| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«23» օգոստոսի 2012թ.
պետական գրանցման համարը 30112120 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«10» օգոստոսի 2012թ. |
N 15-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ի N 19-Ն ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 30-ի ««Հեռուստառադիոծրագրերի կազմման և հեռարձակման, հեռահաղորդակցության գործունեությունից ստացված եկամուտների մասին» Ձև N 13-ԿԱՊ (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» N 19-Ն որոշումը: