| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«14» ապրիլի 2009թ.
Պետական գրանցման համարը 1010960 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«03» ապրիլի 2009թ. |
թիվ 57-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒՂԵԳՐՎԱԾ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 556 որոշման դրույթները և առաջնորդվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 90 որոշմամբ հաստատված առողջապահության նախարարության կանոնադրության 8-րդ կետի «իբ», 12-րդ կետի «ա» ենթակետերով, ելնելով բնակչության առաջնային և մասնագիտացված բժշկական օգնության ու ծառայությունների ապահովման կազմակերպման, շրջանային առողջապահական կազմակերպությունների գործունեության համակարգման անհրաժեշտությունից,
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Հաստատել.
1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների բժշկական կազմակերպություններ ժամանակավոր ուղեգրված բժիշկ-մասնագետների կողմից իրականացված բժշկական օգնության դիմաց փոխհատուցման կարգը և պայմանները»` համաձայն թիվ 1 հավելվածի.
2) «Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ժամանակավոր ուղեգրված բժիշկ- մասնագետների կողմից իրականացված բժշկական օգնության կարգը և պայմանները»` համաձայն թիվ 2 հավելվածի.
3) Արտահիվանդանոցային պայմաններում բժիշկ-մասնագետի կողմից կատարված աշխատանքների հաշվետվության ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի.
4) Հիվանդանոցային պայմաններում բժիշկ-մասնագետի կողմից կատարված աշխատանքների հաշվետվության ձևը` համաձայն թիվ 4 հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը ստանձնում եմ ինքս:
|
Համաձայնեցված է
ԼՂՀ ֆինանսների նախարարություն
ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար
Ս.Ա. Թևոսյան
«03» ապրիլի 2009թ. |
Հավելված 1
ԼՂՀ առողջապահության նախարարի
«03» ապրիլի 2009թ. N 57-Ն հրամանով |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒՂԵԳՐՎԱԾ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների բժշկական կազմակերպություններում (այսուհետ` Շրջանային կազմակերպություններ) համալրման նպատակով բժիշկ-մասնագետների ուղեգրման և փոխհատուցման կարգը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններում գործող շրջանային բուժմիավորումները, առողջապահության նախարարություն (այսուհետ` Նախարարություն) են ներկայացնում բժիշկ-մասնագետների համալրման հայտեր:
3. Նախարարությունը շրջանային բուժմիավորումներից ստացած հայտերի հիման վրա Ստեփանակերտ քաղաքի բուժհիմնարկներից (այսուհետ` Բազային կազմակերպություն) բժիշկ-մասնագետների ուղեգրման միջոցով կազմակերպում է ժամանակավոր համալրման գործընթաց:
4. Նախարարությունը, ուղեգրվող բժիշկ-մասնագետի մասնակցությամբ կնքում է բժիշկ-մասնագետով ժամանակավոր համալրման մասին պայմանագիր, նշելով մասնագետի ուղեգրման ժամանակահատվածը, հերթափոխությունը, ծախսերի փոխհատուցման կարգը, ուղեգրվող բժիշկ-մասնագետի իրավունքներն ու պարտականությունները, Բազային և Շրջանային կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները: Մեկ մասնագետի ուղեգրման առավելագույն ժամկետը սահմանվում է մինչև 15 օր:
5. Բազային կազմակերպությունում պահպանվում է բժիշկ-մասնագետի հիմնական աշխատանքը և միջին աշխատավարձը:
6. Շրջանային կազմակերպություն բուժմիավորումում աշխատած օրերի դիմաց բժիշկ-մասնագետին վճարվում է օրական 10.000 դրամ:
7. Մոտակա շրջանային կազմակերպություններում (Շուշիի և Ասկերանի շրջաններ) բժիշկ մասնագետին վճարվում է օրական 3.000 դրամ:
8. Բացի սույն կարգով նախատեսված գումարներից գործուղման ծախսեր չի նախատեսվում:
9. Շրջանային բժշկական կազմակերպությունը Նախարարություն է ներկայացնում ուղեգրված բժիշկ-մասնագետի աշխատած փաստացի օրերի մասին ամսական հաշվետվություն:
10. Ֆինանսավորման համար հիմք է հանդիսանում բժշկական կազմակերպությունների համալրման մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանը, բժիշկ-մասնագետի ուղեգրման մասին կնքված երկկողմ պայմանագիրը, Շրջանային կազմակերպության կողմից Նախարարությանը ներկայացված բժիշկ-մասնագետի աշխատանքային օրերի վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն Նախարարության կողմից մշակված հաշվետվության ձևի:
