Համարը 
թիվ 54-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.04.21/07(46)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվը 
24.03.2011
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
24.03.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.05.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի ԹԻՎ 57-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«30» մարտի 2011թ.

պետական գրանցման համարը 1011134

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«24» մարտի 2011թ.

թիվ 54-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի ԹԻՎ 57-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի ապրիլի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների բժշկական կազմակերպություններ ժամանակավոր ուղեգրված բժիշկ-մասնագետների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները հաստատելու մասին» թիվ 57-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) հրամանով հաստատված թիվ 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ կետով.

«13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության արտահաստիքային գլխավոր մասնագետներին, եռամսյակային կտրվածքով, համաձայն վերջիններիս կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված գրավոր հաշվետվության, վճարվում են փոխհատուցում մասնագիտացված կաբինետի բժշկի 0.5 հաստիքի դրույքաչափով:»:

2) հրամանով հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն` համաձայնեցման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Համաձայնեցված է

ԼՂՀ փոխվարչապետ,

ֆինանսների նախարար

               Ս.Ա. Թևոսյան

      «24» մարտի 2011թ.

 

Հաստատված է

ԼՂՀ առողջապահության նախարար

 

                 Ս.Մովսեսյան

       «24» մարտի 2011թ.

 

 

 

Հավելված

ԼՂՀ առողջապահության նախարարի

«24» մարտի 2011թ. թիվ 54-Ն հրամանի

 

 

«Հավելված 2

ԼՂՀ առողջապահության նախարարի

«3» ապրիլի 2009թ. թիվ 57-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒՂԵԳՐՎԱԾ ԲԺԻՇԿ-

ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ

ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկական կազմակերպություններում համալրման նպատակով բժիշկ-մասնագետների ուղեգրման կարգը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն (այսուհետ` Նախարարություն) են ներկայացնում բժիշկ-մասնագետների համալրման հայտեր:

3. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Երևան քաղաքի խոշոր, բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունների հետ (այսուհետ` Բազային կազմակերպություն) համաձայն նախարարության կողմից հրավիրված համապատասխան մասնագետների` ուղեգրման միջոցով կազմակերպում է ժամանակավոր համալրման գործընթաց` մեկ մասնագետի ուղեգրման առավելագույն ժամկետը սահմանվում է մինչև 15 օր:

4. Նախարարությունը պարտավորվում է Բազային կազմակերպությունից ուղեգրված բժիշկ-մասնագետներին ապահովելու կացարանային պայմանները (հյուրանոցի գիշերավարձի ծախսեր), համապատասխան ներկայացուցչական (սննդի) և տրանսպորտային (վառելիքի) ծախսերը` կապված շրջաններում բաց դռների կազմակերպման հետ:

5. Բազային կազմակերպությունում պահպանվում է բժիշկ-մասնագետի հիմնական աշխատատեղը և միջին աշխատավարձը:»: