում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդով:
3.2.2 Նյութերի արժեքի հաշվարկը
Նյութերի արժեքը հաշվարկվում է՝
Ն = (Ն1 x Ա1 +Ն2 x Ա2 ... +Նn x Աn ) x 1.05 x 1.05 x 1.02
որտեղ՝ Ն – նյութերի արժեքն է,
Ն1 , Ն2 , Նn - նյութերի ծախսն է ըստ նորմերի,
Ա - նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում է համաձայն գինը հիմնավորող փաստաթղթերի (հաշիվների, գների մասին ինֆորմացիոն տեղեկագրերի և այլն), ընդ որում կոմերցիոն կազմակերպությունների, անհայտ անձանց կողմից ձեռք բերված և հաշվարկներում ներառված նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գները չպետք է գերազանցեն ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված գներին:
1.05 - այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է.
1.05 - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է.
1.02 - պահեստավորման - փաթեթավորման ծախսերը հաշվի առնվող գործակիցն է
3.2.3 Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքի հաշվարկը
Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է՝
Մ = (Ժ1 x Ա1 + Ժ2 x Ա2 ... + Ժn x Աn ) x 1.03
որտեղ՝ Մ - մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է,
Ժ1 Ժ2 Ժn - մեքենաների աշխատանքի ժամանակն է,
Ա1 Ա2 Աn - 1 մեք /ժամ-ի արժեքն է (շահագործող կազմակերպության
հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների
պլանահաշվարկային գներով),
1.03 - այլ մեքենաների շահագործման արժեքը հաշվի առնող գործակից է:
Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը թույլատրվում է որոշել նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդով:
3.2.4 Վերադիր ծախսերի հաշվարկը
Վերադիր ծախսերը հաշվարկվում են ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5.3 տոկոսի չափով՝
ՈՒ x 5.3
Վ = ----------
100
3.2.5 Շահույթի չափի հաշվարկը
Շահույթը հաշվարկվում է կազմակերպության բոլոր ծախսերի հանրագումարի 10 տոկոսի չափով՝
(ՈՒ+Վ) x 10
Շ = ---------------
100
3.2.6 Այլ ծախսերի հաշվարկը
Այլ ծախսերը հաշվարկվում են
Ա = Ժ + Ձ + Լ
որտեղ՝ Ա - այլ ծախսերն են,
Ժ - Ժամանակավոր պահեստային և կենցաղային շենքերի շինարարության (շարժական կամ հավաքովի-քանդովի շենքերի օգտագործման), ժամանակավոր ինժեներական ցանցերի մոտեցման (էլեկտրաէներգիայի, ջրի, օբյեկտի մոտեցման ճանապարհների, հրապարակների և այլն) ծախսերն են, ընդունվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության նորմաներով:
Ձ - ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերն են, ընդունվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության նորմաներով:
Լ - ԼՂՀ կառավարության /սահմանված կարգով ԼՂՀ կառավարման մարմնի/ կողմից սահմանված այլ արտոնություններ և լրացուցիչ ծախսեր
3.2.7 Հարկեր
ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են շինարարական աշխատանքների արժեքից ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
3.3 Պատվիրատուի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 1 հավելվածի (ձև 1, 2): Կատարված աշխատանքների հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 2 հավելվածի (ձև 1, 2):
Պատվիրատու ----------------------------------------------
Շինարարության անվանումը և նրա
հասցեն ------------------------------------------------------
Օբյեկտի անվանումը -------------------------------------
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
շինարարական աշխատանքների արժեքի
«------» ---------------------------- 20 թ.
|
Հ/հ |
Հիմնավորում |
Աշխատանքների և ծախսերի անվանումը |
Չափման միավորը |
Ծավալը |
Արժեքը հազ. դրամ |
|
Միավորի |
Ընդհանուր |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
|
------------------------------------------------ |
|
նախագծային ինստիտուտի |
|
(ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն) |
|
պատասխանատու ներկայացուցիչ |
Պատվիրատու ----------------------------------------------
Շինարարության անվանումը և նրա
հասցեն -------------------------------------------------------
Օբյեկտի անվանումը --------------------------------------
Հոդվածների ամփոփում
«------» ------------------------- 20 թ.
|
Հ/հ |
Հոդվածների անվանումը |
Արժեքը հազ. դրամ |
|
1 |
2 |
3 |
| |
|
|
|
Ընդամենը |
|
|
|
------------------------------------------------ |
|
նախագծային ինստիտուտի |
|
(ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն) |
|
պատասխանատու ներկայացուցիչ |
Պատվիրատու ----------------------------------------------
Աշխատանք կատարողը ---------------------------------
Պայմանագիր թիվ ----------------- 20 թ.