11. Սույն կարգի պահանջներին համապատասխան ուղեգրված բժիշկ-մասնագետների աշխատանքի ձևակերպման և վարձատրման գործառությունների, ուղեգրված բժշկի կողմից մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի և անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրվում է Շրջանային բուժմիավորման ղեկավարի վրա:
12. Բազային կազմակերպությունների և բժիշկ-մասնագետների ընտրության և ուղեգրման գործառությունների պատասխանատվությունը դրվում է բազային կազմակերպության վրա:
13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության արտահաստիքային գլխավոր մասնագետներին, եռամսյակային կտրվածքով, համաձայն վերջիններիս կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված գրավոր հաշվետվության, վճարվում են փոխհատուցում մասնագիտացված կաբինետի բժշկի 0.5 հաստիքի դրույքաչափով:
(13-րդ կետը լրաց. 24.03.2011 թիվ 54-Ն)
(Հավելված 1-ը լրաց. 24.03.2011 թիվ 54-Ն)
|
Համաձայնեցված է
ԼՂՀ ֆինանսների նախարարություն
ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար
Ս.Ա. Թևոսյան
«03» ապրիլի 2009թ. |
Հավելված 2
ԼՂՀ առողջապահության նախարարի
«03» ապրիլի 2009թ. N 57-Ն հրամանով |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒՂԵԳՐՎԱԾ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բժշկական կազմակերպություններում համալրման նպատակով բժիշկ-մասնագետների ուղեգրման կարգը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող բժշկական կազմակերպությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարություն (այսուհետ` Նախարարություն) են ներկայացնում բժիշկ-մասնագետների համալրման հայտեր:
3. Նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Երևան քաղաքի խոշոր, բազմապրոֆիլ բժշկական կազմակերպությունների հետ (այսուհետ` Բազային կազմակերպություն) համաձայն նախարարության կողմից հրավիրված համապատասխան մասնագետների` ուղեգրման միջոցով կազմակերպում է ժամանակավոր համալրման գործընթաց` մեկ մասնագետի ուղեգրման առավելագույն ժամկետը սահմանվում է մինչև 15 օր:
4. Նախարարությունը պարտավորվում է Բազային կազմակերպությունից ուղեգրված բժիշկ-մասնագետներին ապահովելու կացարանային պայմանները (հյուրանոցի գիշերավարձի ծախսեր), համապատասխան ներկայացուցչական (սննդի) և տրանսպորտային (վառելիքի) ծախսերը` կապված շրջաններում բաց դռների կազմակերպման հետ:
5. Բազային կազմակերպությունում պահպանվում է բժիշկ-մասնագետի հիմնական աշխատատեղը և միջին աշխատավարձը:
(Հավելված 2-ը խմբ. 24.03.2011 թիվ 54-Ն)
|
Համաձայնեցված է
ԼՂՀ ֆինանսների նախարարություն
ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար
Ս.Ա. Թևոսյան
«03» ապրիլի 2009թ. |
Հավելված 3
ԼՂՀ առողջապահության նախարարի
«03» ապրիլի 2009թ. N 57-Ն հրամանով |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
|
հ/հ
|
Հիվանդի /ԱԱՀ/ |
Ամբուլատոր քարտի համարը |
Նեղ մասնագիտացված կաբինետի ընդունած հաճախումները /հիվանդի քանակը/ |
Մասնագետի այցը գյուղական բնակավայրեր /հիվանդի քանակը, բնակավայրի անվանումը/ |
Ուղեգրման օրերը |
|
|
|
|
|
|
|
|
_____________________ |
ՇԲՄ /ՊՈԱԿ |
|
|
ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
|
___________________
/ԱԱՀ/ |
_________________
/ստորագրություն/ |
|
|
Կ.Տ. |
|
Համաձայնեցված է
ԼՂՀ ֆինանսների նախարարություն
ԼՂՀ փոխվարչապետ, ֆինանսների նախարար
Ս.Ա. Թևոսյան
«03» ապրիլի 2009թ. |
Հավելված 4
ԼՂՀ առողջապահության նախարարի
«03» ապրիլի 2009թ. N 57-Ն հրամանով |
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԲԺԻՇԿ-ՄԱՍՆԱԳԵՏԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
|
հ/հ |
Հիվանդի /ԱԱՀ/ |
Հիվանդության պատմության համար |
Հաշվետվության համար |
Ախտորոշում |
Ուղեգրման օրերը |
|
|
|
|
|
|
|
|
_____________________ |
ՇԲՄ /ՊՈԱԿ |
|
|
ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ
|
___________________
/ԱԱՀ/ |
_________________
/ստորագրություն/ |
|
|
Կ.Տ. |