Համարը 
N 65-Ա
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2005.10.24/4(04)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
26.08.2005
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
26.08.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
25.02.2008

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ  ԳՈՐԾՈՂ ԳՆԵՐՈՎ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է ԼՂՀ արդարադատության

նախարարությունում 15-ին սեպտեմբերի 2005թ.

Պետական գրանցման թիվ 470

 

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն N 65-Ա

 

ք. Ստեփանակերտ

26 օգոստոսի 2005թ.

 

«Քաղաքաշինության մասին» ԼՂՀ օրենքի 101  հոդվածի «գ» կետի համաձայն

 

հ ր ա մ ա յ ու մ ե մ`

 

1. Հաստատել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը»:

2. Անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական բաժնի պետ Ն. Ավանեսյանին`

ապահովել սույն կարգի գրանցումը ԼՂՀ արդարադատության նախարարությունում:

3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ քաղաքաշինության նախարարության 2002թ. փետրվարի 11-ի թիվ 03-Ա հրամանով հաստատված «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը»:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել շինարարության քաղաքականության և ծրագրերի բաժնի պետ` Վ. Թամրազյանի վրա:

5. «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը» ուժի մեջ է մտնում 2006թ. հունվարի 1-ից:

 

 

Նախարար

Բ. Ալավերդյան

 

 

Համաձայնեցված է

ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի

նախարար

____________ Ս. Թևոսյան

,,____,, _____________2005թ.

                          

Հաստատված է

ԼՂՀ քաղաքաշինության

նախարար

__________Բ. Ալավերդյան

,,____,, _____________ 2005թ. 

 

Կ Ա Ր Գ

 

գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման

 

1. Կիրառման բնագավառը

 

Սույն կարգը մշակված է կիրառելու շինարարության մասնակիցների կողմից, որոնք ընդունված կարգով ունեն իրավունք ԼՂՀ տարածքում իրականացնելու նոր կառույցների շինարարություն, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցում, վերականգնում, ընդլայնում, արդիականացում, վերանորոգում (հետագայում շինարարություն):

 

2. Ընդհանուր դրույթները

 

2.1 Սույն կարգը մշակված է շինարարության մասնակիցների նորմատիվային փաստաթղթով ապահովելու նպատակով, որի հիման վրա պետական բյուջեով ֆինանսավորող օբյեկտներում կատարվում է գործող գներով շինարարական (շինմոնտաժային, նորոգման, թողարկման կարգաբերման) աշխատանքների արժեքի հաշվարկը հետևյալ դեպքերում՝

 կապալառու կազմակերպության հետ բանակցությունների հիման վրա պատվերի տեղադրման,

 կատարված աշխատանքների ամենամսյա գործող գներով հաշվարկման պայմանով պատվերի տեղադրման,

 արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների կատարման:

2.2 Կատարվող աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով՝

Ա = Ծ + Շ + Հ

որտեղ՝ Ա - արժեքն է

Ծ - ծախսերն են

Շ - շահույթն է

Հ - հարկերն է

2.3 Շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերը՝ ելնելով շինարարական նորմաներից, խմբավորվում են հետևյալ կառուցվածքով՝

Ծ = ՈՒ + Վ + Ա

որտեղ՝ Ծ - շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերն են,

     ՈՒ - ուղղակի ծախսերն են

Ուղղակի ծախսերին են վերաբերվում անմիջապես աշխատանքի կատարման համար ծախսերը, այսինքն՝

ՈՒ = Ա + Ն + Մ

որտեղ՝

                                  Ա - հիմնական բանվորների աշխատավարձն է և հատկացումներն են

                                        աշխատավարձի ֆոնդին սոցիալական ապահովագրության բոլոր տեսակներով,

                                  Ն - նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է,

                                  Մ - շին. մեքենաների և մեխանիզմների շահագործման ծախսերն են,

                                  Վ - վերադիր ծախսերն են

Վերադիր ծախսերին են վերաբերվում արտադրության կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային անձնակազմի (աշղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովման հատկացումները և այլ ծախսերը, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):

Ա - այլ ծախսեր են, որոնք հաշվի են առնում շինարարության վրա ազդող յուրահատուկ (շինհրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները, շինարարական կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:

3. Գների հաշվարկումը

3.1 Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն գործող ՇՆ և Կ և արտադրական նորմաների, կատարվում է ծախսերի ընտրանք՝ աշխատաժամանակի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը բնական արտահայտությամբ:

3.2 Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկներն իրականացվում են ընդգրկելով հետևյալ հոդվածները՝

աշխատավարձ

նյութերի արժեքը

մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը

վերադիր ծախսեր

շահույթ

այլ ծախսեր

ավելացված արժեքի հարկ

 

3.2.1 Աշխատավարձի հաշվարկը

 

