Համարը 
N 103-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.12.09/30(39)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
24.11.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
24.11.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.02.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ  ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2005Թ. ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի ԹԻՎ 65-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

ԼՂՀ արդարադատության

նախարարության կողմից

«30» նոյեմբերի 2006թ.

Գրանցման N 627

 

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«24» նոյեմբերի 2006թ.

N 103-Ա

ք.Ստեփանակերտ

 

Քաղաքաշինության նախարարության 2005թ. օգոստոսի 26-ի թիվ

65-Ա հրամանում փոփոխություն կատարելու մասին

 

Շինարարական աշխատանքների հաշվարկում շիննյութերի, կոնստրուկցիաների և պատրաստվածքների արժեքի հաշվարկր հստակեցնելու նպատակով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ՝

 

ԼՂՀ քաղաքաշինության նախարարության 26.08.05թ. թիվ 65-Ա հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

Հրամանի 1-ին կետով հաստատված կարգի 3.2.2 կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«3.2.2 նյութերի արժեքի հաշվարկը

Նյութերի արժեքը հաշվարկվում է՝

Ն=(Ն1 X Ա1+ + Նշ X Աշ… + Նո X Աո ) X 1.05 x 1.05 X 1.02

որտեղ` Ն - նյութերի արժեքն է,

Ն1, Նշ, Նո - նյութերի ծախսն է ըստ նորմերի

Ա - նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում է համաձայն գինը հիմնավորող փաստաթղթերի (հաշիվների, գների մասին ինֆորմացիոն տեղեկագրերի և այլն), ընդ որում կոմերցիոն կազմակերպությունների, անհատ անձանց կողմից ձեռք բերված և հաշվարկներում ներառված նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գները չպետք է գերազանցեն ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված գներին,

1.5 - այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է,

1.5 - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է,

Գյուղական բնակավայրերի համար նշված ծախսերն ավելացնել շրջկենտրոններից յուրաքանչյուր 1 կմ հեռավորության դիմաց նյութերի արժեքի 0.21%-ի չափով: Շահումյանի շրջանի բնակավայրերի համար նշված ծախսերն ավելացնել նյութերի արժեքի 10%-ի չափով,

1.02 - պահեստավորման-փաթեթավորման ծախսերը հաշվի առնվող գործակիցն է:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2007թ. հունվարի 1-ից:

 

 

Համաձայնեցված է

 

Համաձայնեցված է

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

ԼՂՀ քաղաքաշինության նախարար

Ս.Թևոսյան

 

Մ. Հակոբջանյան

«24» նոյեմբերի 2006թ.