|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից «01» դեկտեմբերի 2008թ.
Պետական գրանցման համարը 974 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«21» նոյեմբերի 2008թ. |
թիվ 1-2/124-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՆ ՈՒ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը`
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
1. Ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողով:
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության կողմից պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը` համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների:
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության
2008 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1-2/124-Ն հրամանի |
ԿԱԶՄ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (նախագահ)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գործարարության խթանման վարչության պետ (նախագահի տեղակալ)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի գործարարության խթանման վարչության առաջատար մասնագետ
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ (քարտուղար):
(Հավելված թիվ 1-ը խմբ. 01.12.10 N 1-2/104-Ն)
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ տնտեսական զարգացման նախարարության
2008 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1-2/124-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՐԶ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Պարզ ընթացակարգով տրված լիցենզիաների գործողության կասեցման և դադարեցման համար եզրակացություններ տվող հանձնաժողովն (այսուհետև` հանձնաժողով) իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
2. Հանձնաժողովը ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության աշխատակիցներից:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարի տեղակալներից մեկն ի պաշտոնե այդ հանձնաժողովի նախագահն է:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
4. Հանձնաժողովի հիմնական խնդիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պարզ լիցենզիաների գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու համար եզրակացություններ տալն է:
5. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդրին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) քննարկում է պարզ ընթացակարգով տրված լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման համար ներկայացված փաստաթղթերը, շահագրգիռ բաժնի կողմից տրված դիտողությունները: Քննարկելով նշված փաստաթղթերը և դիտողությունները` հանձնաժողովը կայացնում է պարզ ընթացակարգով տրված լիցենզիայի գործողությունը կասեցնելու և/կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացությունները, որոնք ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարին:
2) ներկայացնում է առաջարկություններ լիցենզավորող մարմնին լիցենզավորման բնագավառի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովը հարցերը քննարկում է իր նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
7. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետև` հրավիրված անձ):
9. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին:
10. Հանձնաժողովի նիստը նախագահողը նիստի ժամանակ հայտարարում է, թե ինչ հարց է քննարկվելու, ովքեր են հրավիրվել քննարկմանը, հարցերի քննարկմանը մասնակցող անձանց բացատրում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթերի բովանդակությունը:
11. Հարցերի քննարկմանը հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը գրավոր չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամանակ: Հրավիրված անձի սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով և, եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները:
12. Հրավիրված անձն իրավունք ունի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ նրա շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, հարուցել միջնորդություններ:
13. Հարցերի քննարկումները կատարվում են դռնբաց: Դռնփակ են քննարկվում այն հարցերը, որոնք վերաբերվում են պետական, ծառայողական կամ բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններին: Հրավիրված անձի պահանջով քննարկումը կարող է կատարվել դռնփակ, եթե հարցերի քննարկման ժամանակ բացահայտվելու են առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ: Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, այլ անձինք:
14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
15. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում են և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են հրավիրված անձին:
16. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
17. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`
1) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը,
2) հանձնաժողովի կազմը,
3) քննարկվող հարցի բովանդակությունը,
4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին,
5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները,
6) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը:
18. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
19. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք,
2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները,
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները,
4) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
20. Հանձնաժողովի նախագահի տեղակալը` հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում ստանձնում է նրա պարտականությունները:
21. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,
2) տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի հերթական նիստի անցկացման վայրի, ժամանակի և քննարկվող հարցի մասին` նիստի օրվանից առնվազն յոթ օր առաջ,
3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունները,
4) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ,
5) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ,
6) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագծերը, եզրակացությունները և կազմակերպում դրանց սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը հայտատուին:
22. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում, հանձնաժողովի անդամներից մեկը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ ստանձնում է հանձնաժողովի քարտուղարի պարտականությունները:
22. Հանձնաժողովի անդամները`
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.
2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
24. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: