| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«12» օգոստոսի 2011 թվականի
Պետական գրանցման համարը 3021191 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«28» հուլիսի 2011թ. |
N 164-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 14
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի օգոստոսի 26-ի «Քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանելու մասին» N 14 որոշմամբ սահմանված հավելվածի`
1) 7-րդ կետում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) 9-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ/ քաղաքական, հայեցողական, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, քաղաքացիական, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը.».
3) 14-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գրանցման թերթիկը լրացվում է մեկ օրինակից, որը տրամադրվում է քաղաքացիական ծառայողին (անձին), իսկ պատճենը` պահվում է Խորհրդում:».
4) 15-րդ կետում «հնգօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հինգ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով: