Համարը 
N 03-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
11.02.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվը 
11.02.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.02.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2006

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 03-Ա ՀՐԱՄԱՆԸ

 

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն N 03-Ա

 

ք. Ստեփանակերտ

,,11,, փետրվարի 2002թ.

 

ԼՂՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի և ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կանոնադրության գլուխ II ,,գ,, ենթակետով նախատեսված իրավասությունների հիման վրա

 

հ ր ա մ ա յ ու մ  եմ`

 

1. Հաստատել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը»:

2. Գործավարության բաժնի պետ Ն. Ավանեսյանին` ապահովել սույն կարգի գրանցումը ԼՂՀ արդարադատության պետական վարչությունում:

3. 2000թ. փետրվարի 21-ի թիվ 06-Ա հրամանը ճանաչել ուժը կորցրած:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել պետական պատվերի տեղադրման բաժնի պետ` Վ. Թամրազյանի վրա:

 

 

Նախարար

Վ. Փալանջանյան 

 

 

Համաձայնեցված է

ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար

_______ Բ. Առուշանյան

,,11,, 02. 2002թ.

Համաձայնեցված է

ԼՂՀ ֆինանսների նախարար

________ Ս. Թևոսյան

,,--------,,--------------2002թ.

Հաստատված է

ԼՂՀ քաղաքաշինության նախարար

_____Վ. Փալանջանյան

,,-----,,---------2002թ.

 

 

 

Գրանցված է`

ԼՂՀ արդարադատության

պետական վարչության պետ

________ Ռ. Հայրապետյան

,,20,, փետրվարի 2002թ.

N 146           

 

Կ Ա Ր Գ 

 

գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման

 

1. Կիրառման բնագավառը

 

Սույն կարգը մշակված է կիրառելու շինարարության մասնակիցների կողմից, որոնք ընդունված կարգով ունեն իրավունք ԼՂՀ տարածքում իրականացնելու նոր կառույցների շինարարություն, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցում, վերականգնում, ընդլայնում, վերանորոգում (հետագայում շինարարություն):

 

2. Ընդհանուր դրույթները

 

2.1 Սույն կարգը մշակված է շինարարության մասնակիցների նորմատիվային փաստաթղթով ապահովելու նպատակով, որի հիման վրա պետական բյուջեով ֆինանսավորվող օբյեկտներում կատարվում է գործող գներով, շինարարական (շինմոնտաժային, նորոգման, թողարկման կարգաբերման) աշխատանքների արժեքի հաշվարկը հետևյալ դեպքերում`

 կապալառու կազմակերպության հետ բանակցությունների հիման վրա պատվերի տեղադրման,

 կատարված աշխատանքների ամենամսյա գործող գներով հաշվարկման պայմանով պատվերի տեղադրման,

 արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների կատարման:

2.2 կատարվող աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով`

                Ա = Ծ + Շ + Հ

որտեղ`    Ա-ն արժեքն է

                Ծ-ն ծախսերն են

                Շ-ն շահույթն է

                Հ-ավելացված արժեքի հարկն է

2.3 Շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերը ելնելով շինարարական նորմաներից, խմբավորվում են հետևյալ կառուցվածքով

                Ծ = ՈՒ + Վ + ԱԾ

որտեղ`     Ծ- շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերն են,

                ՈՒ- ուղղակի ծախսերն են

Ուղղակի ծախսերին են վերաբերվում անմիջապես աշխատանքի կատարման համար ծախսերը, այսինքն` ՈՒ = Ա + Ն + Մ

որտեղ`     Ա- հիմնական բանվորի աշխատավարձն է և հատկացումներն են աշխատավարձի ֆոնդին սոցիալական ապահովագրության բոլոր տեսակներով,

                Ն- նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է,

                Մ- շին. մեքենաների և մեխանիզմների շահագործման ծախսերն են,

               Վ- վերադիր ծախսերն են

Վերադիր ծախսերին են վերաբերվում արտադրության կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային անձնակազմի (աշղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովման հատկացումները և այլ ծախսերը, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):

ԱԾ - այլ ծախսեր են, որոնք հաշվի չեն առնվում շինարարության վրա ազդող յուրահատուկ (շինհրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները, շինարարական կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:

 

3. Գների հաշվարկումը

 

3.1 Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն գործող ՇՆ և Կ և արտադրական նորմաների, կատարվում է ծախսերի ընտրանք` աշխատավարձի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը բնական արտահայտությամբ:

3.2 Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկներն իրականացվում են ընդգրկելով հետևյալ հոդվածները`

 աշխատավարձ

 նյութերի արժեքը

 մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը

 վերադիր ծախսեր

 շահույթ

 այլ ծախսեր

3.2.1 Աշխատավարձի հաշվարկը

 

Աշխատավարձը հաշվարկվում է`

Ա = Ա1 X Գ

որտեղ`       Ա- աշխատավարձի չափն է (դրամ)

                   Ա1 - աշխատավարձի չափը 1984թ. գներով (ռուբլի), որը նախատեսված է նախահաշվարկային փաստաթղթերով

                   Գ - ինդեքս (գործակից) շինմոնտաժային աշխատանքների, որը բնութագրում է դրամի ընթացքագինը ռուբլու նկատմամբ, որը հավասար է 380:

 

Ծանոթություն: Հատուկ նշանակության օբյեկտների և հարդարման աշխատանքների նկատմամբ կիրառվում է Գ = 570: Նշված գործակիցները ենթակա են վերանայման միջին աշխատավարձի փոփոխման դեպքում

 

3.2.2 Նյութերի արժեքի հաշվարկը

 

Նյութերի արժեքը հաշվարկվում է`

Ն = (Ն1 Ա1 + Ն2 Ա2 … + Նո Աո ) X 1.05 X 1.02

որտեղ`     Ն- նյութերի արժեքն է,

                 Ն1, Ն2, Նո - նյութերի ծախսն է ըստ նորմերի,

                 Ա - նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում է համաձայն գինը հիմնավորող փաստաթղթերի (հաշիվների, գների մասին ինֆորմացիոն տեղեկագրերի և այլն), ընդ որում կոմերցիոն կազմակերպությունների, ահայտ անձի կողմից ձեռք բերված և հաշվարկներում ներառված նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գները չպետք է գերազանցեն ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից թողարկվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված գներին

1.05 - տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է.

1.02 - պահեստավորման - փաթեթավորման ծախսերը հաշվի առնվող գործակիցն է

 

3.2.3 Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքի հաշվարկը

 

Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է`

               Մ = (Ժ1 Ա1 + Ժ2 Ա2 … + ԺոԱո) X 1.03

որտեղ`    Մ- մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է,

               Ժ1 Ժ2 Ժո - մեքենաների աշխատանքի ժամանակն է,

               Ա1 Ա2 Աո - 1 մեք/ժամ-ի արժեքն է (շահագործող կազմակերպության հետ պայմանագրում կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով),

1.03 - այլ մեքենաների շահագործման արժեքը հաշվի առնող գործակից է:

Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը թույլատրվում է որոշել նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդով:

 

3.2.4 Վերադիր ծախսերի հաշվարկը

 

Վերադիր ծախսերը հաշվարկվում են ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5.3 տոկոսի չափով`

 

ՈՒ X 5.3

Վ =

---------------

100

 

3.2.5 Շահույթի չափի հաշվարկը

 

Շահույթը հաշվարկվում է կազմակերպության բոլոր ծախսերի հանրագումարի 10 տոկոսի չափով`

 

(ՈՒ+Վ) X 10

Շ =

--------------

100

 

3.2.6 Այլ ծախսերի հաշվարկը

 

Այլ ծախսերը հաշվարկվում են

                 Ծ = Ժ + Ձ

որտեղ`      Ծ- այլ ծախսերն են,

                 Ժ - ժամանակավոր պահեստային և կենցաղային շենքերի շինարարության (շարժական կամ հավաքովի - քանդովի շենքերի օգտագործման), ժամանակավոր ինժեներական ցանցերի մոտեցման (էլեկտրաէներգիայի, ջրի, օբյեկտի մոտեցման ճանապարների, հրապարակների և այլն) ծախսերն են, ընդունվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության նորմաներով և հավասար է 1.01

                 Ձ - ձմեռային պայմաններով կատարվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերն են, ընդունվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության նորմաներով և հավասար է 1.0032:

Ձմեռային պայմաններ գործակիցը կիրառվում է դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներում կատարված աշխատանքների փաստացի ուղղակի ծախսերի դիմաց:

 

3.2.7 Հարկեր

 

ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են շինարարական աշխատանքների արժեքից ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.3 Այն աշխատանքները, որոնք իրականացված են ընդունված կարգով մշակված թերակտերի հիման վրա, երբ բացակայում է մեքենաների և մեխանիզմների շահագործման և աշխատավարձի արժեքները 1984 գներով ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը իրավունք է վերապաում հաշվարկները կատարել այլ մեթոդով:

3.4 Պատվիրատուի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 1 հավելվածի (ձև 1, 2): Կատարված աշխատանքների հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 2 հավելվածի (ձև 1, 2):

 

 

 

Հավելված N 1

Ձև N 1

 

Պատվիրատու-------------------------------------------

Շինարարության անվանումը և նրա

հասցեն---------------------------------------------------

Օբյեկտի անվանումը-----------------------------------

ՀԱՇՎԱՐԿ

 

շինարարական աշխատանքների արժեքի

 

«------»----------------20 թ.

 

Հ/հ

Հիմնավորում

Աշխատանքների և ծախսերի անվանումը

Չափման միավորը

Ծավալը

Արժեքը հազ. դրամ

Միավորի

Ընդհանուր

1

2

3

4

5

6

7

             
             

Ընդամենը

-----------------------------------------------------

     (ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

նախագծային ինստիտուտի պատասխանատու ներկայացուցիչ

 

 

 

Հավելված N 1

Ձև N 2

 

Պատվիրատու-------------------------------------------

Շինարարության անվանումը և նրա

հասցեն----------------------------------------------------

Օբյեկտի անվանումը------------------------------------

 

Հոդվածների ամփոփում

 

«-------»------------------20 թ.

 

Հ/հ

Հոդվածների անվանումը

Արժեքը հազ. դրամ

1

2

3

     

Ընդամենը

------------------------------------------------------

       (ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

նախագծային ինստիտուտի պատասխանատու ներկայացուցիչ

 

 

 

Հավելված N 2

Ձև N 1

 

Պատվիրատու-----------------------------------------------

Աշխատանք կատարողը-----------------------------------

Պայմանագիր թիվ ------------------------------------20 թ.

Շինարարության անվանումը և նրա

հասցեն--------------------------------------------------------

Օբյեկտի անվանումը----------------------------------------

 

ՀԱՇՎԱՐԿ

 

կատարված շինարարական աշխատանքների

«------»-----------------20 թ.

 

Հ/հ

Աշխատանքների և

ծախսերի անվանումը

Աշխատանքների և

ծախսերի արժեքը

Կ Ա Տ Ա Ր Վ Ա Ծ  Է

Շինարարության սկզբից

Հաշվետու ժամանակ

%

կատ. աշխ.

արժեքը

%

կատ. աշխ.

արժեքը

1

2

3

4

5

6

7

             
             

Ընդամենը

Կ.Տ.--------------------------------------------------------------------հաշվարկ կատարող

             (ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

 

Կ.Տ.---------------------------------------------------------------------հաշվարկ կատարող

         (Պատվիրատուի ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

 

 

 

Հավելված N 3

Ձև N 1

 

Պատվիրատու------------------------------------------------

Աշխատանք կատարողը------------------------------------

Պայմանագիր թիվ--------------------------------------20 թ.

Շինարարության անվանումը և նրա

հասցեն---------------------------------------------------------

Օբյեկտի անվանումը-----------------------------------------

 

ՀԱՇՎԱՐԿ

 

կատարված շինարարական աշխատանքների

 

«--------»-----------------20 թ.

 

Հ/հ

Աշխատանքների և ծախսերի անվանումը

Հիմնավո

րում

Չափման միավորը

Չափման արժեքը

Կ Ա Տ Ա Ր Վ Ա Ծ  Է

հաշվետու ժամանա

կաշրջանում

Շինարար. սկզբից

ներառելով

հաշվետու ժամանա

կաշրջանը

կատ. աշխ. արժեքը

%

1

2

3

4

5

6

7

8

               
               

Ընդամենը

Կ.Տ.---------------------------------------------------------------------հաշվարկ կատարող

             (ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

Կ.Տ.---------------------------------------------------------------------հաշվարկ կատարող

          (Պատվիրատուի ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)