Աշխատավարձը հաշվարկվում է՝

Ա = S x Դ x Գ

որտեղ՝            Ա - աշխատավարձի չափն է (դրամ),

                       S - աշխատատարությունն է մարդ. ժամերով /որոշվում է ելնելով կատարված աշխատանքների ծավալից և միավոր աշխատաժամի նորմայից/

                       Դ - 1 ժամվա դրույքն է /որոշվում է միջին ամսական աշխատավարձը բաժանելով 173.1, միջին ամսական աշխատավարձի չափը ընդունվում է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության  որոշմամբ/

                       Գ - սոցապահովության հատկացումների գործակիցն է:

Աշխատատարության նորմաների բացակայության դեպքում աշխատավարձի չափը որոշվում է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդով:

 

3.2.2 Նյութերի արժեքի հաշվարկը

 

Նյութերի արժեքը հաշվարկվում է՝

Ն=(Ն1 X Ա1+ + Նշ X Աշ… + Նո X Աո ) X 1.05 x 1.05 X 1.02

որտեղ` Ն - նյութերի արժեքն է,

Ն1, Նշ, Նո - նյութերի ծախսն է ըստ նորմերի

Ա - նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում է համաձայն գինը հիմնավորող փաստաթղթերի (հաշիվների, գների մասին ինֆորմացիոն տեղեկագրերի և այլն), ընդ որում կոմերցիոն կազմակերպությունների, անհատ անձանց կողմից ձեռք բերված և հաշվարկներում ներառված նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գները չպետք է գերազանցեն ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից հաստատվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված գներին,

1.5 - այլ նյութերի չափը հաշվի առնող գործակիցն է,

1.5 - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է,

Գյուղական բնակավայրերի համար նշված ծախսերն ավելացնել շրջկենտրոններից յուրաքանչյուր 1 կմ հեռավորության դիմաց նյութերի արժեքի 0.21%-ի չափով: Շահումյանի շրջանի բնակավայրերի համար նշված ծախսերն ավելացնել նյութերի արժեքի 10%-ի չափով,

1.02 - պահեստավորման-փաթեթավորման ծախսերը հաշվի առնվող գործակիցն է:

(3.2.2 կետը խմբ. 24.11.2006 N 103-Ա)

 

3.2.3 Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքի հաշվարկը

 

Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է՝

                               Մ = (Ժ1 x Ա1 + Ժ2 x Ա2 ... + Ժn  x Աn ) x 1.03

որտեղ՝                   Մ - մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է,

                              Ժ1  Ժ2  Ժn  - մեքենաների աշխատանքի ժամանակն է,

                              Ա1 Ա2  Աn - 1 մեք /ժամ-ի արժեքն է (շահագործող կազմակերպության

                              հետ պայմանագրով կամ շինարարական կազմակերպությունների

                              պլանահաշվարկային գներով),

                             1.03 - այլ մեքենաների շահագործման արժեքը հաշվի առնող գործակից է:

Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը թույլատրվում է որոշել նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդով:

 

3.2.4 Վերադիր ծախսերի հաշվարկը

 

Վերադիր ծախսերը հաշվարկվում են ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5.3 տոկոսի չափով՝

 

       ՈՒ x 5.3

Վ =  ----------

       100

 

3.2.5 Շահույթի չափի հաշվարկը

 

Շահույթը հաշվարկվում է կազմակերպության բոլոր ծախսերի հանրագումարի 10 տոկոսի չափով՝

 

      (ՈՒ+Վ) x 10

Շ =  ---------------

      100

 

3.2.6 Այլ ծախսերի հաշվարկը

 

Այլ ծախսերը հաշվարկվում են

 

Ա = Ժ + Ձ + Լ

 

որտեղ՝ Ա - այլ ծախսերն են,

            Ժ - Ժամանակավոր պահեստային և կենցաղային շենքերի շինարարության (շարժական կամ հավաքովի-քանդովի շենքերի օգտագործման), ժամանակավոր ինժեներական ցանցերի մոտեցման (էլեկտրաէներգիայի, ջրի, օբյեկտի մոտեցման ճանապարհների, հրապարակների և այլն) ծախսերն են, ընդունվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության նորմաներով:

            Ձ - ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերն են, ընդունվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության նորմաներով:

            Լ - ԼՂՀ կառավարության /սահմանված կարգով ԼՂՀ կառավարման մարմնի/ կողմից սահմանված այլ արտոնություններ և լրացուցիչ ծախսեր

 

3.2.7 Հարկեր

 

ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են շինարարական աշխատանքների արժեքից ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.3 Պատվիրատուի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 1 հավելվածի (ձև 1, 2): Կատարված աշխատանքների հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 2 հավելվածի (ձև 1, 2):

 

 

 

 Հավելված N 1

       Ձև N 1

 

Պատվիրատու ----------------------------------------------

Շինարարության անվանումը և նրա

հասցեն ------------------------------------------------------

Օբյեկտի անվանումը -------------------------------------

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

շինարարական աշխատանքների արժեքի

 

«------» ---------------------------- 20  թ.

