Համարը 
N 43
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2008.06.25/23(95)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
06.06.2008
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.06.2008
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.07.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 
20.06.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

20 հունիսի 2008 թվականի

պետական գրանցման համարը 906

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հունիսի 2008 թվական

N 43

ք.Ստեփանակերտ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի «ե» կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և համախառն բերքի մասին» ձև N 29-գտ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ՎՊԽ 6 հունիսի 2008 թվականի

N 43 որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 29-ԳՏ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով սահմանվում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների և բերքի մասին» ձև N 29-գտ (տարեկան) հաշվետվության (այսուհետ` հաշվետվության) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 5 որոշման:

3. Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հաշվետվությունը լրացվում է բուսաբուծությամբ զբաղվող իրավաբանական անձանց, հիմնարկների, անհատ ձեռնարկատերերի, գյուղական և քաղաքային համայնքների կողմից, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են: 

5. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով, տարվա սկզբից:

6. Հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին` մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի15-ը:

7. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

8. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Հաշվետվության «Ճշտված ցանքային տարածությունը» 1 սյունակում, բոլոր տողերով, լրացվում են գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների հունիսի 1-ի դրությամբ համատարած հաշվառումից հետո ճշտված տվյալները:

10. Հաշվետվության «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» 2-րդ սյունակում, բոլոր տողերով, լրացվում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքի հաշվետու ժամկետում փաստացի հավաքված տարածությունը:

11. «Փաստացի հավաքված բերքը» 3-րդ սյունակում, բոլոր տողերով, լրացվում է բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքը:

12. «Բացի այդ հավաքված է բերք կրկնակի, միջշարքային ցանքերից» 5-րդ սյունակում լրացվում է կրկնակի, միջշարքային ցանքերից հավաքված բերքը, իսկ 6-րդ սյունակում լրացվում է մեկ հեկտարից հավաքված միջին բերքը:

13. «Միջին բերքը մեկ հեկտարից» 6-րդ սյունակում, բոլոր տողերով լրացվում է տվյալ մշակաբույսի միջին բերքատվությունը, որը ստացվում է փաստացի հավաքված բերքը (սյունակ 3), հավաքված ցանքային տարածության (սյունակ 2) վրա բաժանելու արդյունքում:

14. «Հացահատիկային մշակաբույսեր» I բաժնի 01 տողով լրացվում են ապահով մնացած աշնանացան ցորենի, տարեկանի և գարու, ինչպես նաև գարնանացան ցորենի, տարեկանի, գարու, վարսակի, հաճարի և լրիվ հասունացման հատիկի համար եգիպտացորենի տարածությունները, իսկ «Դրանցից լրիվ ոչնչացվել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը» 02 տողով` լրացվում են աշնանացան ցորենի, գարու և տարեկանի, մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը, լրիվ ոչնչացած տարածությունների տվյալները: Մասնակի ոչնչացած տարածությունները այս տողով ցույց չեն տրվում: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հացահատիկային մշակաբույսերի, ամառվա ընթացքում ոչնչացած և չվերացանված տարածությունները (նույնիսկ այն դեպքում, երբ նրանք օգտագործվել են խոտի, կանաչ կերի, սիլոսի և արածեցման համար), հացահատիկային մշակաբույսերի բաժնից չեն հանվում և հետևաբար չեն տեղափոխվում կերային մշակաբույսերի բաժին: Եթե ամառվա ընթացքում ոչնչացած մշակաբույսերի տարածությունները վերացանվել են այլ մշակաբույսերով, ապա այդ տարածքները լրացվում են նոր ցանված մշակաբույսերի ցանքատարածությունների տողերում: Եթե կանաչ կերի կամ սիլոսի համար օգտագործված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի տարածությունների վրա, ընթացիկ տարում կատարվել են գարնանացան մշակաբույսերի ցանքեր (անկախ այն բանից, թե այդ ցանքերը կատարվել են մինչև ցանքային տարածությունների եզրափակիչ հաշվետվության կազմվելը, թե նրա կազմումից հետո), ապա այդպիսի ցանքերը հաշվետվության մեջ ցույց են տրվում համապատասխան գարնանացան մշակաբույսերի տողով, որպես հիմնական ցանքեր և մտցվում ընդհանուր ցանքային տարածության մեջ: Այդպիսի դեպքում, կանաչ կերի կամ սիլոսի համար օգտագործված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերը համարվում են միջանկյալ ցանքեր և ընդհանուր ցանքային տարածության մեջ չեն մտցվում: Դրանց բերքը հաշվի է առնվում 5-րդ սյունակում:

Եթե հացահատիկային մշակաբույսերի ցանքերը կատարվել են խոտի, կանաչ կերի կամ սիլոսի համար, սակայն հնձվել են հատիկի համար, հաշվետվությունում լրացվում են համապատասխան հացահատիկային մշակաբույսերի տողում:

Եթե առանձին հացահատիկային մշակաբույսերի ցանքային տարածությունները (չոչնչացածների թվից) գարնանը նախատեսված են եղել հատիկի համար, բայց փաստորեն հավաքվել և օգտագործվել են խոտի, կանաչ կերի կամ սիլոսի համար, ապա դրանք լրացվում են միամյա խոտերի կամ սիլոսի ցանքերի տողում:

15. 04-ից 06 տողերով լրացվում են աշնանացան հացահատիկային մշակաբույսերն ըստ տեսակների:

16. Գարնանացան հացահատիկային մշակաբույսերի կատարված ցանքերի տարածքները, ըստ տեսակների, լրացվում են 07-ից 11 տողերով:

17. 12-րդ տողով լրացվում են եգիպտացորենի ցանքերը լրիվ հասունության շրջանում և եգիպտացորենի այն ցանքերը, որոնք կատարվել են կանաչ մասսայի նպատակով, սակայն փաստորեն հավաքվել են հատիկի համար:

18. 13-ից 17 տողերում լրացվում են հատիկաընդեղենային մշակաբույսերի, ըստ տեսակների, հատիկի համար ցանված ցանքերը և բերքը, իսկ 18-րդ տողով` դրանց հանրագումարները:

19. Հաշվետվության «Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը» II բաժնի 20-ից 22 տողերով լրացվում են ծխախոտի (հաշվարկային քաշով), խորդենու և կտավատի տվյալները, 23` «այլ տեխնիկական մշակաբույսեր» տողով մնացած բոլոր (սորգո, չաման, սոյա և այլն) տեխնիկական մշակաբույսերի տվյալները:

20. III բաժնի «Կարտոֆիլ և բանջարաբոստանային մշակաբույսեր» 25 տողով լրացվում են կարտոֆիլի վաղահաս և ուշահաս տեսակների տվյալները:

21. «Ընդամենը բանջարեղեն (ներառյալ երկամյա և միամյա բանջարանոցային մշակաբույսեր սերմադաշտեր բաց գրունտից)» 26-րդ տողով լրացվում են բոլոր տեսակի բանջարանոցային մշակաբույսերի, ներառյալ սերմադաշտերի տվյալները, 27-ից 37 տողերով` ըստ հիմնական բանջարանոցային մշակաբույսերի տեսակների, և նրանց սերմադաշտերի մասին տվյալները:

22. «Բոստան-պարենային» 38-րդ տողով լրացվում են բոլոր տեսակի բոստան-պարենային մշակաբույսերի տվյալները, 39-րդ տողով` բոստանային մշակաբույսերի սերմադաշտերի տվյալները:

23. «Ընդամենը կարտոֆիլ և բանջարաբոստանային մշակաբույսեր» 40-րդ տողով առաջին սյունակում լրացվում են կարտոֆիլի և բանջարաբոստանային մշակաբույսերի մասին 25,26,38,39 տողերի առաջին սյունակի տվյալների գումարը:

24. «Հավաքված է ընդամենը բանջարեղեն բոլոր տեսակի կառույցներից, պաշտպանված գրունտից (ջերմոց, ջերմատուն)» 41 տողով լրացվում է ջերմոցներից, ջերմատներից, պոլիէթիլենային թաղանթով ծածկված տարածքներից, 42 տողով` ընդամենը բոլոր տեսակի հավաքված բանջարեղեն բաց ու պաշպանված գրունտից (26 և 41 տողերի գումարը) հավաքված բոլոր տեսակի բանջարեղենի բերքի քանակությունը:

25. IV բաժնի «ընդամենը կերային մշակաբույսեր» 62-րդ տողով լրացվում են 43, 44, 45, 46, 49, 50, 53, 56 տողերի հանրագումարները:

26. «Կերային արմատապտուղներ (կերի ճակնդեղ, շաղգամ և այլն)» 43-րդ և «Կերի արմատապտղի սերմադաշտեր» 44-րդ տողերով լրացվում են անասնակերի համար ցանված բոլոր տեսակների կերի արմատապտուղների, ներառյալ շաքարի ճակնդեղը, անասնակերի համար ցանքատարածությունների և բերքի տվյալները:

27. «Կերի բոստան» 45-րդ տողով լրացվում է անասնակերի համար ցանված և օգտագործվող բոստանային մշակաբույսերի (ձմերուկ, սեխ) տվյալները:

28. «Եգիպտացորեն սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ մասսա), ընդամենը» 46-րդ տողով լրացվում է անասնակերի համար (մինչև կաթնամոմային և մոմային) հասունացման շրջանում օգտագործվող սիլոսի և կանաչ կերի համար ցանքատարածությունների և նրանցից ստացված բերքի տվյալները: Այս տողով լրացվում է նաև հատիկի համար ցանված եգիպտացորենի այն տարածությունները և բերքը, որը անհրաժեշտությունից ելնելով մինչև կաթնամոմային և մոմային հասունացման շրջաններում հավաքվել է անասնակերի համար:

29. «Այդ թվում սիլոսի համար» 47-րդ տողով լրացվում է միայն սիլոսի համար օգտագործվող կանաչ մասսայի տվյալները:

30. «Կանաչ կերի համար» 48-րդ տողով լրացվում է միայն կանաչ կերի համար օգտագործվող կանաչ մասսայի տվյալները:

31. «Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)» 49-րդ տողով լրացվում է սիլոսի համար օգտագործվող բոլոր մշակաբույսերի տարածությունների և բերքի տվյալները: Բնական խոտաբույսերի, կաղամբի տերևների, կերի արմատապտուղների, գործարանային շաքարի ճակնդեղի տերևները (փրերը) հաշվետվության այս տողով ցույց չի տրվում:

32. «Միամյա խոտեր, ընդամենը» 50-րդ տողի առաջին սյունակում լրացվում է ամբողջ ցանքատարածությունը խոտի և կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները: Այս տողով լրացվում է նաև նախորդ տարվա աշնանը ցանված կանաչ կերի համար օգտագործված աշնանացանի ցանքերը, որոնց վրա նրանց բերքահավաքից հետո չեն կատարվել գարնանացան մշակաբույսերի ցանքեր:

33. «Այդ թվում օգտագործված են` ա) խոտի համար» 51-րդ տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները, իսկ «բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի)» 55-րդ տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

34. «Բազմամյա անծածկույթ խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ նախորդ տարվա աշնան ցանածը)» 53-րդ տողի առաջին սյունակում լրացվում է ամբողջ ցանքատարածությունը խոտի, կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները:

«ա) Այդ թվում օգտագործված են խոտի համար» 54-րդ տողով լրացվում են միայն խոտի համար օգտագործվող տվյալները, իսկ «բ) կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու (կանաչ զանգված)» 55-րդ տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

35. «Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը» 56-րդ տողի առաջին սյունակով լրացվում է գարնանացանի վերջում պահպանված տարածությունը խոտի, կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգվածի) տվյալները:

«Այդ թվում` oգտագործված են` ա) խոտի համար» 57-րդ տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները, իսկ «բ) կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու (կանաչ զանգված)» 58-րդ տողով լրացվում է միայն վերը նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

36. «Բազմամյա խոտերի սերմերի համար, ընդամենը» 59-րդ տողով լրացվում է միայն սերմի համար օգտագործվող բազմամյա խոտաբույսերի տվյալները:

37. «Ընդամենը ցանքային տարածությունը 20 թ. բերքի տակ» 63-րդ տողի առաջին սյունակում լրացվում է 19,24,40 և 62 տողերի առաջին սյունակների տվյալների հանրագումարները:

38. «Ցանքային տարածությունների ընդհանուր թվից ցանված է այգամիջյան տարածությունները» 64-րդ տողի առաջին սյունակում լրացվում է պտղատու և խաղողի այգիների միջշարքային տարածություններում ցանված գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքերի տվյալները:

39. «Բացի այդ բազմամյա խոտերի ենթացանք, ներառյալ աշնանը կատարված ենթացանքը, ընդամենը» 65-րդ տողի առաջին սյունակում լրացվում է նախորդ տարվա աշնանը և ընթացիկ տարվա գարնանը աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի հետ միաժամանակ ցանված բազմամյա խոտաբույսերի տարածությունների տվյալները: (Այս տվյալները ընդամենը ցանքային տարածություն 63-րդ տողի առաջին սյունակում ցույց չի տրվում):

«Այդ թվում օգտագործված են` ա) խոտի համար» 66-րդ տողով լրացվում է միայն խոտի համար օգտագործվող տվյալները, իսկ «բ) կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)» 67-րդ տողով լրացվում է միայն նշված նպատակների համար օգտագործվող տվյալները:

40. «Բնական խոտհարքներ, ընդամենը» տողի երկրորդ և երրորդ սյունակներում պետք է լրացվեն, ինչպես տնտեսությունների բնական խոտհարքներից, այնպես էլ պետֆոնդի և անտառային կազմակերպությունների, խաղողի և պտղատու այգիների միջշարքերից հնձված տարածությունների և բերքի տվյալները:

«ա) խոտի համար» 68-րդ տողի երկրորդ և երրորդ սյունակները լրացվում են միայն խոտի համար հնձված տարածության և բերքի տվյալները, իսկ «բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար» 69-րդ տողի երկրորդ և երրորդ սյունակներում լրացվում է միայն նշված նպատակների համար տվյալները:

41. «Մաքուր ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր)» 70-րդ տողի առաջին սյունակում լրացվում է մաքուր ցելերը, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում: Սիդերալ ցելերի, վրա ցանվում է ընդեղեն մշակաբույսեր, որոնք կանաչ վիճակում հերկվում են, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով: Կուլիսային ցելերը, որոնց վրա կատարվում է բարձրացողուն մշակաբույսերի ցանք, նպատակ ունեն դաշտում ձմռանը ձյուն կուտակելու, իսկ սև ցելերը, հերկվում են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով:

42. «Այգիներ, հատապտղանոցներ և խաղողանոցներ» V բաժինը լրացվում է հետևյալ կերպ. առաջին սյունակում ցույց է տրվում բոլոր հասակի պտղատու այգիների, հատապտղանոցների և խաղողանոցների ամբողջ տարածությունը, իսկ 2-րդ սյունակում` այդ թվում պտղատու հասակի, անկախ նրանից, թե ընթացիկ տարում այդ տնկարկներից փաստորեն բերք ստացվել է, թե ոչ:

Միևնույն այգու մեջ տարբեր ծառատեսակների խմբերի առկայության դեպքում (օրինակ` հնդավորներ և կորիզավորներ) տնկարկների ընդհանուր տարածությունը բաշխվում է ըստ տեսակախմբերի (հնդավորների և կորիզավորների), ամեն մի տեսակի ծառերի քանակը վերածելով նույն տեսակի ծառերի տնկման մեկ հեկտարի նորմայի: Եթե այդ ճանապարհով հաշվարկված առանձին տեսակների տարածությունների գումարը չի համապատասխանում այգիների ընդհանուր փաստացի տարածությանը, տարբերությունը պետք է համաչափ բաշխել ծառատեսակների հաշվարկված տարածությունների վրա:

Այգիներում` պտղատու ծառերի արանքում (շարքերի մեջ) հատապտուղների տնկումների (ելակ, հաղարջ, փշահաղարջ և այլն) առկայության դեպքում 1-ին և 2-րդ սյունակներում տարածությունը ցույց է տրվում կոտորակով` համարիչում հատապտուղների համատարած տարածությունը, իսկ հայտարարում` ընդհանուր տարածությունը (համատարած տարածությանը գումարած պտղատու տնկարկների միջշարքերում գտնվող հատապտուղների տնկումների տարածությունը):

Պտղատու տնկարկների միջշարքերում հաղարջի և փշահաղարջի տարածությունը որոշվում է նրանց թփերի քանակը մեկ հեկտարի տնկման միջին նորմայի վերածելու միջոցով: Միջշարքային տարածություններում գետնամորու, ելակի և մորենու տակ ընկած տարածությունը որոշվում է նրանց փաստացի զբաղեցրած տարածությամբ (չափելու միջոցով):

43. Այս բաժնի 3-րդ սյունակում ցույց է տրվում ընդհանուր բերքը (պտղատու հասակի տնկարկներից և շահագործման չհանձնված երիտասարդ տնկարկներից), իսկ 4-րդ սյունակում` այդ թվում պտղատու հասակի հասած տնկարկների տարածությունից հավաքած բերքը (ներառյալ նաև առանձին կանգնած ծառերի արտադրանքը, իսկ հատապտուղների նկատմամբ` նաև միջշարքերում կատարված տնկումներից):

44. 5-րդ սյունակում ցույց է տրվում մեկ հեկտարից հավաքած միջին բերքը` 4-րդ սյունակի տվյալները 2-րդ սյունակի վրա բաժանելու միջոցով: Հատապտուղների մեկ հեկտարի միջին բերքը նույնպես հաշվարկվում է 4-րդ սյունակը 2-րդ սյունակի վրա բաժանելու միջոցով:

45. «Ընդամենը պտուղ և հատապտուղ» 76 տողով լրացվում է հնդավորների (տող 71), կորիզավորների (տող 72), ընկուզապտուղների (տող 73), մերձարևադարձայինների (տող 74) և հատապտուղների (տող 75) ընդամենը տարածությունների ու բերքի տվյալների հանրագումարները:

46. «Խաղող, ընդամենը» 77 տողով լրացվում է բոլոր տեսակների խաղողների տնկարկների և բերքի տվյալները, որից տեխնիկական սգտագործման նպատակներով տնկված խաղողի տնկարկների տարածությունները և հավաքված բերքը նշվում է 78-րդ տողով:

47. «Թութ, ընդամենը» 79-րդ տողով լրացվում է բոլոր տեսակների թթենու տարածությունների և բերքի տվյալները:

48. Վայրաճ պտուղների տնկարկները և նրանցից հավաքված բերքի վերաբերյալ տվյալները բերվում են 80-րդ տողով, ընդ որում այս ցուցանիշները ընդամենը պտուղ և հատապտուղ 76-րդ տողով հաշվի չի առնվում:

 

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է՝

Ներկայացնում են՝

Հաշվետվության ներկայացման ժամկետը՝

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետություն

ազգային վիճակագրական

ծառայության

տարածքային բաժին

Իրավաբանական անձինք,

հիմնարկները, գյուղական և

քաղաքային համայնքները, անհատ

ձեռնարկատերերը

մինչև հաշվետու տարվա

դեկտեմբերի 15-ը

Ում է ներկայացվում (անվանումը) _______________________

 

Ով է ներկայացնում (անվանումը) ________________________ __________________________________________________

 

Իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի)

պետռեգիստրում գրանցման համարը

I   I   I   I   I   I   I   I   I   I   I   I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը     I   I   I   I   I

 

Շրջանը____________________________________________  I   I

Գտնվելու վայրը______________________________________

Էլեկտրոնային փոստի հասցեն-------------------------------------------

ՁԵՎ N 29-ԳՏ

տարեկան

 

Հաստատված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 6 հունիսի 2008 թվականի N 43 որոշմամբ

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ

ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԵՐՔԻ ՄԱՍԻՆ

ԱՌ 1-Ը ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20 Թ.

 

Գյուղատնտեսական մշակաբույսերի

անվանումը

Տողի համարը

Ճշտված ցանքային տարածությունը, հա

Ընդհանուր բերքահավաքի տարածությունը, հա

Փաստացի հավաքված բերքը, ամբողջ տարածությունից

Բացի այդ հավաքված է բերք կրկնակի միջշարքային ցանքերից, սկզբնական մուտքագրման քաշով, ցենտներ

Միջին բերքը մեկ հեկտարից (սյուն.3 : սյուն.2)

սկզբնական մուտքագրման քաշը, ցենտներ

քաշը վերամշակումից հետո, ցենտներ

Ա

Բ

1

2

3

4

5

6

I. Հացահատիկային մշակաբույսեր

Ընդամենը ցանված է աշնանացան՝ անցյալ տարվա աշնանը հատիկի և կանաչ կերի համար

 

 

 

 

 

01

 

 

 

 

 

 

X

 

 

 

 

 

X

 

 

 

 

 

X

 

 

 

 

 

X

 

 

 

 

 

X

Դրանցից լրիվ ոչնչացվել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը

 

 

02

 

 

 

X

 

 

X

 

 

X

 

 

X

 

 

X

Աշնանացան հատիկի համար գարնանացանի վերջում պահպանվածը (տող 04+05+06)

 

 

 

03

           

Աշնանացան ցորեն

04

           

Աշնանացան տարեկան

05

           

Աշնանացան գարի

06

           

Գարնանացան ցորեն

07

           

Գարնանացան տարեկան

08

           

Գարնանացան գարի

09

           

Վարսակ

10

           

Հաճար

11

           

Եգիպտացորեն լրիվ հասունացման հատիկի համար

 

12

           

Ոլոռ, հատիկի համար

13

           

Լոբի, հատիկի համար

14

           

Ոսպ

15

           

Սիսեռ

16

           

Այլ հատիկաընդեղեն (չինա,

մաշ և այլն)

 

17

           

Ընդամենը հատիկաընդեղեն

(տող 13+14+15+16+17)

 

18

           

Ընդամենը հացահատիկ և հատիկաընդեղենային մշակաբույսեր (տող 03+07+08+09+10+11+

12+18)

 

 

 

 

19

           

II. Տեխնիկական մշակաբույսեր

             

Ծխախոտ (հաշվարկային քաշով)

20

   

X

     

Խորդենի

21

           

Կտավատ

22

     

X

X

 

Այլ տեխնիկական մշակաբույսեր

23

 

X

X

X

X

X

Ընդամենը տեխնիկական մշակաբույսեր (տող 20+21+22+23)

 

 

24

 

 

 

X

 

 

X

 

 

X

 

 

X

 

 

X

III. Կարտոֆիլ և բանջարաբոստանային մշակաբույսեր

             

Կարտոֆիլ

25

     

X

   

Ընդամենը բանջարեղեն (ներառյալ

երկամյա և միամյա

բանջարանոցային մշակաբույսեր սերմադաշտեր բաց գրունտից)

(տող 27+29+30+31+32+33+

34+35+36+37)

 

 

 

 

 

 

 

26

     

 

 

 

 

 

 

 

X

   

Որից՝ կաղամբ բոլոր տեսակի

27

     

X

   

այդ թվում՝ ծաղկակաղամբ

28

     

X

   

վարունգ

29

     

X

   

լոլիկ

30

     

X

   

Սեղանի ճակնդեղ

31

     

X

   

Սեղանի գազար

32

     

X

   

Գլուխ սոխ

33

     

X

   

Սխտոր

34

     

X

   

Կանաչ ոլոռ

35

     

X

   

այլ բանջարեղեն

36

     

X

   

Միամյա և երկամյա բանջարանոցային մշակաբույսերի սերմադաշտեր

 

 

37

     

 

 

X

 

 

X

 

Բոստան - պարենային

38

     

X

   

Բոստանային մշակաբույսերի սերմադաշտեր

 

39

     

 

X

 

X

 

Ընդամենը Կարտոֆիլ և բանջարա-բոստանային մշակաբույսեր

(տող 25+26+38+39)

 

 

 

40

 

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

X

Հավաքված է ընդամենը բանջարեղեն բոլոր տեսակի կառույցներից, պաշտպանված գրունտում (ջերմոց, ջերմատուն)

 

 

 

41

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

X

Հավաքված է ընդամենը բանջարեղեն բոլոր տեսակի բաց և պաշտպանված գրունտից (26+41տողերի գումարը)

 

 

 

42

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

X

IV. Կերային մշակաբույսեր

             

Կերային արմատապտուղներ (կերի ճակնդեղ շաղգամ և այլն)

 

43

     

 

X

   

Կերի արմատապտղի սերմադաշտեր

 

44

     

 

X

 

X

 

Կերի բոստան

45

     

X

   

Եգիպտացորեն՝ սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ մասսա), ընդամենը

 

 

46

     

 

 

X

   

Այդ թվում՝

սիլոսի համար

47

X

X

 

X

   

կանաչ կերի համար

48

X

X

 

X

   

Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)

 

49

     

 

X

   

Միամյա խոտեր, ընդամենը

50

 

X

X

X

X

X

Այդ թվում օգտագործված են՝

ա) խոտի համար

 

51

 

X

   

 

X

   

բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

 

 

 

52

 

 

 

X

 

 

 

 

 

X

   

Բազմամյա անծածկույթ խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ անցած տարվա աշնան ցանածը)

 

 

53

 

 

 

X

 

 

X

 

 

X

 

 

X

 

 

X

Այդ թվում օգտագործված են՝

ա) խոտի համար

 

54

 

X

   

 

X

   

բ) կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

 

 

 

55

 

 

 

X

   

 

 

 

X

   

Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը

 

56

 

 

X

 

X

 

X

 

X

 

X

Այդ թվում օգտագործված են՝

ա) խոտի համար

 

57

 

X

   

 

X

 

X

 

բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

 

 

 

58

 

 

 

X

   

 

 

 

X

 

 

 

X

 

Բազմամյա խոտեր՝ սերմերի համար, ընդամենը

 

59

 

X

 

 

X

 

 

X

 

Այդ թվում՝

ա) առվույտ

 

60

 

X

 

 

X

 

 

X

 

բ) կորնգան

61

X

 

X

 

X

 

Ընդամենը կերային մշակաբույսեր (տող 43+44+45+46+49+50+53+56)

 

 

62

 

 

 

X

 

 

X

 

 

X

 

 

X

 

 

X

Ընդամենը ցանքային տարածությունը

20 թ. բերքի տակ (տող 19+24+40+62)

 

 

 

63

 

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

X

Ցանքային տարածությունների ընդհանուր թվից ցանված է՝ այգամիջյան տարածությունը

 

 

64

 

 

 

X

 

 

X

 

 

X

 

 

X

 

 

X

Բացի այդ՝ բազմամյա խոտերի ենթացանք, ներառյալ աշնանը կատարված ենթացանքը, ընդամենը

 

 

 

65

 

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

X

 

 

 

X

Այդ թվում օգտագործված են՝

ա) խոտի համար

 

66

 

X

   

 

X

 

X

 

բ) կանաչ կերի, սենաժի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

 

 

 

67

 

 

 

X

   

 

 

 

X

 

 

 

X

 

Բնական խոտհարքներ, ընդամենը

             

ա) խոտի համար

68

X

   

X

   

բ) կանաչ կերի, սենաժի, սիլոսի, խոտալյուրի և գրանուլ ու բրիկետ ստանալու համար (կանաչ զանգված)

 

 

 

69

 

 

 

X

   

 

 

 

X

   

Մաքուր ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր)

 

 

70

 

 

 

X

 

 

X

 

 

X

 

 

X

 

 

 

v. Այգիների, հատապտղանոցներ և խաղողանոցներ

 

Տնկարկների անվանումը

Տողի համարը

Ընդամենը

տնկարկների հա

Այդ թվում՝ տնկարկներ պտղատու հասակում,

հա

Փաստացի հավաքված

բերքը, ցենտներ

Միջին բերքը մեկ հեկտարից (սյուն.4 :

սյուն.2)

ընդամենը

այդ թվում՝

պտղատու հասակի տարածություններից

Ա

Բ

1

2

3

4

5

1. Պտուղ

           

ա) հնդավորներ

71

         

բ) կորիզավորներ

72

         

գ) ընկուզապտուղներ

73

         

դ)երձարևադարձայիններ

74

         

2. Հատապտուղ

(գետնամորի, ելակ, հաղարջ և այլն, ներառյալ պտղատու տնկարկների միջշարքային տարածություններից հավաքվածը)

 

 

 

75

         

Ընդամենը պտուղ և հատապտուղ (տող 71+72+73+74+75)

 

76

         

3. Խաղող

77

         

որից տեխնիկական օգտագործման նպատակներով տնկված

 

78

         

4. Թութ

79

         

5. Վայրաճ պտուղներ

80

         

 

 

Ղեկավար՝

----------------------------

(ազգանուն, անուն)

--------------------------

(ստորագրություն)

Կ. Տ.

 

 

Կատարող՝

------------------------

(ազգանուն, անուն)

----------------------

(ստորագրություն)

 

Հեռ. ---------------------------------

 

---- ---------------20-----թվական