Համարը 
N 19-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2011.10.14/15(54)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
30.09.2011
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.09.2011
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.10.2011
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.09.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«13» հոկտեմբերի 2011թ.

պետական գրանցման համարը 30111112

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 սեպտեմբերի 2011 թվական

N 19-Ն

ք.Ստեփանակերտ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել` «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև N 13-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ 

 

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի

սեպտեմբերի 30-ի N 19-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 13-ԿԱՊ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև N 13-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, օրենքով սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 5 որոշման:

3. Տրամադրված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

4. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են աճողական կարգով` տարվա սկզբից, հաշվետու և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար:

5. Հաշվետվությունը լրացնում են հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք նախապես տեղեկացվում են:

6. Հաշվետվությունը ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության տարածքային բաժին` ըստ հաշվետվությունում նշված ժամկետի և պարբերականության:

7. Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

8. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

9. Հաշվետվությունը ներառում է հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության բնագավառը:

Հաշվետվությունում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր օգտագործման հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտներն առանց ավելացված արժեքի հարկի: Ցուցանիշների հաշվառումն իրականացվում է ընթացիկ տարվա (սյունակ 1), նախորդ տարվա (սյունակ 2), հաշվետու տարվա սկզբից (սյունակ 3) և նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համար (սյունակ 4)` սկզբնական հաշվառման տվյալների հիման վրա հաշվեգրման սկզբունքով (110-150-րդ տողերում):

10.110-րդ տողում լրացվում են կազմակերպության, հիմնարկի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված ընդամենը եկամուտները` անկախ գործունեության տեսակից:

11.120-րդ տողում արտացոլվում է ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված եկամուտները:

12.130-րդ տողում արտացոլվում է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված եկամուտները:

13.140-րդ տողում արտացոլվում է հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտները:

14.140.1-140.9-րդ տողերում առանձնացվում են 140-րդ տողից եկամուտներն ըստ հեռահաղորդակցության ծառայությունների ենթատեսակների` հեռախոսային (լարային), հեռագրական, մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկման և շահագործման, բջջային, ռադիոալիքային (փեյջինգային), շառավղային գործողության, ինտերնետ հասանելիության, արբանյակային (բացառությամբ ինտերնետ հասանելիության), հեռահաղորդակցական կապի այլ ծառայություններ):

15.140.1.1-րդ տողում առանձնացվում է 140.1-րդ տողից բաժանորդային վարձերից և միանվագ ծառայություններից ստացված եկամուտները:

16. 140.3-րդ տողում առանձնացվում է մալուխային հեռուստատեսային համակարգերի սպասարկումը և շահագործումը` ապահովելով հեռուստատեսային տվյալների կամ ազդանշանների փոխանցումը: Այստեղ ներառվում է ցանցին միանալու և որոշակի ծավալով ցանցի հնարավորություններից օգտվելու իրավունքի ձեռք բերումը ցանցի սեփականատերերից կամ օպերատորներից` առևտրային կազմակերպություններին և տնային տնտեսություններին հեռահաղորդակցական ծառայությունների մատուցման նպատակով:

17. 140.7.1, 140.7.2 և 140.7.3-րդ տողերում առանձնացվում են 140.7-րդ տողից եկամուտներն ըստ ծառայությունների տեսակների` լարային, անլար և արբանյակային:

140.7.1-րդ տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` լարային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

140.7.2-րդ տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` անլար հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

140.7.3-րդ տողը ներառում է ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրումը` արբանյակային հեռահաղորդակցական կապն ապահովող օպերատորի կողմից:

18. 140.9.1 և 140.9.2-րդ տողերում առանձնացվում են 140.9-րդ տողից եկամուտներն ըստ կապի ծառայությունների այլ տեսակների` լարային և անլար:

19. 150-րդ տողում արտացոլվում են 110-րդ տողից` այլ գործունեությունից ստացված եկամուտները:

20. 150.1-րդ տողում առանձնացվում է 150-րդ տողից գովազդային գործունեությունից ստացված եկամուտները:

21. 150.2 տողում առանձնացվում է 150-րդ տողից առավելագույն եկամուտ ունեցող գործունեության տեսակը:

22. 160-րդ տողում արտացոլվում են բնակչությանը մատուցված կապի ծառայությունները` ընդգրկելով հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման` 120-րդ, ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման` 130-րդ և հեռահաղորդակցության` 140-րդ տողերի հանրագումարը:

23. 170-րդ տողում արտացոլվում է 140.7-րդ տողից` ինտերնետ հասանելիության բաժանորդների` այսինքն` իրավաբանական և ֆիզիկական անձանց քանակը, որոնք օգտվում են այդ ծառայություններից:

24. 170.1, 170.2 և 170.3-րդ տողերում առանձնացվում են 170-րդ տողից ինտերնետ հասանելիության բաժանորդների քանակը, ըստ ծառայությունների տեսակների` լարային, անլար և արբանյակային:

25. 180-րդ տողում լրացվում է աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ցուցակային թվաքանակը:

26. Հեռուստառադիոհեռարձակումն էլեկտրամագնիսական ալիքների միջոցով պատկերների և (կամ) հնչյունների կամ դրանց պայմանանշանների այնպիսի տարածումն է հաղորդագծով (ներառյալ` մալուխային) կապով) կամ առանց հաղորդագծի (ներառյալ` ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ արբանյակային կապով եթեր հեռարձակումը), որ այդ պատկերները կամ հնչյունները հասանելի լինեն հասարակությանը:

Հեռուստառադիոծրագիրը հեռարձակման համար նախատեսված, հեռուստառադիոընկերության կողմից նախապես կարգավորված հաջորդականությամբ հեռուստառադիոհաղորդումների, գովազդի և այլ նյութերի ամբողջությունն է:

Հեռահաղորդակցական կապի ծառայություններն իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցումը և դրա հետ կապված ծառայությունների մատուցումը: Այդ գործողությունների իրականացման համար հաղորդիչ միջոցները կարող են հիմնվել մեկ կամ մի քանի համակցված տեխնոլոգիաների վրա: Այս ծառայությունները ուղղված են միայն տեղեկատվության փոխանցմանը և չեն առնչվում բովանդակային մասի ստեղծմանը:

Հեռուստատեսային ազդանշանների փոխանցումը կարող է ներառել հեռուստաալիքով հեռարձակվող ամբողջական ծրագրի բաժանումը փաթեթների:

27. Արբանյակային կապի ծառայություններն իրենց մեջ ներառում են ձայնի, տվյալների, տեքստերի, ձայնագրությունների, պատկերների փոխանցման համար արբանյակային կապն ապահովող միջոցների սպասարկումն ու շահագործումը կամ այդ կապից օգտվելու հնարավորության տրամադրումը, հեռուստաալիքներով, հեռուստատեսային կայաններից և ցանցերից կամ ռադիոցանցերից ստացված ձայնա-, տեսածրագրերի, տեքստերի փոխանցումը անմիջական սպառողին, արբանյակային համակարգի միջոցով:

Այստեղ դասակարգվող միավորների գործունեությունը չի ներառում ծրագրերի ստեղծման գործընթացը:

28. Հեռահաղորդակցության այլ ծառայություններն իրենց մեջ ներառում են արբանյակների դիտում, կապուղիների հեռուստաչափում, ռադարային կայանների ծառայություններ, արբանյակային վերջնակայանների (տերմինալների) և մեկ կամ ավելի վերգետնյա հաղորդակցման համակարգերի միջև անմիջական հեռահաղորդակցական կապը (հեռարձակումը և ընդունումը) արբանյակային համակարգի հետ ապահովող սպասարկման միջոցների շահագործում, ոչ սեփական ISP կամ կառավարվող ISP ցանցի միջոցով ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում օգտվողին, հասարակական վայրերում ինտերնետից օգտվելու հնարավորության տրամադրում հեռախոսացանցի միջոցով, գործող հեռահաղորդակցական համակարգերի միջոցով այլ ծառայությունների մատուցում, հեռահաղորդակցական կապի վերավաճառքի գործունեություն (ցանցի որոշակի ծավալի ծառայությունների գնումը և վերավաճառքը, առանց լրացուցիչ ծառայությունների մատուցման):

29. Այլ գործունեությունից ստացված եկամուտները ներառում են գործունեության բոլոր տեսակները, բացի հեռուստառադիոծրագրերի կազմման, հեռարձակման և հեռահաղորդակցության գործունեությունից (օրինակ` գովազդային ծառայությունները, անշարժ գույքի վարձակալում և այլն), որոնք պետք է արտացոլվեն 150.1 և 150.2 տողերում:

30. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը հաշվետու ժամանակաշրջանի համար որոշելիս, հաշվետու ժամանակաշրջանի բոլոր ամիսների աշխատողների ամսական միջին ցուցակային թվաքանակների գումարը բաժանվում է հաշվետու ժամանակաշրջանի ամիսների թվի վրա:

Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31), փետրվարի համար՝ 28 (29)` ներառյալ ոչ աշխատանքային և հանգստյան օրերը, ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի գումարը բաժանելով հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա:

Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

 

 

Ավելացվել է արտաքին խմբագրման ժամանակ 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է`

Ներկայացնում են`

Հաշվետվության

ներկայացման ժամկետը՝

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության ազգային

վիճակագրական

ծառայության տարածքային

բաժին

հեռուստառադիոծրագրերի

կազմման և հեռարձակման,

հեռահաղորդակցության

գործունեություն իրականացնող

իրավաբանական անձինք և

անհատ ձեռնարկատերերը

մինչև հաշվետու

 

ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը

Ում է ներկայացվում (անվանումը) _______________________

 

Ով է ներկայացնում (անվանումը կամ Ա.Ա.Հ.)

__________________________________________________

Փաստացի գործունեության հիմնական տեսակը

Գտնվելու վայրը____________________   I    I    I    I    I    I    I Շրջանը_________________ համայնքը __________________

Պետական ռեգիստրում գրանցման (հաշվառման) համարը

I    I    I    I    I    I    I     I     I    I    I    I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը  I    I    I

Էլեկտրոնային փոստի հասցեն __________________________

13-ԿԱՊ

 

(եռամսյակային)

 

Հաստատված է

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության

վիճակագրության

պետական խորհրդի

30 սեպտեմբերի 2011 

թվականի

N 19-Ն որոշմամբ

 

ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ,

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ

ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

__________________ եռամսյակ 20 ___թ.

(տարեսկզբից աճողական կարգով)

 

Ցուցանիշի անվանումը

Տողի

համարը

Հաշվետու

ժամանակաշրջանը

Աճողական թվերով

ընթացիկ

տարվա

նախորդ

տարվա

հաշվետու

տարվա

սկզբից

նախորդ

տարվա

համապա-

տասխան

ժամանա-

կաշրջանի

համար

Ա

Բ

1

2

3

4

Եկամուտներ, ընդամենը, (առանց ավե

լացված արժեքի հարկի), (120, 130, 140 և

150 տողերի գումարը), հազար դրամ

110

 

 

 

 

ռադիոծրագրերի կազմման և

հեռարձակման

120

 

 

 

 

հեռուստածրագրերի կազմման և

հեռարձակման

130

 

 

 

 

հեռահաղորդակցության

(140.1-140.9 տողերի գումարը)

140

 

 

 

 

այդ թվում`

հեռախոսային (լարային)

140.1

 

 

 

 

դրանցից` բաժանորդային վարձերի և

միանվագ ծառայությունների

140.1.1

 

 

 

 

հեռագրական

140.2

 

 

 

 

մալուխային հեռուստատեսային

համակարգերի սպասարկման և

շահագործման

140.3

 

 

 

 

բջջային

140.4

 

 

 

 

ռադիոալիքային (փեյջինգային)

140.5

 

 

 

 

շառավղային գործողության

140.6

 

 

 

 

ինտերնետ հասանելիության

140.7

 

 

 

 

այդ թվում` լարային

140.7.1

 

 

 

 

անլար

140.7.2

 

 

 

 

արբանյակային

140.7.3

 

 

 

 

արբանյակային (բացառությամբ

ինտերնետ հասանելիության)

140.8

 

 

 

 

հեռահաղորդակցական կապի այլ

ծառայություններ

140.9

 

 

 

 

դրանցից` լարային այլ

140.9.1

 

 

 

 

անլար այլ

140.9.2

 

 

 

 

110 տողից` այլ գործունեությունից

ստացված եկամուտները

150

 

 

 

 

դրանցից` գովազդային

150.1

 

 

 

 

  

150.2

 

 

 

 

120, 130 և 140 տողերից`

բնակչությանը մատուցված կապի

ծառայությունները, ընդամենը,

(առանց ավելացված արժեքի հարկի),

հազար դրամ

160

 

 

 

 

Ինտերնետ հասանելիության

բաժանորդների քանակը, միավոր

170

 

 

 

 

այդ թվում` լարային

170.1

 

 

 

 

անլար

170.2

 

 

 

 

արբանյակային

170.3

 

 

 

    

 

Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող

աշխատողների միջին ցուցակային թվաքանակը, ընդամենը               (180) _______ մարդ

 

այդ թվում`

ռադիոծրագրերով զբաղվող (120 տողին համապատասխան)

(180.1) ______ մարդ

հեռուստածրագրերով զբաղվող (130 տողին

համապատասխան)

(180.2) ______ մարդ

մարդ հեռահաղորդակցությամբ զբաղվող (140 տողին

համապատասխան)

(180.3) ______ մարդ

այլ գործունեությամբ զբաղվող (150 տողին

համապատասխան)

(180.4) ______ մարդ

գովազդով զբաղվող (150.1 տողին համապատասխան)

(180.5) ______ մարդ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ղեկավար՝

 

_________________________

(Ազգանուն, անուն)

 

_________________________

(Ստորագրություն)

Կ.Տ

Լրացնող՝

(գլխավոր հաշվապահ կամ

այլ լիազորված անձ)

_________________________

(Ազգանուն, անուն)         

_____________________

(Ստորագրություն)            

 ______________________

(Հեռախոսահամար(ներ))

«__»__________20__ թ.______ (լրացման ամսաթիվը)