Համարը 
N 06-Ա
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքաշինության նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
21.02.2000
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
21.02.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.02.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 
20.02.2002

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ N 06-Ա ՀՐԱՄԱՆԸ

 

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀՐԱՄԱՆ N 06-Ա

 

ք. Ստեփանակերտ

,,21,, փետրվարի 2000թ.

 

 ԼՂՀ «Քաղաքաշինության մասին» օրենքի և ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կանոնադրության գլուխ II ,,գ,, ենթակետով նախատեսված իրավասությունների հիման վրա

 

հ ր ա մ ա յ ու մ  ե մ`

 

1. Հաստատել «Գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը»

2. Գործավարության բաժնի պետ Ն. Ավանեսյանին` ապահովել սույն կարգի գրանցումը ԼՂՀ արդարադատության պետական վարչությունում:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել պետական պատվերի տեղադրման բաժնի պետ` Վ. Թամրազյանի վրա:

 

 

Նախարար

Վ. Փալանջանյան 

 

 

Համաձայեցված է`

ԼՂՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար

                            Բ. Բաբայան

,,------,,---------------------2000թ.

Համաձայնեցված է

ԼՂՀ ֆինանսների նախարար

                            Ս. Թևոսյան

,,------,,--------------------2000թ.

Հաստատված է

ԼՂՀ քաղաքաշինության նախարար

               Վ. Փալանջյան

,,------,,--------------2000թ.

 

 

 

Գրանցված է`

ԼՂՀ արդարադատության

վարչության պետ

Ռ. Հայրապետյան

,,22,, 02 2000թ.

 

ԿԱՐԳ

 

գործող գներով շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման

 

1. Կիրառման բնագավառը

 

Սույն կարգը մշակված է կիրառելու շինարարության մասնակիցների կողմից, որոնք ընդունված կարգով ունեն իրավունք ԼՂՀ տարածքում իրականացնելու նոր կառույցների շինարարություն, գոյություն ունեցող շենքերի և շինությունների վերակառուցում, վերականգնում, ընդլայնում, վերանորոգում (հետագայում շինարարություն):

 

2. Ընդհանուր դրույթները

 

2.1 Սույն կարգը մշակված է շինարարության մասնակիցների նորմատիվային փաստաթղթով ապահովելու նպատակով, որի հիման վրա պետական բյուջեով ֆինանսավորող օբյեկտներում կատարվում է գործող գներով, շինարարական (շինմոնտաժային, նորոգման, թողարկման կարգաբերման) աշխատանքների արժեքի հաշվարկը հետևյալ դեպքերում`

  • կապալառու կազմակերպության հետ բանակցությունների հիման վրա պատվերի տեղադրման,
  •  կատարված աշխատանքների ամենամսյա գործող գներով հաշվարկման պայմանով պատվերի տեղադրման
  •  արտակարգ իրավիճակների դեպքում աշխատանքների կատարման:

2.2 Կատարվող աշխատանքների արժեքի կառուցվածքը ներկայացվում է հետևյալ բանաձևով

             Ա = Ծ + Շ+ Հ

որտեղ` Ա-ն արժեքն է

             Ծ – ծախսերն են

             Շ- Շահույթն է

             Հ- ավելացված արժեքի հարկն է

2.3 Շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծասխերը` ելնելով շինարարական նորմաներից, խմբավորվում են հետևյալ կառուցվածքով`

              Ծ = ՈՒ + Վ + ԱԾ

որտեղ`  Ծ- շինարարական աշխատանքների արժեքի մեջ մտնող ծախսերն են,

             ՈՒ- ուղղակի ծախսերն են

Ուղղակի ծախսերին են վերաբերվում անմիջապես աշխատանքի կատարման համար ծախսերը, այսինքն` ՈՒ = Ա + Ն + Մ

որտեղ`  Ա- հիմնական բանվորների աշխատավարձն է և հատկացումներն են աշխատավարձի ֆոնդին սոցիալական ապահովագրության բոլոր տեսակներով,

              Ն- նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների արժեքն է,

              Մ- շին. մեքենաների և մեխանիզմների շահագործման ծախսերն են,

              Վ- վերադիր ծախսերն են

Վերադիր ծախսերին են վերաբերվում արտադրության կազմակերպման հետ կապված ծախսերը (կառավարման ապարատի և գծային անձնակազմի (աշղեկ, վարպետ, տեղամասերի պետեր և այլն) պահպանումը, ցածրարժեք գույքի մաշվածությունը, շենքերի և կառուցվածքների (ժամանակավոր և մշտական) ամորտիզացիան, վարձավճարը, պահպանման ծախսերը (ընթացիկ և կապիտալ վերանորոգման, ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, կապի և այլն), օժանդակ (հիմնական կազմի մեջ չմտած) բանվորների աշխատավարձը, սոցապահովման հատկացումները և այլ ծախսերը, որոնք հաշվի չեն առնված ուղղակի ծախսերի մեջ):

ԱԾ – այլ ծախսեր են, որոնք հաշվի չեն առնվում շինարարության վրա ազդող յուրահատուկ (շինհրապարակի վայրը, շինարարական աշխատանքների կազմակերպման հետ կապված ծախսերը, կլիմայական պայմանները, շինարարական կազմակերպության յուրահատկությունները) պայմանները:

 

3. Գների հաշվարկումը

 

3.1 Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկման համար, համաձայն գործող ՇՆևԿ և արտադրական նորմաների, կատարվում է ծախսերի ընտրանք` աշխատավարձի, մեքենաների և մեխանիզմների տեսակների և ժամանակի (հաշվի առնելով աշխատանքի պայմանների ազդեցությունը), նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների պահանջարկը բնական արտահայտությամբ:

3.2 Շինարարական աշխատանքների արժեքի հաշվարկներն իրականացվում են ընդգրկելով հետևյալ հոդվածները`

  • աշխատավարձ
  • նյութերի արժեքը
  • մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը
  • վերադիր ծախսեր
  • շահույթ
  • այլ ծախսեր

 

3.2.1 Աշխատավարձի հաշվարկը

 

 

Աշխատավարձը հաշվարկվում է`

                                                   Ա = Ա1 X Գ

որտեղ`       Ա- աշխատավարձի չափն է (դրամ),

                  Ա1- աշխատավարձի չափը 1984թ. գներով (ռուբլի), որը նախատեսված է նախահաշվարկային փաստաթղթերով

                  Գ- ինդեքս (գործակից) շինմոնտաժային աշխատանքների, որը բնութագրում է դրամի ընթացքագինը ռուբլու նկատմամբ, որը հավասար է 380:

Ծանոթություն: Հատուկ նշանակության օբյեկտների և հարդարման աշխատանքների նկատմամբ կիրառվում է Գ = 570: Նշված գործակիցները ենթակա են վերանայման միջին աշխատավարձի փոփոխմա դեպքում:

 

3.2.2 Նյութերի արժեքի հաշվարկը

 

Նյութերի արժեքը հաշվարկվում է`

                 Ն = (Ն1Ա1 + Ն2Ա2… + ՆոԱո) X 1.03

որտեղ`      Ն- նյութերի արժեքն է,

                 Ն1, Ն2, Նո - նյութերի ծախսն է ըստ նորմերի,

                 Ա- նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գներն են, ընդունվում է համաձայն գինը հիմնավորող փաստաթղթերի (հաշիվների, գների մասին ինֆորմացիոն տեղեկագրերի և այլն), ընդ որում կոմերցիոն կազմակերպությունների, անհայտ անձի կողմից ձեռք բերված և հաշվարկներում ներառված նյութերի, պատրաստվածքների և կառուցվածքների գները չպետք է գերազանցեն ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից թողարկվող ինֆորմացիոն տեղեկագրում բերված գներին

                 1.03 – տրանսպորտային ծախսերը հաշվի առնող գործակիցն է.

 

3.2.3 Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքի հաշվարկը

 

Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը հաշվարկվում է`

Մ =(Ժ1Ա1 + Ժ2Ա2… + ԺոԱո) X 1.03

որտեղ`    Մ- մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքն է,

               Ժ1Ժ2Ժո – մեքենաների աշխատանքի ժամանակն է,

               Ա1Ա2Աո – 1 մեք /ժամ-ի արժեքն է (շահագործող կազմակերպության հետ պայմանագրում կամ շինարարական կազմակերպությունների պլանահաշվարկային գներով),

1.03 – այլ մեքենաների շահագործմնան արժեքը հաշվի առնող գործակիցն է:

Մեքենաների և մեխանիզմների շահագործման արժեքը թույլատրվում է որոշել նաև ԼՂՀ քաղաքաշինության նախարարության կողմից սահմանվող այլ մեթոդով:

 

3.2.4 Վերադիր ծախսերի հաշվարկը

 

Վերադիր ծախսերը հաշվարկվում են ուղղակի ծախսերի ընդհանուր արժեքի 5.3 տոկոսի չափով`

 

 

Վ =

ՈՒ X 5.3

-----------

100

 

3.2.5 Շահույթի չափի հաշվարկը

 

Շահույթը հաշվարկվում է կազմակերպության բոլոր ծախսերի հանրագումարի 8 տոկոսի չափով`

 

 

Շ =

(ՈՒ + Վ) X 8

 -----------------

100

 

3.2.6 Այլ ծախսերի հաշվարկը

 

Այլ ծախսերը հաշվարկվում են

              Ծ = ժ + Ձ

որտեղ`  Ծ- այլ ծախսերն են,

             Ժ- Ժամանակավոր պահեստային և կենցաղային շենքերի շինարարության (շարժական կամ հավաքովի-քանդովի շենքերի օգտագործման), ժամանակավոր ինժեներական ցանցերի մոտեցման (էլեկտրաէներգիայի, ջրի, օբյեկտի մոտեցման ճանապարհների, հրապարակների և այլն) ծախսերն են, ընդունվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության նորմաներով և հավասար է 1.01

             Ձ- ձմեռային պայմաններում կատարվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերն են, ընդունվում են ԼՂՀ քաղաքաշինության նախարարության նորմաներով և հավասար է 1.0032:

Ձմեռային պայմաններ գործակիցը կիրառվում է դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներում կատարված աշխատանքների փաստացի ուղղակի ծախսերի դիմաց:

 

3.2.7 Հարկեր

 

ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը հաշվարկվում են շինարարական աշխատանքների արժեքից ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.3 Այն աշխատանքները, որոնք իրականացված են ընդունված կարգով մշակված թերակտերի հիման վրա, երբ բացակայում է մեքենաների և մեխանիզմների շահագործման և աշխատավարձի արժեքները 1984 գներով ԼՂՀ քաղաքաշինության նախարարությունը իրավունք է վերապահում հաշվարկները կատարել այլ մեթոդով:

3.4 Պատվիրատուի (նախագծային ինստիտուտի) կողմից կատարված նախնական հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 1 հավելվածի (ձև 1,2): Կատարված աշխատանքների հաշվարկները ձևակերպվում են համաձայն N 2 հավելվածի (ձև 1,2):

 

 

 

Հավելված N 1

Ձև N 1

 

Պատվիրատու----------------------------------------------------------------

 

Շինարարության անվանումը և նրա հասցեն-------------------------

 

Օբյեկտի անվանումը-------------------------------------------------------

 

ՀԱՇՎԱՐԿ

 

շինարարական աշխատանքների արժեքի

 

«-----» -------------20 թ.

 

Հ/հ

Հիմնավորում

Աշխատանքների և

ծախսերի անվանումը

Չափան

միավորը

Ծավալը

Արժեքը հազ. դրամ

Միավորի

Ընդհանուր

1

2

3

4

5

6

7

             
             

Ընդամենը

------------------------------------------------------

        (ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

նախագծային ինստիտուտի

պատասխանատու ներկայացուցիչ

 

 

 

Հավելված N 1

Ձև N 2

 

Պատվիրատու---------------------------------------------------------------

 

Շինարարության անվանումը և նրա հասցեն---------------------------

 

Օբյեկտի անվանումը-------------------------------------------------------

 

Հոդվածների ամփոփում

 

«----» --------------------- 20 թ.

 

Հ/հ

Հոդվածների անվանումը

Արժեքը հազ. դրամ

1

2

3

     

Ընդամենը

------------------------------------------------------

         (ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

Նախագծային ինստիտուտի

պատասխանատու ներկայացուցիչ

 

 

 

Հավելված N 2

Ձև N 1

 

Պատվիրատու---------------------------------------------------------------

 

Աշխատանք կատարողը---------------------------------------------------

 

Պայմանագիր թիվ -----------------------------------------------------20 թ.

 

Շինարարության անվանումը և նրա հասցեն---------------------------

 

Օբյեկտի անվանումը-------------------------------------------------------

 

ՀԱՇՎԱՐԿ

 

կատարված շինարարական աշխատանքների

 

«----» ---------------------- 20 թ.

 

Հ/հ

Աշխատանքների և

 

ծախսերի անվանումը

Աշխատանքների և

 

ծախսերի արժեքը

Կ Ա Տ Ա Ր Վ Ա Ծ  Է

Շինարարության սկզբից

Հաշվետու ժամանակ.

%

կատ. աշխ. արժեքը

%

կատ. աշխ. արժեքը

1

2

3

4

5

6

7

             
             

Ընդամենը

Կ.Տ.------------------------------------------------------------հաշվարկ կատարող

               (ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

Կ.Տ.-----------------------------------------------------------հաշվարկ ընդունող

     (Պատվիրատուի ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

 

 

 

Հավելված N 2

Ձև N 2

 

Պատվիրատու---------------------------------------------------------------

 

Աշխատանք կատարողը---------------------------------------------------

 

Պայմանագիր թիվ-----------------------------------------------------20 թ.

 

Շինարարության անվանումը և նրա հասցեն-------------------------

 

Օբյեկտի անվանումը-------------------------------------------------------

 

ՀԱՇՎԱՐԿ

 

կատարված շինարարական աշխատանքների

 

«----» --------------------- 20 թ.

 

Հ/հ

 

Աշխատանքների

 և ծախսերի անվանումը

 

 

Հիմնավորում

 

Չափման միավորը

 

Չափման արժեքը

Կ Ա Տ Ա Ր Վ Ա Ծ  Է

հաշվետու ժամանակաշրջանում

Շինարար. սկզբից ներառելով հաշվետու ժամանակաշրջանը

կատ. աշխ. արժեքը

%

1

2

3

4

5

6

7

8

               
               

Ընդամենը

Կ.Տ.--------------------------------------------------------------հաշվարկ կատարող

           (ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)

Կ.Տ.--------------------------------------------------------------հաշվարկ ընդունող

       (Պատվիրատուի ԱԱՀ, պաշտոն, ստորագրություն)