 

Հ/հ

Հիմնավորում

Աշխատանքների և ծախսերի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Արժեքը հազ. դրամ

Միավորի

Ընդհանուր

1

2

3

4

5

6

7

             
             

Ընդամենը  

   

 ------------------------------------------------

           նախագծային ինստիտուտի 

 (ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

   պատասխանատու ներկայացուցիչ
                  

                       

 

 Հավելված N 1

       Ձև N 2

 

 

 

Պատվիրատու ----------------------------------------------

Շինարարության անվանումը և նրա

հասցեն -------------------------------------------------------

Օբյեկտի անվանումը --------------------------------------

Հոդվածների ամփոփում

 

«------» ------------------------- 20  թ.

 

Հ/հ

Հոդվածների անվանումը

Արժեքը հազ. դրամ

1

2

3

      

 

Ընդամենը  

   

 ------------------------------------------------

           նախագծային ինստիտուտի 

 (ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

   պատասխանատու ներկայացուցիչ

 

 

 

 Հավելված N 2

       Ձև N 1

 

Պատվիրատու ----------------------------------------------

Աշխատանք կատարողը ---------------------------------

Պայմանագիր թիվ ----------------- 20  թ.

Շինարարության անվանումը և նրա

հասցեն -------------------------------------------------------

Օբյեկտի անվանումը --------------------------------------

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

կատարված շինարարական աշխատանքների

 

«------» ----------------------- 20  թ.

 

Հ/հ

Աշխատանքների և ծախսերի անվանումը

Աշխատանքների և ծախսերի արժեքը

Կ Ա Տ Ա Ր Վ Ա Ծ    Է

Շինարարության սկզբից

Հաշվետու ժամանակ

%

կատ. աշխ. արժեքը

%

կատ. աշխ. արժեքը

1

2

3

4

5

6

7

             
             

                 

Ընդամենը

 

Կ.Տ. -----------------------------------------------------  հաշվարկ կատարող       

                (ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

 

Կ.Տ. ------------------------------------------------------  հաշվարկ կատարող 
   (Պատվիրատուի ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)
           

 

 

 Հավելված N 2

       Ձև N 2

 

Պատվիրատու ----------------------------------------------

Աշխատանք կատարողը ---------------------------------

Պայմանագիր թիվ ----------------- 20  թ.

Շինարարության անվանումը և նրա

հասցեն -------------------------------------------------------

Օբյեկտի անվանումը --------------------------------------

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

կատարված շինարարական աշխատանքների

 

«------» ------------------------- 20  թ.

 

Հ/հ

Աշխատանքների

և ծախսերի անվանումը

Հիմնավորում

Չափ, միավորը

Միավորի արժեքը

Կ Ա Տ Ա Ր Վ Ա Ծ  Է

հաշվետու ժամանակաշրջանում

Շինարար. սկզբից ներառելով հաշվետու ժամանակաշրջանը

քանակը

կատ. աշխ. արժեքը

1

2

3

4

5

6

7

8

               
               

 

  

Ընդամենը

 

Կ.Տ. -----------------------------------------------------  հաշվարկ կատարող       

                (ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

 

Կ.Տ. ------------------------------------------------------  հաշվարկ կատարող 
   (Պատվիրատուի ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

 

 

Հ Ա Շ Վ Ա Ր Կ

 

աշխատավարձի և մեքենա - մեխանիզմների շահագործման գործակցի,

1984թ. նախահաշվային արժեքից, առ 1.07.2005թ.

 

1. Աշխատավարձի գործակցի հաշվարկ

 

75000 : 1.325 = 56604     որտեղ`

1.325 - տարիֆային դրույթի անցման գործակիցն է

15000 - ԼՂՀ-ում հաստատված նվազագույն աշխատավարձը

 

Ի. Ա. 91թ. = (( 56604 - 102.12) x 1.13 + 102.12) : 102.12 = 626.22    որտեղ`

Ի. Ա. 91թ. = 626.22

Ի. Ա. 84թ. = 626.22 x 1.25 = 782.2775

 

1.177 - սոց.ապահովության հատկացումն է

102.12 - 1991թ. գների մակարդակի մինեմալ ամսական աշխատավարձի չափն է

 

2. Մեքենա - մեխանիզմների շահագործման գործակցի հաշվարկ

 

Ի. Մ. Շ. 91թ. = 0.15 x 2.2 + 0.37 x 784.3 + 0.24 x 1579 + 0.24 x 626.22 = 819.774

Ի. Մ. Շ. 91թ. = 819.774

Ի. Մ. Շ. 84թ. = 819.774 x 1.7 = 1393.62

 

784.3 - պահեստամասերի արժեքի փոփոխման ինդեքսները 1991թ. նկատմամբ

1579 - վառելանյութի արժեքի փոփոխման ինդեքսը

300 : 0.19 = 1579