Համարը 
N 1-2/104-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.12.20/17(39)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարություն
Ընդունման ամսաթիվը 
01.12.2010
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
01.12.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.12.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1-2/124-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«08» դեկտեմբերի 2010թ.

պետական գրանցման համարը 10910115

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«01» դեկտեմբերի 2010թ.

 N 1-2/104-Ն

 

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1-2/124-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի 2008 թվականի նոյեմբերի 21-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի կազմն ու կանոնադրությունը հաստատելու մասին» N1-2/124-Ն հրամանի N1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

 

ՆԱԽԱՐԱՐ

Կ.ԵՍԱՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի

2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1-2/104-Ն հրամանի

 

«Հավելված թիվ 1

ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարի

2008 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1-2/124-Ն հրամանի

 

ԿԱԶՄ

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (նախագահ)

 

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գործարարության խթանման վարչության պետ (նախագահի տեղակալ)

 

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ

 

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գործարարության խթանման վարչության առաջատար մասնագետ

 

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ (քարտուղար):»: