Համարը 
N 13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.06.08/09(48)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
25.05.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.05.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
20.06.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
11.01.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-ի N 43 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«1» հունիսի 2011թ.

պետական գրանցման համարը 3011152

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2011 թվական

N 13-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի

ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ

6-ի N 43 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել` «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» Ձև N 29-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2008 թվականի հունիսի 6-ի «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և բերքի մասին» ձև N 29-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 43 որոշումը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2011 թվականի մայիսի 25-ի N 13-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ

1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերից դեկտեմբերի 1-ի դրությամբ հավաքված բերքի մասին» Ձև N 29-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 5 որոշման:

3.  Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հաշվետվությունը լրացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, գյուղական և քաղաքային համայնքները, անհատ ձեռնարկատերերը, որոնք նախապես տեղեկացվում են:

5. Հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին` ըստ հաշվետվությունում նշված ժամկետի և պարբերականության:

6. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

7. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

8. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Հաշվետվության «Ճշտված ցանքային տարածությունը» 1-ին սյունակում, բոլոր տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների հունիսի 1-ի դրությամբ համատարած հաշվառումից հետո ճշտված տվյալները:

10. Հաշվետվության «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» 2-րդ սյունակում, բոլոր տողերով, լրացվում է գյուղատնտեսական մշակաբույսերից հաշվետու ժամկետում փաստացի հավաքված տարածությունը:

11. «Փաստացի հավաքված բերքը» 3-րդ սյունակում, բոլոր տողերով, լրացվում է բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքը:

12. «Բացի այդ հավաքված է բերք կրկնակի, միջշարքային ցանքերից» 5-րդ սյունակում լրացվում է կրկնակի, միջշարքային ցանքերից հավաքված բերքը, իսկ 6-րդ սյունակում լրացվում է մեկ հեկտարից հավաքված միջին բերքը:

13. «Միջին բերքը մեկ հեկտարից» 6-րդ սյունակում, բոլոր տողերով լրացվում է տվյալ մշակաբույսի միջին բերքատվությունը, որը ստացվում է փաստացի հավաքված բերքը (սյունակ 3), հավաքված ցանքային տարածության (սյունակ 2) վրա բաժանելու արդյունքում:

14. «Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը» 1-ին բաժնի 01 տողով լրացվում են ապահով մնացած աշնանացան ցորենի, տարեկանի և գարու, ինչպես նաև գարնանացան ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, հաճարի և լրիվ հասունացման հատիկի համար եգիպտացորենի տարածությունները, իսկ «Աշնանացանից լրիվ ոչնչացվել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» 02 տողով՝ լրացվում են աշնանացան ցորենի, գարու և տարեկանի, մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը, լրիվ ոչնչացած տարածությունների տվյալները: Մասնակի ոչնչացած տարածությունները այս տողով ցույց չեն տրվում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հացահատիկային մշակաբույսերի, ամառվա ընթացքում ոչնչացած և չվերացանված տարածությունները (նույնիսկ այն դեպքում, երբ նրանք օգտագործվել են խոտի, կանաչ կերի, սիլոսի և արածեցման համար) հացահատիկային մշակաբույսերի բաժնից չեն հանվում և հետևաբար չեն տեղափոխվում կերային մշակաբույսերի բաժին: Եթե ամառվա ընթացքում ոչնչացած մշակաբույսերի տարածությունները վերացանվել են այլ մշակաբույսերով, ապա այդ տարածքները լրացվում են նոր ցանված մշակաբույսերի ցանքատարածությունների տողերում: Եթե կանաչ կերի կամ սիլոսի համար օգտագործված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի տարածությունների վրա, ընթացիկ տարում կատարվել են գարնանացան մշակաբույսերի ցանքեր (անկախ այն բանից, թե այդ ցանքերը կատարվել են մինչև ցանքային տարածությունների եզրափակիչ հաշվետվության կազմվելը, թե նրա կազմումից հետո), ապա այդպիսի ցանքերը հաշվետվության մեջ ցույց են տրվում համապատասխան գարնանացան մշակաբույսերի տողով, որպես հիմնական ցանքեր և մտցվում են ընդհանուր ցանքային տարածության մեջ: Այդպիսի դեպքում, կանաչ կերի կամ սիլոսի համար օգտագործված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը համարվում են միջանկյալ ցանքեր և ընդհանուր ցանքային տարածության մեջ չեն մտցվում: Դրանց բերքը հաշվի է առնվում 5-րդ սյունակում:

15. Եթե հացահատիկային մշակաբույսերի ցանքերը կատարվել են խոտի, կանաչ կերի կամ սիլոսի համար, սակայն հնձվել են հատիկի համար, հաշվետվությունում լրացվում են համապատասխան հացահատիկային մշակաբույսերի տողում:

16. Եթե առանձին հացահատիկային մշակաբույսերի ցանքային տարածությունները (չոչնչացածների թվից) գարնանը նախատեսված են եղել հատիկի համար, բայց փաստորեն հավաքվել և օգտագործվել են խոտի, կանաչ կերի կամ սիլոսի համար, ապա դրանք լրացվում են միամյա խոտերի կամ սիլոսի ցանքերի տողում:

17. 03-05 տողերով լրացվում են աշնանացան հացահատիկային մշակաբույսերն ըստ տեսակների:

18. Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի կատարված ցանքերի տարածքները, ըստ տեսակների, լրացվում են 06-10 տողերով:

19.11-րդ տողով, լրացվում են եգիպտացորենի ցանքերը լրիվ հասունության շրջանում և եգիպտացորենի այն ցանքերը, որոնք կատարվել են կանաչ մասսայի նպատակով, սակայն փաստորեն հավաքվել են հատիկի համար:

20. 13-17 տողերով լրացվում են հատիկաընդեղենային մշակաբույսերի, ըստ տեսակների, հատիկի համար ցանված ցանքերը և բերքը, իսկ «հատիկաընդեղենային մշակաբույսեր» II բաժնի 12 տողով՝ դրանց հանրագումարները:

21. Հաշվետվության «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» III բաժնի 19-23 տողերով լրացվում են ծխախոտի (հաշվարկային քաշով), խորդենու, կտավատի և ռաբսի վերաբերյալ տվյալները, «այլ տեխնիկական մշակաբույսեր» 23-րդ տողով մնացած բոլոր (սորգո, չաման, սոյա և այլն) տեխնիկական մշակաբույսերի տվյալները:

22. IV բաժնի «Կարտոֆիլ» 24-րդ տողով լրացվում են կարտոֆիլի վաղահաս և ուշահաս տեսակների տվյալները:

23. V բաժնի «Բանջարանոցային և բոստանային մշակաբույսեր, ընդամենը» 25-րդ տողով լրացվում են բոլոր տեսակի բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի, ներառյալ սերմադաշտերի տվյալները, 26-38 տողերով՝ հիմնական բանջարանոցային և բոստանային մշակաբույսերի, ըստ տեսակների և նրանց սերմադաշտերի մասին տվյալները:

24. «Պաշտպանված գրունտից բանջարեղեն և սունկ» VI բաժնի 39-րդ տողով լրացվում է ջերմոցներից, ջերմատներից, պոլիէթիլենային թաղանթով ծածկված տարածքներից հավաքված բոլոր տեսակի բանջարեղենի բերքի քանակությունը:

25. «Հավաքված է սունկ ընդամենը» 40-րդ տողով լրացվում է աճեցված սունկի վերաբերյալ տվյալները:

26. VII բաժնի «Կերային մշակաբույսեր, ընդամենը» 41-րդ տողով լրացվում են 42-րդ, 43-րդ, 44-րդ, 45-րդ, 48-րդ, 49-րդ, 52-րդ, 55-րդ տողերի հանրագումարները:

27. «Կերային արմատապտուղներ (կերի ճակնդեղ, շաղգամ և այլն)» 42-րդ և «Կերի արմատապտղի սերմադաշտեր» 43-րդ տողերով, լրացվում է անասնակերի համար ցանված բոլոր տեսակների կերի արմատապտուղների, ներառյալ շաքարի ճակնդեղը, անասնակերի համար ցանքատարածությունների և բերքի տվյալները:

28. «Կերի բոստան» 44-րդ տողով լրացվում է անասնակերի համար ցանված և օգտագործվող բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ) տվյալները:

29. «Եգիպտացորեն սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ մասսա), ընդամենը» 45-րդ տողով լրացվում է անասնակերի համար (մինչև կաթնամոմային և մոմային) հասունացման շրջանում օգտագործվող սիլոսի և կանաչ կերի համար ցանքատարածությունների և նրանցից ստացված բերքի տվյալները: Այս տողով լրացվում է նաև հատիկի համար ցանված եգիպտացորենի այն տարածությունները և բերքը, որը անհրաժեշտությունից ելնելով մինչև կաթնամոմային և մոմային հասունացման շրջաններում հավաքվել է անասնակերի համար:

30. «Այդ թվում սիլոսի համար» 46-րդ տողով լրացվում է միայն սիլոսի համար օգտագործվող կանաչ մասսայի տվյալները:

31. «Կանաչ կերի համար» 47-րդ տողով լրացվում է միայն կանաչ կերի համար օգտագործվող կանաչ մասսայի տվյալները:

32. «Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)» 48-րդ տողով լրացվում է սիլոսի համար օգտագործվող բոլոր մշակաբույսերի տարածությունների և բերքի տվյալները: Բնական խոտաբույսերի, կաղամբի տերևների, կերի արմատապտուղների, գործարանային շաքարի ճակնդեղի տերևները (փրերը) հաշվետվության այս տողով ցույց չի տրվում:

33. «Միամյա խոտեր, ընդամենը» 49-րդ տողի, առաջին սյունակում, լրացվում է ամբողջ ցանքատարածությունը խոտի և կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները: Այս տողով լրացվում է նաև նախորդ տարվա աշնանը ցանված կանաչ կերի համար օգտագործված այն աշնանացանների ցանքերը, որոնց վրա նրանց բերքահավաքից հետո չեն կատարվել գարնանացան մշակաբույսերի ցանքեր:

34. «Այդ թվում օգտագործված են

1) խոտի համար» 50-րդ տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները:

2) «կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի)» 51-րդ տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

35. «Բազմամյա անծածկույթ խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ նախորդ տարվա աշնան ցանածը)» 52-րդ տողի, առաջին սյունակում, լրացվում է ամբողջ ցանքատարածությունը խոտի, կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները:

1) «Այդ թվում օգտագործված են խոտի համար» 53-րդ տողով լրացվում են միայն խոտի համար օգտագործվող տվյալները:

2) «կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու (կանաչ զանգված)» 54-րդ տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

36.«Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը» 55-րդ տողի, առաջին սյունակով, լրացվում է գարնանացանի վերջում պահպանված տարածությունը խոտի, կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները:

1) «Այդ թվում`օգտագործված են խոտի համար» 56-րդ տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները:

2) «կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու (կանաչ զանգված)» 57-րդ տողով լրացվում է միայն վերը նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

37. «Բազմամյա խոտերի սերմի համար, ընդամենը» 58-րդ տողով լրացվում է միայն սերմի համար օգտագործվող բազմամյա խոտաբույսերի տվյալները:

38. «Այդ թվում`

1) առվույտ» 59-րդ տողով լրացվում է միայն առվույտի սերմի համար հավաքված տարածության և բերքի տվյալները:

2) «Կորնգան» 60-րդ տողով լրացվում է միայն կորնգանի սերմի համար հավաքված տարածության և բերքի տվյալները:

39. «Ընդամենը ցանքային տարածությունը 20--թ.» 61-րդ տողի առաջին սյունակում, լրացվում է 1-ին, 12-րդ, 18-րդ, 24-րդ, 25-րդ, 41-րդ տողերի առաջին սյունակների տվյալների հանրագումարները:

40. «Ցանքային տարածությունների ընդհանուր թվից ցանված է այգամիջյան տարածություններում» 62-րդ տողի առաջին սյունակում լրացվում է պտղատու և խաղողի այգիների միջշարքային տարածություններում ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի տվյալները:

41. «Բացի այդ` բազմամյա խոտերի ենթացանք, ներառյալ աշնանը կատարված ենթացանքը, ընդամենը» 63-րդ տողի առաջին սյունակում լրացվում է նախորդ տարվա աշնանը և ընթացիկ տարվա գարնանը աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի հետ միաժամանակ ցանված բազմամյա խոտաբույսերի տարածությունների տվյալները: Այս տվյալները «ընդամենը ցանքային տարածությունը 20--թ. բերքի տակ» 61-րդ տողի առաջին սյունակում ցույց չի տրվում:

42. «Այդ թվում օգտագործված են՝

1) խոտի համար» 64-րդ տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները:

2) «Կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)» 65-րդ տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

43. «Բնական խոտհարքներ, ընդամենը» 66-րդ տողի երկրորդ և երրորդ սյունակներում պետք է լրացվեն, ինչպես տնտեսությունների բնական խոտհարքներից, այնպես էլ պետֆոնդի և անտառային կազմակերպությունների, խաղողի և պտղատու այգիների միջշարքերից հնձված տարածությունների և բերքի տվյալները:

44. «Այդ թվում օգտագործված են`

1) խոտի համար» 67-րդ տողի երկրորդ և երրորդ սյունակները լրացվում են միայն խոտի համար հնձված տարածության և բերքի տվյալները:

2) «կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար» 68-րդ տողի երկրորդ և երրորդ սյունակներում լրացվում է միայն նշված նպատակների համար տվյալները:

45.«Մաքուր ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր)» 69-րդ տողով, առաջին սյունակում, լրացվում է մաքուր ցելերը, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում: Սիդերալ ցելերի վրա ցանվում են ընդեղեն մշակաբույսեր, որոնք կանաչ վիճակում հերկվում են, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով: Կուլիսային ցելերը, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք, նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակել: Սև ցելերը, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին, զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով:

46. «Բացի այդ հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից» 70-րդ տողով լրացվում է տարբեր պատճառներով չօգտագործված վարելահողերի վրա բնական պայմաններում աճած խոտաբույսերի հավաքված տարածության և բերքի տվյալները:

47. Չօգտագործված վարելահողերից հավաքված խոտաբույսերի տարածությունները «կերային մշակաբույսեր, ընդամենը» 41-րդ և «ընդամենը ցանքային տարածությունը 20—թ. բերքի տակ» 61-րդ տողերի մեջ չի մտցվում:

48. «Պտուղ և հատապտուղ, ընդամենը» VIII բաժինը լրացվում է հետևյալ կերպ. առաջին սյունակում ցույց է տրվում բոլոր հասակի պտղատու այգիների, հատապտղանոցների և խաղողանոցների ամբողջ տարածությունը, իսկ 2-րդ սյունակում` այդ թվում պտղատու հասակի, անկախ նրանից, թե ընթացիկ տարում այդ տնկարկներից փաստորեն բերք ստացվել է, թե ոչ:

49. Միևնույն այգու մեջ տարբեր ծառատեսակների խմբերի առկայության դեպքում (օրինակ` հնդավորներ և կորիզավորներ), տնկարկների ընդհանուր տարածությունը բաշխվում է ըստ տեսակախմբերի (հնդավորների և կորիզավորների), ամեն մի տեսակի ծառերի քանակը վերածելով նույն տեսակի ծառերի տնկման մեկ հեկտարի նորմայի: Եթե այդ ճանապարհով հաշվարկված առանձին տեսակների տարածությունների գումարը չի համապատասխանում այգիների ընդհանուր փաստացի տարածությանը, տարբերությունը պետք է համաչափ բաշխել ծառատեսակների հաշվարկված տարածությունների վրա:

50. Այգիներում` պտղատու ծառերի արանքում (շարքերի մեջ) հատապտուղների տնկումների (ելակ, հաղարջ, փշահաղարջ և այլն) առկայության դեպքում 1-ին և 2-րդ սյունակներում տարածությունը ցույց է տրվում կոտորակով` համարիչում հատապտուղների համատարած տարածությունը, իսկ հայտարարում` ընդհանուր տարածությունը (համատարած տարածությանը գումարած պտղատու տնկարկների միջշարքերում գտնվող հատապտուղների տնկումների տարածությունը):

51. Պտղատու տնկարկների միջշարքերում հաղարջի և փշահաղարջի տարածությունը որոշվում է նրանց թփերի քանակը մեկ հեկտարի տնկման միջին նորմայի վերածելու միջոցով: Միջշարքային տարածություններում գետնամորու, ելակի և մորենու տակ ընկած տարածությունը որոշվում է նրանց փաստացի զբաղեցրած տարածությամբ (չափելու միջոցով):

52. Այս բաժնի 3-րդ սյունակում ցույց է տրվում ընդհանուր բերքը (պտղատու հասակի տնկարկներից և շահագործման չհանձնված երիտասարդ տնկարկներից), իսկ 4-րդ սյունակում՝ այդ թվում պտղատու հասակի տնկարկների տարածությունից հավաքած բերքը (ներառյալ նաև առանձին կանգնած ծառերի արտադրանքը, իսկ հատապտուղների նկատմամբ` նաև միջշարքերում կատարված տնկումներից):

53. 5-րդ սյունակում ցույց է տրվում մեկ հեկտարից հավաքած միջին բերքը՝ 4-րդ սյունակի տվյալները 2-րդ սյունակի վրա բաժանելու միջոցով: Հատապտուղների ներառյալ թթենու մեկ հեկտարի միջին բերքը նույնպես հաշվարկվում է 4-րդ սյունակը 2-րդ սյունակի վրա բաժանելու միջոցով:

54. «Պտուղ և հատապտուղ ընդամենը» 71-րդ տողով լրացվում է «հնդավորներ» 72, «կորիզավորներ» 78, «ընկուզապտուղներ» 87, «մերձարևադարձայիններ» 92 և «հատապտուղներներ» 98 (ներառյալ թթենու) ընդամենը տարածությունների ու բերքի տվյալների հանրագումարները:

1) «Հնդավորներ, ընդամենը» 72-րդ տողով լրացվում է խնձորի, տանձի, սերկևիլի և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները:

2) «Կորիզավորներ, ընդամենը» 78-րդ տողով լրացվում է ծիրանենու, դեղձենու, կեռասենու, սալորենու, բալենու, հոնի և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները:

3) «Ընկուզապտուղներ, ընդամենը» 87-րդ տողով լրացվում է ընկուզենու, տխիլենու և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները:

4) «Մերձարևադարձայիններ, ընդամենը» 92-րդ տողով լրացվում է թզենու, նռենու, արքայախնձորենու և այլ տնկարկների ընդամենը տարածությունների և բերքի տվյալները:

55. «Հատապտուղներ (թթենի, գետնամորի, ելակ, հաղարջ և այլն, ներառյալ պտղատու տնկարկների միջշարքային տարածություններում տնկվածը)» 98-րդ տողով լրացվում է նշված տնկարկների և բերքի տվյալները,

«որից` թթենի» 99-րդ տողով լրացվում է թթենու տարածությունների և բերքի տվյալները:

56. «Խաղող, ընդամենը» 100-րդ տողով լրացվում է բոլոր տեսակների խաղողների տնկարկների և բերքի տվյալները,

«որից տեխնիկական» 101-րդ տողով լրացվում է տեխնիկական օգտագործման նպատակներով տնկված խաղողի տնկարկների տարածությունները և հավաքված բերքը:

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է`

Ներկայացնում են`

Հաշվետվության

ներկայացման ժամկետը՝

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության ազգային

վիճակագրական ծառայության

տարածքային բաժին

իրավաբանական անձինք,

հիմնարկները, գյուղական և

քաղաքային համայնքները,

անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվա

դեկտեմբերի 15-ը

Ում է ներկայացվում (անվանումը) _______________________

 

Ով է ներկայացնում (անվանումը կամ Ա.Ա.Հ.) _______________

 

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ___________

 

Գտնվելու վայրը_____________________          I  I  I  I  I  I  I

 

Շրջանը_________________ համայնքը __________________

 

Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը

I   I   I   I   I    I   I   I   I   I    I    I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

I    I    I    I    I   I   I    I

Էլեկտրոնային փոստի հասցեն___________________________

Ձև N 29-գտ

 

(տարեկան)

 

 

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության

վիճակագրության

պետական խորհրդի

25 մայիսի 2011

թվականի

N 13-Ն որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈԻԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԵՐԻՑ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՎԱՔՎԱԾ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ 20 ___Թ.

 

Գյուղատնտեսական մշակաբույսերի անվանումը

Տողի համարը

Ճշտված ցանքային տարածությունը, հա

Ընդհանուր բերքահավաքի տարածությունը, հա

Փաստացի հավաքված բերքը, ամբողջ տարածությունից

Բացի այդ հավաքված է բերք կրկնակի, միջշարքային ցանքերից ցենտներ

Միջին բերքը մեկ հեկտարից (սյուն.3:սյուն.2)

սկզբնական մուտքագրման քաշը, ցենտներ

քաշը վերա-մշակումից հետո, ցենտներ

Ա

Բ

1

2

3

4

5

6

I. Հացահատիկային մշակաբույսեր, ընդամենը

(տող 03+04+05+06+07+08+09+10+11)

01

 

 

 

 

 

 

Աշնանացանից լրիվ ոչնչացվել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը

02

 

X

X

X

X

X

Աշնանացան ցորեն

03

 

 

 

 

 

 

Աշնանացան տարեկան

04

 

 

 

 

 

 

Աշնանացան գարի

05

 

 

 

 

 

 

Գարնանացան ցորեն

06

 

 

 

 

 

 

Գարնանացան տարեկան

07

 

 

 

 

 

 

Գարնանացան գարի

08

 

 

 

 

 

 

Վարսակ

09

 

 

 

 

 

 

Հաճար

10

 

 

 

 

 

 

Եգիպտացորեն լրիվ հասունացման հատիկի համար

11

 

 

 

 

 

 

II.Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը

(տող 13+14+15+16+17)

12

 

 

 

 

 

 

Ոլոռ, հատիկի համար

13

 

 

 

 

 

 

Լոբի, հատիկի համար

14

 

 

 

 

 

 

Ոսպ

15

 

 

 

 

 

 

Սիսեռ

16

 

 

 

 

 

 

Այլ հատիկաընդեղեն (չինա, մաշ և այլն)

17

 

 

 

 

 

 

III. Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը

(տող 19+20+21+22+23)

18

 

 

 

 

 

 

Ծխախոտ (հաշվարկային քաշով)

19

 

 

 

 

 

 

Խորդենի

20

 

 

 

 

 

 

Կտավատ

21

 

 

 

X

X

 

Ռաբս

22

 

 

 

X

X

 

Այլ տեխնիկական մշակաբույսեր

23

 

 

X

X

X

X

IV. Կարտոֆիլ

24

 

 

 

 

 

 

V. Բանջարանոցային և բոստանային մշակաբույսեր, ընդամենը (տող 26+27+28+29+30+

31+32+33+34+35+36+37+38)

25

 

 

 

X

 

 

Կաղամբ բոլոր տեսակի

26

 

 

 

X

 

 

Վարունգ

27

 

 

 

X

 

 

Լոլիկ

28

 

 

 

X

 

 

Պղպեղ

29

 

 

 

X

 

 

Սեղանի ճակնդեղ

30

 

 

 

X

 

 

Սեղանի գազար

31

 

 

 

X

 

 

Գլուխ սոխ

32

 

 

 

X

 

 

Սխտոր

33

 

 

 

X

 

 

Սմբուկ

34

 

 

 

X

 

 

Այլ բանջարեղեն

35

 

 

 

X

 

 

Միամյա և երկամյա բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտեր

36

 

 

 

X

X

 

Բոստան-պարենային

37

 

 

 

X

 

 

Բոստանային մշակաբույսերի սերմադաշտեր

38

 

 

 

X

X

 

VI. Պաշտպանված գրունտի բանջարեղեն և սունկ

 

X

X

X

X

X

X

Հավաքված է բանջարեղեն, ընդամենը

39

 

 

 

X

X

 

Հավաքված է սունկ, ընդամենը

40

 

 

 

X

X

 

VII. Կերային մշակաբույսեր, ընդամենը (տող 42+43+44+45+48+49+52+55)

41

 

 

X

X

X

X

Կերային արմատապտուղներ (կերի ճակնդեղ շաղգամ և այլն)

42

 

 

 

X

 

 

Կերի արմատապտղի սերմադաշտեր

43

 

 

 

X

X

 

Կերի բոստան

44

 

 

 

X

 

 

Եգիպտացորեն՝ սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ մասսա), ընդամենը

45

 

 

 

X

 

 

Այդ թվում`

սիլոսի համար

46

X

X

 

X

 

 

կանաչ կերի համար

47

X

X

 

X

 

 

Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)

48

 

 

 

X

 

 

Միամյա խոտեր, ընդամենը

49

 

X

X

X

X

X

Այդ թվում օգտագործված են`

ա) խոտի համար

50

X

 

 

X

 

 

բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

51

X

 

 

X

 

 

Բազմամյա անծածկույթ խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ անցած տարվա աշնան ցանածը)

52

 

X

X

X

X

X

Այդ թվում օգտագործված են`

ա) խոտի համար

53

X

 

 

X

 

 

բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

54

X

 

 

X

 

 

Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը

55

 

X

X

X

X

X

Այդ թվում օգտագործված են`

ա) խոտի համար

56

X

 

 

X

X

 

բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

57

X

 

 

X

X

 

Բազմամյա խոտեր՝ սերմերի համար, ընդամենը

58

X

 

X

 

X

 

Այդ թվում`

ա) առվույտ

59

X

 

X

 

X

 

բ) կորնգան

60

X

 

X

 

X

 

Ընդամենը ցանքային տարածությունը 20_ թ. բերքի տակ (տող 1+12+18+24+25+41)

61

 

X

X

X

X

X

Ցանքային տարածությունների ընդհանուր թվից ցանված է՝ այգամիջյան տարածություններում

62

 

X

X

X

X

X

Բացի այդ՝ բազմամյա խոտերի ենթացանք, ներառյալ աշնանը կատարած ենթացանքը, ընդամենը

63

 

X

X

X

X

X

Այդ թվում օգտագործված են`

ա) խոտի համար

64

X

 

 

X

X

 

բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

65

X

 

 

X

X

 

Բնական խոտհարքներ, ընդամենը

66

X

 

 

X

 

 

Այդ թվում օգտագործված են`

ա) խոտի համար

67

X

 

 

X

 

 

բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

68

X

 

 

X

 

 

Մաքուր ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր)

69

 

X

X

 

 

 

Բացի այդ հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից

70

X

 

 

X

X

   

 

 

Տնկարկների անվանումը

Տողի համարը

Ընդամենը տնկարկներ, հա

Այդ թվում` տնկարկներ պտղատու հասակի, հա

Փաստացի հավաքված բերքը, ցենտներ

Միջին բերքը մեկ հեկտարից (սյուն.4:սյուն.2)

ընդամենը

այդ թվում` պտղատու հասակի տարածու-թյուններից

Ա

Բ

1

2

3

4

5

VIII. Պտուղ և հատապտուղ, ընդամենը

(տող 72+78+ 87+ 92+ 98)

71

 

 

 

 

 

հնդավորներ, ընդամենը

72

 

 

 

 

 

խնձորենի

73

 

 

 

 

 

տանձենի

74

 

 

 

 

 

սերկևիլենի

75

 

 

 

 

 

այլ (նշել)

76

 

 

 

 

 

 

77

 

 

 

 

 

կորիզավորներ, ընդամենը

78

 

 

 

 

 

ծիրանենի

79

 

 

 

 

 

դեղձենի

80

 

 

 

 

 

կեռասենի

81

 

 

 

 

 

սալորենի

82

 

 

 

 

 

բալենի

83

 

 

 

 

 

հոն

84

 

 

 

 

 

այլ (նշել)

85

 

 

 

 

 

 

86

 

 

 

 

 

ընկուզապտուղներ, ընդամենը

87

 

 

 

 

 

ընկուզենի

88

 

 

 

 

 

տխիլենի

89

 

 

 

 

 

այլ (նշել)

90

 

 

 

 

 

 

91

 

 

 

 

 

մերձարևադարձայիններ, ընդամենը

92

 

 

 

 

 

թզենի

93

 

 

 

 

 

նռենի

94

 

 

 

 

 

արքայանարնջենի

95

 

 

 

 

 

այլ (նշել)

96

 

 

 

 

 

 

97

 

 

 

 

 

հատապտուղներ (թթենի, գետնամորի, ելակ, հաղարջ և այլն, ներառյալ պտղատու տնկարկների միջշարքային տարածություններում տնկվածը), ընդամենը

98

 

 

 

 

 

որից` թթենի

99

 

 

 

 

 

IX. Խաղող, ընդամենը

100

 

 

 

 

 

որից` տեխնիկական

101

 

 

 

 

    

 

Ղեկավար՝

 

_________________________

(Ազգանուն, անուն)

 

_________________________

(Ստորագրություն)

Կ.Տ

Լրացնող՝

(գլխավոր հաշվապահ կամ

այլ լիազորված անձ)

_________________________

(Ազգանուն, անուն)         

_____________________

(Ստորագրություն)            

 ______________________

(Հեռախոսահամար(ներ))

  

 

                                              «------------»-----------------------------20 թ.

                                                            (լրացման ամսաթիվը)