Շինարարության անվանումը և նրա
հասցեն -------------------------------------------------------
Օբյեկտի անվանումը --------------------------------------
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
կատարված շինարարական աշխատանքների
«------» ----------------------- 20 թ.
|
Հ/հ |
Աշխատանքների և ծախսերի անվանումը |
Աշխատանքների և ծախսերի արժեքը |
Կ Ա Տ Ա Ր Վ Ա Ծ Է |
|
Շինարարության սկզբից |
Հաշվետու ժամանակ |
|
% |
կատ. աշխ. արժեքը |
% |
կատ. աշխ. արժեքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
| |
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
Ընդամենը
|
|
Կ.Տ. ----------------------------------------------------- հաշվարկ կատարող |
|
(ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն) |
|
|
| Կ.Տ. ------------------------------------------------------ հաշվարկ կատարող |
| (Պատվիրատուի ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն) |
Պատվիրատու ----------------------------------------------
Աշխատանք կատարողը ---------------------------------
Պայմանագիր թիվ ----------------- 20 թ.
Շինարարության անվանումը և նրա
հասցեն -------------------------------------------------------
Օբյեկտի անվանումը --------------------------------------
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
կատարված շինարարական աշխատանքների
«------» ------------------------- 20 թ.
|
Հ/հ |
Աշխատանքների
և ծախսերի անվանումը |
Հիմնավորում |
Չափ, միավորը |
Միավորի արժեքը |
Կ Ա Տ Ա Ր Վ Ա Ծ Է |
|
հաշվետու ժամանակաշրջանում |
Շինարար. սկզբից ներառելով հաշվետու ժամանակաշրջանը |
|
քանակը |
կատ. աշխ. արժեքը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը
|
|
Կ.Տ. ----------------------------------------------------- հաշվարկ կատարող |
|
(ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն) |
|
|
| Կ.Տ. ------------------------------------------------------ հաշվարկ կատարող |
| (Պատվիրատուի ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն) |
Հ Ա Շ Վ Ա Ր Կ
աշխատավարձի և մեքենա - մեխանիզմների շահագործման գործակցի,
1984թ. նախահաշվային արժեքից, առ 1.07.2005թ.
1. Աշխատավարձի գործակցի հաշվարկ
|
75000 : 1.325 = 56604 որտեղ` |
|
1.325 - տարիֆային դրույթի անցման գործակիցն է |
|
15000 - ԼՂՀ-ում հաստատված նվազագույն աշխատավարձը |
| |
|
Ի. Ա. 91թ. = (( 56604 - 102.12) x 1.13 + 102.12) : 102.12 = 626.22 որտեղ` |
|
Ի. Ա. 91թ. = 626.22 |
|
Ի. Ա. 84թ. = 626.22 x 1.25 = 782.2775 |
| |
|
1.177 - սոց.ապահովության հատկացումն է |
|
102.12 - 1991թ. գների մակարդակի մինեմալ ամսական աշխատավարձի չափն է |
2. Մեքենա - մեխանիզմների շահագործման գործակցի հաշվարկ
|
Ի. Մ. Շ. 91թ. = 0.15 x 2.2 + 0.37 x 784.3 + 0.24 x 1579 + 0.24 x 626.22 = 819.774 |
|
Ի. Մ. Շ. 91թ. = 819.774 |
|
Ի. Մ. Շ. 84թ. = 819.774 x 1.7 = 1393.62 |
| |
|
784.3 - պահեստամասերի արժեքի փոփոխման ինդեքսները 1991թ. նկատմամբ |
|
1579 - վառելանյութի արժեքի փոփոխման ինդեքսը |
|
300 : 0.19 = 1579 |